staff.am
الذهاب إلى القناة على Telegram
staff.am is the leading career platform in Armenia. The aim of this channel is to create a community and share career related insight, news and vacancies.
إظهار المزيد4 569
المشتركون
لا توجد بيانات24 ساعات
+57 أيام
+5830 أيام
أرشيف المشاركات
4 568
🔹 2026-ին HR-ի ամենակարևոր փոփոխությունները կապված են ոչ միայն նոր տեխնոլոգիաների, այլև այն բանի հետ, թե ինչպես են ընկերությունները հասկանում իրենց մարդկանց, հմտությունները և աշխատանքի կազմակերպումը։
🤖 AI-ն արդեն օգնում է թեկնածուների ընտրության և աշխատակիցների գնահատման գործընթացներում, իսկ reskilling-ն ու upskilling-ը դառնում են ոչ թե լրացուցիչ հնարավորություն, այլ թիմը զարգացնելու անհրաժեշտություն։
🏢 Միևնույն ժամանակ, հիբրիդային աշխատանքը փոխում է կառավարման մոտեցումները, HR analytics-ը՝ որոշումների կայացման տրամաբանությունը, իսկ employee experience-ը սկսում է գնահատվել ամբողջ աշխատակցի ճանապարհի ընթացքում։
❓ Այս փոփոխություններից որո՞նք են արդեն հասել Հայաստան, և ինչպիսի՞ HR օրակարգ է ձևավորվում 2026-ին։
📖 staffmedia.am-ի նոր հոդվածում հավաքել ենք տարվա կարևոր փոփոխություններն ու այն հարցերը, որոնք ընկերությունները այլևս չեն կարող շրջանցել։
http://stff.am/feoHV
4 568
💼 Գործատուի բրենդը միայն գեղեցիկ գրառումները, թիմային լուսանկարներն ու կարիերայի էջը չեն։
Բայց ինչպե՞ս հասկանալ՝ ձեր employer branding-ի ներդրումներն իսկապես արդյունք են տալիս։
📊 Դիմորդների քանակն ու որակը, հավաքագրման արագությունը, աշխատակիցների հոսունությունը, ներգրավվածությունն ու բրենդի ընկալումը՝ այն ցուցանիշներից են, որոնք կարող են ցույց տալ իրական պատկերը։
Իսկ եթե ուզում եք հասկանալ ոչ միայն՝ աշխատո՞ւմ է ձեր գործատուի բրենդը, այլև որքան արդյունավետ են դրա վրա արված ներդրումները, կարևոր է նաև հաշվարկել ROI-ն։
🔎 Իսկ ո՞ր թվերն են իրականում պատմում ձեր employer branding-ի մասին, և ինչպե՞ս հասկանալ՝ արդյոք ներդրված ժամանակն ու ռեսուրսը վերածվո՞ւմ են արդյունքի։ Այս մասին՝ staffmedia.am-ի նոր հոդվածում։
http://stff.am/YeoPS
4 568
🇦🇲 «Արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը…» 1990 թվականի օգոստոսի 23-ին այս բառերով սկսվեց մի փաստաթուղթ, որը դարձավ մեր նորագույն պատմության ամենակարևոր էջերից մեկը՝ Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը։
Այդ օրը գրված բառերի մեջ կար մի ամբողջ ժողովրդի երկար ճանապարհը՝ ազատ ապրելու ցանկությունը, սեփական պետությունն ունենալու կամքը, պատմական հիշողությունն ու ապագայի հանդեպ հավատը։
Մեկ տարի անց՝ սեպտեմբերի 21-ին, այդ կամքը դարձավ համաժողովրդական որոշում։
🇦🇲 Հայաստանի անկախությունը 35 տարեկան է։
