4 839
订阅者
-324 小时
-167 天
-5330 天
正在加载数据
吸引订阅者
十一月 '2611月 '26
十一月 '26
+29
在2个频道中
十月 '26
+40
在3个频道中
Get PRO
九月 '26
+62
在2个频道中
Get PRO
八月 '26
+83
在2个频道中
Get PRO
七月 '26
+175
在2个频道中
Get PRO
六月 '26
+61
在0个频道中
Get PRO
五月 '26
+87
在4个频道中
Get PRO
四月 '26
+76
在0个频道中
Get PRO
三月 '26
+63
在0个频道中
Get PRO
二月 '26
+76
在1个频道中
Get PRO
一月 '26
+129
在0个频道中
Get PRO
十二月 '25
+60
在0个频道中
Get PRO
十一月 '25
+72
在0个频道中
Get PRO
十月 '25
+57
在1个频道中
Get PRO
九月 '25
+69
在0个频道中
Get PRO
八月 '25
+68
在0个频道中
Get PRO
七月 '25
+58
在0个频道中
Get PRO
六月 '25
+54
在0个频道中
Get PRO
五月 '25
+104
在0个频道中
Get PRO
四月 '25
+55
在0个频道中
Get PRO
三月 '25
+58
在0个频道中
Get PRO
二月 '25
+193
在0个频道中
Get PRO
一月 '25
+130
在0个频道中
Get PRO
十二月 '24
+74
在0个频道中
Get PRO
十一月 '24
+45
在1个频道中
Get PRO
十月 '24
+71
在0个频道中
Get PRO
九月 '24
+40
在0个频道中
Get PRO
八月 '24
+99
在0个频道中
Get PRO
七月 '24
+127
在2个频道中
Get PRO
六月 '24
+178
在0个频道中
Get PRO
五月 '24
+149
在0个频道中
Get PRO
四月 '24
+96
在0个频道中
Get PRO
三月 '24
+275
在0个频道中
Get PRO
二月 '24
+195
在0个频道中
Get PRO
一月 '24
+204
在0个频道中
Get PRO
十二月 '23
+89
在0个频道中
Get PRO
十一月 '23
+110
在0个频道中
Get PRO
十月 '23
+184
在1个频道中
Get PRO
九月 '23
+85
在0个频道中
Get PRO
八月 '23
+199
在0个频道中
Get PRO
七月 '23
+51
在0个频道中
Get PRO
六月 '23
+405
在0个频道中
Get PRO
五月 '23
+277
在0个频道中
Get PRO
四月 '23
+256
在0个频道中
Get PRO
三月 '23
+419
在0个频道中
Get PRO
二月 '23
+679
在0个频道中
Get PRO
一月 '23
+528
在0个频道中
Get PRO
十二月 '22
+730
在0个频道中
Get PRO
十一月 '22
+1 747
在0个频道中
| 日期 | 订阅者增长 | 提及 | 频道 | |
| 21 十一月 | 0 | |||
| 20 十一月 | +2 | |||
| 19 十一月 | +1 | |||
| 18 十一月 | +2 | |||
| 17 十一月 | +3 | |||
| 16 十一月 | 0 | |||
| 15 十一月 | +1 | |||
| 14 十一月 | 0 | |||
| 13 十一月 | +4 | |||
| 12 十一月 | +3 | |||
| 11 十一月 | 0 | |||
| 10 十一月 | 0 | |||
| 09 十一月 | +1 | |||
| 08 十一月 | +3 | |||
| 07 十一月 | 0 | |||
| 06 十一月 | +4 | |||
| 05 十一月 | +1 | |||
| 04 十一月 | +1 | |||
| 03 十一月 | +3 | |||
| 02 十一月 | 0 | |||
| 01 十一月 | 0 |
频道帖子
📌 Նախատեսվում է Աշխատանքային օրենսգրքում իրականացնել մի շարք փոփոխություններ
https://welfare.gov.am/articles/news/7859
20 11月, 06:49
| 2 | 没有文字... | 637 |
| 3 | 📌 Փոխվում է id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը:
🔗 Մանրամասների համար` https://welfare.gov.am/articles/news/news999 | 1 507 |
| 4 | 📢 Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտը համակարգող ՄՍԾ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու համար։
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրությունն (CV) ու մոտիվացիոն նամակն ուղարկել hr@welfare.gov.am հասցեին՝ հաղորդագրության վերնագրի (subject) դաշտում նշելով՝ «ՄՍԾ պետի տեղակալ»։
‼ Դիմելու վերջնաժամկետը 2026 թ․ դեկտեմբերի 1-ն է։
Թեկնածուներին ներկայացվող որակավորման պահանջներին, պարտականությունների շրջանակին, ինչպես նաև դիմելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://welfare.gov.am/articles/news/news21-1 | 598 |
| 5 | 📢 Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը շարունակում է Երևանում և մարզերում խնամքի ծառայություններ տրամադրել տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։
Քաղաքացիները կարող են օգտվել խնամքի հետևյալ ծառայություններից․
🔻 Ցերեկային խնամք
Ծառայությունը ներառում է՝
· անհատական կարիքների գնահատում և սոցիալական ծրագրի կազմում,
· ժամանցի և զբաղվածության կազմակերպում՝ ըստ նախասիրությունների,
· օրական մեկանգամյա սննդի տրամադրում՝ շաբաթական 5 օր,
· օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայություններ։
✅ Ծառայությունը մատուցող կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://welfare.gov.am/day-care-services
🏠 Տնային խնամք
Խնամքի ծառայությունները տրամադրվում են շահառուի տանը․ դրանք ներառում են՝
· կենցաղային սպասարկում,
· բժշկական և սոցիալ-հոգեբանական օգնություն,
· օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայություններ։
