ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
前往频道在 Telegram
«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում:
显示更多2 022
订阅者
-124 小时
+77 天
+1130 天
数据加载中...
标签云
无数据
有任何问题?请刷新页面或联系我们的客服。
进出提及
---
---
---
---
---
---
吸引订阅者
十月 '2610月 '26
十月 '26
+2
在1个频道中
九月 '26
+60
在3个频道中
Get PRO
八月 '26
+64
在4个频道中
Get PRO
七月 '26
+53
在3个频道中
Get PRO
六月 '26
+106
在3个频道中
Get PRO
五月 '26
+112
在5个频道中
Get PRO
四月 '26
+70
在5个频道中
Get PRO
三月 '26
+90
在4个频道中
Get PRO
二月 '26
+75
在4个频道中
Get PRO
一月 '26
+82
在2个频道中
Get PRO
十二月 '25
+57
在4个频道中
Get PRO
十一月 '25
+147
在3个频道中
Get PRO
十月 '25
+234
在3个频道中
Get PRO
九月 '25
+55
在4个频道中
Get PRO
八月 '25
+71
在4个频道中
Get PRO
七月 '25
+78
在3个频道中
Get PRO
六月 '25
+98
在3个频道中
Get PRO
五月 '25
+98
在5个频道中
Get PRO
四月 '25
+170
在4个频道中
Get PRO
三月 '25
+191
在5个频道中
Get PRO
二月 '25
+182
在2个频道中
Get PRO
一月 '25
+280
在3个频道中
Get PRO
十二月 '24
+179
在3个频道中
Get PRO
十一月 '24
+94
在3个频道中
Get PRO
十月 '24
+112
在6个频道中
Get PRO
九月 '24
+81
在2个频道中
Get PRO
八月 '24
+75
在4个频道中
Get PRO
七月 '24
+82
在4个频道中
Get PRO
六月 '24
+143
在4个频道中
Get PRO
五月 '24
+78
在3个频道中
Get PRO
四月 '24
+100
在7个频道中
Get PRO
三月 '24
+82
在3个频道中
Get PRO
二月 '24
+95
在4个频道中
Get PRO
一月 '24
+95
在9个频道中
Get PRO
十二月 '23
+96
在5个频道中
Get PRO
十一月 '23
+227
在2个频道中
Get PRO
十月 '23
+95
在6个频道中
Get PRO
九月 '23
+779
在0个频道中
| 日期 | 订阅者增长 | 提及 | 频道 | |
| 02 十月 | +1 | |||
| 01 十月 | +1 |
频道帖子
Պենտագոնը Մերձավոր Արևելքի շրջան է ուղարկել ևս մեկ ամֆիբիա-դեսանտային խումբ՝ բաղկացած երեք խոշոր դեսանտային նավից՝ ծովային հետևակի 13-րդ էքսպեդիցիոն գումարտակի ավելի քան 2000 զինծառայողի կազմով։ Այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների։
| 2 | Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չկա։
Այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն»,-նշված է նախարարի գրառման մեջ։
Անահիտ Ավանեսանը ԶԼՄ-ներին հորդորել է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը:
«Հավատացած եղեք´, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը»,-հավելել է նախարարը: | 40 |
| 3 | 2027 թ. հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում
https://www.youtube.com/live/s-QJ9n43iTI?si=d_Ap29bX43ZFkUcc | 37 |
| 4 | Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում միրգ-բանջարեղենի վաճառքի կետերում։ Հասարակության շրջանում մտահոգություն էր առաջացրել օրերս սոցիալական ցանցերում տարածված այն տեսանյութը, որում խոսվում էր մրգի վրա «Դիխլոֆոս» տեսակի նյութի օգտագործման մասին։ Տեսչական մարմինը գնում է այդ մտահոգությունների հետքերով։
Կառույցի մասնագետները պատահականության սկզբունքում խանութ առ խանութ շրջում են` չշրջանցելով խոշոր առևտրի կետերը։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի գլխավոր տեսուչ Կորյուն Սամսոնյանը նշեց, որ նմուշներ են վերցնում, կապարակնքում՝ լաբորատոր փորձաքննության ուղարկելու նպատակով։ | 67 |
| 5 | Օրերս Հայաստանում հյուրընկալվել էր Ֆրանսիայում գործող «Լաիկ միություն» ասոցիացիայի հիմնադիր նախագահ Ժան-Պիեռ Սաքունը, որի ջանքերով 2024-ին Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները վերահուղարկավորվեցին Ֆրանսիայի պանթեոնում։
«Արմենպրես»-ի տաղավարում Ժան-Պիեռ Սաքունը պատմել է այցի նպատակի, ասոցիացիայի գործունեության, Մանուշյանների աճյունների վերահուղարկավորման ուղղությամբ կատարած հսկայածավալ աշխատանքի և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը միտված ծրագրերի մասին։ | 60 |
