cookie

Utilizamos cookies para mejorar tu experiencia de navegación. Al hacer clic en "Aceptar todo", aceptas el uso de cookies.

avatar

staff.am

staff.am is the leading career platform in Armenia. The aim of this channel is to create a community and share career related insight, news and vacancies.

Mostrar más
Publicaciones publicitarias
3 760
Suscriptores
+224 horas
+77 días
+4230 días

Carga de datos en curso...

Tasa de crecimiento de suscriptores

Carga de datos en curso...

🗝️ Հետաքրքրասիրությունն այն բանալին է, որն ընդունակ է բացել նոր հնարավորություններ և նպասատել անձնական, մասնագիտական և հասարակական աճին: 💚 Անի Թորանյանն իր հեղինակային հոդվածում հետաքրքրասիրությունը համարում է հզոր հմտություն, որը կարելի է զարգացնել և է՛լ ավելի կատարելագործել, իսկ թե ինչպես, կբացահայտես staffmedia-ում։ ➡️ https://staff.am/staffmedia/hetaqrqrasirutyuny_hmtutyun/
Mostrar todo...
ՀԵՏԱՔՐՔՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ` ՀՄՏՈՒԹՅՈՒՆ

Հետաքրքրասիրությունը հմտություն է, որը կարելի է զարգացնել և օգտագործել անձնական, մասնագիտական ​​և հասարակական աճի հասնելու համար։

🎙️ «Beyond Podcast»-ի 2-րդ էպիզոդը երազանքներն իրականացնելու մասին էր։ 🛰️ Հյուրընկալել էինք հայկական NASA-ի հիմնադիր Մհեր Մեհրաբյանին, ում հետ զրուցել ենք երազանքների, «Հայկական աերոտիեզերական գործակալության», գիտության, 21-րդ դարի մարդու և շատ ու շատ անպայման լսելու ու իմանալու թեմաների մասին։ ⬇️ Կիսվում ենք staffmedia.am-ի հոդվածով, որտեղ կարող եք ծանոթանալ էպիզոդի հակիրճ տարբերակին։ https://staff.am/staffmedia/beyond-podcast-02-mher-mehrabyan-haykakan-aerotiezerakan_cragir/
Mostrar todo...
Beyond podcast 02. Մհեր Մեհրաբյան | Հայկական աերոտիեզերական ծրագիրը

Մեր 2-րդ էպիզոդի հյուրն է գիտնական, գործարար, Հայկական աերոտիեզերական գործակալության հիմնադիր Մհեր Մեհրաբյանը։

