The Diary: Milyena Says
Open in Telegram
371
Subscribers
No data24 hours
-17 days
+4030 days
Posts Archive
Եթե ես փրկարար լինեի ոչ մեկ չէր փրկվի, քանի որ էլեկտրական մեքենաների դռները չեմ կարողանում բացեմ, չեմ գտնում տեղերը..
Victoria’s Secret եմ նայում ու զարմանում, որ 21-րդ դարում դեռ կան մարդիկ, որոնք զայրանում են սոցիալական տարբեր խավերի գոյության ու մարդկանց ունեցած արտոնությունների փաստից։
Ոչ բոլորն են սկսում նույն կետից, ոչ բոլորն ունեն նույն հնարավորությունները, ու դա, ցավոք կամ բարեբախտաբար, միշտ էլ էդպես ա եղել։ Բայց էն, որ ինչ-որ մեկը ծնվել ա ավելի բարենպաստ պայմաններում, չի նշանակում, որ դրա համար պետք ա մեղադրել իրեն։
Ես էլ որպես ծնող փորձում եմ ու կփորձեմ ամեն բան անել, որ երեխաներս միշտ ու շատ արտոնություններ ունենան։
Երկար ժամանակ ա դեմքիս խնամքը սկսվում և ավարտվում էր քլենզրով ու իդեալկական էր մաշկս, հետո տոնեռ ու սերում ավելացավ էլի լավ էր։
Երեկ The Beauty of Joseon-ի Dynasty Cream-ը քսեցի ու էսօր արթնացա շատ անցանկալի հետևանքներով։💔Լավ ա, որ քիչ-քիչ ավելացրի ու իմացա որ մեկից ա։
Շաբաթվա սիրածս օրն ա, Դանիելս քնած ա, Գևորգը մարզասրահում ա, տունս մաքուր ա, ես իմ ֆենսի գիշերազգեստով սուրճս եմ վայելում ու հոդվածներ կարդում առավոտյան լիարժեք դեմքի խնամքից հետո։
Օրս անցկացնելու եմ ամենասիրելի մարդկանց հետ✨Համ էլ մնացած հարցերին կպատասխանեմ էսօր, քննարկումներ անենք։
Ինձ հավես չէր էն ժամանակ, երբ որոշել էի, որ էջս բլոգ ա։ Հիմա բլոգինգով չեմ զբաղվում, բայց մարդիկ շարունակում են միանալ էջիս։ Ես բլոգերների հետևել էլ չեմ սիրում, շատ շուտ եմ հոգնում։
Ինձ համար բլոգն ամենահետաքրքիրն էն ժամանակ ա, երբ քո կյանքի բնական շարունակությունն ա, ոչ թե աշխատանք։ Երբ կիսվում ես ինչ-որ բաներով, որովհետև ուզում ես կիսվել, ոչ թե որովհետև պետք ա կոնտենտ ստեղծել, ակտիվ մնալ կամ ինչ-որ բան գովազդել։
Օրինակ՝ էս ալիքում մի սրտիկից կամ մեկնաբանությունից աշխարհով մեկ եմ լինում։ Սիրում եմ էստեղի բոլոր մարդկանց, զուտ նրա համար, որ ստեղ են։ Կուզեի ավելի շատ մարդիկ միանային, բայց չգիտեմ ոնց ու որտեղից իրենց «բերեմ»։
Ես չեմ սիրում բլոգինգը մոնետիզացնել։ Երբ էդ ուղղությամբ էի գնում, հրաժարվել եմ բոլոր առաջարկներից։ Չէի ուզում, որ իմ անձնական կյանքը վերածվի աշխատանքի։ (ասենք ճանապարհորդելիս մարդկանց աչքը ամեն րոպե քարտ մտցնել) Ուզում եմ՝ կարողանամ ուղղակի ապրել, իսկ եթե ինչ-որ բանով ցանկանամ կիսվել, անեմ դա առանց պարտավորության ու ակնկալիքի։
Մինչև չփորձես, չես իմանա ամեն դեպքում։
Շատ ավելի հեշտ ա, քան ես էի մտածում։🤍Չնայած շատ անձնական ա, բայց մեր մասին պատմեմ լավ։
Ես սպասել եմ իմ պատկերացրած «ճիշտ» պահին ու հիմա դինջ վայելում եմ մամա լինելս։ (ֆինանսապես, հոգեպես)
Ես նաև ունեմ հրաշալի ամուսին։ Առաջին մի շաբաթում երեխուն սիրել դրել եմ տեղը, ոչ մի բանի մասին չեմ մտածել ու ամեն բան ինքն ա արել։ Հիմա 6-ից հետո ու շաբաթ կիրակի Դանին իրա պապայի հետ ա ահագին ժամանակ անցկացնում։ Նաև Գևը տանից ա աշխատում ու օրվա մեջ կարողանում եմ ինձնով զբաղվել։ Եվ իհարկե ազատված եմ տան գործի ու ուտելիք պատրաստելու պարտականություններից։
6 ժամ շաբաթական աշխատում եմ, իսկ տան chore-երի փոխարեն երեխուս եմ գրկում վայելում։🤍
Էս ամենը մամա լինելը շատ հեշտ ա դարձնում։
Մեկը մի օր գրել էր՝ «եթե ուզում եք բլոգեր դառնալ՝ հղիացեք ։ԴԴԴԴ
Ընտրեք ձեզ հետաքրքրող թեմա ու փոստեք էդ մասին։ Ձեր մարդիկ կմիանան էջին։ Թեկուզ դանդաղ, բայց կգան։
Օրինակ ես երբ նման նպատակ ունեի, շատ քրինջ ռիլեր էի գցում։ Աշխատող, բայց ոչ «իմ մասին»։ Հետո ստիպված էի ջնջել մոտ 3500 հետևորդի։
Կիսվեք մտքերով, հարցրեք, պատմեք, ասեք։
https://ngl.link/milyena1
Քանի որ ստեղ վատ ու թոքսիք մարդիկ չկան հանգիստ դնում եմ։ Թե չէ ես շաաաաաատ ծանր եմ տանում, որ վատ բան են գրում։
“It’s strange how you can grow up thinking that having a home-cooked meal almost every other day is perfectly ordinary, only to grow older and realize how much time, effort, and love your mother poured into making it all seem so effortless. And how lucky you were to have something you once thought was simply normal.”
+7
Վերջերս առավոտներս սկսվում են «your order has been shipped» նամակներով, քանի որ գիշերներ կան, երբ Դանին երկար ա արթուն մնում, ես էլ պարապությունից sephora ու anthropologie եմ «թերթում»:
Դեռ չեմ դժգոհում։
Էնքան հոգնած ենք ես ու Գևորգը, որ 23:15-ին քնել ենք (էս էլ ա մեր համար ուշ), ու երբ Դանին 00:10-ին սոված արթնացավ, համոզված էինք, որ առավոտվա 5-ն ա։
Պատահական նայեցի ժամին, տեսա՝ դեռ 12-ն ա, ու երկուսս էլ շոկի մեջ ենք😭
+7
Խենթանում եմ իմ բաժակների հավաքածուի համար ու պատրաստվում եմ համալրել✨
Մի օր ցույց կտամ💔
