Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն
الذهاب إلى القناة على Telegram
Հայ Մշակութային «ԱՐԱՐԱՏ» Կազմակերպութեան Telegrami-ի պաշտօնական ալիք Contact : @AraratPR
إظهار المزيد2 038
المشتركون
لا توجد بيانات24 ساعات
-27 أيام
-930 أيام
أرشيف المشاركات
Շաբաթ, 2026 թ.-ի հոկտեմբերի 31-ին, Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Խալոյեանը, Քարտուղարութեան պատասխանատու՝ ընկեր Դիանա Տ. Յովսէփեանը և Արւեստից միութեան նախագահ՝ ընկեր Լիդա Խալոյեանը նախապէս պայմանաւորւածութեամբ այցելեցին Արարատ Կազմակերպութեան վաստակաւոր ընկեր՝ Էլբիս Արզումանեանին, ով բացառիկնռրից է իր կազմակերպչական հեղինակութեամբ, կարգապահութեամբ ու պարտաճանաչութեամբ։
Մտերմիկ շրջանակում ընկեր Էլբիսն իր երկարամեայ կազմակերպչական կեանքից յուշեր ու փորձառութիւններ պատմեց:
Այցելու ընկերները սիրելի ընկերոջը մաղթեցին քաջառողջութիւն, և որ ցանկալի է միշտ տեսնեն, իրեն հոգեհարազատ` Արարատի յարկի ներքոյ։
Վարձքդ ի կատար սիրելի ընկեր Էլբիս։
«Գրական շրջանակ»-ի հերթական հանդիպումը կայացաւ հոկտեմբերի 31-ին։
Նիստին ներկայ գտնւեց ՀՄԱԿ-ի Արխիւայինի պատասխանատու ընկեր Արա Ծատուրեանը, ում մասնակցութեամբ նախ նշւեց ընկեր Սեդայի ծննդեան տարեդարձը։
︎ Օրւայ նիւթն էր
իրանահայ անւանի արձակագիր Խորէն Արամունի/Քեշիշեանի ստեղծագործութիւններն ու «Ուղղիչ տունը» գրքի ներկայացումը, որի պրսկ. թարգմանութիւնը ندامتگاه խորագրով վերջերս լոյս է տեսել Թեհրանում և մէկական օրինակ հեղինակն իր իսկ մակագրութեամբ նւիրել է Գրական շրջանակիի անդամներին։
Ընկեր Էդւարդ Յարութիւնեանը գրքի բովանդակութեան ու գրողի մասին ընդհանուր տեղեկութիւն փոխանցեց ու կարդաց գրքի առաջին հատւածը` «Հայրենիք, որին տւեցինք մեր ազատութիւնը» վերտառութեամբ։
Ապա ընկեր Կարինէ Դրորը գրքի պրսկ. թարգմանութիւնից դրւագներ կարդաց ու որոշ բաժիններին բանաւոր անդրադարձաւ։ՀՄԱԿ-ի Մարզական միութեան ձմեռային սեզոնի Թենիս մարզաձևի փորձերը, կանոնաւոր շարունակւում են ծածկերի ներքոյ։