Photo unavailableShow in Telegram
🎉 SOLD OUT! 🎉 Career Factory by staff.am-ի SalesGame Conf միջոցառման տոմսերը պաշտոնապես SOLD OUT են։ ✨ Պատրաստվեք տարվա ամենահետաքրքիր միջոցառմանը: 🎊 Կհանդիպենք հունիսի 29-ին՝ Best Western Plus Congress Hotel-ում: 💜
Mostrar todo...
Photo unavailableShow in Telegram
🎉 Moossah Wines-ը Career Factory by staff.am-ի 🚀 SalesGame Conf | Վաճառքի և բիզնեսի զարգացման կոնֆերանսի հատուկ գործընկերն է։ 💚 Moossah Wines-ն իր մեջ մարմնավորում է ընտանեկան գինեգործության հարյուրամյա պատմություն, որի արմատները սկիզբ են առնում պատմական Հայաստանի Կիլիկյան Թագավորությունից։ Ոգեշնչվելով հայկական գինեգործության հազարամյակներ ձգվող ժառանգությամբ և հիմնադիրների ընտանեկան ավանդույթներով, 2021թ.-ին հիմնադրվեց երազանքի գինեգործարանը։ Չնայած կարճատև գործունեությանը Moossah Wines-ը հասցրել գրավել հայ գինեսերների ուշադրությունը և արտահանել ԱՄՆ և Եվրոպա։ Միացեք մեզ 🚀 SalesGame Conf | Վաճառքի և բիզնեսի զարգացման կոնֆերանսին, որի ընթացքում ձեզ սպասում են պանելային քննարկումներ, անհատական արագ մենթորություններ (speed mentoring) և նոր արժեքավոր կապեր ձևավորելու հնարավորություն։ 📅 Օր՝ հունիսի 29 🕑 Տևողություն՝ ժամը 12:30-17:00 📍 Վայր՝ Best Western Plus Congress Hotel Yerevan 📌 Ձեր ներդրումը՝ 4.900 - 9.900 ՀՀ դր 🔗 Միջոցառմանը գրանցվելու կամ հավելյալ մանրամասների համար ➡️ http://stff.am/salesgameconf
Mostrar todo...
1
Photo unavailableShow in Telegram
💜 Career Factory by staff.am-ի 🚀 SalesGame Conf | Վաճառքի և բիզնեսի զարգացման կոնֆերանսին ձեզ սպասում է «Ո՞վ է վաճառքի լավ մասնագետը» պանելային քննարկում տարբեր ոլորտի ընկերությունների CEO-ների մասնակցությամբ։ 🚀 Դիմավորեք քննարկման պանելիստ Րաֆֆի Սեմերջյանին։ Րաֆֆի Սեմերջյանը Հայաստանի Միջազգային առևտրի պալատի ազգային կոմիտեի հիմնադիրը և գլխավոր քարտուղարն է, ինչպես նաև վերջինիս միջազգային խորհրդի անդամ։ Րաֆֆի Սեմերջյանը նաև Management Mix եվրոպական ընկերության հիմնադիրն է և գլխավոր տնօրենը, որն ունի երեք գլխամաս Եվրոպայում, Միջին Արևելքում և Հայաստանում։ Նա ունի ավելի քան 30 տարվա փորձ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Միջին Արևելքում կառավարման լուծումներ տրամադրելու ոլորտում և նույնքան համալսարանական դասավանդման փորձ Ֆրանսիայում, Հայաստանում, Քուվեյթում և Լիբանանում։ Րաֆֆի Սեմերջյանը նաև մշակել, հեղինակել և կիրառել է համակարգված ուղեցույց (9-5-4) տարբեր ընկերությունների կառավարման համար։ 🚀 Միացեք մեզ SalesGame Conf-ին՝ նոր գիտելիքների, ինսայթների և արժեքավոր ծանոթությունների համար։
Mostrar todo...
💜 Career Factory by staff.am-ի 🚀 SalesGame Conf | Վաճառքի և բիզնեսի զարգացման կոնֆերանսին մնաց 1️⃣ օր։ 🤩 Մեր հաջորդ մենթորները Coffee House-ի և Club Capital բիզնես ակումբի համահիմնադիրներն են՝ Հարություն Մկրտչյան և Նարեկ Քեյան։ Հարություն Մկրտչյանը և Նարեկ Քեյանը բիզնեսով սկսել են զբաղվել 19 տարեկանից, և ինչպես իրենք են նշում՝ չունեն «աշխատանքային փորձ», բայց փոխարենը՝ ողջ եռանդը ներդրել են հայրենիքում բիզնես գործունեություն ծավալելու մեջ: 2015 թվականին ընկերները սեփական ուժերով հիմնադրեցին Coffee House ընկերությունը, որն այսօր առաջին ու ամենամեծ takeaway սուրճի ցանցն է Հայաստանում և ունի 250+ աշխատակից, 40+ մասնաճյուղ Երևանում և 7 այլ քաղաքում: Բիզնեսն արդեն սկսել է թվայնացման ուղին, իսկ մոտակա պլաններում ընդլայնումն է նաև ՀՀ սահմաններից դուրս: 📅 Օր՝ հունիսի 29 🕑 Տևողություն՝ ժամը 12:30-17:00 📍 Վայր՝ Best Western Plus Congress Hotel Yerevan 📌 Ձեր ներդրումը՝ 4.900 - 9.900 ՀՀ դր 🔗 Միջոցառմանը գրանցվելու կամ հավելյալ մանրամասների համար ➡️ http://stff.am/sEJs
Mostrar todo...
1
Photo unavailableShow in Telegram
💜 Career Factory by staff.am-ի 🚀 SalesGame Conf | Վաճառքի և բիզնեսի զարգացման կոնֆերանսին մնաց 1️⃣ օր։ 🚀 Մեր հաջորդ մենթորը Գոռ Նազարյանն է՝ «Դասավանդի´ր, Հայաստան» կրթական հիմնադրամի տաղանդների ներգրավման և զարգացման գծով տնօրենը։ Գոռ Նազարյանն ունի շուրջ տասը տարվա փորձառություն վաճառքների և բիզնեսի զարգացման ոլորտում ներառելով ՏՏ, HoReCa և կրթության ոլորտները: Մասնագիտացած է տվյալահեն վաճառքի ռազմավարություններում, վաճառքի կանխատեսումներում և վաճառքների գործիքակազմի մշակման գործում նպաստելով բիզնեսի աճին և արդյունավետությանը։ 🚀 SalesGame Conf-ի ընթացքում բացառիկ հնարավորություն կունենաք ստանալու անհատական արագ մենթորություն (speed mentoring) Գոռ Նազարյանից։ 📅 Օր՝ հունիսի 29 🕑 Տևողություն՝ ժամը 12:30-17:00 📍 Վայր՝ Best Western Plus Congress Hotel Yerevan 📌 Ձեր ներդրումը՝ 4.900 - 9.900 ՀՀ դր 🔗 Միջոցառմանը գրանցվելու կամ հավելյալ մանրամասների համար ➡️ http://stff.am/sEJs
Mostrar todo...
Photo unavailableShow in Telegram
💜 Career Factory by staff.am-ի 🚀 SalesGame Conf | Վաճառքի և բիզնեսի զարգացման կոնֆերանսին ձեզ սպասում է «Ո՞վ է վաճառքի լավ մասնագետը» պանելային քննարկում տարբեր ոլորտի ընկերությունների CEO-ների մասնակցությամբ։ 🚀 Դիմավորեք քննարկման պանելիստ Մհեր Գալստյանին։ Մհեր Գալստյանն ունի հարուստ փորձ ֆինանսաբանկային ոլորտում։ Ավելի քան 10 տարի աշխատելով ՀՀ-ում միակ միջազգային բանկում՝ HSBC-ում և արդեն մոտ 3 տարի ֆինթեք ոլորտի առաջատարներից EasyPay-ում, զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ։ Արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ ստանձնել է EasyPay-ի գործադիր տնօրենի պաշտոնն ու այս ժամանակահատվածում թիմի հետ միասին կարողացել են մեծածավալ օպտիմալացման և գործընթացների ավտոմատացման աշխատանքներ կատարել, անցում կատարել թղթային սպասարկումից էլեկտրոնային սպասարկման և ավելի մեծ ուշադրություն են սկսել դարձնել աշխատակիցների բարեկեցությանը։ 📅 Օր՝ հունիսի 29 📍 Վայր՝ Best Western Plus Congress Hotel Yerevan 📌 Ձեր ներդրումը՝ 4.900 - 9.900 ՀՀ դր 🔗 Միջոցառմանը գրանցվելու կամ հավելյալ մանրամասների համար ➡️ http://stff.am/sEJs
Mostrar todo...
👍 1
🎙💚 «Beyond Podcast»-ի երկրորդ էպիզոդն արդեն եթերում է, և մեր հյուրն է գիտնական, գործարար, հայկական աերոտիեզերական գործակալության հիմնադիր, Արեն Մեհրաբյան բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Մհեր Մեհրաբյանը: Մհերի հետ անչափ հետաքրքիր ու խորը զրույց ենք ունեցել հայկական աերոտիեզերական ծրագրի, Արեն Մեհրաբյան հիմնադրամի, Արենի երազանքի, Հայաստանը որպես աերոտիեզերական հավակնություններ ունեցող երկրի և այլ թեմաների շուրջ: 💜 Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Synopsys Armenia-ին Beyond Podcast-ին որպես գործընկեր միանալու համար: 🎥 Դե ինչ, մաղթում ենք հաճելի դիտում: Չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, իսկ մեկնաբանության հատվածում սպասում ենք ձեր կարծիքներին։ https://youtu.be/jDDjGPIyQFM?si=fhOH5wSw0vXkB--n
Mostrar todo...
Հայկական աերոտիեզերական ծրագիրը | Մհեր Մեհրաբյան | Beyond Podcast 02

