ru
Feedback
staff.am

staff.am

Открыть в Telegram

staff.am is the leading career platform in Armenia. The aim of this channel is to create a community and share career related insight, news and vacancies.

Больше
4 435
Подписчики
+224 часа
+297 дней
+8330 день
Архив постов
🎙 Beyond Podcast-ի 55-րդ էպիզոդի հյուրը Ամիօ Բանկի կորպորատիվ մշակույթի և մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Հռիփսիմե Գլիչյանն է։ 💚Այս էպիզոդում Հռիփսիմեի հետ զրուցում ենք կազմակերպությունների տրանսֆորմացիայի, կորպորատիվ մշակույթի, առաջնորդության և աշխատակիցների ներգրավվածության մասին։ Նա պատմում է Ամիօ Բանկի վերափոխման ճանապարհի մասին՝ բացահայտելով, թե ինչ դեր ունեն հաղորդակցությունը, վստահությունը և ճիշտ մարդկանց ընտրությունը փոփոխությունների հաջող իրականացման գործում։ Քննարկում ենք նաև, թե ինչպես է ձևավորվում ուժեղ կազմակերպական մշակույթը, ինչու են արժեքներն ու վարքագիծը նույնքան կարևոր, որքան մասնագիտական հմտությունները, և ինչ սկզբունքներով է կառուցվում թիմ, որը կարող է ոչ միայն հարմարվել փոփոխություններին, այլև դառնալ դրանց շարժիչ ուժը։ 🎥 Դիտեք ամբողջական էպիզոդը՝ անցնելով հղումով:

🔥 Եթե ձեր աշխատանքային օրերը նման են անվերջանալի «հրդեհաշիջման», գուցե ժամանակն է կանգ առնել ու փոխել խաղի կանոնները: 💚 Իրա
🔥 Եթե ձեր աշխատանքային օրերը նման են անվերջանալի «հրդեհաշիջման», գուցե ժամանակն է կանգ առնել ու փոխել խաղի կանոնները: 💚 Իրական առաջնորդությունը ոչ թե բոլորի փոխարեն հարցեր լուծելն է, այլ թիմին այնպիսի մարտահրավերների առաջ կանգնեցնելը, որոնք ստիպում են իրականում աճել ու փոփոխվել: 📚 staffmedia.am-ի Շաբաթվա գիրքը շարքում անդարադձել ենք Ռոնալդ Հայֆեցի և Մարտի Լինսկիի «Առաջնորդությունը վտանգի եզրին» բեսթսելլերին, որը սովորեցնում է տեսնել իրական պատկերը խառնաշփոթի միջից ու առաջ շարժվել նույնիսկ այն ժամանակ, երբ համակարգը դիմադրում է ձեր ամեն մի քայլին: 💡 Սա բացառիկ հնարավորություն է վերանայելու ձեր մոտեցումները, զինվելու ռազմավարական համբերությամբ ու համարձակություն ունենալու իրականացնելու այն փոփոխությունները, որոնք իսկապես արժեք են ստեղծում: 🔗 Կարդացեք ամբողջական հոդվածը staffmedia.am-ում`

❤️‍🔥 Ամփոփում ենք տարվա մեր ամենասպասված հանդիպումներից մեկը՝ IDEx vol. 4-ը։ ✨ Այս անգամ մենք փորձեցինք վերհանել այն նուրբ հ
❤️‍🔥 Ամփոփում ենք տարվա մեր ամենասպասված հանդիպումներից մեկը՝ IDEx vol. 4-ը։ ✨ Այս անգամ մենք փորձեցինք վերհանել այն նուրբ հավասարակշռությունը, որտեղ բացառիկ արդյունավետությունն ու թիմային առողջ մշակույթը լրացնում են միմյանց: 💚 Մեր ամփոփիչ հոդվածում փորձել ենք փոխանցել այն առանձնահատուկ էներգիան, որտեղ շուրջ 40 առաջնորդներ վերանայում էին կառավարման իրենց բանաձևերը։ 🔥 Այստեղ կգտնեք օրվա ամենաառանցքային թեմաները, մեր խոսնակների ամենատպավորիչ մեջբերումներն ու առաջնորդության այն բարձր նշաձողը, որը միասին սահմանեցինք։ 🥰 Սա պարզապես միջոցառման նկարագրություն չէ, այլ ոլորտի լավագույնների հավաքական փորձն ու պատկերացումները բարձր արդյունավետությամբ թիմեր ղեկավարելու մասին։ 💚 Անցե՛ք հղումով, ծանոթացեք մանրամասներին ու վերապրեք օրվա լավագույն ակնթարթները՝ http://stff.am/Zw8lr ✨ Շնորհակալ ենք բոլորին այս տարվա շարքը նման ջերմ ու բովանդակալից եզրափակելու համար:

✨ Պատկերացրեք մի թիմ, որի ստեղծած լուծումներից օգտվում են աշխարհի 190-ից ավելի երկրներում, բայց որտեղ ամենակարևորը մարդիկ են
✨ Պատկերացրեք մի թիմ, որի ստեղծած լուծումներից օգտվում են աշխարհի 190-ից ավելի երկրներում, բայց որտեղ ամենակարևորը մարդիկ են ու յուրաքանչյուրի ներդրումը ընդհանուր գործում։ 💚 StaffMedia-ի նոր հոդվածում այսօր պատմում ենք մեր լավ գործընկեր Dexatel-ի մասին, որտեղ աշխատանքային միջավայրը թույլ է տալիս յուրաքանչյուրին իրեն զգալ մեծ հաջողության մի մասնիկը։ 🚀 Այստեղ բարձր է գնահատվում այն իրական արժեքը, որը ստեղծում է թիմի յուրաքանչյուր անդամ իր ամենօրյա գործով։ 🎯 Իսկ եթե ուզում եք նոր հմտություններ ձեռք բերել կամ փորձել ձեզ նոր դերերում, Dexatel-ում միշտ պատրաստ են աջակցել ձեր զարգացմանը։ 🥰 Դե իսկ հիբրիդային գրաֆիկի, լրացուցիչ ազատ օրերի ու թիմային ջերմ հավաքույթների մասին կարող եք կարդալ մեր նոր նյութում։ 🔥 Եթե փնտրում եք միջավայր, որտեղ ձեր ձայնն իրոք լսելի է ու ձեր աշխատանքն ունի գլոբալ ազդեցություն, ապա բաց մի թողեք մեր նոր հոդվածը staffmedia.am-ում` http://stff.am/Yw8kT

☀ Beyond Podcast -ի այս թողարկման հյուրը Աթենք ընկերության կորպորատիվ մշակույթի կառավարման բաժնի ղեկավար Էմմա Դանիելյանն է։ 🎥 Այս էպիզոդում Էմմայի հետ զրուցում ենք HR ոլորտի վերափոխումների, կորպորատիվ մշակույթի և առաջնորդության մասին։ Նա ներկայացնում է HR մասնագիտության էվոլյուցիան՝ «Մարդկային ռեսուրսների կառավարումից» անցումը դեպի «Մարդկանց և մշակույթի կառավարում»։ Քննարկում ենք նաև, թե ինչու է ժամանակակից HR-ն այսօր շատ ավելին, քան պարզապես հավաքագրումը կամ վարչական գործընթացները։ ➡️ Ամբողջական էպիզոդը դիտեք՝ անցնելով հղումով։

🥰 Կիսվում ենք beyond Podacst-ի 53-րդ էպիզոդի ամենահետաքրքիր հատվածներից մեկով։ 💚 Հիշեցնենք որ մեր հյուրն էր Լեռնագնաց Գևորգ Գասպարյանը, ում հետ զրուցում ենք Էվերեստ բարձրանալու ճանապարհի, հաղթահարված դժվարությունների և այդ փորձառությունից հետո մարդու մեջ տեղի ունեցող փոփոխությունների մասին։

😍 Ուրախ ենք կիսվել կարևոր նորությամբ. 🔥 Հայաստանը պաշտոնապես հաստատում է իր տեղը արհեստական բանականության համաշխարհային քար
😍 Ուրախ ենք կիսվել կարևոր նորությամբ. 🔥 Հայաստանը պաշտոնապես հաստատում է իր տեղը արհեստական բանականության համաշխարհային քարտեզի վրա։ 📍 Հուլիսի 15-ին Հրազդանում կգործարկվի Firebird AI մեգանախագծի առաջին փուլը՝ դառնալով տարածաշրջանի ամենահզոր տվյալային կենտրոնը։ 🚀 6000 NVIDIA Blackwell պրոցեսորներով հագեցած այս կենտրոնը մեր երկիրը կդասի աշխարհի առաջատարների շարքում՝ միաժամանակ բացառիկ հնարավորություններ ստեղծելով հայ գիտնականների և ստարտափների համար։ 💚 Սա վստահ քայլ է դեպի գիտահեն տնտեսություն և տեխնոլոգիական նոր ապագա, որտեղ Հայաստանը հանդես է գալիս որպես համաշխարհային կարևորության հանգույց։ 👉 Նախագծի մանրամասներին ծանոթացեք այստեղ՝ http://stff.am/sw3ey