35 տարի՝ որպես անկախ պետություն, որպես սեփական ճանապարհը կերտելու հնարավորություն, որպես մի պատմություն, որի նոր էջերը փառքով գրելու պատիվն ասյօր մեզնից յուրաքանչյուրի ձեռքում է։
Թող կարողանանք տեր լինել մեր անկախությանը՝ արժևորելով այն, պահպանելով մեր ձեռքերում և ամեն օր մեր գործով մի նոր, լուսավոր էջ ավելացնելով Հայաստանի պատմությանը։
❤️ Շնորհավոր Անկախությունդ հայրենիք։
4 568
🤝 Ի՞նչ ընդհանրություն կա պատանդառության դեպքի ժամանակ հանցագործի հետ բանակցելու, աշխատավարձի շուրջ քննարկման և գործընկերոջ հետ բարդ պայմանավորվածության միջև։
💬 Բոլոր երեք դեպքերում դուք բանակցում եք։
📖 Քրիս Վոսը՝ FBI-ի նախկին բանակցողը, իր «Երբեք մի գնացեք փոխզիջման» գրքում ցույց է տալիս, որ արդյունավետ բանակցությունը միայն ճիշտ փաստարկների կամ փոխադարձ զիջումների մասին չէ։ Դրա հիմքում մարդու վարքագիծը, հույզերը, վախերն ու որոշումների կայացման մեխանիզմներն են։
💡 staffmedia.am-ում այս անգամ անդրադառնում ենք Քրիս Վոսի «Երբեք մի գնացեք փոխզիջման» գրքին և ներկայացնում դրա 10 հիմնական գաղափարները՝ գործնական օրինակներով ու բիզնեսում կիրառելու հնարավորություններով։
🔗 Կարդացեք ամբողջական հոդվածը՝ staffmedia.am-ում։http://stff.am/beodx
4 568
💼 Ուզո՞ւմ ես օգտվել staff.am-ի պրոֆիլի բոլոր հնարավորություններից, բայց ժամանակ չես գտնում այն ամբողջությամբ լրացնելու համար։
📄 Այժմ ընդամենը մեկ քայլով կարող ես քո CV-ի ամբողջ տեղեկատվությունը վերբեռնել staff.am-ի պրոֆիլում, ունենալ ամբողջությամբ լրացված պրոֆիլ և օգտվել դրա բոլոր առավելություններից։
🎥 Իսկ թե ինչպես անել դա՝ կիմանաս՝ դիտելով հոլովակը մինչև վերջ։ 👀
4 568
🤖 Ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանի AI էկոհամակարգը։
Այս հարցին պատասխանելու նպատակով YerevaNN-ը հրապարակել է «The AI Ecosystem in Armenia» համապարփակ հետազոտությունը, որի տվյալները ցույց են տալիս՝ Հայաստանում արդեն ձևավորվում է ակտիվ AI էկոհամակարգ՝ 23 հետազոտական խմբերով, 114 կազմակերպությամբ և 6,736 GPU-ով։
📊 Ի՞նչ ուղղություններով է զարգանում ոլորտը, որտեղ է կենտրոնացած հետազոտական ներուժը և ի՞նչ հնարավորություններ ու բացեր կան։ Այս և այլ հարցերի պատասխանները կգտնեք՝ կարդալով ամբողջական հոդվածը staffmedia.am-ում։
http://stff.am/Deorb
4 568
🌍 Նոր կարևոր քայլ՝ մեր գործընկեր Inecobank-ի և Ineco Group-ի միջազգային զարգացման ճանապարհին։
🏦 Ineco Group-ը ստորագրել է Սլովենիայի Hranilnica LON բանկի բաժնետոմսերի մեծամասնության ձեռքբերման պայմանագիրը՝ մուտք գործելով Եվրոպական միության բանկային շուկա։
🎉 Շնորհավորում ենք մեր գործընկերոջը այս նշանակալի ձեռքբերման կապակցությամբ և մաղթում նոր հաջողություններ միջազգային ընդլայնման ճանապարհին։
