en
Feedback

Don't get caught by a cheater! Telemetrio finds and tags such channels 👉 If you want to see the tag, subscribe

Maestro/Մաեստրո

Maestro/Մաեստրո

Open in Telegram

🇦🇲 Միացե՛ք, կարդացե՛ք միայն իրական նորություններ 🔥 Հրատապ լուրեր 😎 Հա, ի դեպ, մենք ոչ մեկի «մարդը» չենք

Show more
2 818
Subscribers
No data24 hours
-77 days
-2730 days
Posts Archive
ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը տեխնիկական խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար, հայտնում են ԱՄՆ Պետդեպարտամենտից
ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը տեխնիկական խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար, հայտնում են ԱՄՆ Պետդեպարտամենտից Դրանում ընդգրկված երեք երկրների ներկայացուցիչները կզբաղվեն տրանսպորտային և էներգետիկ նախագծի դետալների մշակմամբ։ Դրա համար կձևավորվեն նաև երկու պրոֆիլային ենթախմբեր՝ տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հարցերով։

Սիրելի քաղաքացիներ, այս պահին ունեմ շուրջ 500 նամակ, որ դեռ չեմ հասցրել կարդալ։ Որքան ինտենսիվ եմ պատասխանում նամակներին, այնքան ավելի շատանում են նամակները։ Խոսքը, հիշեցնեմ, այն նամակների մասին է, որ հասցեագրված են իմ էլ․ փոստերին, որոնք անձամբ եմ կարդում։ Ահա, վերոնշյալ պատճառներով նամակների արձագանքները կարող են սպասվածից էականորեն ուշանալ, մանավանդ որ առաջիկայում միջազգային այցերի շատ խիտ ժամանակացույց ունեմ։ Սիրում եմ բոլորիդ🫶 Նիկոլ Փաշինյան

Մի քիչ հիշողության թարմացում անեմ, էլի մոտս դեժավյու է... Ուրեմն... 2020 թվականի պատերազմից հետո լրիվ նույն մարդիկ իրենց ճղում էին, ամեն արդուկից խոսում էին այն մասին, թե ինչու չգնացինք խաղաղ կարգավորման։ Իսկ դա ենթադրում էր 5+2 ֆորմատով ԼՂ-ից դուրս գտնվող (չնայած այդ պահին արդեն ԼՂ սահմանադրությամբ ԼՂ մաս համարվող, բայց սա այլ թեմա է) շրջանների հանձնումը։ Ընդհանուր առմամբ՝ 7 շրջան։ Դրա դիմաց, մեծ հաշվով, առաջարկվում էր մի ազնիվ խոսք, որ հետագայում հարձակում չի լինի։ Հիշեցնեմ, որ դեռևս 2007 թվականի Մադրիդյան սկզբունքներում այդ «ազնիվ խոսքն» արդեն կար՝ որպես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունք։ Այդ մոտեցումը մեր երկրում կոչվում էր «Տարածքներ՝ հանուն խաղաղության»։ Դա մի դեմոնիզացված ծրագիր էր, որի մասին խոսելն անգամ բարդ էր, իսկ դրա մասին խոսող մարդիկ թիրախավորվում էին։ Հիմա, երբ իշխանությունն այլևս բան չի մնացել, որ չպատմի, ունի խաղաղության համաձայնագրի համաձայնեցված և նախաստորագրված տեքստ։ Ու կա մի հատ լրիվ անիմաստ բան՝ Սահմանադրության նախաբանում հղում Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է ինչ-որ սուբյեկտների մասին, որոնք վաղուց արդեն գոյություն չունեն, և դրանք վերականգնելու որևէ հնարավորություն էլ չկա։ Ու հիմա նույն մարդիկ այդ Սահմանադրությունը, առանց անգամ դրա բովանդակությանը ծանոթանալու, հռչակում են Ալիևի Սահմանադրություն և կապիկություններ անում՝ գործընթացը տորպեդահարելու համար։ Դուք հասկանո՞ւմ եք։ Նույն մարդիկ, որոնք ասում էին՝ «Ինչո՞ւ մեզ չասացիք», «Ինչո՞ւ 2020 թվականի պատերազմից առաջ չհամաձայնվեցիք 7 շրջան հանձնելու միջոցով պատերազմը հետաձգելու ծրագրին», հիմա հենց այդ նույն մարդիկ են խաղաղության նախաստորագրված պայմանագիրը ստորագրելու համար վերջին խոչընդոտի դեմ կենաց-մահու պայքար մղում։ Իսկ իշխանության զգուշացումներին, որ խաղաղությունը ինստիտուցիոնալացնելու հնարավորությունների պատուհանը կարող է փակվել, և հետո արդեն ամեն ինչ կարող է կինո դառնալ, հորթի խանդավառությամբ պատասխանում են, թե ժողովրդին պատերազմով են վախեցնում։ Չկա ուղղակի սենց երեսպաշտություն աշխարհում որևէ տեղ... Սամվել Անտանյան

