ru
Feedback
Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Открыть в Telegram

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարության տելեգրամյան պաշտոնական ալիք: Official Telegram channel of the Ministry of Labor and Welfare of the Republic of Armenia:

Больше
5 017
Подписчики
+524 часа
+77 дней
-130 дней

Загрузка данных...

Облако тегов
Нет данных
Возникли проблемы? Пожалуйста, обновите страницу или обратитесь к нашему support-менеджеру .
Входящие и исходящие упоминания
---
---
---
---
---
---
Привлечение подписчиков
сентябрь '26
сентябрь '26
+10
в 1 каналах
август '26
+83
в 2 каналах
Get PRO
июль '26
+175
в 1 каналах
Get PRO
июнь '26
+61
в 0 каналах
Get PRO
май '26
+87
в 3 каналах
Get PRO
апрель '26
+76
в 0 каналах
Get PRO
март '26
+63
в 0 каналах
Get PRO
февраль '26
+76
в 1 каналах
Get PRO
январь '26
+129
в 0 каналах
Get PRO
декабрь '25
+60
в 0 каналах
Get PRO
ноябрь '25
+72
в 0 каналах
Get PRO
октябрь '25
+57
в 1 каналах
Get PRO
сентябрь '25
+69
в 0 каналах
Get PRO
август '25
+68
в 0 каналах
Get PRO
июль '25
+58
в 0 каналах
Get PRO
июнь '25
+54
в 0 каналах
Get PRO
май '25
+104
в 0 каналах
Get PRO
апрель '25
+55
в 0 каналах
Get PRO
март '25
+58
в 0 каналах
Get PRO
февраль '25
+193
в 0 каналах
Get PRO
январь '25
+130
в 0 каналах
Get PRO
декабрь '24
+74
в 0 каналах
Get PRO
ноябрь '24
+45
в 1 каналах
Get PRO
октябрь '24
+71
в 0 каналах
Get PRO
сентябрь '24
+40
в 0 каналах
Get PRO
август '24
+99
в 0 каналах
Get PRO
июль '24
+127
в 2 каналах
Get PRO
июнь '24
+178
в 0 каналах
Get PRO
май '24
+149
в 0 каналах
Get PRO
апрель '24
+96
в 0 каналах
Get PRO
март '24
+275
в 0 каналах
Get PRO
февраль '24
+195
в 0 каналах
Get PRO
январь '24
+204
в 0 каналах
Get PRO
декабрь '23
+89
в 0 каналах
Get PRO
ноябрь '23
+110
в 0 каналах
Get PRO
октябрь '23
+184
в 1 каналах
Get PRO
сентябрь '23
+85
в 0 каналах
Get PRO
август '23
+199
в 0 каналах
Get PRO
июль '23
+51
в 0 каналах
Get PRO
июнь '23
+405
в 0 каналах
Get PRO
май '23
+277
в 0 каналах
Get PRO
апрель '23
+256
в 0 каналах
Get PRO
март '23
+419
в 0 каналах
Get PRO
февраль '23
+679
в 0 каналах
Get PRO
январь '23
+528
в 0 каналах
Get PRO
декабрь '22
+730
в 0 каналах
Get PRO
ноябрь '22
+1 747
в 0 каналах
Дата
Привлечение подписчиков
Упоминания
Каналы
03 сентября0
02 сентября+4
01 сентября+6
Посты канала
📢 Հարգելի՛ գործընկերներ, ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ, Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը Եվրոպայի խորհրդի «Հայ
📢 Հարգելի՛ գործընկերներ, ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ, Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը Եվրոպայի խորհրդի «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը» ծրագրի աջակցությամբ, որը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի բաղկացուցիչ մասն է, հրավիրում է ԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 12-13-ը կայանալիք արտագնա սեմինար-քննարկմանը։ 📌 Միջոցառման ընթացքում Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարի տեղակալները, ԵԽ գործընկերները, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչները կներկայացնեն ոլոտում տեղի ունեցող ընթացիկ բարեփոխումները, ծրագրերը, առաջիկա նախաձեռնությունները և կպատասխանեն մասնակիցների հարցերին։ 📌 Միջոցառման նպատակն է ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկել ոլորտային կարևորագույն հարցերը, ներկայացնել իրականացվող աշխատանքները և բարեփոխումները, ինչպես նաև ապահովել մասնագիտական քննարկման և փորձի փոխանակման հնարավորություն։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցող բուն քննարկումները նախատեսված չեն լինի լուսաբանման համար, սակայն քննարկումներից հետո նախարարությունը բաց է ապահովել քննարկված թեմաներով հնարավոր հարցազրույցների և հրապարակումների կազմակերպումը։ Միջոցառման հետ կապված ծախսերը (Տեղափոխում, հյուրանոցի կեցություն) հոգալու են կազմակերպիչները։ ❗️ Միջոցառման մասնակիցների թիվը սահմանափակ է։ Խնդրում ենք միջոցառմանը գրանցվել մինչև սեպտեմբերի 7-ը ներառյալ։ 📩 Գրանցման հղում՝ https://forms.gle/RABis1u5u3DvFB3m7