📰 Գործարքի և դրա նշանակության մասին՝ Staffmedia-ի նոր հոդվածում։
http://stff.am/Keow1
4 568
🎯 Կարո՞ղ է աշխատակիցը գերազանցել իր KPI-ները և միևնույն ժամանակ վնասել կազմակերպությանը։
Այո՛։
📌 Երբ համակարգը չափում և պարգևատրում է միայն անհատական արդյունքը, մարդիկ բնականաբար սկսում են կենտրոնանալ իրենց նպատակների վրա։
🔄 Սա «Ընդհանուր բարիքի ողբերգության» սկզբունքն է՝ երբ յուրաքանչյուրի համար տրամաբանական ընտրությունների գումարը կարող է վատ արդյունք ստեղծել ամբողջ համակարգի համար։
🏢 Կազմակերպությունում այդ «ընդհանուր բարիքը» կարող են լինել վստահությունը, գիտելիքի փոխանակումը, համագործակցությունը, ներգրավվածությունն ու կազմակերպական մշակույթը։
❓ Ի՞նչ է տեղի ունենում, երբ բոլորը հոգում են իրենց արդյունքի մասին, բայց ոչ ոք՝ ընդհանուր արդյունքի։
✍️ Մարիանա Էդիլյանի հեղինակային հոդվածում՝ կազմակերպությունների օրինակներով, ներկայացվում է, թե ինչպես է այս երևույթը դրսևորվում առօրյա աշխատանքում և ինչ կարող են անել ղեկավարներն ու HR մասնագետները՝ այն կանխելու համար։
👉 Կարդացեք ամբողջական հոդվածը։
http://stff.am/9ei5K
4 568
💼 Աշխատանքային փորձ չունե՞ք։ Դա դեռ չի նշանակում, որ չունեք գործատուին առաջարկելու բան։
🎓 Առաջին աշխատանքը փնտրելիս կարևոր է կարողանալ ցույց տալ ոչ միայն, թե որտեղ եք աշխատել, այլև՝ ինչ գիտեք, ինչ կարող եք անել և ինչ եք արդեն հասցրել ստեղծել կամ փորձարկել։
📚 Կրթություն, նախագծեր, դասընթացներ, սեփական աշխատանքներ կամ նույնիսկ փոքր փորձնական նախագծեր․ այս ամենը կարող է դառնալ ձեր առաջին մասնագիտական փորձի հիմքը։
🔎 Իսկ որտեղի՞ց սկսել, ինչպե՞ս կառուցել CV-ն և ինչի՞ վրա ուշադրություն դարձնել աշխատանքի որոնման ընթացքում։ Այս հարցերի պատասխանները կգտնեք՝ կարդալով staffmedia.am-ի նոր հոդվածը։
http://stff.am/SeiXc
4 568
📊 Եթե HR նախաձեռնության արժեքը հնարավոր չէ ցույց տալ թվերով, դժվար է նաև ապացուցել դրա ազդեցությունը բիզնեսի վրա։
💡 Իսկ ի՞նչ կլինի, եթե հավաքագրումը, աշխատակիցների պահպանումը, արտադրողականությունն ու աշխատավարձային ներդրումները դիտարկենք հենց ֆինանսական ցուցանիշների միջոցով։
✍️ Անի Կարապետյանի հեղինակային հոդվածում՝ ներկայացրել ենք 4 պարզ ու գործնական եղանակ, որոնց օգնությամբ կարելի է չափել HR-ի ազդեցությունը բիզնեսի արդյունքների վրա։
📖 Կարդացեք ամբողջական հոդվածը staffmedia.am-ում և պարզեք՝ ինչ թվերով կարելի է ներկայացնել HR-ի իրական արժեքը։
http://stff.am/CeiRk
4 568
👥 Լավ ղեկավարն ամեն ինչ չի վերահսկում։ Նա ստեղծում է համակարգ, որտեղ մարդիկ կարող են ինքնուրույն գործել։
Երբ ղեկավարը փորձում է վերահսկել յուրաքանչյուր քայլ, թիմը կարող է դառնալ ավելի զգույշ, բայց ոչ պարտադիր՝ ավելի նախաձեռնող։ Իսկ երբ շեշտը դրվում է հստակ ակնկալիքների, պատասխանատվության և վստահության վրա, աշխատակիցը ստանում է ոչ միայն առաջադրանք, այլև որոշումներ կայացնելու հնարավորություն։
