Maestro/Մաեստրո
Відкрити в Telegram
🇦🇲 Միացե՛ք, կարդացե՛ք միայն իրական նորություններ 🔥 Հրատապ լուրեր 😎 Հա, ի դեպ, մենք ոչ մեկի «մարդը» չենք
Показати більше2 838
Підписники
Немає даних24 години
-57 днів
-2930 днів
Архів дописів
2 838
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 16-ին կժամանի Երևան՝ մասնակցելու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների ղեկավարների 17-րդ համաժողովին (COP17)։
2 838
Ես խաղաղության համաձայնագրի մեծ աջակից եմ։ Հուսով եմ՝ համաձայնագրում արձանագրված կետերը շուտով կիրականացվեն, ավելի արագ առաջընթաց կլինի՝ ավարտին հասցնելու խաղաղության համաձայնագիրը, որպեսզի բոլոր ընթացիկ խնդիրները կարգավորվեն։
Բոլոր կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագ իրագործել խաղաղության համաձայնագրի բոլոր դրույթները, որը նաև բնականաբար ներառում է կալանավորված անձանց։
Անտոնիու Գուտերեշ
2 838
Վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու ու եռամսյա ժամկետում դրանց լուծման հնարավորությունները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով:
2 838
Եթե քաղաքային իշխանությունը ցանկանում է մի փոքր թեթևացնել տրանսպորտի ծանրաբեռնվածությունը, գոնե տրանսպորտի ներսում, ապա, եթե նոր կայարաններ չեք կառուցում, գոնե վագոններ ավելացրեք։ Այնպես արեք, որ մարդիկ ցանկանան օգտվել մետրոյից։ Չգիտեմ՝ իջեցրեք գինը, բարելավեք պայմանները, որ մարդը նույնիսկ չմտածի՝ մետրո՞ նստի, թե՞ ավտոբուս, եթե իր հաճախած վայրում մետրոյի կայարան կա։
Ախր, սրանք հարցեր են, որոնց մասին պետք է օր ու գիշեր մտածել։ Ձեզ այդ աշխատանքի համար են նշանակել, ոչ թե պապիկից եք ժառանգել այդ պաշտոնը։ Հելեք, ման եկեք, տեսեք՝ քաղաքն ինչ մանր ու միջին խնդիրներ ունի, և լուծեք դրանք, ոչ թե թողեք, որ բլոգերը ձեր փոխարեն դա անի։
Հա՛, ապրի Ավինյանը, բակերը վերանորոգում է, շատ տեղերում, կարելի է ասել, կառուցում է։ Բայց դա քաղաքի խնդիրների շատ փոքր մասն է։ Քաղաքի մեծ խնդիրներին պետք է լուծում տաք, այն էլ՝ շատ արագ։ Կաբինետներից դուրս գալ է պետք։
2 838
Բաքվում ընթացող խորհրդաժողովին Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը, ինչպես նաև ևս 13 պետությունների ներկայացուցիչներ դուրս են եկել դահլիճից։
2 838
Մենք TRIPP-ին մասնակցելու դիմում չենք ստացել, բայց հետաքրքրված բոլոր կողմերը գիտեն ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու մեր հնարավորությունների և պատրաստակամության մասին:
Սերգեյ Լավրով
2 838
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև
2 838
Տեղեկություն են ստացվել, որ Սիսիանում 44-ամյա տղամարդը պարբերաբար բռնության է ենթարկել իր 13-ամյա դստերը՝ այդ թվում սեռական բռնության։
Տղամարդը ձերբակալվել է։
ՆԳՆ
2 838
Մենք խնդիր չունենք ռուսական կոնցեսիայի հետ։ Մեր խնդիրն է, որ մեր երկաթուղին լինի մրցունակ։ Եվ մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ դրա համար ռացիոնալ ձևաչափը կոնցեսիոն կառավարման ձևաչափը փոխելն է, այսինքն՝ 3-րդ երկրներին պատվիրակելը։
Բայց եթե ՌԴ գործընկերներն ասում են՝ իրենք կարող են լուծումներ առաջարկել, ես էլ ասել եմ՝ եկեք ձևավորենք խումբ, որ եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխանը, թե ոնց է երկաթուղին դառնալու մրցունակ։
Նիկոլ Փաշինյան
2 838
Կառավարության որոշմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչվեցին։
2 838
Լավ, ասենք՝ ավտոբուս չեք կարողանում բերել, կամ տարիներ են տևում դրանք բերելու համար։ Լավ, վագոն ավելացնելն էլ է դժվա՞ր։ Ասենք՝ 4 վագոն ներկեք ու գոնե պիկ ժամերին մտցրեք գծեր։
Եթե ուզում եք բեռնաթափել Երևան քաղաքը, ուղղակի նախարարությունները հանեք Երևանի կենտրոնից։ Նախարարությունների միայն աշխատակիցները հերիք են, որ իրենց մեքենաներով գալով՝ շրջակա փողոցները ծանրաբեռնեն։
Ավտոբուսներ բերեք նորմալ քանակությամբ։ Արդեն 2 տարի է՝ լսում ենք, որ ավտոբուսներ են գալու։ Ո՞ւր են դրանք։
Լավ, այսքան դանդաղ աշխատող կլինի՞, որ դուք եք աշխատում՝ քաղաքապետի գլխավորությամբ։
2 838
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան` մասնակցելու COP17-ին:
2 838
Երևանի Մոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային, երեխան տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը, հայտնում է Shamshyan. com-ը
2 838
Առաջիկա օրերին նախատեսվում է ՀՀ կառավարության որոշման ընդունումը՝ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ։
Ռոմանոս Պետրոսյան
2 838
Հոկտեմբերի 15-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի փոխնախագահ Իգնասիո Կասիսը:
ԱԳՄԱՆ
2 838
Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ. վերաքննիչ դատարանը մերժել է կալանքի դեմ բերված բողոքը
Փաստաբան
2 838
Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, թեև դեռևս մի քանի քայլ պետք է իրականացվի։
Մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սահմանը դեռևս փակ է, սակայն կարծում եմ՝ գործընթացն արդեն զգալիորեն հասունացել է, և միանգամայն հնարավոր է, որ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է»։
Արարատ Միրզոյան
2 838
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ օտարերկրյա հաքերային խումբը լայնածավալ կիբերհարձակում է իրականացրել Ադրբեջանի պետական տեղեկատվական ենթակառուցվածքի վրա․ տուժել է երկրի կառավարական ավելի քան 100 դոմեն։
2 838
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ ԱԹՍ հարվածների է ենթարկվել ՌԴ Սարատովի մարզի Բալակովո քաղաքի «Սբերբանկ»-ի տվյալների կենտրոնը։