Հայկական աերոտիեզերական ծրագիրը | Մհեր Մեհրաբյան | Beyond Podcast 02 Գործընկեր՝ Synopsys Armenia Web -

https://www.synopsys.com

Beyond Podcast-ի 2-րդ էպիզոդի հյուրն է #Հայկական Աերոտիեզերական գործակալության հիմնադիր Մհեր Մեհրաբյանը։ Մհերի հետ քննարկել ենք հայկական #NASA -յի ծավալած գործունեության և ապագայի պլանների մասին, պարզել, թե ինչ ազդեցություն է ունեցել #AMADEE24 -ը Հայաստանի զարգացման հարցում, ով է 21-րդ դարի մարդը, որոնք են նրա երազանքներն ու ինչպես պետք է երազել։ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Արեն Մեհրաբյանի մեծ ընտանիքի նախաձեռնությամբ, որի հիմքում ավագ որդու՝ Արենի երազանքն է՝ հիմնել աերոտիեզերական շարժիչների և ուղղահայաց վերելքով ու վայրէջքով թռչող Էլեկտրական սարքերի (eVTOL) մեքենաշինական արտադրություն Հայաստանում, այսպիսով հիմք դնելով հայկական տիեզերական ծրագրին: Եթե ցանկանում եք միանալ Արենի երազանքին և դառնալ հայկական տիեզերական ծրագրի մի մասը, ապա ծանոթացեք մանրամասներին հետևյալ հղումով ➡️