🤔 Բայց որտե՞ղ է անցնում վստահության և վերահսկողության սահմանը։
🔹 Ինչպե՞ս է միկրոկառավարումն ազդում աշխատակիցների ներգրավվածության վրա։
🔹 Ինչո՞ւ ավելի մեծ ինքնուրույնությունը կարող է բերել ավելի մեծ պատասխանատվության։
🔹 Եվ ինչպե՞ս է ղեկավարը ձևավորում այնպիսի թիմ, որը կարողանում է արդյունավետ աշխատել նաև իր բացակայության դեպքում։
📖 Այս և այլ հարցերի մասին՝ staffmedia.am-ի նոր հոդվածում։
http://stff.am/Leid9
4 568
📊 Մասնագետների պահանջարկից ու անհրաժեշտ հմտություններից մինչև աշխատավարձերի թափանցիկություն և մրցունակ գործատուի արժեքային առաջարկ․ այս թեմաները քննարկվեցին Compass Meetup Vol.2-ում։
🤝 Սեպտեմբերի 4-ին ՀՀ կենտրոնական բանկում staff.am-ը, ՀՀ կենտրոնական բանկը և Ամերիաբանկը մեկ հարթակում համախմբեցին ֆինանսաբանկային ոլորտի ավելի քան 60 մասնագետի՝ կիսվելու տվյալներով, փորձով և ոլորտի ընթացիկ զարգացումներով։
📈 Compass by staff.am-ի տվյալների հիման վրա ներկայացվեց նաև ֆինանսաբանկային ոլորտի աշխատաշուկայի վերլուծությունը՝ անդրադառնալով մասնագետների պահանջարկին, վարձատրությանը և ոլորտում ձևավորվող նոր միտումներին։
🔎 Ծանոթացեք հանդիպման ամբողջական ամփոփմանը staffmedia.am-ում։
http://stff.am/aeiwD
4 568
🌏 ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐ
📰 Դիանա Աբգարը հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ և դիվանագետ էր, որն իր գործունեությամբ միավորեց գրականությունը, հասարակական աշխատանքն ու դիվանագիտությունը։ 1920 թվականին նա նշանակվեց Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ և գլխավոր հյուպատոս Հեռավոր Արևելքում։
📚 Գրական գործունեությունը սկսել է դեռ երիտասարդ տարիներին։ Ճապոնիայում բնակվելու ընթացքում գրել է վեպեր, պատմվածքներ, հոդվածներ և հրապարակախոսական աշխատություններ։ Նրա ստեղծագործությունների զգալի մասը նվիրված էր Հայաստանին և հայ ժողովրդի ճակատագրին։
1920 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարությունը նրան նշանակեց դիվանագիտական ներկայացուցիչ և գլխավոր հյուպատոս Հեռավոր Արևելքում։
✨ Դիանա Աբգարի պատմությունը ցույց է տալիս, որ դիվանագիտությունը միայն պաշտոն չէ․ այն կարող է լինել սեփական ժողովրդի ձայնը աշխարհին հասցնելու և մարդկանց իրական օգնություն ցուցաբերելու միջոց։
🔎 Բացահայտե՛ք staff.am-ում Իրավական ոլորտի թափուր հաստիքները http://stff.am/GeuTB
4 568
📅 Սեպտեմբերի 25-ին Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի և Cascade People & Business-ի համատեղ կազմակերպմամբ կկայանա 13-րդ Ամենամյա տարածաշրջանային ՄՌ համաժողովը, որը կհամախմբի ՄՌ մասնագետների, բիզնես առաջնորդների, ղեկավարների և միջազգային փորձագետների՝ քննարկելու այս տարվա թեման՝ «Առաջնորդության գինը»։
