ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
الذهاب إلى القناة على Telegram
«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում:
إظهار المزيد1 990
المشتركون
لا توجد بيانات24 ساعات
-67 أيام
+630 أيام
جاري تحميل البيانات...
القنوات المماثلة
سحابة العلامات
لا توجد بيانات
هل تواجه مشاكل؟ يرجى تحديث الصفحة أو الاتصال بمدير الدعم الخاص بنا.
الإشارات الواردة والصادرة
---
---
---
---
---
---
جذب المشتركين
يوليو '26
يوليو '26
+14
في 3 قنوات
يونيو '26
+106
في 3 قنوات
Get PRO
مايو '26
+112
في 5 قنوات
Get PRO
أبريل '26
+70
في 5 قنوات
Get PRO
مارس '26
+90
في 4 قنوات
Get PRO
فبراير '26
+75
في 4 قنوات
Get PRO
يناير '26
+82
في 2 قنوات
Get PRO
ديسمبر '25
+57
في 4 قنوات
Get PRO
نوفمبر '25
+147
في 3 قنوات
Get PRO
أكتوبر '25
+234
في 3 قنوات
Get PRO
سبتمبر '25
+55
في 4 قنوات
Get PRO
أغسطس '25
+71
في 4 قنوات
Get PRO
يوليو '25
+78
في 3 قنوات
Get PRO
يونيو '25
+98
في 3 قنوات
Get PRO
مايو '25
+98
في 5 قنوات
Get PRO
أبريل '25
+170
في 4 قنوات
Get PRO
مارس '25
+191
في 5 قنوات
Get PRO
فبراير '25
+182
في 2 قنوات
Get PRO
يناير '25
+280
في 3 قنوات
Get PRO
ديسمبر '24
+179
في 3 قنوات
Get PRO
نوفمبر '24
+94
في 3 قنوات
Get PRO
أكتوبر '24
+112
في 6 قنوات
Get PRO
سبتمبر '24
+81
في 2 قنوات
Get PRO
أغسطس '24
+75
في 4 قنوات
Get PRO
يوليو '24
+82
في 4 قنوات
Get PRO
يونيو '24
+143
في 4 قنوات
Get PRO
مايو '24
+78
في 3 قنوات
Get PRO
أبريل '24
+100
في 7 قنوات
Get PRO
مارس '24
+82
في 3 قنوات
Get PRO
فبراير '24
+95
في 4 قنوات
Get PRO
يناير '24
+95
في 9 قنوات
Get PRO
ديسمبر '23
+96
في 5 قنوات
Get PRO
نوفمبر '23
+227
في 2 قنوات
Get PRO
أكتوبر '23
+95
في 6 قنوات
Get PRO
سبتمبر '23
+779
في 0 قنوات
| التاريخ | نمو المشتركين | الإشارات | القنوات | |
| 08 يوليو | +1 | |||
| 07 يوليو | +2 | |||
| 06 يوليو | +2 | |||
| 05 يوليو | +2 | |||
| 04 يوليو | 0 | |||
| 03 يوليو | +4 | |||
| 02 يوليو | +1 | |||
| 01 يوليو | +2 |
منشورات القناة
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուկրաինական հակամարտության կարգավորման հետագա քայլերը քննարկելու համար հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարելու մտադրության մասին
«Մեզ հարց տվեք Պուտինի համար, քանի որ ես այսօր նրա հետ եմ խոսելու։ Նա ցանկանում է վերջ դնել հակամարտությանը»,- Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Դոնալդ Թրամփը։Թրամփը նաև նշել է, որ հաճախ է շփվում Պուտինի հետ։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի առաջնորդը ցանկանում է վերջ դնել հակամարտությանը, և դա լիովին իրագործելի է ստեղծված իրավիճակում։
| 2 | «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընդունելությունների տնից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո և անցնում են անհրաժեշտ բուժզննում։
Երևանի քաղաքապետարանի տարածած տեսանյութում երևում է, որ այգու նոր բնակիչներն այժմ ժամանակավորապես գտնվում են կարանտինային տարածքում, որտեղ ադապտացիոն շրջանն անցնելուց հետո կտեղափոխվեն ազատավանդակներ։
Կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանի խոսքով՝ Երևանի կենդանաբանական այգի է տեղափոխվել երեք առյուծ, որոնցից երկուսը՝ արու, մեկը՝ էգ, ինչպես նաև չորս սպիտակ վագր։
«Տեղափոխման ընթացքում տարիքային և ուղեկցող հիվանդությունների հետևանքով էգ առյուծն անկել է։ Մյուս բոլոր կենդանիները տեղափոխությունը տարել են բնականոն և այժմ գտնվում են այգու կարանտինային՝ այցելուների համար չնախատեսված հատվածում։ Երիտասարդ արու առյուծն ունեցել է ոտքի նախնական վնասվածք, որը կիսատ էր բուժված, իսկ սպիտակ էգ վագրի մի շարք ատամներ բացակայում են՝ տարիքային փոփոխությունների պատճառով։ Այգի տեղափոխված կենդանիները նորմալ սնվում են»,- ասաց Ասլանյանը։ | 121 |
| 3 | Հանդիպում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ
Նիկոլ Փաշինյան | 113 |
| 4 | «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի 106 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Հարցը քննարկվել է ԿԸՀ հուլիսի 8-ի հերթական նիստում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված 106 թեկնածուների գրանցումները։
ԿԸՀ-ի հաղորդմամբ՝ դիմումները ներկայացվել են օրենքով սահմանված կարգով՝ նոտարական վավերացմամբ։ | 135 |
| 5 | Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ցորենի արժեշղթայի ուսումնասիրության արդյունքները և ցորենի արտադրության խթանման հնարավորությունները: | 132 |
