Maestro/Մաեստրո
رفتن به کانال در Telegram
🇦🇲 Միացե՛ք, կարդացե՛ք միայն իրական նորություններ 🔥 Հրատապ լուրեր 😎 Հա, ի դեպ, մենք ոչ մեկի «մարդը» չենք
نمایش بیشتر2 841
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
-67 روز
-3030 روز
آرشیو پست ها
2 841
Երևանի Մոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային, երեխան տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը, հայտնում է Shamshyan. com-ը
2 841
Առաջիկա օրերին նախատեսվում է ՀՀ կառավարության որոշման ընդունումը՝ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ։
Ռոմանոս Պետրոսյան
2 841
Հոկտեմբերի 15-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի փոխնախագահ Իգնասիո Կասիսը:
ԱԳՄԱՆ
2 841
Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ. վերաքննիչ դատարանը մերժել է կալանքի դեմ բերված բողոքը
Փաստաբան
2 841
Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, թեև դեռևս մի քանի քայլ պետք է իրականացվի։
Մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սահմանը դեռևս փակ է, սակայն կարծում եմ՝ գործընթացն արդեն զգալիորեն հասունացել է, և միանգամայն հնարավոր է, որ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է»։
Արարատ Միրզոյան
2 841
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ օտարերկրյա հաքերային խումբը լայնածավալ կիբերհարձակում է իրականացրել Ադրբեջանի պետական տեղեկատվական ենթակառուցվածքի վրա․ տուժել է երկրի կառավարական ավելի քան 100 դոմեն։
2 841
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ ԱԹՍ հարվածների է ենթարկվել ՌԴ Սարատովի մարզի Բալակովո քաղաքի «Սբերբանկ»-ի տվյալների կենտրոնը։
2 841
ՆԱՏՕ-ն պլանավորում է իր արևելյան թևի երկայնքով ստեղծել անօդաչու թռչող սարքերի և ցամաքային ռոբոտացված համակարգերի վրա հիմնված լայնածավալ պաշտպանական գոտի, որը կզսպի ռուսական զորքերը ներխուժման դեպքում, հաղորդում է The Wall Street Journal-ը։
2 841
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ Ռոստովի «Ակսայկարդանդետալ» մետաղամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։
2 841
Ադրբեջանի իշխող՝ «Նոր Ադրբեջան» կուսակցությունը դժգոհել է Էրդողանի գլխավոր խորհրդականի և Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների՝ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություններից։
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը չի նշանակում, թե մի պետությունն իրավունք ունի միջամտելու մյուսի ներքին գործերին։ YAP-ը Թուրքիայի իշխող կուսակցությանը կոչ է արել հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը։
2 841
Դանիական գարեջրագործական Carlsberg խումբը համաձայնել է ձեռք բերել PepsiCo-ի ըմպելիքների ընկերությունները Վրաստանում և Հայաստանում
Reuters-ի հաղորդմամբ` գործարքը ներառում է Վրաստանում Iberia Refreshments-ի և Հայաստանում JI Pepsi Cola Bottler Armenia-ի ձեռքբերումը։ Պայմանները չեն հրապարակվել։ Հայկական ակտիվի ձեռքբերման համար անհրաժեշտ է նաև տեղական ինքնակառավարման մարմինների հաստատումը։
Գործարքների կնքումից հետո այն շուկաների թիվը, որտեղ Carlsberg-ը համագործակցում է PepsiCo-ի հետ, կհասնի 17-ի։ Վրաստանից և Հայաստանից բացի, խումբն արդեն համագործակցում է PepsiCo-ի հետ Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Լաոսում և Կամբոջայում։ Գործընկերությունը նախատեսվում է ընդլայնել մինչև Ադրբեջան 2027 թվականը, իսկ Դանիայում, Ֆինլանդիայում, Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում՝ 2029 թվականին։
Ադրբեջանի հետ միասին նոր ակտիվները կկազմեն Carlsberg-ի միասնական կլաստեր Հարավային Կովկասում։
2 841
Անընդունելի է խոչընդոտել գլխաշոր կրող աշակերտուհիների՝ կրթություն ստանալու իրավունքն Ադրբեջանում։ Գլխաշորը խոչընդոտ չէ, հավատքի պահանջ է։ Կրթության իրավունքը չի կարող զոհաբերվել որևէ գաղափարական պարտադրանքի։
Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն անհապաղ կշտկի այս սխալը։
Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալ
2 841
Մեսրոպ Մանուկյանն աղմկում էր իր աներոջ բենզալցակայանը պաշտպանելու համար։
Ընդդիմությունն աղմկում է այնտեղ, որտեղ կա իրենց շահը։
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյան
2 841
Նույն Շինարարներ փողոցում տասնյակ կրպակներ քանդվեցին, և դուք էնտեղ չէիք։ Բայց հենց երեկ այնտեղ էիք, որովհետև հավանաբար ձեր գործընկերներից մեկն այնտեղ ունի մասնավոր շահ, մտածում է՝ էդ տրակտորն իր շահին էլ կանդրադառնա։ Երբ հերթը հասնում է ձեզ, դառնում եք օրենքի պաշտպան։
Արմեն Գալջյանը՝ ընդդիմությանը
Հ.Գ. Մամուլում գրվել է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի աներոջ բենզալցակայանը գտնվում է նույն փողոցում։
2 841
Բոլորը հասկանում են, որ դիզելային վառելիքի գները կախված չեն Ռուսաստանի դիզելային ենթակառուցվածքների վրա մեր հարձակումներից, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին
«Բոլորը հասկանում են, որ սա կախված է Հորմուզի նեղուցի փակումից, Հորմուզի նեղուցում առկա սպառնալիքից»,-ասել է նա՝ Fox News-ին տված հարցազրույցում։
2 841
Ադրբեջանական դպրոցներում բողոքի ակցիաներ են․ ցուցարարները պահանջում են վերացնել ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու արգելքը։
2 841
ՀՀ ժողովուրդը պետ է իմանա՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ինչպես են իրենց միլիոնները կուտակել։
ՀՀ-ն թալանվել է, և այդ մարդկանց թալանածը պետք է վերադարձվի։
Նիկոլ Փաշինյան
2 841
Վերջին 48 ժամվա ընթացքում ռուսական կողմից էներգետիկ ոլորտում հրադադարի որևէ նշույլ չեմ տեսել։
ՌԴ-ն շարունակում է ռմբակոծել ինչպես խաղաղ բնակիչներին, այնպես էլ Ուկրաինայի ենթակառուցվածքները։
Էմանուել Մակրոն
2 841
Այսօր ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի դեմ պատժամիջոցների ցանկում կներառենք շուրջ 1 600 նոր միավոր։
Սա կլինի պատժամիջոցների մեր ցանկի ամենախոշոր ընդլայնումը՝ Ռուսաստանի կողմից պատերազմը սկսելուց ի վեր։
Կայա Կալլաս
