staff.am
Open in Telegram
staff.am is the leading career platform in Armenia. The aim of this channel is to create a community and share career related insight, news and vacancies.
Show more4 474
Subscribers
+224 hours
+217 days
+8230 days
Posts Archive
4 474
📚 Իրական առավելությունը ոչ թե վազքի արագության, այլ սեփական դիրքերի անխոցելիության մեջ է։
📖 staffmedia.am-ի «Շաբաթվա գիրքը» շարքի շրջանակում այսօր անդրադառնում ենք Համիլթոն Հելմերի «7 ուժերը. Ռազմավարության նուրբ արվեստը» հայտնի աշխատությանը։
💡 Հելմերը սահմանում է այն յոթ հիմնարար սկզբունքները, որոնք թույլ են տալիս բիզնեսին ոչ միայն առաջ անցնել մրցակիցներից, այլև ձեռք բերել մշտական և տարբերակված եկամուտների պոտենցիալ։
🎯 Սա ճշգրիտ ուղեցույց է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ բիզնեսի արժեքը որոշող իրական բանաձևն ու տիրապետել շուկայի անտեսանելի մեխանիզմներին։
🔗 Բաց մի՛ թողեք շուկայի անտեսանելի մեխանիզմներին տիրապետելու հնարավորությունը և ընթերցեք ամբողջական հոդվածը staffmedia.am-ում։
http://stff.am/feqoa
4 474
💼 Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) ներդրումը նոր մոտեցումներ է պահանջում գործատուներից։
📋 Քանի որ պետական փաթեթն ունի որոշակի սահմանափակումներ թե՛ ծառայությունների ծավալի, թե՛ ֆինանսական հատուցման հարցում, կարևոր է հասկանալ, թե ինչպես կարելի է լրացնել այդ բացերը։
🤝 Մեր գործընկեր INGO Insurance-ի հետ քննարկում ենք, թե ինչպես վերանայել աշխատակիցների արտոնությունների փաթեթները և ապահովել լիարժեք ծածկույթ նույնիսկ ծախսատար բուժման դեպքում։
🌟 ԱՀԱ-ի ներդրումը ոչ թե լրացուցիչ բեռ է, այլ հրաշալի առիթ՝ աշխատակիցների բարեկեցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։
▶️ Դիտե՛ք հոլովակը և ստացեք պարզ պատասխաններ ԱՀԱ-ի վերաբերյալ ամենակարևոր հարցերին։
4 474
💼 Հարցազրույցի հրավեր ստանալիս ադրենալինի առաջին ալիքին հաճախ հաջորդում է անորոշությունը, իսկ անորոշությունից դեպի վստահություն տանող ճանապարհը սկսվում է ճիշտ տեղեկացված լինելուց։
📖 Մեր նոր հոդվածում պատմում ենք, թե ինչպես վերծանել գործատուի իրական կարիքները և սեփական հմտությունները մատուցել որպես լավագույն լուծում։
💡 Դուք կբացահայտեք, թե ինչպես կարելի է խորքային ուսումնասիրել ընկերության ներքին մշակույթը և ինչպես օգտագործել շուկայական իրական տվյալները՝ աշխատավարձի շուրջ վստահ բանակցելու համար։ Անդրադարձել ենք նաև սեփական փորձը չափելի արդյունքների վերածելու արվեստին և հարցազրույցից հետո պրոֆեսիոնալիզմը պահպանելու կարևոր քայլերին։
🚀 Պատրաստվածությունը Ձեր լավագույն ներդրումն է Ձեր կարիերայում, իսկ staff.am-ի գործիքակազմը կդարձնի այդ ճանապարհն ավելի թափանցիկ ու արդյունավետ։
🔗 Պատրա՞ստ եք Ձեր հաջորդ հարցազրույցը վերածել երազանքի աշխատանքի առաջարկի։ Կարդացեք ամբողջական հոդվածը staffmedia.am-ում և տիրապետեք այն գործիքակազմին, որը Ձեզ կդարձնի անփոխարինելի թեկնածու։
http://stff.am/beqyC
4 474
🚍 Արդյո՞ք ձեր ընկերությունը կկարողանա շարունակել իր բնականոն աշխատանքը, եթե վաղը ձեր ամենահմուտ մասնագետը որոշի կտրուկ փոխել իր կարիերան կամ պարզապես երկարատև արձակուրդ վերցնել։ 🤔
