The Diary: Milyena Says
رفتن به کانال در Telegram
338
مشترکین
-124 ساعت
-37 روز
-930 روز
آرشیو پست ها
+2
Ես ցուցակ ունեմ իմ շպարի միջոցների պիտանելիության ժամկետների ու լրանալուն պես դեն եմ նետում պարտադիր:
Տարին 1 անգամ կարիք ա լինում մեծ գնումներ կատարելու, էս անգամ ամեն ինչ էի դեն նետել ու դիմահարդարման պայուսակս դատարկ էր: Ծննդաբերելուց հետո լիքը տռավմա ունեի փարատելու, ինչ խոսք, դրա համար նոր բաներ էի ուզում լիքը: (հղի ժամանակ էլ հավես չունեի շպարվելու, ինչ առել տուփով էի պահել)
Մի խոսքով, այն ամենը, ինչ պատվիրել եմ վերջին ամսում: *Հասել ա առաջին նկարինները դեռ միայն: Ամեն ինչից շատ գոհ եմ, բացի թարթիչները կոտրող սարքից.. դա դեկորատիվ ա:
Գլուխս պայթում ա կոսմետոլոգի ընտրության պռոցեսից արդեն:
ԷՍ ԻՆՉՔԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԿԱ: Էն հարցն ա, որ սխալվել հաստատ չեմ ուզի:
Ի՞նչն ա ինձ հիմա խանգարում ինքս ինձ չյոլկա կտրել… չեշ գտնում պատճառ թե ինչու ոչ
Ինձ լավ բժիշկ-կոսմետոլոգ խորհուրդ տվեք էլի: (Շուրթերի ֆիլլեռ անելու համար մասնավորապես)
Նենց մի մարդ ում մոտ ինքներդ եղել եք ու հավանում եք, կամ գոնե գործերը տեսել եք իրականում:
Կենսական անհրաժեշտություն:
Ո՞րն եք հավանում: Իմ ֆավորիտը hope-ն ա:💗
Ափսոս հենց hope-ի վրձինը չկա:
Ես էլ Գևորգն էլ խիստ դեմ ենք երեխու դեմքը համացանցում հրապարակելուն: Գևորգը անձնական պատճառներ ունի դրա համար, ես ուղղակի չեմ սիրում: (ոչ աչքից չենք վախենում)
Ամեն դեպքում, շատ-շատ կետեր կան, որոնք, կարծում եմ, պետք ա հաշվի առնեն մարդիկ՝ նախքան երեխայի կյանքը կոնտենտ դարձնելը։ Օրինակ՝ անվտանգության նկատառումները, գաղտնիությունը, երեխու թվային հետքն ու, առհասարակ, ընտանիքի անձնական տարածքի նկատմամբ սահմաններ ունենալը:
Մտածում եմ, որ շատ փակ պիտի լինի ընտանիքի ու մանավանդ երեխայի հետ կապված ամեն բան:
Իհարկե մեկ-մեկ ուզում ես կիսվես գլուխ գովաս, բայց ոչ:
Nordstrom-ում շատ մեծ զեղչեր են։💗Օրինակ էս վրձինը 44$ ա հիմա, աննկարագրելի լավն էր։ (15% ա ամբողջ շպրի միջոցների վրա)
Ինձ թվում էր ես վրձիններից լավ չեմ օգտվում, դրա համար տոնայինը լավ չի ստացվում, հետո սա օգտագործեցի ու հասկացա, որ Dior-ինը շատ վատն էր։
Վերջին սերիաները/սեզոնները չեմ նայում իմ սիրած սերիալների, նայեցի էս անգամ.. hated it, thank you.
Առհասարակ gilmore girls-ի պես կպատկերացնեմ վերջին սեզոնը չի եղել:
How I Met Your Mother եմ վերանայում և կրկին անգամ զզվում Ռոբինից:
Կապ չունի քանի տարին մեկ եմ նայում, ատում եմ Ռոբինին:
