2 053
订阅者
-324 小时
+127 天
+5230 天
帖子存档
Իրանի 57-րդ Համահայկական խաղերի ջահը մարեց
Իրանի 57-ամեայ Համահայկականը դարձաւ 82-ամեայ Հ. Մ. «Արարատ» Կազմակերպութեան պատմութեան եւս մէկ էջ։
Սեպտեմբերի 9֊ին «Արարատ» մարզաւանում մեկնարկած Իրանի Համահայկական 57-րդ խաղերը, որի նախաձեռնողն է Հ. Մ. «Արարատ» Կազմակերպութեան Մարզական միութիւնն իր աւարտին հասաւ հինգշաբթի սեպտեմբերի 17-ի երեկոյեան հոծ բազմութեան ներկայութեամբ:
Հոծ՝ քանի որ բասկետբոլի և Ֆուտբալի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ խաղերի ժամանակ «Սասունցի Դաւիթ» հսկայ դահլիճում և ֆուտբոլի դաշտում հանդիսատեսը նստած էր նոյնիսկ խաղագետնի սահմանը ճշտող գծերի շուրջ։
Մարեց ջահը Համահայկական խաղերի և ոչ երբէք մասնակիցների սրտերի...
Այս 9 օրերի ընթացքին մարզիկ֊ուհիները, մասնակից ու հետևորդ հանդիսատեսը, մարզիչն ու իրաւարարն ու պատասխանատուներն ու կազմակերպիչներն ականատես եղան օրհնւած այն ջահի որն կրակի որն եկաւ Արարատից ու Արարատում մեզ մօտ ոչ միայն 9 օր այլ մի կեանք տեղակայւեց մեր սրտերում ու ջերմացրեց մեր սրտերը։
Ու ջերմացնող կրակի ներքոյ յաղթեցին մարզիկն ու հանդիսատեսը իրենց այնքան սիրած միջոցառման շրջագծում։ Իսկ հաստատ քայլերով հրաժեշտի պահին որոշեցին աւելի խուռներամ դիմաւորել գալիք 58֊րդ Համահայկական խաղերը։
Սիրելիներ բոլորիդ վարձքը կատար
Աւանդական "Սիրենք իրար" լոզունգով աւարտւեց ևս մի Համահայկական։
Բարի երթի մաղթանքով մինչ ուշ գիշեր ճանապարհեցինք մեր մասնաճիւղերի ու շրջանների ու թեհրանի մարզախմբերին
Քաջ գիտակցելով որ բոլորն են յաղթել, յաղթել են, քանի որ մասնակցել են...
Յաղթել են քանի որ օրեր մի ընտանիքի պէս ջերմօրէն ապրել են, օգնել են միմեանց որ ստեղծեն յիշաչժան յուշեր։
Մնաք բարով
մեր սիրելի ընկերներ
մինչ նոր համահայկական խաղեր։
Վարձքը կատար բոլոր մասնակից խմբերի պատասխանատուների, Արարատ Կազմակերպութեան բոլոր վարչական կազմերի ու մարմինների և պաշտօնէութեանը, որոնք ինչ խօսք միասնաբար շուրջօրեայ աշխատեցին այս մեծ աշխատանքն արդիւնաւորելու և աւարտելու համար։
Հանրութեան հետ կապ