📍 Հունիսի 3-4-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վերածվել էր ինժեներական և ռազմարդյունաբերական հզորության էպի
📍 Հունիսի 3-4-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վերածվել էր ինժեներական և ռազմարդյունաբերական հզորության էպիկենտրոնի։ 🚀 Երկու օր շարունակ RISE Expo-ի շրջանակում հարյուրավոր այցելուներ ծանոթացան հայկական արտադրության դրոններին, զրահապատ մեքենաներին ու պաշտպանական նորագույն համակարգերին: 💡 Միջոցառման առանցքում հունիսի 3-ին կայացած ռազմավարական քննարկումներն էին, որտեղ պետական այրերը, միջազգային գործընկերներն ու տեխնոլոգիական հսկաները վերհանեցին մեր երկրի զարգացման կարևորագույն ուղղությունները։ ⚡ Ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարներից մինչև ինժեներական կրթության արդիականացում և կիբեռանվտանգության ամրապնդում՝ ֆորումի մասնակիցները նախանշեցին այն քայլերը, որոնք կանխորոշելու են Հայաստանի թվային և պաշտպանական ապագան։ ✨ StaffMedia-ն սիրով լուսաբանեց այս կարևոր իրադարձությունը: 💚 Ամբողջական անդրադարձին ծանոթցաեք այստեղ՝ http://stff.am/zw3wr

🏔️ 57 օր լեռներում, -40° C և որոշումներ, որոնք կարող են կյանքի գին ունենալ. #BeyondPodcast-ի այս թողարկման հյուրը լեռնագնաց Գևորգ Գասպարյանն է։ 🎥 Այս էպիզոդում մենք բացահայտում ենք #Էվերեստի գագաթը տանող իրական ճանապարհը՝ ամիսներ տևող պատրաստվածությունից մինչև այն պահը, երբ աշխարհը հայտնվում է քո ոտքերի տակ։ 🎙️Գևորգը պատմում է, թե ինչպես է հաղթահարել վախը, ինչ է զգացել գագաթին և ինչու է այսօր համոզված, որ այլևս երբեք չի վերադառնա Էվերեստ։ 💡Զրույցի ընթացքում անդրադարձել ենք նաև լեռնագնացության մշակույթի փոփոխություններին և այն հարցին, թե արդյոք միայն գումարն ու մեծ ցանկությունը բավարար են նման նպատակներին հասնելու համար։ Խոսել ենք նաև այն մասին, թե ինչ է սովորեցնում բնությունը մարդու մասին և ինչպես են նման փորձությունները հիմնովին փոխում մտածելակերպը։ 💚 Թողարկման վերջում անդրադարձել ենք նաև Գևորգի բարեգործական նախաձեռնությանը, որն ուղղված է բնակարանային խնդիրներ ունեցող ընտանիքներին օգնելուն։ 🌟 Շնորհակալ ենք Գևորգին, անչափ հետաքրքիր զրույցի համար։ https://youtu.be/k0zh0zAwudU?si=Q1pixNf4RM_C-VoG