Եթե այս հարցի պատասխանը ձեզ մոտ տագնապ է առաջացնում, ապա ձեր թիմը հայտնվել է «Ավտոբուսի գործոնի» թակարդում։ ⚠️
📝 staffmedia.am-ի սյունակագիր, Viva ընկերության մարդկային ռեսուրսների վարչության ղեկավար Մարիանա Էդիլյանն իր հեղինակային հոդվածում մանրամասն վերլուծում է, թե ինչու են ղեկավարները հաճախ խրախուսում աշխատակիցների բացառիկությունը՝ չնկատելով, թե ինչպես է գիտելիքը դառնում մեկ հոգու սեփականությունը, ինչն էլ ստեղծում է վտանգավոր խցանումներ ամբողջ համակարգում։ 🧩
💡 Իրական կայունությունը ձեռք է բերվում ոչ թե մեկ «փրկչի» առկայությամբ, այլ իրավահաջորդների պատրաստման և թափանցիկ համակարգերի ներդրման միջոցով։
📖 Մի՛ թողեք ձեր բիզնեսի ապագան մեկ մարդու հույսին. բացահայտեք անխոցելի համակարգ ստեղծելու բանաձևը՝ կարդալով ամբողջական հոդվածը staffmedia.am-ում։
http://stff.am/Dw64y
4 474
#եթե_բաց_եք_թողել 🎙️
👤 Beyond Podcast-ի 50-րդ էպիզոդի հյուրը #Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էր։
💬 Զրույցի ընթացքում նա խոսում է իր անցած մասնագիտական ուղու, ղեկավարման փիլիսոփայության և այն կարևոր դասերի մասին, որոնք քաղել է տարբեր երկրներում աշխատելիս։
🤖 Տեսանյութում նա անդրադառնում է նաև տեխնոլոգիաների զարգացմանը՝ մասնավորապես արհեստական բանականությանը՝ նշելով, որ այն հզոր գործիք է գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու համար, սակայն վերջնական որոշում կայացնողը միշտ պետք է լինի մարդը։
▶️ Դիտեք ամբողջական էպիզոդը staff.am-ի յութուբյան ալիքում։
http://stff.am/Pw68Y
4 474
🤖 Իսկ եթե աշխատանք գտնելը նույնքան հեշտ լիներ, որքան հաղորդագրություն գրելը՞։
✨ staff.am-ի AI Assistant-ը ձեր անձնական կարիերայի օգնականն է, որը հասկանում է ձեր ցանկությունները կես խոսքից և վայրկյանների ընթացքում առանձնացնում միայն ձեզ համապատասխանող հաստիքները։
🔍 Այն կարդում է հայտարարությունների ամբողջ բովանդակությունը և գտնում նույնիսկ այն նրբությունները, որոնք սովորական ֆիլտրերը բաց են թողնում։
⏳ Ձեր ժամանակն ավելի թանկ է, քան անվերջ ֆիլտրեր նշելը։
🚀 Բացահայտեք, թե ինչպես են տասնյակ հազարավոր մարդիկ արդեն գտնում իրենց իդեալական աշխատանքը հաշված վայրկյաններում, և ինքնուրույն համոզվեք, որ AI-ն արդեն այստեղ է՝ ձեր կյանքը հեշտացնելու համար։
📖 Կարդացեք մանրամասները staffmedia.am-ում և փորձեք աշխատանքի որոնման ամենահեշտ տարբերակը հենց հիմա։
http://stff.am/Yw55E
4 474
💻 ԴԱՎԻԹ ՅԱՆ | Մարդ, ով փոխեց փաստաթղթերի թվային մշակման աշխարհը
Այսօր ներկայացնում ենք հայազգի ամենահաջողակ տեխնոլոգիական ձեռնարկատերերից մեկին՝ ABBYY ընկերության համահիմնադիր, ծրագրավորող և նորարար Դավիթ Յանին։
🌍 Դավիթ Յանը ծնվել է Երևանում, իսկ հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում։
💡 1989 թվականին նա համահիմնադրեց ABBYY-ն, որը դարձավ տեքստի ճանաչման (OCR), փաստաթղթերի թվայնացման և արհեստական բանականության լուծումների համաշխարհային առաջատարներից մեկը։ Այսօր ընկերության տեխնոլոգիաներն օգտագործվում են միլիոնավոր մարդկանց և հազարավոր կազմակերպությունների կողմից աշխարհի տարբեր երկրներում։