| 6 | Հայաստանը հուլիսի 8-ին դեռևս կգտնվի Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Հանրապետության մի շարք շրջաններում կշարունակվեն ամպրոպային անձրևները, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Սակայն հուլիսի 9-10-ին եղանակային պայմանները կփոխվեն, և օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով։
Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» -ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ | 146 |
| 7 | Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին անդրադարձել է այն փաստին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն մասնակցել Իրանի նահատակված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։
Երևանում հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ դեսպանը նշել է, որ Իրանի նահատակված հոգևոր առաջնորդի հրաժեշտի արարողությանը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ներկա չգտնվելը կապված է հենց այդ երկրների քաղաքական որոշումների հետ. այդ երկրներն իրենք են որոշում, թե ինչ մակարդակով պետք է մասնակցեն արարողություններին։
«Ես՝ որպես Իրանի քաղաքացի, կարող եմ ասել, որ մեր ակնկալիքն էր, որպեսզի Ալիևն ու Էրդողանն անձամբ ներկա գտնվեին այդ միջոցառմանը։ Այդուհանդերձ, թուրքական կողմից ներկա էր փոխնախագահը, իսկ ադրբեջանական կողմից՝ այդ երկրի խորհրդարանի նախագահը։ Ամեն դեպքում, այդ փաստը կարձանագրվի պատմական հիշողության մեջ»,- ասաց դեսպանը։
Նա հավելեց, որ Թուրքիայի պարագայում խոսվում էր այն մասին, որ վերոհիշյալ արարողությունը ժամանակային առումով շատ մոտ էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացմանը Թուրքիայում, հետևաբար Ռեջեփ Թայիփ Էրդողանը զբաղված էր այդ հարցերով ու չկարողացավ անձամբ այցելել Թեհրան։ | 131 |
| 8 | Փաշինյանի ներկայությունը Խամենեիի հրաժեշտի արարողություններին Իրան-Հայաստան հարատև կապի մասին է վկայում. դեսպան | 122 |
| 9 | Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Երևան քաղաքական ուղերձից բացի նաև տնտեսական նշանակություն ուներ․ այն ցույց տվեց, որ Բրյուսելը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ տնտեսական և առևտրային համագործակցությունը՝ այն դիտարկելով որպես երկկողմ հարաբերությունների առանցքային ուղղություններից մեկը։
Այս մասին հուլիսի 8-ին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի նշանակությանն ու կարևորությանը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախ հուլիսի 1-ին եղել էր Բաքվում, քննարկումներ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ արդեն հուլիսի 2-ին նա աշխատանքային այց էր կատարել Երևան: Այցի շրջանակում նաև հանդիպում էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Մագդալենա Գրոնոյի խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի երևանյան այցը վերահաստատեց Բրյուսելի պատրաստակամությունը՝ ընդլայնելու երկկողմ համագործակցությունը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ | 127 |
| 10 | Հայաստանի կառավարությունը Իրանին հավաստիացրել է, որ ԹՐԻՓՓ նախագծում ԱՄՆ-ի ներկայությամբ պայմանավորված որևէ սպառնալիք կամ մարտահրավեր Իրանի համար չի ստեղծվի։
Հուլիսի 8-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Իրանի շատ լեգիտիմ անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ԱՄՆ-ի անմիջական ներկայության վերաբերյալ միանգամայն տրամաբանված է, հետևաբար պետք է լինի հստակ արձագանք այդ անհանգստությանը։ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այդ նախագծի իրականացման հետևանքով ԱՄՆ-ի ներկայությամբ պայմանավորված որևէ սպառնալիք կամ մարտահրավեր Իրանի համար չի ստեղծվի։ Պետք է ստեղծենք այնպիսի մեխանիզմ, որի միջոցով Հայաստանը կարողանա իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի հստակ կերպով արձագանք տրվի ԱՄՆ-ի ներկայությամբ պայմանավորված հնարավոր ռիսկերի կամ սպառնալիքների վերաբերյալ հնչող անհանգստություններին։ Հայ-իրանական օրակարգում պետք է ներառվեն ԹՐԻՓՓ նախագծից բխող ռիսկերի կառավարումն ու հնարավոր մարտահրավերների վերացումը»,- ասաց Շիրղոլամին։ | 124 |
| 11 | Եվրոպական միությունը Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է, թե ինչպես կարող է Բրյուսելը լավագույնս աջակցել Հարավային Կովկասի հաղորդակցային երթուղիների զարգացմանը։
Այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ խոսելով Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի շուրջ։