🤝 Ուրախ ենք կիսվել, որ staff.am-ը նույնպես իր մասնակցությունն է ունենալու այս տարվա օրակարգին։ staff.am-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը կվարի «The Cost of Talent Acquisition» պանելային քննարկումը։
💬 Փորձառու պանելիստների հետ միասին կփորձենք վեր հանել այն ֆինանսական, գործառնական և ռազմավարական ծախսերը, որոնք կազմակերպությունները կրում են լավագույն մասնագետներին գտնելու, ներգրավելու և պահպանելու ճանապարհին։
📍 Հանդիպում ենք սեպտեմբերի 25-ին՝ Երևանի երկաթուղային կայարանում։
🔗 Գրանցվելու համար անցեք հղումով՝ https://hrconference.biz/
4 568
📢 Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 12-ին նախատեսված MentorPlay | Visual Storytelling Edition միջոցառումը տեղափոխվում է և տեղի կունենա 2027թ․-ի հունվարին։
💚 Մենք կարևորում ենք յուրաքանչյուր մասնակցի փորձառությունը և ցանկանում ենք ապահովել առավել ընդգրկուն ու որակյալ բովանդակություն։ Միջոցառման ժամկետների փոփոխությունը թույլ կտա մեզ ընդլայնել մենթորների կազմը՝ ընդգրկելով ոլորտի լոկալ և միջազգային փորձագետների և ներառել նոր գործնական բաղադրիչներ, որոնք էլ ավելի արդյունավետ կդարձնեն ձեր մասնակցությունը։
📌 Ի՞նչ է պետք իմանալ.
🔹 Բոլոր գրանցված հայտերը ակտիվ են։
🔹 Հունվարին կայանալիք միջոցառման հստակ օրվա և լրացուցիչ մանրամասների մասին կտեղեկացնենք նախապես։
Շնորհակալ ենք հետաքրքրության և ըմբռնման համար։ Մենք շարունակում ենք աշխատել լավագույն փորձառությունը ձեզ փոխանցելու համար։
✨ Սպասե՛ք նորությունների․ կհանդիպենք հունվարին։
4 568
⚖️ Ինչպե՞ս ձևավորել մրցունակ առաջարկ իրավական ոլորտի տաղանդների համար։
📊 Compass by staff.am-ի տվյալները փաստում են՝ միայն աշխատավարձի ցուցանիշը բավարար չէ որակյալ մասնագետ ներգրավելու համար։ Այսօր անհրաժեշտ է տվյալահեն մոտեցում՝ հասկանալու համար հմտությունների, փորձառության և արտոնությունների այն համադրությունը, որը կապահովի Ձեր ընկերության մրցակցային առավելությունը շուկայում։
🔎 Ծանոթացեք ոլորտի ամբողջական վերլուծությանը staffmedia.am-ում և արդիականացրեք Ձեր հավաքագրման ռազմավարությունը Compass by staff.am-ի հետ։
🎯 Ամրագրեք դեմո հանդիպում՝ անցնելով հղումով՝ https://staff.am/compass/
4 568
🤖 staff.am-ում մենք ամեն օր տեսնում ենք, թե որքան արագ է աճում պահանջարկը AI և ML մասնագետների նկատմամբ։ Այսօր ուրախ ենք կիսվել տեխնոլոգիական կրթության ոլորտում ամենաարժեքավոր դասընթացներից մեկով։
🎓 Yandex Armenia-ն և Armenian Code Academy-ն մեկնարկում են ML School Armenia-ն՝ երկամյա բացառիկ ծրագիր, որը պատրաստելու է միջազգային մակարդակի փորձագետներ։
