es
Feedback
Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

Ir al canal en Telegram

Հայ Մշակութային «ԱՐԱՐԱՏ» Կազմակերպութեան Telegrami-ի պաշտօնական ալիք Contact : @AraratPR

Mostrar más
1 993
Suscriptores
-124 horas
-17 días
-130 días
Archivo de publicaciones
Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան հրաւէրով 2026 թ.-ի շաբաթ յունիսի 6-ին հանդիպում կայացաւ մարզաւանի Վարիչ մարմնի հետ։ Հանդիպմ
Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան հրաւէրով 2026 թ.-ի շաբաթ յունիսի 6-ին հանդիպում կայացաւ մարզաւանի Վարիչ մարմնի հետ։ Հանդիպման սկզբին ողջոյնից յետոյ ժողովը զբաղւեց մի շարք օրակարգերով և երկուստեք քննարկումներով, որոնք անմիջական հարցեր էին կապւած Կազմակերպութեան ու նաև մարզաւանին։ Հանդիպումն անցաւ ջերմ մթնոլորտում, տրւեցին առաջարկներ խօսւեց նաև առկայ մտահոգութիւնների շուրջ։

Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածը մայիսի 22-ին և յունիսի 5-ին ունեցաւ սարքաւորումի ստատիկ սկզբունքների մասին դասարան: Առաջին պահին սկաուտները սովորեցին ինչպէս գծագրել սարքաորումը և մինչև երկրորդ պահ գծագրեցին և պատրաստեցին իրենց գծագրած սարքաւորումի կրկնօրինակը: Նրանց ձեռքի աշխատանքի միջից ընտրւեց մէկը և բոլորը միասին երկրորդ պահին պատրաստեցին ընտրւած սարքաւորումի մեծ տարբերակը: Սկաուտներին օժանդակեցին ոչ շարքային սկաուտներ՝ Խմբ. Էմին Միրզախանեանը և Վ.Ա. Արէն Մարկոսեանը:

2026 թւականի չորեքշաբթի, յուլիսի 3-ին, Հ.Մ.Ա.Կ-ի Ուրմիոյ մասնաճիւղի Սկաուտական բաժանմունքը կազմակերպել էր տօն` նւիրւած «Երեխաների իրաւունքների պաշտպանութեան օրւան»։ Կրտսերների հատւածը պատասխանատու` Արծւիկ Մարիաննա Իւոսֆզադէի հետ օրն սկսեցին խաղաղութեան աղաւնիներ նկարելով, ապա շարունակեցին տրամաբանական խաղով, կաւճանկարչութեամբ, ջրախաղով և այլ զւարճալի խաղերով, օգնականներն էին` Արենուշ թիւ 2 խմբակը և ընկեր Նարինէ Մեջլումեանը։ Արի եւ Արենուշ թիւ 2 խմբակները նախ ունեցան դաս-քննարկում երեխաների իրաւունքների և պարտականութիւնների մասին ընկեր Ցողիկ Մուրադեանի հետ, ապա Արիների թիւ 2 խմբակը պատրաստեց համեղ փանքէյքներ, կրտսերներին հիւրասիրելու համար։ Արենուշների թիւ 1 խմբակը պատրաստեց եւ կրտսերներին հիւրասիրեց պաղպաղակներ։ Մանուկների խինդ ու ծիծաղը, երգն ու խանդավառութիւնը, բարձր տրամադրութիւնը թևածում էր միութեան բակում։ Տօնը աւարտւեց տարեդարձի նշումով։