https://www.arenmehrabyan.org/hy

Այս էպիզոդի գործընկերն է Սինոփսիս Արմենիան։ Սինփսիսը կարևորագույն առաքելություն ունի տեխնոլոգիական նորարարության համար և ապահովում է չիպ ստեղծելու ամենաընդգրկուն հավաքակազմը։ Չիպերի շուկան, ի դեպ, էքսպոնենցիալ աճ է գրանցում, ինչը նշանակում է, որ աճում է նաև այդ ոլորտի մասնագետների պահանջարկն աշխարհում և Հայաստանում։ Սինոփսիսում իսկապես կենտրոնանում են մարդկանց և մշակույթի վրա, դա է վկայում մի քանի անվանակարգով ամենասիրված աշխատավայր ճանաչվելը։ ___________________________________________ Beyond Podcast-ի եթերում Staff.am-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը տարբեր մասնագետների հետ խոսում է նրանց #մասնագիտություն ից, պաշտոնից, կոչումից այն կողմ այնպիսի թեմաների մասին, որոնք կօգնեն Ձեզ ոգեշնչվել, կրթվել, ծանոթանալ նրանց անցած մասնագիտական ուղուն ու ձախողումներին։ Միացեք ալիքին, եղեք տեղեկացված, որպեսզի կառուցենք Ձեր մասնագիտական ուղին միասին։ Staff.am Web -

https://staff.am

Instagram - http://stff.am/instagram Facebook - http://stff.am/facebook LinkedIn - http://stff.am/linkedin Telegram -

https://staff.am/staffmedia/telegram/

Համագործակցության համար` +374 11 900 901 [email protected] SPiN Ideas Agency Website -

https://bit.ly/3K5kOUu

Instagram -

https://bit.ly/3HW6qvd

Facebook -

https://bit.ly/3RYDEyG

TikTok -

https://bit.ly/3RYDK9w

Telegram - http://bit.ly/3HVVXQf Համագործակցության համար` +374 44828844 [email protected] ___________________________________________ 00:00 Այսօր 00:56 Synopsys 01:37 Հյուր՝ Մհեր Մեհրաբյան 02:25 Հայկական NASA և մոտիվացիա 09:44 Իրականացված և ապագա ծրագրերի մասին 16:20 Ինչ խնդիրներ է լուծում լաբորատորիան 24:45 AMADEE 24․ Ինչ կտա մեզ 32:13 Արեն Մեհրաբյան Հիմնադրամ․ Կրթական ծրագրեր 45:51 Ինչպես երազել․ 21-րդ դարի մարդը 01:01:57 Ինչպես միանալ Արենի երազանքին 01:08:03 Երազե՜ք

Photo unavailableShow in Telegram
💜 Career Factory by staff.am-ի 🚀 SalesGame Conf | Վաճառքի և բիզնեսի զարգացման կոնֆերանսին մնաց 2️⃣ օր։ Մեր հաջորդ մենթորը Ռեմ Դարբինյանն է՝ ViralMango ընկերություն հիմնադիր տնօրենը։ Ռեմն ունի ավելի քան 18 տարվա մարքեթինգի և 8 տարվա գործադիր կառավարման փորձ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման վրա հիմնված առաջադեմ տեխնոլոգիաների մշակման ոլորտում, ինչպես նաև խորհրդատվություն խոշոր և փոքր ընկերությունների համար՝ բիզնեսի զարգացման և առաջխաղացման համար AI տեխնոլոգիաների օգնությամբ: 🚀 SalesGame Conf-ի ընթացքում բացառիկ հնարավորություն կունենաք ստանալու անհատական արագ մենթորություն (speed mentoring) Ռեմ Դարբինյանից։ 📅 Օր՝ հունիսի 29 🕑 Տևողություն՝ ժամը 12:30-17:00 📍 Վայր՝ Best Western Plus Congress Hotel Yerevan 📌 Ձեր ներդրումը՝ 4.900 - 9.900 ՀՀ դր 🔗 Միջոցառմանը գրանցվելու կամ հավելյալ մանրամասների համար ➡️ http://stff.am/sEJs
Mostrar todo...
Elige un Plan Diferente

Tu plan actual sólo permite el análisis de 5 canales. Para obtener más, elige otro plan.