Մենք՝ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների երկրպագուական շարժումների ներկայացուցիչներս, ՀՖՖ նախագահի պաշտոնում
Մենք՝ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների երկրպագուական շարժումների ներկայացուցիչներս, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում ենք Գևորգ Ղազարյանի թեկնածությունը, այս մասին համատեղ հայտարարություն են տարածել հետևյալ ակումբները՝ FAF, RED EAGLES, ALFA FUN CLUB, SECTOR 18, BLACK PANTHERS, SOUTH WEST ULTRAS «Առջևում ՀՖՖ նախագահի ընտրություններն են, որոնք կարող են դառնալ երկու տարի առաջ մեկնարկած պայքարի հանգուցալուծումը և շրջադարձային պահ՝ հայկական ֆուտբոլի ապագայի համար։ Սա պարզապես հերթական ընտրություն չէ․ սա հնարավորություն է վերջ դնելու տարիներով կուտակված խնդիրներին և բացելու հայկական ֆուտբոլի զարգացման նոր էջ»,- նշված է հայտարարության մեջ:

ՍԴ դատավորների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Վարդանյան
ՍԴ դատավորների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ՝ 6 տարի ժամկետով։

Գագիկ Բեգլարյանի խափանման միջոց կալանքը դատարանը երկարաձգել է ևս 2 ամսով։ Փաստաբան Հրանտ Անանյան

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Կրասնոդարի նավթավերամշակման գործարանը Կրասնոդարի մոտ գտնվող Աֆիպսկի ՆՎԳ-ն Ռուսաստանի հարավում խոշորագույններից մեկն է՝ տարեկան մինչև 7 մլն տոննա նավթի թողունակությամբ։

Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել իր միջուկային ծրագրին վերաբերող առաջարկություն, որը կքննարկվի միայն, երբ Վաշինգտոնը կատարի Թեհրանի յոթ պահանջները։ Reuters

Ես քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ և երբևէ չեմ ունեցել։ «Հրապարակ» օրաթերթը հերթական սուտ տեղեկու
Ես քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ և երբևէ չեմ ունեցել։ «Հրապարակ» օրաթերթը հերթական սուտ տեղեկությունն է հրապարակել, և ակնհայտ է, թե ում պատվերով։ Գոհ եմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի և նրա թիմի աշխատանքից։ Շատ մեծ աշխատանք է կատարվում, և ես էլ իմ առաջարկներով ու խորհուրդներով փորձում եմ օգնել, որպեսզի մեր քաղաքում դրական փոփոխություններն ավելի արագ ու արդյունավետ լինեն։ Ուրախ եմ, որ մեր համագործակցությունը շատ լավ է ստացվում։ Վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյան

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը

Այս տարվա իմ տեսած առաջին ձյունը: Նիկոլ Փաշինյան

Ֆիլմի պրեմիերայից առաջ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց այրվել է ամանորյա դեկորացիան։

Հետաքրքիր բան է կատարվում․ մեր ընդդիմադիրներն առավոտից երեկո խոսում են, թե Ալիևը ճնշում է, թե Ադրբեջանից է կառավարվում մեր երկիրը, բայց իրականում հենց իրենց ենք տեսնում Ռուսաստանի ԱԴԾ տնօրենի, տարբեր գեներալների և Պետդումայի պատգամավորների հետ հանդիպումներում, որից անմիջապես հետո սրում են իրենց խոսույթը։ Ախր բոլորի համար հայտնի ու պարզ է, որ ձեր առաջնորդները կառավարվում են դրսից։ Եվ մի փոքր էլ հասկանալի է, թե ինչու են կառավարվում․ այդ մարդիկ այդ երկրում միլիարդների հասնող ունեցվածք ունեն։ Հասկանալի է՝ ինչ կլինի այդ ունեցվածքի հետ, եթե հանկարծ չկատարեն դրսից եկած հրահանգները։ Կրկնում եմ՝ մարդկային առումով ինչ-որ չափով դա հասկանալի է, բայց պետությանն այսպես վերաբերվելը՝ անհասկանալի։ Տղերք ջան, քույրիկներ ջան, սա հասկանում են գրեթե բոլորը։ Սա շատ պարզ բան է։