✅ Ծառայությունը մատուցող կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://welfare.gov.am/day-care
🔸 Շուրջօրյա խնամք
Խնամքի ծառայությունները տրամադրվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանի և խնամքի կարիք ունեցող տարեց կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց։ Դրանք տրամադրվում են համայնքային փոքր տներում՝ ընտանեկան միջավայրին հնարավորինս մոտ պայմաններում։
✅ Ծառայությունը մատուցող կազմակերպությունների ցանկը՝ https://welfare.gov.am/residential-care-services
❓Ինչպե՞ս օգտվել ծառայություններից։
Դիմումներն ընդունվում են e-social.am հարթակում՝ «Կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարում» պատուհանի «Խնամքի ծառայությունների հերթագրում» դաշտի միջոցով։
‼️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
հիշեցնում ենք, որ 2027 թ․ հունվարի 1-ից Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից տրամադրվող մի շարք ծառայություններից օգտվելու համար դիմումներ կարող եք ներկայացնել id.e-social.am հարթակի՝ ԲԱՑԱՌԱՊԵՍ «Եսեմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքի տարբերակն այլևս հասանելի չի լինի։ | 585 |
| 6 | 📌 Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները երկարաձգվել են․ մանրամասները ներկայացնում է Աշխատանքի և բարեկեցության նախարարության Ընտանիքի սոցիալական գնահատման և հրատապ սոցիալական աջակցության քաղաքականության բաժնի պետ Էդգար Բզնունին։ | 586 |
| 7 | 📢 Հարգելի՛ քաղաքացիներ, 2027 թվականի հունվարի 1-ից Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից տրամադրվող մի շարք ծառայություններից օգտվելու համար դիմումներ կարող եք ներկայացնել id.e-social.am հարթակի՝ ԲԱՑԱՌԱՊԵՍ «Եսեմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքի տարբերակն այլևս հասանելի չի լինի։
📌 Հարթակ մուտք գործելու և դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․
✅ Բացել id.e-social.am հարթակը և սեղմել «Մուտք Եսեմ-ի միջոցով» կոճակը։
✅ Ընտրել Ձեզ հասանելի «Մուտքի» տարբերակը՝ «Նույնականացման քարտ» կամ «Բջջային նույնականացման քարտ» և հետևել հրահանգներին։
«Նույնականացման քարտ» տարբերակով մուտք գործելու դեպքում՝ նշել համապատասխան թվային տվյալները։
🔻 «Բջջային նույնականացման քարտ» մուտքի դեպքում պետք է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը, ապա հեռախոսում հաստատեք մուտքը՝ հավաքելով PIN կոդը։
🪪 Այս տարբերակից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես Ձեր բջջային օպերատորի մոտ ակտիվացնել Mobile ID ծառայությունը։ Հաստատել Ձեր ինքնությունը, որից հետո կվերադառնաք սոցիալական հարթակի Ձեր անձնական էջ, որտեղ կարող եք դիմում ներկայացնել համապատասխան ծառայությունից օգտվելու համար։
🖇 Ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://welfare.gov.am/articles/news/news999 | 871 |
| 8 | 📢 Սկանդինավյան երկրների նախարարների խորհրդի (The Nordic Council of Ministers) հրավերով՝ Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է նոյեմբերի 16-17-ը Կոպենհագենում անցկացվող Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովին։
Միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների կառավարությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ և ոլորտի առաջատար փորձագետներ՝ օրակարգային թեմաների շուրջ միջազգային երկխոսության, առկա մարտահրավերների քննարկման և արդյունավետ փորձի փոխանակման նպատակով։
🔻 Գագաթնաժողովի շրջանակում նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է պանելային քննարկման՝ ներկայացնելով գենդերային հավասարության ապահովման, կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ընտանեկան բռնության կանխարգելման ուղղություններով ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությունն ու սահմանված առաջնահերթությունները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է կանանց անվտանգության, տնտեսական անկախության, որոշումների կայացման գործընթացներում նրանց լիարժեք մասնակցության ապահովման կարևորությունը։ Արսեն Թորոսյանը խոսել է նաև ընտանիքում կանանց և տղամարդկանց դերերի հավասարակշռման անհրաժեշտության, ինչպես նաև երեխա ունեցող կանանց աշխատավայրում տրվող արտոնությունների, մայրության և աշխատանքի համատեղմանն ուղղված օրենսդրական կարգավորումների մասին։
