551
Subscribers
No data24 hours
-37 days
-930 days
Posts Archive
551
Լորի ձվերը օգտակար են մարսողության համար 👇 Լորի Ձվերը պարունակում են օվոմուկոիդ, որն արգելակում է տրիպսին կոչվող ֆերմենտը ։ Այդ ֆերմենտի շնորհիվ ձվերը բարենպաստ ազդեցություն են ունենում մարսողության վրա։ Սպիտակուցների բարձր պարունակության պատճառով ստեղծվում է պակաս թթվային միջավայր, որը թույլ է տալիս վնասված լորձաթաղանթն ավելի արագ վերականգնվել: Լորի ձվերի կանոնավոր օգտագործումը խորհուրդ է տրվում
🔺էզոֆագիտով,
🔺ցանկացած էթիոլոգիայի գաստրիտով,
🔺ինչպես նաև պեպտիկ խոցային հիվանդությամբ տառապող մարդկանց:
02 Nov, 03:18
551
Պայտաձև երիկամը բնածին արատ (անոմալիա) է, որի դեպքում մարդու երկու երիկամների ստորին (կամ հազվադեպ՝ վերին) բևեռները միաձուլվում են միմյանց՝ ստեղծելով U-աձև կամ պայտաձև օրգան.Քանի որ օրգանի անատոմիական դասավորությունը փոխված է, մեծանում է որոշ խնդիրների ռիսկը.
• Միզաքարային հիվանդություն. Մեզի արտահոսքի դժվարացման պատճառով հաճախ կարող են քարեր առաջանալ.
• Վարակներ. Մեզի կճղման կամ լճացման հետևանքով ավելի հավանական են միզուղիների կրկնվող վարակները։
• Հիդրոնեֆրոզ. Երիկամային ավազանի լայնացում
20 Oct, 09:49
551
+4
Տարին մեկ անգամ գնացեք բժշկի, հանձնեք անալիզներ, գոնե միայն դեմքի ու մաշկի համար։
Հետևեք ձեր առողջությանը նրանից թանկ բան չկա ☝️
20 Oct, 03:56
551
+8
Փոքր լուսանկարներով կիսվենք ձեզ հետ Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Անատոմիկի մասնաշենքից🧠
18 Oct, 05:32
551
Repost from ԲՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔՆԵՐ
Ուսուցիչը նա է, ով գիտելիքից բացի՝ սերմանում է հավատ, բարություն ու լույս։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ամեն օր փոքրիկ սրտերում մեծ երազանքներ են արթնացնում։ 💚
05 Oct, 02:37
551
«Սրտի համաշխարհային օրը» (World Heart Day) ամեն տարի նշվում է սեպտեմբերի 29-ին։ Այն նախաձեռնել է Սրտի համաշխարհային դաշնությունը (World Heart Federation)՝ նպատակ ունենալով բարձրացնել հասարակության իրազեկությունը սրտանոթային հիվանդությունների մասին, որոնք համարվում են մահվան հիմնական պատճառներից աշխարհում և Հայաստանում։
29 Sep, 09:18
551
Մեր բջիջները ամեն պահին մահանում են և նորից ծնվում։Արյան բջիջները ապրում են մոտ 120 օր։Դա նշանակում է որ 4ամիս մեկ մեր արյունը գրեթե ամբողջությամբ թարմանում է։ Աղիների բջիջները 3,5 օրը մեկ, մաշկի բջիջները 28,30 օրը մեկ, իսկ լյարդի՝ մոտավորապես 300 օրվա ընթացքում։ 3 տարվա մեջ նորոգվում է սիրտը իսկ 8,10 տարում լիովին վերակառուցվում ոսկրային համակարգը։
Կարևոր☝️
Օրգանիզմը, այո վերակառուցվում է, բայց այն ամենից ինչը կա։
Այնպես որ առողջ սնունդը, ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը խրախուսելի է ։
25 Sep, 07:48
551
Սեպտեմբերի 21-ին մեր երկիրը տոնում է իր ամենակարևոր տոներից մեկը՝ Հայաստանի Անկախության օրը:
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի առթիվ։ Անկախությունն այն բարձրագույն արժեքն է, որը մեզ տալիս է արարելու, սիրելու և մեր սեփական հողում ապրելու հնարավորություն: Այն մեր պատմության ամենալուսավոր էջն է, որը մեզ պարտավորեցնում է ամեն օր ավելի շատ սիրել, փայփայել ու հզորացնել մեր հայրենիքը։ Թող անսասան ու ամուր լինեն մեր երկրի սահմանները, իսկ մեր եռագույնը միշտ հպարտորեն ծածանվի խաղաղ երկնքի տակ։
Շնորհավո՛ր տոնդ, ՀԱՅրենիքս
❤️💙🧡
21 Sep, 02:41
551
Մաշկային նորագոյացությունները կարող են լինել շատ տարբեր՝ անվտանգից մինչև վտանգավոր
✅Եթե ունեք գոյացություն մաշկի վրա, ապա ճիշտ Ժամանակին ախտորոշումը և անհրաժեշտության դեպքում հեռացումը կօգնի խուսափել բարդություններից
❗️Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ
✔️ Դիմե՛ք մասնագետի խորհրդատվության
16 Sep, 06:15
551
Օստեոպորոզը ոսկրերի խտության և ամրության նվազումն է, որի հետևանքով մեծանում է կոտրվածքների վտանգը։ Հիվանդությունը կարող է երկար ժամանակ ընթանալ առանց ակնհայտ ախտանշանների, ուստի կարևոր է ժամանակին գնահատել ռիսկի գործոնները։
🔹 Ժառանգականություն
🔹 Կալցիումի անբավարարություն
🔹 Վիտամին D-ի անբավարարություն
🔹 Երկարատև ֆիզիկական անգործություն
🔹 Ծխախոտի օգտագործում
🔹 Ցածր մարմնի զանգվածի ինդեքս
🔹Ծերացում
Ռիսկի գործոնների առկայության դեպքում կարևոր է բժշկի հետ քննարկել ոսկրերի առողջության գնահատման և անհրաժեշտ կանխարգելիչ քայլերի հարցը։ Ուժեղ ոսկորները սկսվում են ժամանակին հոգատարությունից։
05 Sep, 05:05