✨ Ինչպե՞ս եք նախընտրում անցկացնել ուրբաթ երեկոն․ հարմարավետ տանը՝ սիրելի ֆիլմի ու թեյի հետ, թե՞ քաղաքի անցուդարձով լի սրճարաններում։ Իսկ գուցե հերթական կորպորատիվ միջոցառմանը, որն ամիսներով պլանավորել եք ձեր թիմի համար։ 💚 staff.am-ը որոշել է ավելացնել ևս մեկ տարբերակ, որը հավակնում է դառնալ ձեր ամենասիրելին։ HR համայնքի կողմից այդքան սպասված հանդիպումները վերադառնում են լիովին նոր ձևաչափով՝ staff.am HR Night Out: 🤍 Եկե՛ք սպիտակ հագուստով, իսկ երեկոյի վառ գույներն ու տրամադրությունը վստահե՛ք մեզ։ 💚 staff.am-ի և Artuyt-ի ոճային նվերները, YereOne Project-ի կենդանի երաժշտությունը, գունեղ հեղինակային կոկտեյլները, բազմաթիվ անակնկալներն ու HR համայնքի անկրկնելի էներգիան այս հանդիպումը կվերածեն այս ամառվա ամենատպավորիչ երեկոյի։ 📍 Վայրը՝ Garden Park by Radisson Blu (Ազատության պողոտա 2/2) 📅 Օրը՝ Հունիսի 26 ⏰ Ժամը՝ 18:30 - 21:30 ⚪ Dress Code: All White (սպիտակ հագուստ) 🔗 Մասնակցության նախագրանցման համար անցեք հղումով մինչև հունիսի 20-ը՝ http://stff.am/Gw9OM 🎟 Մասնակցության արժեքը՝ 9,900 ՀՀԴ (ներառյալ ԱԱՀ)։ Գրանցումը հաստատելուց հետո մեր թիմը կկապվի ձեզ հետ վճարման մանրամասների համար։ 🥰 Սպասում ենք ձեզ՝ սպիտակ հագուստով և լավ տրամադրությամբ։

〽️ ԿԱՐՈ ԱՐՄԵՆ | Երբ գիտությունը, բիզնեսն ու մեծ առաքելությունը հատվում են: 🌍 Ստամբուլում ծնված Կարո Արմենն ընդամենը 17 տարեկ
〽️ ԿԱՐՈ ԱՐՄԵՆ | Երբ գիտությունը, բիզնեսն ու մեծ առաքելությունը հատվում են: 🌍 Ստամբուլում ծնված Կարո Արմենն ընդամենը 17 տարեկանում՝ 1970 թվականին, տեղափոխվում է ԱՄՆ։ Այստեղ նա անցնում է երկար և դժվարին ճանապարհ՝ ստանալով ֆիզիկական քիմիայի դոկտորի աստիճան։ 🧬 Մուտք գործելով ֆինանսների և կենսատեխնոլոգիաների ոլորտ՝ Կարո Արմենը հիմնում է Agenus ընկերությունը, որն այսօր քաղցկեղի բուժման նորարարական լուծումներ է մշակում՝ փրկելով հազարավոր կյանքեր։ 💡 Նրա գործունեության ամենաազդեցիկ էջերից մեկը, սակայն, կապված է Հայաստանի հետ։ Արմավիրի մարզի գյուղերից մեկը կատարած այցելության ժամանակ տեսնելով, որ մարդիկ զրկված են անգամ մաքուր խմելու ջրից, նա հիմնում է COAF-ը (Հայաստանի Մանուկներ Հիմնադրամ)։ 🔎 Բացահայտե՛ք բիզնեսի, առողջապահության և դեղագործության ոլորտի լավագույն թափուր հաստիքները staff.am-ում՝ անցնելով հղումով http://stff.am/ow2Va

🥰 Beyond Podcast-ի այս թողարկման հյուրը «Հայորդի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր տնօրեն Վաչե Վարդանյանն է։ ✨ Զրույցի ընթացքում խոսում ենք այն ճանապարհի մասին, թե ինչպես է պատերազմից հետո ծնվել «Հայորդին», ինչու է Վաչեն ընտրել հենց այս ճանապարհը և ինչ է նշանակում ամեն օր աշխատել պատերազմում ծնող կորցրած երեխաների հետ։ 🤗 Խոսում ենք նաև «Հայորդի» հիմնադրամի ծրագրերի մասին՝ հոգեբանական աջակցությունից մինչև բնակարանների կահավորում, կրթական ու վերականգնողական ծրագրեր, ինչպես նաև այս տարվա «Հայորդի» ճամբարի մասին, որին մասնակցելու են հարյուրավոր երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից։ 💚 staff.am-ը գործունեության 10-րդ տարվա ընթացքում, իր բարեգործական նախաձեռնություններն ուղղում է Հայորդիին՝ աջակցելով հիմնադրամի կրթական ու վերականգնողական ծրագրերին։ 👉 Ամբողջական էպիզոդը դիտեք staff.am-ի YouTube ալիքում` http://stff.am/uw22g