📚 Ծրագրի բովանդակության, ընդունելության փուլերի և բոլոր առավելությունների մասին մանրամասն կարդացեք staffmedia-ում։
http://stff.am/eeueS
4 568
🎨 MentorPlay | Visual Storytelling Edition-ի մեր հաջորդ մենթորը Սոնա Աբգարյանն է։
✨ Սոնան արվեստագետ է, ում համար պատկերն ու տեքստը անբաժանելի են։ Լինելով թե՛ նկարազարդող, թե՛ գրող՝ նա բարդ գաղափարները տեսողական լեզվով հաղորդելու մեծ փորձ ունի։
🎓 Նա կրթություն է ստացել Փարիզի գեղարվեստի ակադեմիայում (Beaux-Arts) և երկու անգամ ներկայացրել Հայաստանը հեղինակավոր Վենետիկի արվեստի բիենալեում։ Սոնան վիզուալ սթորիթելինգը դիտարկում է որպես «խաղ», որտեղ միախառնվում են երևակայությունը, հոգեբանությունն ու սոցիալական շերտերը։
Այսօր նա իր փորձը փոխանցում է TUMO Academy-ում՝ կրթելով նոր սերնդի ստեղծարարներին։
💚 Սեպտեմբերի 12-ին Սոնա Աբգարյանը կլինի MentorPlay-ի հարթակում՝ կիսվելու իր ստեղծագործական հայացքներով և փորձառությամբ։
Միացե՛ք մեզ՝ բացահայտելու, թե ինչպես վերածել գաղափարները ազդեցիկ վիզուալ պատմությունների։
📅 Սեպտեմբերի 12
📍 Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն
Շտապե՛ք գրանցվել՝ անցնելով հղումով և միանալ մեզ սեպտեմբերի 12-ին։
http://stff.am/IeeuB
4 568
📊 Արդեն վաղը Compass Meetup Vol. 2-ի ընթացքում staff.am-ը, ՀՀ Կենտրոնական բանկը և Ամերիաբանկը կամփոփեն ոլորտի ամենակարևոր միտումները։
📈 Մենք կխոսենք թվերի լեզվով և կկիսվենք ռազմավարական ինսայթներով, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր ղեկավարի և HR մասնագետի։
💬 Ծանոթացե՛ք վաղվա հագեցած օրակարգին և միացե՛ք քննարկմանը Ձեր դիտարկումներով և մասնագիտական հարցադրումներով։
📍 Վայրը՝ Վ․Սարգսյան 6, ՀՀ Կենտրոնական Բանկ
🕒 Սկիզբը՝ 10:00
4 568
🎨 MentorPlay | Visual Storytelling Edition-ի մեր հաջորդ մենթորը Սոնա Աբգարյանն է։
✨ Սոնան արվեստագետ է, ում համար պատկերն ու տեքստը անբաժանելի են։ Լինելով թե՛ նկարազարդող, թե՛ գրող՝ նա բարդ գաղափարները տեսողական լեզվով հաղորդելու մեծ փորձ ունի։
🎓 Նա կրթություն է ստացել Փարիզի գեղարվեստի ակադեմիայում (Beaux-Arts) և երկու անգամ ներկայացրել Հայաստանը հեղինակավոր Վենետիկի արվեստի բիենալեում։ Սոնան վիզուալ սթորիթելինգը դիտարկում է որպես «խաղ», որտեղ միախառնվում են երևակայությունը, հոգեբանությունն ու սոցիալական շերտերը։
📚 Այսօր նա իր փորձը փոխանցում է TUMO Academy-ում՝ կրթելով նոր սերնդի ստեղծարարներին։
💚 Սեպտեմբերի 12-ին Սոնա Աբգարյանը կլինի MentorPlay-ի հարթակում՝ կիսվելու իր ստեղծագործական հայացքներով և փորձառությամբ։
📅 Սեպտեմբերի 12
📍 Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն
Շտապե՛ք գրանցվել՝ անցնելով հղումով և միանալ մեզ սեպտեմբերի 12-ին։
http://stff.am/IeeuB