Գագաթնաժողովի շրջանակում նախարար Թորոսյանը կարճատև զրույց է ունեցել Ֆինլանդիայի սոցիալական ապահովության նախարար Կարոլինա Պարտանենիի, Դանիայի աշխատանքի և գենդերային հավասարության նախարար Անե Հալսբոե-Յորգենսենի ու Մոլդովայի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Նատալյա Պլուգարուի հետ։
✅ Զրույցների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ։ | 691 |
| 9 | 📢 Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և բարեկեցության նախարարի հրամանով ևս 6 ամսով երկարաձգվել է 2020 թվականին Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը:
Տեղեկացնում ենք նաև, որ հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվում է ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ, և նոր ժամկետից` 2027թ. հուլիսի 1-ից հետո հավաստագրերն իրացնելու հնարավորություն այլևս չի լինելու:
‼️ Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը։
Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով իրականացնում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում, մասնավորապես՝
✅ Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով,
✅ ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով,
✅ ՀՀ առանձին գյուղական բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով,
✅ Սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի գծով։ | 754 |
| 10 | ✅ 2026 թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ ավելի քան 572 հազար քաղաքացի օգտվում է կենսաթոշակների և նպաստների 20% հետվճարի ծրագրից․ մեկ շահառուի ամսական միջին հետվճարը կազմում է 8,141 դրամ։
📊 Ստորև ներկայացնում ենք վիճակագրություն՝ 2022 թ․ հուլիսի 1-ից մեկնարկած ծրագրի շահառուների թվի և նրանց տրամադրվող հետվճարի միջին չափի դինամիկայի վերաբերյալ։ | 981 |
| 11 | ⁉️ Ինչպե՞ս անցնել անձի ֆունկցիոնալության գնահատում․ որտեղի՞ց սկսել և ո՞ւր դիմել։
Ներկայացնում ենք անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները՝ քայլ առ քայլ։
🔻 ՔԱՅԼ 1․ Դիմեք Ձեզ սպասարկող բուժհաստատություն։
Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է դիմել Ձեզ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն։
🔻 ՔԱՅԼ 2․ Ստացեք ուղեգիր։
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունն «Արմեդ» Էլեկտրոնային առողջապահության համակարգում կլրացնի Ձեր առողջական վիճակի վերաբերյալ տվյալներն ու, անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում, կձևավորի ուղեգիր։
🔻 ՔԱՅԼ 3․ Լրացրեք առցանց դիմում։
Մուտք գործեք e-disability.am համակարգ և լրացրեք ֆունկցիոնալության գնահատման դիմումը։ Այն հաջողությամբ մուտքագրելուց հետո ուղեգիրը հասանելի կլինի տվյալ հարթակում, որից հետո կստանաք համապատասխան ծանուցում։
🔻 ՔԱՅԼ 4․ Անցեք ֆունկցիոնալության գնահատում։
Դիմումը ներկայացնելուց հետո Միասնական սոցիալական ծառայության մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ, կայցելի Ձեր բնակության վայր և կգնահատի Ձեր կարիքները։ Այնուհետև կստանաք ծանուցում գնահատման օրվա և ժամի վերաբերյալ։
🔻 ՔԱՅԼ 5․ Տեղեկացեք արդյունքների մասին։
Գնահատման որոշմանը և ծառայությունների անհատական ծրագրին կարող եք ծանոթանալ Ձեր էլեկտրոնային հասցեի կամ նախընտրելի ծանուցման եղանակով ստացված հաղորդագրության միջոցով։ | 1 055 |
| 12 | 没有文字... | 909 |
| 13 | 📢 Քննարկվել են անձնական օգնականի ծառայության տրամադրման կարգում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները:
https://welfare.gov.am/articles/news/news9-2 | 1 |
| 14 | 📢 Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ փոխվել է Աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությամբ գործող «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի անվանումը։ Այսուհետ այն կգործի «Խարբերդի խնամքի կենտրոն» անվանմամբ։
