Maestro/Մաեստրո
الذهاب إلى القناة على Telegram
🇦🇲 Միացե՛ք, կարդացե՛ք միայն իրական նորություններ 🔥 Հրատապ լուրեր 😎 Հա, ի դեպ, մենք ոչ մեկի «մարդը» չենք
إظهار المزيد2 858
المشتركون
-224 ساعات
-67 أيام
-430 أيام
أرشيف المشاركات
2 858
Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ, սակայն նման հանդիպման համար հիմքեր չկան, քանի դեռ նախապատրաստական աշխատանքներն ավարտված չեն։
Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպման պայմանները հայտնի են՝ բանակցություններ Մոսկվայում՝ անվտանգության լիարժեք երաշխիքներով։
Դմիտրի Պեսկով
2 858
«Օրենքով գող», Գյումրիում հաշվառված 58-ամյա տղամարդը, տեղեկանալով, որ նախկին փեսան վիճաբանել է դստեր հետ, դիմել է մեկ այլ «օրենքով գող» Օշականի 56-ամյա բնակչին՝ նախկին փեսային պատժելու համար։
«Օրենքով գողերը» ձերբակալվել են։
ՆԳՆ ոստիկանություն
2 858
TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար։
Առաջին հերթին մենք կունենանք երկաթուղային կապ Ադրբեջանի հետ։ Մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ ՀՀ սահմանը և դրա շրջանակում՝ երկաթուղային կապը Հայաստանի և Թուրքիայի միջև բացվի։ Դա կփոխի միջազգային լոգիստիկան, որովհետև միջազգային հանրությունը նոր ուղի կստանա արևելքի և արևմուտքի միջև։
Նիկոլ Փաշինյան
2 858
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ, գրում է New York Times-ը
Իրանական կողմը պահանջել է, որ ԱՄՆ-ն վերացնի ռազմածովային շրջափակումը և վերադարձնի սառեցված ակտիվները, ինչպես նաև դադարեցնի պատերազմը բոլոր ճակատներում։
2 858
Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արարատի մարզում՝ հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։ Արտաշատի ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հնարավոր վրեժխնդրությունը, իսկ հիմնական մասնակիցները բերման են ենթարկվել։ Դատարանը նրանցից մի քանիսի նկատմամբ տնային կալանք է կիրառել։ Նրանց թվում է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը։
Վիճաբանությունը տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդ Գոքորի «Հրաշք այգի» ռեստորանում։
2 858
Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտարարել է Էրդողանը
«Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ հույս հայտնելով, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի»։
2 858
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով, Արեգնազ Մանուկյանի կալանքը՝ 1 ամսով։
Փաստաբան
2 858
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։
Վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյան
2 858
Երեկվանից տարածվում է տեղեկություն այն մասին, որ «Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել, իսկ որոշ հրապարակումներում դրանք ներկայացվում են նաև որպես «քանդման աշխատանքներ»։ Սա հանրության շրջանում առաջացրել է որոշակի անհանգստություն և մտահոգություն։
Հարկ է ընդգծել, որ տարածքը տասնամյակներ շարունակ գտնվել է բարձիթողի վիճակում՝ չարժանանալով պատշաճ խնամքի և բարեկարգման։ Կարևոր է նաև արձանագրել, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով։
Միաժամանակ հարկ է նշել, որ այս պահին տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հանրության շրջանում շրջանառվող տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը։
Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, դրա բարեկարգումն ու հանրային շահի ապահովումը։
Աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կներկայացվի ամբողջությամբ՝ հստակեցնելով, թե ինչ աշխատանքներ են իրականացվում, ինչ նպատակով և ինչ արդյունք է նախատեսվում ունենալ։
Կոչ ենք անում այս թեմայի շուրջ չտարածել չճշտված տեղեկություններ և հանրային քննարկումը կառուցել փաստերի ու ստույգ տեղեկատվության հիման վրա։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյան
2 858
Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով և սեպտեմբերի 24-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկային ժամերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն, որը սեպտեմբերի այդ օրերի համար բավականին բարձր ջերմաստիճան է։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
2 858
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ:
2 858
🇦🇲Հանրապետության հրապարակում լռության րոպե հայտարարվեց հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին
Այս առաջարկը հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկախության 35-ամյակի կապակցությամբ իր հրապարակային ուղերձում:
2 858
Վլադիմիր Պուտինի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը Հայաստանից քվեարկողների արդյունքում հավաքել է 5,6%։
2 858
Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով ՌԴ-ն կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի իր արդյունաբերության նկատմամբ։ Նրանց դիզվառելիքի վերամշակման գործարաններից շատերը պայթեցվել են և առնվազն ժամանակավորապես շարքից դուրս են եկել։
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի։
Դոնալդ Թրամփ
2 858
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ կառուցման շրջանակներում համագործակցությունն ակտիվորեն և որակապես զարգանում է։
Մաղթում եմ ՀՀ-ին բարգավաճում և հզորություն, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն։
Չինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Ցյան
2 858
Ընդունեք շնորհավորանքներս ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ։
Համոզված եմ, որ ռուս-հայկական համապարփակ համագործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև ակտիվ երկխոսությունը, բխում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերից։
Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
2 858
Ընդունե՛ք շնորհավորանքներ ՀՀ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում։
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
2 858
Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն հայտնել ենք՝ Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։
Եվս մեկ անգամ հիշեցնենք՝
🗓Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ սահմանափակված են։
⛔️Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը սահմանափակված է՝
🔹Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
🔹Սախարովի հրապարակից,
🔹Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
🔹Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
🔹Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։
🚘Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին շրջանցել նշված ճանապարհահատվածները։
2 858
ԱՄՆ-ի անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։
Վերջին մեկ տարվա ընթացքում մեր համատեղ արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի է հնարավոր հասնել, երբ աշխատում ենք հանուն խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի իրագործման։ Ակնկալում ենք առաջ մղել TRIPP նախաձեռնությունը, ամրապնդել տնտեսական կապերը, խրախուսել ամերիկյան ներդրումները և օգնել նոր հնարավորություններ բացել Հայաստանի ու տարածաշրջանի համար։
Մարկո Ռուբիո