| 6 | Սպորտի գեղեցկությունը մեդալների մեջ չէ, այն հպարտության պահերի մեջ է, նույնիսկ այն պահերի, որտեղ մարզիկները չունեն չեմպիոնական ոսկի, բայց բավական կամք են ունեցել համառության, պայքարի համար: Սպորտի գեղեցկությունը մրցաշարերում դրական կամ բացասական արդյունքների մեջ չէ, այն ամենօրյա մարզումների, նվիրվածության, հավատի, եռանդի մեջ է, սպորտի գեղեցկությունը երազանքին ամեն պահ հավատալու մեջ է:
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականն իր դիրքն ամրապնդում է համաշխարհային սպորտում նոր ու երիտասարդ մարզիկների շնորհիվ, ովքեր իրենց ուսերին տանում են պատասխանատվության ծանր բեռը և գիտեն երազանքների «գինը»: 2026 թվականը թե՛ անկումային, թե՛ նվաճումներով լի էր հավաքականի անդամ Աննա Ամրոյանի համար: Նա դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Աննա Ամրոյանը պատմել է ծանրամարտում հայտնվելու, իր երազանքների ու հավաքականի մասին: | 55 |
| 7 | ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած միջադեպից
«2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին: Ահազանգը փոխանցվել է Ոստիկանության Սիսիանի բաժին:
Դեպքի վայրում պարզվել է, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ: Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն: Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 207-րդ հոդվածի 1-ին մասով:
Դեպքի վայրի զննությամբ վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 15:30-ին ձերբակալվել է և ներկայացվել նախաքննության մարմին:
Վիրավորում ստացած ՀՀ քաղաքացին տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: ՀՀ քաղաքացին ստացել է բուժօգնություն և տեղափոխվել Երևան:
Նույն օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները: 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք», - «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ դատախազությունից։ | 103 |
| 8 | ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
«Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրան ցուցաբերվել է համարժեք բուժօգնություն և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Ծատրյանը։ | 169 |
| 9 | Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում | 168 |
| 10 | ‼️Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերում տարածվող լուրերն այն մասին, թե Սիսիանում ծինծառայող է սպանվել։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի տարածած հերքման տեքստում նշված է․
«Սոցիալական ցանցերում «Սիսիանում զինծառայողի սպանվելու» վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում»։ | 169 |
| 11 | ‼️ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ հոկտեմբերի 1-ին ժամը 14։15-ին ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։
ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ | 181 |
| 12 | Հայաստանի կառավարությունն ուսումնասիրում է Խորհրդարանական ընտրության անցկացման և արդյունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության զեկույցը: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բոլոր մտահոգությունները կիսում եմ, նաև առաջարկները, բնականաբար, ամենայն խորությամբ մենք կդիտարկենք, որովհետև այս պահին մենք վերլուծում ենք առաջարկները: Ես կարծում եմ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այն կառույցներից է, որի առաջարկների իրականացումը երբեք վնաս չի բերի իմ կարծիքով, բայց, որպեսզի փորձագիտական մակարդակով մենք այդ հարցին անդրադառնանք, դա պետք է փորձագիտական մակարդակով էլ քննարկենք»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ընտրությունների անցկացման վերաբերյալ խնդիրներ նաև իրենք են առանձնացրել:
«Ընտրություններից անմիջապես հետո ենք արձանագրել, որ մեր ընտրական համակարգում պետք է շատ լուրջ փոփոխություններ կատարել, որպեսզի այն իրադրությունները, որոնք ստեղծվել են, ինչ-որ ձևով բացառենք կամ դրանց ազդեցությունը զրոյականի հասցնենք»,- նշեց Փաշինյանը: | 181 |