Փոփոխություններ են կատարվել նաև հաստատության գործունեության շրջանակում․ հստակեցվել են գործառույթները, շահառուների շրջանակը և մատուցվող ծառայությունների տեսակները։
✅ Ընդունված փոփոխությունների նպատակն է բարձրացնել սոցիալական ծառայությունների հասցեականությունն ու հասանելիությունը, նպաստել շահառուների սոցիալական ներառմանն ու կյանքի որակի բարելավմանը։
Նոր կարգավորումների համաձայն՝ «Խարբերդի խնամքի կենտրոնը» շուրջօրյա խնամքի ծառայություններ և երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարան կապահովի կենտրոնական նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ծանր ախտահարումներ ունեցող՝ առանց ծնողական խնամքի մնացած 16-18 տարեկան երեխաների, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց համար։
📌 Բացի այդ, կենտրոնում համապատասխան ծառայություններ կտրամադրվեն թեթև կամ միջին աստիճանի մտավոր, ինչպես նաև հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց։ | 917 |
| 15 | 📢 Նոր աշխատանք փնտրելը կամ աշխատակից գտնելն ավելի հեշտ է, քան կարող եք պատկերացնել։
📌 E-work.am․ Ձեր հնարավորությունները՝ մեկ հարթակում։
🤝 Աշխատա՞նք եք փնտրում․
✅ ծանոթացեք Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին,
✅ ստեղծեք Ձեր ինքնակենսագրականը (CV),
✅ գտեք Ձեր մասնագիտական հմտություններին համապատասխան աշխատանք,
✅ անմիջապես կապ հաստատեք գործատուների հետ։
🤝 Աշխատակի՞ց եք փնտրում․
✅ տեղադրեք Ձեր կազմակերպությունում առկա թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություն,
✅ ուսումնասիրեք թեկնածուների ինքնակենսագրականները,
✅ գտեք Ձեր թիմի նոր անդամին։
🔻Հարթակից օգտվելն ԱՆՎՃԱՐ է բոլորի համար։
📎 Հետևե՛ք նաև e-work.am-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջին և հարթակի վերաբերյալ թարմացումներին այս հղումով՝ https://www.facebook.com/ework.am ։
#еwork #Աշխատանք #ԹափուրԱշխատատեղեր #Կարիերա | 869 |
| 16 | 🤝 Զբաղվածության ապահովման նոր հնարավորություն՝ hաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց համար։
Ծրագիրը կմեկնարկի 2027 թ․ հունվարի 1-ից․ օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել e-work.am հարթակում։ | 3 412 |
| 17 | 📌 Ղարաբաղից տեղահանված անձանց բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության պետական ծրագրեր․ ընթացիկ արդյունքներն ու նախատեսվող փոփոխությունները։
«Արմենպրես»-ում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում Աշխատանքի և բարեկեցության նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանը, Ընտանիքի սոցիալական գնահատման և հրատապ սոցիալական աջակցության քաղաքականության բաժնի պետ Էդգար Բզնունին և Զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը խոսել են գործող ծրագրերի, առկա ցուցանիշների և նախատեսվող փոփոխությունների մասին։
✅ Ասուլիսի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=WTNXzB0fdI0 | 1 065 |
| 18 | 📢 Աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը «Արմենպրես Փոդքաստ»-ի տաղավարում մանրամասներ է ներկայացնում e-work.am հարթակի ընձեռած հնարավորությունների, աշխատանքի որոնման և աշխատաշուկայի թվայնացման գործընթացների մասին։
Հարցազրույցն ամբոջղությամբ՝ https://youtu.be/0NSzjWCqcrc | 1 052 |
| 19 | 📌 Տեղի ունեցավ «Սոցիալական ծառայությունների աշխատուժի պրոֆեսիոնալիզացիան Հայաստանում. մասնագիտական կրթություն, շարունակական զարգացում և սուպերվիզիա» խորագրով երկօրյա համաժողովը` նվիրված Սոցիալական աշխատողի օրվան:
https://youtu.be/t2JPtUlxrPI | 1 063 |
| 20 | 🏡 Բնակապահովման պետական ծրագրերը միտված են ընտանիքների մշտական բնակության հաստատմանն ու համայնքների տնտեսական ակտիվության ապահովմանը․ գործող ծրագրերը շարունակաբար կբարելավվեն՝ առկա խնդիրներին և շահառուների կարիքներին համահունչ։
https://youtu.be/ViwnRuLvJSc?si=MS4QUh02fBJes8Gs | 1 148 |