🚀 Դավիթ Յանի ղեկավարությամբ ստեղծվել են նորարարական լուծումներ, որոնք օգնում են բիզնեսներին ավտոմատացնել աշխատանքային գործընթացները, արագ մշակել մեծածավալ տվյալներ և բարձրացնել արդյունավետությունը։
🔎 Բացահայտե՛ք staff.am-ում ՏՏ ոլորտի թափուր հաստիքները և գտե՛ք Ձեր հաջորդ կարիերայի հնարավորությունը՝ http://stff.am/mw5VE
4 474
💙 Այն ամենը, ինչ պետք է իմանալ ԱՀԱ-ի մասին, բայց գուցե դեռ չգիտեիք։
Եթե Ձեր ամսական եկամուտը գերազանցում է 200,000 դրամը, Դուք արդեն իսկ համակարգի շահառու եք։ Բայց արդյո՞ք միայն պետական փաթեթը բավարար է։ 🤔
💡 Ի՞նչ անել, երբ պետական սահմանաչափերը սպառվում են, և ինչպե՞ս է կամավոր ապահովագրությունը Ձեզ պաշտպանում անսպասելի մեծ ծախսերից։ Սրանք հարցեր են, որոնց այսօր բախվում են շատերը։
🤝 Մեր գործընկեր INGO Insurance-ի հետ միասին պատրաստել ենք տեղեկատվական հոլովակների հատուկ շարք, որը կօգնի գտնել ամենակարևոր հարցերի պատասխաններն ու լինել լիարժեք ապահովագրված։
📲 Ունե՞ք ընկերներ, ում համար սա նույնպես արդիական է։ Ուղարկե՛ք այս հոլովակը նրանց և հետևե՛ք մեր էջին՝ INGO Insurance-ի հետ համատեղ շարքի հաջորդ մասերը բաց չթողնելու համար։
4 474
✨ Եթե HR ոլորտը ձեզ համար ավելին է, քան պարզապես աշխատանք, ապա Beyond Podcast-ի վերջին թողարկումները հենց ձեզ համար են։ 🎙️
🚀Մենք առանձնացրել ենք չորս բացառիկ զրույց ոլորտի փորձառու մասնագետների հետ, որոնք կօգնեն ձեզ նորովի նայել մարդկային ռեսուրսների կառավարմանը։
🎧 Շարունակեք հետևել Beyond Podcast-ին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր մասնագիտական քննարկումները և ձեռք բերեք գործնական գիտելիքներ, որոնք կօգնեն ձեզ դառնալ լավագույնը ձեր գործում։
http://stff.am/Yw5Wr
4 474
#եթե_բաց_եք_թողել 🎙️
🎭 Beyond Podcast-ի 49-րդ էպիզոդի հյուրը սիրված դերասան Ալեքսանդր Խաչատրյանն էր։
✨ Զրույցի ընթացքում բացահայտել ենք նրա մասնագիտական ուղին՝ սկսած ճակատագրական պատահականություններից մինչև մեծ բեմ։ Դերասանը պատմել է նաև Արմեն Ջիգարխանյանի ու Հրաչյա Ներսիսյանի հետ իր աշխատանքի և նրանցից ստացած կարևոր դասերի մասին։
▶️ Ամբողջական թողարկումը դիտեք մեր յութուբյան ալիքում։
http://stff.am/Sw5Qw
4 474
💬 Աշխատանքային գործընթացներն ու թվային օգնականների հետ հաղորդակցությունը դառնում են ավելի բնական:
🤖 OpenAI-ի նոր GPT-Live մոդելը սովորել է զրուցել ինչպես իրական մարդ. այն կարող է միաժամանակ լսել, խոսել և արձագանքել զրույցի ընթացքում՝ առանց ձանձրալի դադարների։
📖 GPT-Live-ի նոր հնարավորությունների մասին կարդացեք staffmedia.am-ում։
http://stff.am/Xw5f9
4 474
💬 Աշխատանքային գործընթացներն ու թվային օգնականների հետ հաղորդակցությունը դառնում են ավելի բնական:
🤖 OpenAI-ի նոր GPT-Live մոդելը սովորել է զրուցել ինչպես իրական մարդ. այն կարող է միաժամանակ լսել, խոսել և արձագանքել զրույցի ընթացքում՝ առանց ձանձրալի դադարների։
📖 GPT-Live-ի նոր հնարավորությունների մասին կարդացեք staffmedia.am-ում։
http://stff.am/Xw5f9
4 474
🌟 Հունիսյան անցուդարձը staffmedia.am-ում առանձնացավ թե՛ իրադարձությունների հագեցվածությամբ, թե՛ բովանդակային խորությամբ։