| 13 | ՀՀ վարչապետն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ ավիացիոն պատժամիջոցներին
https://youtu.be/SmIf_G9chU0?si=LuLoOvEkOu51vEDz | 145 |
| 14 | Հայաստանի կառավարությունը պետք է խաղաղության նկատմամբ մարդկանց վստահությունը հասցնի վերջնական արդյունքի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման։ Կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի գնահատմամբ՝ տնտեսական ակտիվությունն ու անշարժ գույքի շուկայի ցուցանիշները վկայում են քաղաքացիների լավատեսության մասին։
Վարչապետի խոսքով՝ տնտեսությունը մեծապես կապված է մարդկանց սպասումների և տրամադրությունների հետ։ Նա նշեց, որ տնտեսական ցուցանիշները խաղաղության նկատմամբ վստահություն են արտահայտում՝ չնայած լրահոսում շրջանառվող խուճապային գնահատականներին։
Փաշինյանն ընդգծեց, որ խաղաղությունն արդեն իրականություն է, սակայն դեռ ամբողջությամբ ինստիտուցիոնալացված չէ։ Կառավարությունը, նրա խոսքով, պետք է արդարացնի մարդկանց սպասումները և գործընթացն ավարտին հասցնի։
«Միջանկյալ հանգրվանին հասել ենք։ Բայց դա միջանկյալ հանգրվան է, վերջնական հանգրվան չի։ Եվ պետք է դեպի վերջնական հանգրվանը շարժվենք»,- ասաց վարչապետը։
Խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման անհրաժեշտության համատեքստում Փաշինյանը հիշատակեց նաև TRIPP նախագիծը, սահմանազատումը, հաղորդակցությունների բացումը, Թուրքիայի հետ գործընթացը, Հյուսիս–հարավ ճանապարհը և «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը։
Նա կառավարության անդամներին հորդորեց քաղաքական ուղերձներն ու ռազմավարությունները կառուցել այդ առաջնահերթության շուրջ՝ կենտրոնանալով իրական կյանքի խնդիրների և գործնական լուծումների վրա։ Փաշինյանի խոսքով՝ ամենօրյա տեղեկատվական աղմուկը չպետք է շեղի Կառավարությանը հիմնական անելիքից։ | 141 |
| 15 | Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող գազի սակագնի թանկացման ազդակ չունի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ ազդակ կլինի, երբ իրավիճակ կլինի, մենք դրա մասին կմտածենք»,- ասաց նա:
Վարչապետը հավելեց՝ Կառավարությունը, սակայն, մշտապես քննարկում է տարբեր իրավիճակների հետ կապված սցենարներ:
«Ես 2018 թվականից ամեն տարի այդ իրադրության հետ բախվում եմ, որովհետև անընդհատ այդ հարցերը հնչում են: Մենք տարբեր սցենարներ ենք քննարկում, բայց այս պահին այդպիսի ազդակ չունենք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: | 134 |
| 16 | Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը
https://www.youtube.com/live/5A8DfpUt1lU?si=SD5bod7hrUDk99zj | 132 |
| 17 | Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։
Նախագծով 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 603,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 4 տրլն 72 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 468,2 մլրդ դրամ։
Եկամուտներից շուրջ 3 տրլն 462,7 մլրդ դրամը նախատեսվում է ստանալ հարկային եկամուտներից և պետական տուրքերից։ Պաշտոնական դրամաշնորհները կկազմեն շուրջ 14,2 մլրդ դրամ, այլ եկամուտները՝ 126,9 մլրդ դրամ։
Նախագծի համաձայն՝ բյուջեի պակասուրդը նախատեսվում է ֆինանսավորել ներքին աղբյուրներից՝ շուրջ 187,5 մլրդ դրամի, և արտաքին աղբյուրներից՝ շուրջ 280,7 մլրդ դրամի չափով։ | 127 |
| 18 | Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ,։ | 121 |
| 19 | ՀՀ կառավարության նիստ
https://www.youtube.com/live/V9bYPa8JXTE?si=mmKFGE9PEnkq4AoZ | 138 |
| 20 | Ի՞նչ եղանակ է սպասվում հոկտեմբերին. մանրամասնում Գագիկ Սուրենյանը
https://youtu.be/qF2TtzrD38I?si=U0MqbUin3K4Jrs8J | 122 |
