fa
Feedback
Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

رفتن به کانال در Telegram

Հայ Մշակութային «ԱՐԱՐԱՏ» Կազմակերպութեան Telegrami-ի պաշտօնական ալիք Contact : @AraratPR

نمایش بیشتر
1 987
مشترکین
-124 ساعت
-47 روز
-830 روز
آرشیو پست ها
2026 թ.-ի յունիսի 24-26-ին Հ.Մ.«Արարատ» Կ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի Սկաուտական բաժանմունքի հատւածների եւ խմբակների պատասխանատուները թւով 8 հոգի, ունեցան իրենց առաջին բանակումը «Արարատ» մարզաւանի Սկաուտական միութեան բանակավայրում։ Բանակումի պատասխանատուն էր Սկաուտան միութեան Գերագոյն կազմի անդամ Խմբ. Վահագն Շահվերդեանը, պատասխանատուի օգնականն էր Ուրմիոյ մասնաճիւղի Սկաուտական բաժանմունքի պատասխանատու Դ.Ա. Ցողիկ Մուրադեանը։ Բանակումի առաջին օրն սկսւեց բանակավայրի կահաւորմամբ, մաքրւեց տարածքը եւ տեղադրւեցին վրանները, կապի դասարանից յետոյ սկաուտները պատրաստեցին սարքաւորումը։ Դրօշակի ծածանման արարողութեամբ բացումը կատարւեց բանակումի։ Սկաուտները սնւել են իրենց ձեռքով պատրաստւած կերակուրներով, խոհանոցի պատասխանատուն էր Արծւիկ Մարիաննա Իւսոֆզադէն։ Յաջորդ օրերին դասարանները ներառում էին 3-րդ կարգի Սկաուտական գիտելիքների դասարաններ Խմբ. Վահագն Շահվերդեանի հետ, առաջին բուժօգնութեան դասարան Վ.Ա. Սերլին Էլիասզադէի հետ, Արի Արքադի Իսկանդարեանը պատրաստել էր դասարան Առաջին Համաշխարհային պատերազմի մասին, Արի Միրօ Բաղդասարեանը Ուրմիայում հայերի հաստատման պատմութեան մասին։ Բանակում են այցելել Սկաուտական միութեան Գերագոյն կազմի ընկերները, հատւածների պատասխանատուները, Կենտրոնական Վարչութեան անդամ Ժորժ Աղայեանը և ունեցել ազատ զրոյց սկաուտների հետ։ Հրաւիրւած սկաուտների հետ խաղացել և սովորել են զանազան սկաուտական խաղեր։ Սկաուտները կատարել են շրջայց մարզաւանում և ծանօթացել կառոյցի պատմութեանը, ինչպէս նաև այցելել են Սկաուտական մասնաբաժին։ Այցելել են Սուրբ Սարգիս եկեղեցի եւ Արխիւային գրասենեակ, որտեղ ծանօթացել են 82-ամեայ Արարատի արխիւային նիւթերին եւ լսել են պատասխանատու ընկեր Արա Ծատուրեանի բացատրութիւնները։ Բանակումի վերջին օրը խարուկահանդէսին այցելեցին Կենտրոնական Վարչութեան նախագահ ընկեր Հենրիկ Խալոյեանը, փոխնախագահ ընկեր Անահիտ Աբրահամեանը, մասնաճիւղի կապ ընկեր Արբի Սարգսեանը, Սկաուտական միութեան կապ ընկեր Վրոյր Յարութիւնեանը եւ Սկաուտական միութեան սկաուտներից քանիսը։ Վերջիններս ուրախ խաղ-երգերով ու պարերով էլ աւելի յիշարժան դարձրին բանակումի խարուկահանդէսը։ Բանակումը լիովին ծառայեց իր նպատակին, պատասխանատուներին տալով գիտելիքների մեծ պաշար եւ փորձառութիւններ, թողնելով վառ ու անջնջելի յիշողութիւններ, թանկ ընկերներ, ամուր հիմք ստեղծելով յետագայ համագործակցութիւնների համար։ Ուրմիոյ մասնաճիւղի սկաուտները յունիսի 27-ին բանակավայրից մեկնեցին դէպի մասնաճիւղ։

Արենուշների հատւածի թիւ 3 խումբը և Արիների հատւածի թիւ 1 խումբն ուրբաթ, մայիսի 22-ին ունեցան միասնական աշխատանք։ Սկզբում պատրաստեցին «French toast» նախաճաշը, ապա դասարան ունեցան նախնական օգնութիւնների մասին, որի դասատուն էր՝ Ա.Դրօ Պօղոսեանը։ Օրն աւարտւեց հետաքրքիր խաղերով:

Ուրբաթ, մայիսի 8-ին Արենուշների հատւածի թիւ 3 խումբը և Արիների հատւածի թիւ 4 խումբն իրենց աշխատանքն սկսել են սկաուտական խաղերով ։ Օրը շարունակւել է Երրորդ կարգի գիտելիքների դասարանով, որի դասատուն էր՝ Արենուշ Էմիլի Ղազարեանը։ Դասարանից յետոյ բոլոր սկաուտները միասին քննարկել են իրենց յառաջիկայ ծրագրերի մասին։ Այնուհետև խմբերը միասնական աշխատանք են ունեցել Արիների հատւածի թիւ 2 խմբի հետ և օրը աւարտել են սկաուտական խաղով։

Ձմռան ընթացքին, ամէն ուրբաթ Արենուշների հատւածի թիւ 3 խումբն ունեցել է ուսողական աշխատանքներ, որի ընթացքին նոր հմտութիւններ է ձեռք բերել նաև վայելել է ուրախ ու զւարճալի պահեր։ Տարբեր դասարանների, խաղերի և սկաուտական գիտելիքների միջոցով Արենուշները զարգացրել են իրենց կարողութիւնները, ձեռք բերել նոր գիտելիքներ և ստեղծել գեղեցիկ յիշողութիւններ։