📈 Հայաստանի ֆոնդային բորսան նշում է իր հիմնադրման 25-ամյակը՝ ամփոփելով կապիտալի շուկայի կայացման քառորդ դարը և ազդարարելով զ
📈 Հայաստանի ֆոնդային բորսան նշում է իր հիմնադրման 25-ամյակը՝ ամփոփելով կապիտալի շուկայի կայացման քառորդ դարը և ազդարարելով զարգացման նոր փուլի մեկնարկը։ 🚀 Այս նշանակալի հոբելյանի առթիվ Երևանում կայացած տարածաշրջանային համաժողովը մեկտեղել էր ավելի քան 16 երկրների առաջատար փորձագետների, ֆինանսական կառույցների ղեկավարների ու միջազգային գործընկերների։ 💡 Համաժողովի ընթացքում մասնակիցներն անդրադարձան տնտեսական աճի խթանման գործում կապիտալի շուկայի առանցքային դերին, ֆինթեք լուծումների ու թվային տրանսֆորմացիայի ընձեռած հնարավորություններին։ 💚 staffmedia-ն ներկայացնում է միջոցառման մանրամասներն ու Բորսայի զարգացման նոր տեսլականը։ 👉 Ավելին կարդացեք այստեղ՝ http://stff.am/jw21F

✨ Կառավարումը բարդ գործընթաց չէ, այն պարզության և մարդկային ներուժի ճիշտ ներդրման արվեստ է: 💚 staffmedia.am-ի «Շաբաթվա գիրքը
✨ Կառավարումը բարդ գործընթաց չէ, այն պարզության և մարդկային ներուժի ճիշտ ներդրման արվեստ է: 💚 staffmedia.am-ի «Շաբաթվա գիրքը» խորագրի շրջանակում այս անգամ բացահայտում ենք Քեն Բլանշարի և Սփենսեր Ջոնսոնի «Մեկ րոպեանոց մենեջերը» բեսթսելլերը: 🎯 Ինչպե՞ս ստեղծել թափանցիկ միջավայր և բարձրացնել թիմի արդյունավետությունը ընդամենը 3 պարզ գործիքով. ✅ Մեկ րոպեանոց նպատակներ ✅ Մեկ րոպեանոց գովասանքներ ✅ Մեկ րոպեանոց նկատողություններ 🥰 Եթե ցանկանում եք խնայել ժամանակը և կառուցել ամուր հարաբերություններ ձեր թիմի հետ, ապա «Մեկ րոպեանոց մենեջերը» գիրքը հենց ձեզ համար է: 👉🏼 Կարդացեք ամբողջական հոդվածն այստեղ՝ https://cutt.ly/Pt1gP4RP

🤔 Գիտե՞իր, որ staff.am-ում քո պրոֆիլը կարող է աշխատել քեզ համար 24/7: ✨ Այլևս կարիք չկա ժամեր վատնել միայն հայտարարություններ փնտրելու վրա. գործատուներն իրենք կգտնեն քեզ ու կառաջարկեն լավագույն հաստիքները։ 🚀 Փոխի՛ր խաղի կանոնները. «Ակտիվ փնտրում եմ» բեջի միջոցով ոչ թե դու ես փնտրում աշխատանք, այլ աշխատանքն է գտնում քեզ։ 👀 Դիտիր հոլովակը, պարզիր, թե ինչպես է աշխատում այս գործիքը և ինչու է այն պետք ակտիվացնել հենց հիմա։ 👇 Միացրու «Ակտիվ փնտրում եմ» բեջը staff.am-ի քո պրոֆիլում անցնելով հղումով՝ https://staff.am/

🤖 Արհեստական բանականությունը կարող է վերլուծել հսկայական տվյալներ և առաջարկել պատրաստի լուծումներ, բայց ո՞րն է ղեկավարի անփո
🤖 Արհեստական բանականությունը կարող է վերլուծել հսկայական տվյալներ և առաջարկել պատրաստի լուծումներ, բայց ո՞րն է ղեկավարի անփոխարինելի դերն այս գործընթացում։ 📰 StaffMedia-ն, շարունակելով լուսաբանել Հայաստանի աշխատաշուկայի կարևորագույն իրադարձությունները, ներկա էր ChangeSchool London-ի տնօրեն Վիրեն Լալլի բացառիկ սեմինարին։ 💚 Staff.am-ի աջակցությամբ իրականացված այս հանդիպման առանցքում AI-ի դարաշրջանում ղեկավարի դատողության պահպանումն էր։ 🚀 Քննարկման ընթացքում անդրադարձանք որոշումների կայացման նոր գործիքակազմին և «ճանաչողական ինքնիշխանության» կարևորությանը։ 🤔 Թե ինչպես AI-ն դարձնել սեփական որոշումներն ուժեղացնող հզոր գործիք՝ միաժամանակ պահպանելով վերջնական վերահսկողությունը, արդեն կարող եք կարդալ մեր նոր հոդվածում։ Ամբողջական նյութը հասանելի է այստեղ՝ http://stff.am/Aw0JL