🚀 Մեկնարկելով ամառը տեխնոլոգիական վերելքով՝ «RISE Powered by Silicon Mountains» հարթակում, մենք շարունակեցինք մեր ուղին առաջնորդության նոր նշաձողերի բացահայտմամբ՝ IDEx vol. 4-ի շրջանակում։
✨ Այս ամիսը մեզ համար դարձավ նաև հաջողության պատմությունների ամիս. Dexatel-ի հետ ծանոթացանք ընկերության գլոբալ նորություններին և ներքին մշակույթին, իսկ «Նաիրի Ինշուրանսի» հետ բացահայտեցինք կարևոր փաստեր ընկերության 30-ամյա գործունեության մասին։
🎓 Անդրադարձել ենք նաև EasyPay-ի, «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի և Business Development Group-ի նախաձեռնած համաժողովին, որը նպատակ ուներ կրթել ու ոգեշնչել մեր վաղվա առաջնորդներին։
📖 Ծանոթացեք ամսվա կարևոր իրադարձություններին՝ կարդալով ամբողջական հոդվածը staffmedia.am-ում։
http://stff.am/Tw7GE
4 474
🎙️ Ինչպե՞ս է իրականացվում կազմակերպական տրանսֆորմացիան և ո՞րն է հզոր կորպորատիվ մշակույթի գաղտնիքը։
💬 Beyond Podcast-ի այս էպիզոդում Ամիօ Բանկի կորպորատիվ մշակույթի և մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Հռիփսիմե Գլիչյանի հետ քննարկել ենք բանկի վերափոխման ճանապարհը, արժեքների կարևորությունն ու AI-ի ազդեցությունը HR ոլորտի վրա։
✨ Կիսվում ենք զրույցի ամենահետաքրքիր հատվածներից մեկով, որտեղ խոսում ենք փոփոխությունների շարժիչ ուժ դառնալու մասին։
▶️ Ամբողջական էպիզոդը դիտեք մեր յութուբյան ալիքում։
http://stff.am/7w7gY
4 474
Թեև մեր dress code-ը սպիտակ էր, բայց երեկոն ստացվեց ամենագունեղը։
Staff.am Summer Night Out 2026-ը միավորեց HR համայնքին՝ կիսելու ամառային այս գեղեցիկ երեկոյի վառ ակնթարթները։
Այս հոդվածում ամփոփել ենք երեկոյի բոլոր վառ դրվագները՝ networking-ի նոր ձևաչափից մինչև ոճային անակնկալներն ու այն հիանալի մթնոլորտը, որը ստեղծեցինք միասին։
Կարդացեք միջոցառման մանրամասները մեր նոր հոդվածում և ևս մեկ անգամ վերապրեք այդ օրվա վառ էմոցիաները։
http://stff.am/Qw7oS
4 474
🎙 Beyond Podcast-ի 55-րդ էպիզոդի հյուրը Ամիօ Բանկի կորպորատիվ մշակույթի և մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Հռիփսիմե Գլիչյանն է։
💚Այս էպիզոդում Հռիփսիմեի հետ զրուցում ենք կազմակերպությունների տրանսֆորմացիայի, կորպորատիվ մշակույթի, առաջնորդության և աշխատակիցների ներգրավվածության մասին։ Նա պատմում է Ամիօ Բանկի վերափոխման ճանապարհի մասին՝ բացահայտելով, թե ինչ դեր ունեն հաղորդակցությունը, վստահությունը և ճիշտ մարդկանց ընտրությունը փոփոխությունների հաջող իրականացման գործում։
Քննարկում ենք նաև, թե ինչպես է ձևավորվում ուժեղ կազմակերպական մշակույթը, ինչու են արժեքներն ու վարքագիծը նույնքան կարևոր, որքան մասնագիտական հմտությունները, և ինչ սկզբունքներով է կառուցվում թիմ, որը կարող է ոչ միայն հարմարվել փոփոխություններին, այլև դառնալ դրանց շարժիչ ուժը։
🎥 Դիտեք ամբողջական էպիզոդը՝ անցնելով հղումով:
4 474
🔥 Եթե ձեր աշխատանքային օրերը նման են անվերջանալի «հրդեհաշիջման», գուցե ժամանակն է կանգ առնել ու փոխել խաղի կանոնները:
💚 Իրական առաջնորդությունը ոչ թե բոլորի փոխարեն հարցեր լուծելն է, այլ թիմին այնպիսի մարտահրավերների առաջ կանգնեցնելը, որոնք ստիպում են իրականում աճել ու փոփոխվել:
📚 staffmedia.am-ի Շաբաթվա գիրքը շարքում անդարադձել ենք Ռոնալդ Հայֆեցի և Մարտի Լինսկիի «Առաջնորդությունը վտանգի եզրին» բեսթսելլերին, որը սովորեցնում է տեսնել իրական պատկերը խառնաշփոթի միջից ու առաջ շարժվել նույնիսկ այն ժամանակ, երբ համակարգը դիմադրում է ձեր ամեն մի քայլին:
💡 Սա բացառիկ հնարավորություն է վերանայելու ձեր մոտեցումները, զինվելու ռազմավարական համբերությամբ ու համարձակություն ունենալու իրականացնելու այն փոփոխությունները, որոնք իսկապես արժեք են ստեղծում:
🔗 Կարդացեք ամբողջական հոդվածը staffmedia.am-ում`
4 474
❤️🔥 Ամփոփում ենք տարվա մեր ամենասպասված հանդիպումներից մեկը՝ IDEx vol. 4-ը։
✨ Այս անգամ մենք փորձեցինք վերհանել այն նուրբ հավասարակշռությունը, որտեղ բացառիկ արդյունավետությունն ու թիմային առողջ մշակույթը լրացնում են միմյանց:
💚 Մեր ամփոփիչ հոդվածում փորձել ենք փոխանցել այն առանձնահատուկ էներգիան, որտեղ շուրջ 40 առաջնորդներ վերանայում էին կառավարման իրենց բանաձևերը։
🔥 Այստեղ կգտնեք օրվա ամենաառանցքային թեմաները, մեր խոսնակների ամենատպավորիչ մեջբերումներն ու առաջնորդության այն բարձր նշաձողը, որը միասին սահմանեցինք։
🥰 Սա պարզապես միջոցառման նկարագրություն չէ, այլ ոլորտի լավագույնների հավաքական փորձն ու պատկերացումները բարձր արդյունավետությամբ թիմեր ղեկավարելու մասին։
💚 Անցե՛ք հղումով, ծանոթացեք մանրամասներին ու վերապրեք օրվա լավագույն ակնթարթները՝ http://stff.am/Zw8lr
✨ Շնորհակալ ենք բոլորին այս տարվա շարքը նման ջերմ ու բովանդակալից եզրափակելու համար:
4 474
✨ Պատկերացրեք մի թիմ, որի ստեղծած լուծումներից օգտվում են աշխարհի 190-ից ավելի երկրներում, բայց որտեղ ամենակարևորը մարդիկ են ու յուրաքանչյուրի ներդրումը ընդհանուր գործում։
💚 StaffMedia-ի նոր հոդվածում այսօր պատմում ենք մեր լավ գործընկեր Dexatel-ի մասին, որտեղ աշխատանքային միջավայրը թույլ է տալիս յուրաքանչյուրին իրեն զգալ մեծ հաջողության մի մասնիկը։
🚀 Այստեղ բարձր է գնահատվում այն իրական արժեքը, որը ստեղծում է թիմի յուրաքանչյուր անդամ իր ամենօրյա գործով։
🎯 Իսկ եթե ուզում եք նոր հմտություններ ձեռք բերել կամ փորձել ձեզ նոր դերերում, Dexatel-ում միշտ պատրաստ են աջակցել ձեր զարգացմանը։
🥰 Դե իսկ հիբրիդային գրաֆիկի, լրացուցիչ ազատ օրերի ու թիմային ջերմ հավաքույթների մասին կարող եք կարդալ մեր նոր նյութում։
🔥 Եթե փնտրում եք միջավայր, որտեղ ձեր ձայնն իրոք լսելի է ու ձեր աշխատանքն ունի գլոբալ ազդեցություն, ապա բաց մի թողեք մեր նոր հոդվածը staffmedia.am-ում` http://stff.am/Yw8kT
4 474
☀ Beyond Podcast -ի այս թողարկման հյուրը Աթենք ընկերության կորպորատիվ մշակույթի կառավարման բաժնի ղեկավար Էմմա Դանիելյանն է։
🎥 Այս էպիզոդում Էմմայի հետ զրուցում ենք HR ոլորտի վերափոխումների, կորպորատիվ մշակույթի և առաջնորդության մասին։ Նա ներկայացնում է HR մասնագիտության էվոլյուցիան՝ «Մարդկային ռեսուրսների կառավարումից» անցումը դեպի «Մարդկանց և մշակույթի կառավարում»։ Քննարկում ենք նաև, թե ինչու է ժամանակակից HR-ն այսօր շատ ավելին, քան պարզապես հավաքագրումը կամ վարչական գործընթացները։
➡️ Ամբողջական էպիզոդը դիտեք՝ անցնելով հղումով։