64 միլիարդ դրամի չարաշահման գործ է, դուրս են գալիս, ասում՝ Ալիևը, Ադրբեջանը։ Ինչ լինում է, դուրս են գալիս, ասում՝ Ալիևը, Ադրբեջանը։ Հիմա մեր ժողովուրդը որ խաղաղություն է ուզում, կամ որ ժողովուրդը գնա, նոր սահմանադրությանը կողմ քվեարկի, իրենք իրենց ասածների քաղաքական հետևանքների մասին մտածո՞ւմ են։ Նիկոլ Փաշինյան

Մի կարևոր կոմպոնենտ կա ընդդիմադիր էդ ֆորմատի, որ կտրուկ կմեծացներ այդ ֆորմատի հաջողության շանսերը։ Այդտեղ մի կարևոր անձ պակասում էր՝ Կտրիճ Ներսիսյանը։ Որ ինքն էլ էնտեղ ներկա լիներ, պատկերը կլիներ ամբողջական։ Կարծում եմ՝ ընդամենը օրերի ընթացքում էդ ֆորմատը կարող էր Հայաստանում հեղափոխություն իրականացնել։ Հիմա էլ ուշ չի, եթե էսօր երեկոյան էդ ֆորմատով հավաքվեն, կիրակի երեկոյան արդեն հեղափոխություն կլինի։ Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ մեկընդմիշտ արձանագրենք՝ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են։ Նիկոլ Փաշինյան

Այս պահին չունենք այլընտրանք, որպեսզի ԵԱՏՄ-ից դուրս գանք, բայց պրոցեսը տանում է նրան, որ 2027-28թթ պաշտոնապես դիմենք ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու համար: Նիկոլ Փաշինյան

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվել է 3 ամսով:

ԴԻՄՈՒՄ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ պարոն Արթուր Նահապետյանին Հարգելի պարոն Նահապետյան, 2026-ի համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում Ձեր ղեկավարած կառույցը, ունենալով մարդկային և տեխնիկական սահմանափակ ռեսուրսներ, կարողացել է ընտրատարածքների սահմանափակ շրջանակում բացահայտել ընտրակաշառքի բազմաթիվ ենթադրյալ դեպքեր և հանրայնացրել գաղտնալսումներ։ Համոզված եմ, որ բացահայտումների թիվը կարող էր էապես ավելի մեծ լինել, եթե Կոմիտեն հնարավորություն ունենար վերահսկողություն իրականացնել ՀՀ ողջ տարածքում, քանի որ, իմ գնահատմամբ, ընտրակաշառքի կիրառումը եղել է համակարգային և մասշտաբային։ Կոմիտեի աշխատանքը մեծ հանրային ուշադրության է արժանացել և կարևոր նշանակություն ունի Հայաստանի ժողովրդավարության ու պետական ինստիտուտների նկատմամբ վստահության ամրապնդման տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, այդ աշխատանքի իրավական արդյունքները դեռևս ամբողջությամբ տեսանելի չեն հանրությանը։ Մասնավորապես, հայտնի չեն բացահայտված դեպքերի քննության վերջնական արդյունքները, և հանրությանը հայտնի չեն ընտրակաշառքի համար օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտված անձինք։ Սա իրավական և քաղաքական շահարկումների տեղիք է տալիս, ուստի խնդրում եմ օրենքով սահմանված կարգով տրամադրել գրավոր տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ. Քանի՞ ընտրակաշառքի ենթադրյալ դեպք է բացահայտվել, և դրանց առնչությամբ քանի՞ քրեական վարույթ է նախաձեռնվել կամ հարուցվել։ Քանի՞ անձի նկատմամբ է նախաձեռնվել քրեական հետապնդում, և քանի՞ գործ է ուղարկվել դատարան։ Քանի՞ վարույթ է դեռևս նախաքննության փուլում, քանի՞սն է կարճվել կամ կասեցվել։ 4.Արդյո՞ք կան ընտրակաշառքի համար օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ։ Ի՞նչ ընթացք և իրավական հեռանկար ունեն բացահայտված, սակայն դեռևս դատարան չհասած դեպքերը։ Հասկանում եմ, որ նախաքննության գաղտնիքով պաշտպանված տեղեկությունները ենթակա չեն հրապարակման։ Հետևաբար, խնդրում եմ տեղեկատվությունը տրամադրել գործող օրենսդրությամբ թույլատրելի սահմաններում։ Կարևոր եմ համարում, որ հնարավորության դեպքում այս տվյալները հրապարակվեն նաև Կոմիտեի կողմից, քանի որ խոսքը ոչ միայն իրավախախտումների բացահայտման, այլև ընտրական համակարգի նկատմամբ հանրային վստահության և մեր ժողովրդավարության կայացման մասին է։ Դիմող՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան 5.11.2026.

Սամվել Կարապետյանը կալանավորվել է 1 ամսով։