566
Підписники
Немає даних24 години
-17 днів
-530 днів
Архів дописів
566
Repost from ԲՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔՆԵՐ
Ուսուցիչը նա է, ով գիտելիքից բացի՝ սերմանում է հավատ, բարություն ու լույս։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ամեն օր փոքրիկ սրտերում մեծ երազանքներ են արթնացնում։ 💚
566
«Սրտի համաշխարհային օրը» (World Heart Day) ամեն տարի նշվում է սեպտեմբերի 29-ին։ Այն նախաձեռնել է Սրտի համաշխարհային դաշնությունը (World Heart Federation)՝ նպատակ ունենալով բարձրացնել հասարակության իրազեկությունը սրտանոթային հիվանդությունների մասին, որոնք համարվում են մահվան հիմնական պատճառներից աշխարհում և Հայաստանում։
566
Մեր բջիջները ամեն պահին մահանում են և նորից ծնվում։Արյան բջիջները ապրում են մոտ 120 օր։Դա նշանակում է որ 4ամիս մեկ մեր արյունը գրեթե ամբողջությամբ թարմանում է։ Աղիների բջիջները 3,5 օրը մեկ, մաշկի բջիջները 28,30 օրը մեկ, իսկ լյարդի՝ մոտավորապես 300 օրվա ընթացքում։ 3 տարվա մեջ նորոգվում է սիրտը իսկ 8,10 տարում լիովին վերակառուցվում ոսկրային համակարգը։
Կարևոր☝️
Օրգանիզմը, այո վերակառուցվում է, բայց այն ամենից ինչը կա։
Այնպես որ առողջ սնունդը, ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը խրախուսելի է ։
566
Սեպտեմբերի 21-ին մեր երկիրը տոնում է իր ամենակարևոր տոներից մեկը՝ Հայաստանի Անկախության օրը:
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի առթիվ։ Անկախությունն այն բարձրագույն արժեքն է, որը մեզ տալիս է արարելու, սիրելու և մեր սեփական հողում ապրելու հնարավորություն: Այն մեր պատմության ամենալուսավոր էջն է, որը մեզ պարտավորեցնում է ամեն օր ավելի շատ սիրել, փայփայել ու հզորացնել մեր հայրենիքը։ Թող անսասան ու ամուր լինեն մեր երկրի սահմանները, իսկ մեր եռագույնը միշտ հպարտորեն ծածանվի խաղաղ երկնքի տակ։
Շնորհավո՛ր տոնդ, ՀԱՅրենիքս
❤️💙🧡
566
Մաշկային նորագոյացությունները կարող են լինել շատ տարբեր՝ անվտանգից մինչև վտանգավոր
✅Եթե ունեք գոյացություն մաշկի վրա, ապա ճիշտ Ժամանակին ախտորոշումը և անհրաժեշտության դեպքում հեռացումը կօգնի խուսափել բարդություններից
❗️Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ
✔️ Դիմե՛ք մասնագետի խորհրդատվության
566
Օստեոպորոզը ոսկրերի խտության և ամրության նվազումն է, որի հետևանքով մեծանում է կոտրվածքների վտանգը։ Հիվանդությունը կարող է երկար ժամանակ ընթանալ առանց ակնհայտ ախտանշանների, ուստի կարևոր է ժամանակին գնահատել ռիսկի գործոնները։
🔹 Ժառանգականություն
🔹 Կալցիումի անբավարարություն
🔹 Վիտամին D-ի անբավարարություն
🔹 Երկարատև ֆիզիկական անգործություն
🔹 Ծխախոտի օգտագործում
🔹 Ցածր մարմնի զանգվածի ինդեքս
🔹Ծերացում
Ռիսկի գործոնների առկայության դեպքում կարևոր է բժշկի հետ քննարկել ոսկրերի առողջության գնահատման և անհրաժեշտ կանխարգելիչ քայլերի հարցը։ Ուժեղ ոսկորները սկսվում են ժամանակին հոգատարությունից։
566
Repost from ԲՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔՆԵՐ
Սիրելի բնության հրաշքներ՝ մեր ամենա սիրելի փոքրիկներ շնորհավոր ուսումնական տարի, սովորեք լավ, եղեք առողջ, ու անպայման ապրեք խաղաղ երկրում։
Բարի երթ ☺️💚
566
Երբ մարդը ունի առողջություն, ունի հազար խնդիր, իսկ երբ վատառողջ է ունի ընդամենը մեկ խնդիր։
Գնահատեք ու պահպանեք ամենա անգնահատելին՝ ձեր առողջությունը։
566
Եթե ուզում եք ունենալ առողջ աչքեր ուրեմն մի արեք այս երեք սխալները☝️
🔹Մի տրորեք աչքերը երբ զգում եք որ ինչ որ բան կա աչքի մեջ, հոգնել են, ցավում են և այլն։ Պարզապես մի քանի րոպեով փակեք աչքերը, կամ լվացեք սովորական մաքուր ջրով։
🔹Մի նայեք հեռախոսի կամ մեկ ուրիշ էկրանին լարված առանց թարթելու։
Հաճախակի թարթեք աչքերը երբեմն հեռացրեք հայացքը էկրանից նայել հեռու, արեք աչքերի մարզանք չորանալուց և բորբոքումներից խուսափելու համար։
🔹Գիշերային ժամերին պարտադիր միացրեք սենյակային լույսը։
Սմարթֆոնների էկրանները արձակում են կապույտ լույս, որը վնասակար է և կարող է ազդել տեսողութան վրա: Բացի այդ, կապույտ լույսը խանգարում է մելատոնինի ՝ քնի
հորմոնի արտադրությանը:
566
-Ալո,911։
-Ալո..
-Բարև ձեզ, 37 հատ սնիկերս եմ կերել։Լավ չեմ զգում։Ի՞նչ անեմ։
-Ընդմիջում արա։
Դադար տու՜ր,
Կեր թվիքս։
