The Diary: Milyena Says
Kanalga Telegram’da o‘tish
334
Obunachilar
+124 soatlar
Ma'lumot yo'q7 kunlar
-230 kunlar
Postlar arxiv
https://www.instagram.com/reel/DZX4Sb3M-Ay/?igsh=MTFxMG5oMmE5MHcwOQ== 💘
Չէի կողնորոշվում հրապարակեմ, թե չէ: Բայց ասա✨
+3
He is going to be a Ralph Lauren boy. Ծածկոցները բա որ տեսնեք, խենթանում եմ:
+1
Էներգիա չունեմ սիրուն նկարելու, բայց ուզում էի ցույց տայի փիսիկի նոր ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ ։Դ🤍
Նախկին և ներկայիս հղիներ ջան, պիլատեսի գնու՞մ եք: Եթե հա որ տեսակը, ինչ ֆիդբեք կտաք և որտեղ արժի գնալ:
Չեմ կողմորոշվում յոգա, թե պիլատես, բայց երևի պիլատեսը ավելի կհավանեմ:
Խնդրեմ, էլի մոնոպոլիա եմ խաղում: APM Monaco-ից երեկ դուրս եկա ուրախ-ուրախ, հետո դրամով նայեցի էդ հարցին ու հիմա շատ տխուր եմ:
Վերջին երկու ամիսներին մտածում էի ինչ լավ նվեր առնեմ ինքս իմ համար, որ ասեմ «ապրես գեղեցկուհիս» ու վերջնական լիքը ծանր ու թեթև անելուց հետո էս ժամացույցն էի ընտրել:
Գնացի, կապեցի ձեռքիս, ունեցա 0 էմոցիա իրա նկատմամբ, դուրս եկա: Ես սովորաբար որ մի բան իրոք ուզում եմ/հավանում եմ աչքերս ադամանդի պես պսպղում են ու Գևորգը սկսում ա support անել, որ ուրեմն պետք ա առնել: Բայց… ոչ մի բան:
Մտա այլ խանութներ, մտածելով պայուսակի մասին, էլի 0 զգացողություն և 0 էմոցիա: Ոչ մի բան wishlist-իցս չուզեցի: (մի քանի ամիս առաջ էլ էր սենց)
Ժամացույցը էսպես սիրուն ա երևում գուցե, իրականում շաաաատ-շատ անկապն էր ու փոքր: Եթե զուտ բրենդի համար ուզեի, մտքիս լիներ ԵՍ CARTIER-ԻՑ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՈՒՆԵՆԱՄ ՄԻ ԲԱՆ, կարողա սենց չզգայի ու ուզեը: Բայց չէ, ես ուզում եմ իրոք արժանի գնումներ անեմ միայն ու ինձ էդքան էլ չի հուզում բրենդը.. էլ:
Էն ինչ ինձ հետաքրքրում էր առաջ, հիմա, երբ ինձ կարամ թույլ տամ, էլ չեմ ուզում: Շատ ուրախ եմ էս առիթով, իմ կարծիքով ցույց ա տալիս ինքնաբավության աճ ու վստահություն:
Ի՞նչ կասեք:
Կուզեի հիմա մի լավ հյուրանոցում լինեի՝ սպիտակ խալաթով ու թաց մազերով կեսար/պիցցա/մքդո պատվիրեի ու սերիալ նայեի տեղերի մեջ, իմանալով, որ ոչիմչ չունեմ անելու:
Այսքանը դեռ:
Երեկ մամաս տոմ յամ էր սարքել, որը Մաոյինից համով էր💔
Տաք սուպը կերա, մամայիս հետ շփվեցի, բազմոցին պառկեցի ու բաաաան չարեցի… էն ինչ պետք էր հանգստանալու համար:
Կողքերս էլ Արփին էր վազվզում: Իդեալական օր:
Միշտ արձակուրդից առաջ էնքան գործ եմ ունենում, որ ճզմված լիմոն եմ դառնում:
Հիմա արդեն ճզմված լիմոն եմ, բայց մի 5 օր էլ սառնարանում մնացած:
Այլ կերպ չեմ կարող նկարագրել հոգեբանական վիճակս:
7 աութֆիթ, նշանակում ա Գևը պիտի անի 7 լավ նկար:
(6-ը օկ ա, 7-րդով հետո շութ ունենք Երևանում)🦦
Էսօր հանդիպման եմ, որն իմ հետ էդքան էլ կապ չունի ու շատ հանգիստ իմ կտորը կարար մեյլով սահմանափակվեր💔
Տխուր եմ, ընկերներ:
It was one of the best days of my life. Երազանքներ պահելու ու երազելու օր էր:
“butterflies can’t see their own wings, but everyone admires them. you are the same.”
Endi mavjud! Telegram Tadqiqoti 2025 — yilning asosiy insaytlari 