«Տարածաշրջանում կայուն խաղաղության կառուցման առաջընթացը աներևակայելի տպավորիչ է եղել, և իհարկե, մենք, որպես Եվրոպական միություն, ձգտում ենք լինել ամուր գործընկերներ Հայաստանի Հանրապետության, բայց նաև՝ Ադրբեջանի համար, որպեսզի այդ խաղաղությունը դառնա կայուն իրականություն, որն օգուտ կբերի բոլոր մարդկանց»,-շեշտեց Գրոնոն:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև ընդգծեց, որ Բրյուսելը տարբեր միջոցներով և ձևերով աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ | 176 |
| 12 | Եվրոպական միությունը Հայաստանին է նվիրաբերել նոր սերնդի հեռակառավարվող ականազերծման մեքենա, որը կօգտագործվի ականազերծման աշխատանքներում և սահմանազատման գործընթացում։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի Արտաքին քաղաքականության գործիքների ծառայության (FPI) ղեկավար Պետեր Վագները՝ նշելով, որ վերոնշյալ մեքենան կշռում է մոտ 20 տոննա։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ | 186 |
| 13 | Մեծ սիրով կողջունենք ՀՀ վարչապետի այցը Իրան՝ ստորագրելու ռազմավարական փաստաթուղթը. դեսպան
https://youtu.be/9Y6aCNJo7zI?si=_LjOdAtJNL8zoUlG | 1 |
| 14 | Մեծ սիրով կողջունենք ՀՀ վարչապետի այցը Իրան՝ ստորագրելու ռազմավարական փաստաթուղթը. դեսպան
https://youtu.be/9Y6aCNJo7zI?si=JsDb16FRwJluxEUx | 147 |
| 15 | Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք։ | 131 |
| 16 | Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 8-ին ժամը 05։07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։57-ին, մարվել՝ 06։40-ին։ Այրվել են խոհանոցի և թոնրատան տանիքները՝ ընդհանուր մոտ 120 քմ և կենցաղային իրեր։
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի ռեստորանային համալիրի մյուս հատվածներ։ | 133 |
| 17 | Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի ապրիլի 1-ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրում, դատական նիստի ընդմիջման ժամանակ, տուժողի ներկայացուցիչները և մեղադրյալները դրսևորել են անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, քաշքշել և հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, վնասել են դատարանի գույքը՝ խաթարելով դատական նիստի բնականոն ընթացքը:
«Նշված միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել դատական նիստի ընթացքում ծառայություն իրականացնող կարգադրիչը»,– հայտնում են Քննչական կոմիտեից։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: | 122 |
| 18 | Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Բեղլու» ՓԲԸ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գագիկ Ծառուկյանի, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ)՝ 1996 թվականի նոյեմբերի 29-ի N 111-2 պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին:
Կառույցի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ որպես հետևանք՝ Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել՝
- 1,21 հա մակերեսով հողատարածքի և 60 քմ մակերեսով N 7 փայտե տնակի մասով պայմանագրի հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը։
- 2000 թվականի սեպտեմբերի 8-ին «Բեղլու» ՓԲԸ-ի և Գագիկ Ծառուկյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը։
- Վերոնշյալ պայմանագիրը փոփոխելու մասին 2001 թվականի հունվարի 12-ի համաձայնագիրը։
- 2025 թվականի նոյեմբերի 25-ին գրանցամատյանի N 4462 համարի ներքո ՊՈԱԿ-ի և «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» ԿՈՆՑԵՌՆ ՍՊԸ-ի միջև կնքված վարձակալության պայմանագիրն ու 2025 թվականի նոյեմբերի 28-ին կատարված իրավունքի պետական գրանցումը:
Արդյունքում՝ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետությունից ՀՀ սեփականությանը վերադարձնել 0,29114 հա մակերեսով հողատարածքը, հողատարածքի վրա կառուցված շենքերը, շինությունները, այն է՝ 425,12 քմ մակերեսով բնակելի տները, 23,04 քմ մակերեսով նավակայանը, 100,8 քմ մակերեսով պարիսպը:
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը.
պատասխանողին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումի մեջ նշված գույքերի սեփականատիրոջ փոփոխությանը կամ դրանց փաստացի վիճակի փոփոխությանը: | 122 |
| 19 | Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3685-ի: | 119 |
| 20 | Число погибших в результате разрушительных землетрясений в Венесуэле достигло 3685 человек. | 1 |