🤔Աշխատանքի առաջարկ ստանալիս շատերիս մոտ նույն հարցն է առաջանում՝ «Արժե՞ փոխել, թե՞ ոչ»։ 📍 Հարցն ավելի է բարդանում, երբ արդե
🤔Աշխատանքի առաջարկ ստանալիս շատերիս մոտ նույն հարցն է առաջանում՝ «Արժե՞ փոխել, թե՞ ոչ»։ 📍 Հարցն ավելի է բարդանում, երբ արդեն ունես կայունություն ու լավ աշխատավարձ։ 💚 Անի Կարապետյանի հեղինակային հոդվածում անդրադառնում ենք հենց այս երկնտրանքին․ արդյո՞ք մենք ուղղակի աշխատանք ենք փոխում, թե՞ մեր կյանքի տեմպն ու առօրյան։ 🥰Եթե հիմա կանգնած եք նման որոշման առջև, այս նյութը կօգնի մի փոքր այլ անկյունից նայել իրավիճակին։ 👉Ամբողջական հոդվածն այստեղ՝ http://stff.am/yw0m7

🥰 Կիսվում ենք Beyond Podacst-ի 51-րդ էպիզոդի ամենահետաքրքիր հատվածներից մեկով։ 🔥 Հիշեցնենք, որ մեր հյուրն էր @mtqaran_academy կրթական ծրագրի հեղինակ Արամ Հունանյանը, ով կիսվում է ոչ ֆորմալ կրթության կարևորության և այս ոլորտում իրականացվող կարևոր նախագծերի մասին։ 👉🏼 Ամբողջական տարբերակը կարող եք դիտել մեր յութուբյան ալիքում՝ http://stff.am/Fw0rx

📆 Հունիսի 3-4-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «RISE Powered by Silicon Mountains 2026» բարձր տեխ
📆 Հունիսի 3-4-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «RISE Powered by Silicon Mountains 2026» բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսն ու ֆորումը, որն ազդարարում է մեր երկրի ինժեներական և արդյունաբերական նոր հանգրվանը։ 🤍 Այս տարի միջոցառումն անցկացվում է «Մենք ենք մեր սարերը՝ վերելք» խորհրդանշական կարգախոսի ներքո՝ նպատակ ունենալով աշխարհին ցույց տալ հայկական տեխնոլոգիական մտքի կայունությունն ու սեփական արժեք ստեղծելու անկոտրում կամքը։ 🥰 Թեև ցուցահանդեսի մուտքն ազատ է լայն հանրության համար, ֆորումի մասնագիտական քննարկումներին մասնակցել ցանկացողները պետք է նախապես գրանցվեն Silicon Mountains-ի պաշտոնական կայքում http://stff.am/zw1sT 👉🏼 Շարունակեք հետևել մեզ՝ միասին բացահայտելու հայկական ինժեներական ներուժի նոր բարձունքները՝ http://stff.am/Iw1dh

📑 Յուրաքանչյուր հաջող ֆինանսական արդյունքի հիմքում կանգնած են հաշվապահության մասնագետները։ 🤔 Որքանո՞վ է մրցունակ Ձեր ընկերո
📑 Յուրաքանչյուր հաջող ֆինանսական արդյունքի հիմքում կանգնած են հաշվապահության մասնագետները։ 🤔 Որքանո՞վ է մրցունակ Ձեր ընկերության վարձատրության մոդելը կամ Ձեր սպասելիքները որպես մասնագետ։ 📈 Compass by staff.am-ի վերջին ուսումնասիրության համաձայն՝ հաշվապահական ոլորտում ամսական զուտ միջին աշխատավարձը կազմում է 376,000 ՀՀ դրամ։ 💚 Այս ցուցանիշը ձևավորվել է ոլորտի տարբեր ուղղություններում աշխատող մասնագետների աշխատավարձերի հիման վրա և արտացոլում է շուկայի ներկայիս իրական պատկերը։ 👉🏼 Եթե ցանկանում եք տեսնել աշխատավարձերի ամբողջական պատկերը կամ կոնկրետ հաստիքների, պատվիրեք Ձեր անհատական վերլուծությունը՝ https://staff.am/compass/