2
📢 Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է նախարարության ենթ+9
📢 Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է նախարարության ենթակայությամբ գործող Երևանի Մանկան տուն՝ հաստատության երեք առաջին դասարան գնացող սաներին ուղեկցելու Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոց, որտեղ 1988-1998թթ․ իր ուսումնառությունն է ստացել նաև նախարար Թորոսյանը։ Գիտելիքի և դպրության օրվա առիթով նախարարը շնորհավորել է բոլոր դպրոցականներին՝ մաղթելով նոր գիտելիքներով, ձեռքբերումներով և հաջողություններով լի ուսումնական տարի։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երեխա պետք է ունենա կրթություն ստանալու, զարգանալու և իր ներուժը լիարժեք իրացնելու հավասար հնարավորություն։ 📌 Նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքը ապագա մասնագիտության ընտրության, արժանապատիվ աշխատանքի և բարեկեցիկ կյանք ունենալու կարևորագույն գրավականն է։
718
3
👧 👦 Պետությունը շարունակում է խրախուսել երեխաների ծնունդը. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար տրվում է 500
👧 👦 Պետությունը շարունակում է խրախուսել երեխաների ծնունդը. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար տրվում է 500,000 դրամ ծննդյան միանվագ նպաստ, իսկ ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի դեպքում` ամսական 50 հազար դրամ նպաստ` մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը. մանրամասնում են ծրագրերի շահառուները:
634
4
📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երեխաներին տրամադրում է ցերեկային խնամքի ծառայություններ՝ գնահատված անհատակ
📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երեխաներին տրամադրում է ցերեկային խնամքի ծառայություններ՝ գնահատված անհատական կարիքներին համապատասխան։ Նախարարության ենթակայությամբ գործող երեխայի և ընտանիքի աջակցության 6 կենտրոնները (600 երեխայի) և պետության կողմից դրամաշնորհի ձևով պատվիրակված ծառայություններ տրամադրող 15 հասարակական կազմակերպությունները (35 ցերեկային կենտրոններ) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 4000 երեխայի տրամադրում են սոցիալ-հոգեբանական, սոցիալ-վերականգնողական, իրավաբանական և կարիքահեն այլ ծառայություններ։ 📌 Ծառայությունների շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-ից 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։ Նշյալ ծառայությունները տրամադրվում են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։ Կազմակերպությունների ցանկը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքէջում՝ https://social.gov.am/child-day-care հասցեում։ ✅ Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել տվյալ հասարակական կազմակերպությանը կամ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
829
5
📢 Ո՞ր դեպքում կարող է վերահաշվարկվել կենսաթոշակը․մանրամասները ներկայացնում է ԱՍՀՆ Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական
📢 Ո՞ր դեպքում կարող է վերահաշվարկվել կենսաթոշակը․մանրամասները ներկայացնում է ԱՍՀՆ Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։
1 157
6
📢 Պետությունը շարունակում է աջակցություն տրամադրել խնամատար ընտանիքներին՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամ
📢 Պետությունը շարունակում է աջակցություն տրամադրել խնամատար ընտանիքներին՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման համար։ Խնամատարությունը երեխայի այլընտրանքային խնամքի տարբերակներից է, որի շնորհիվ երեխան հնարավորություն է ունենում իրացնել ընտանիքում ապրելու իր իրավունքը։ Այս պահին 115 խնամատար ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում 271 երեխա։ 📌 Խնամատար ծնող կարող են դառնալ այն քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, չափահաս են և համապատասխանում են պահանջվող չափանիշներին։ Խնամատար ծնող դառնալու դեպքում պետության կողմից տրամադրվում է վարձատրություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով, ինչպես նաև ֆինանսական միջոցներ՝ երեխայի խնամքի և դաստիարակության համար։ ✅ Հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ, դաստիարակության դժվարություններ ունեցող, հոգեկան տրավմայի ենթարկված երեխաների խնամելու դեպքում՝ յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրամադրվում է ամսական վարձատրություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի և 30 տոկոս հավելավճարի չափով, ինչպես նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված ֆինանսական միջոցներ։ Խնամատար ծնողի և հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողի տարիքը չի կարող գերազանցել 65 տարին։ 🔷 Խնամատար ծնող հաշվառվելու նպատակով անհրաժեշտ է դիմել Ձեր բնակության վայրի մարզպետարան (Երևանում՝ Երևանի քաղաքապետարան)։
1 191
7
📢 Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Միջոցառու+1
📢 Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ 📌 բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում, 📌 անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, 📌 գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։ Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է` ✅ 5 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկին կարող եք ծանոթանալ հետևհալ հղմամբ՝ https://social.gov.am/housing-programs-2), ✅ 4 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը վերոնշյալ 242 բնակավայրերից բացի ՀՀ ցանկացած այլ մարզային բնակավայրում, ✅ 3 մլն դրամ՝ Երևան քաղաքում (բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու)։ Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում։
1 105
8
📢 Ովքե՞ր ունեն ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք և ինչպե՞ս է այն վճարվում․ մանրամասներ է ներկայացնում ԱՍՀ նախար
📢 Ովքե՞ր ունեն ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք և ինչպե՞ս է այն վճարվում․ մանրամասներ է ներկայացնում ԱՍՀ նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների բաժնի պետ Տաթևիկ Միքայելյանը։
1 118
9
📌 2026 թ․ սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար կտրամադրվի 500,000 դրամ ծննդյան միանվագ նպաստ․ մանրամասն
📌 2026 թ․ սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար կտրամադրվի 500,000 դրամ ծննդյան միանվագ նպաստ․ մանրամասները ներկայացնում է ԱՍՀ նախարարության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը։
1 691
10
📌 Տեղեկացե՛ք Ձեր կենսաթոշակի նախնական չափի մասին՝ օգտվելով Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում գործարկված կե
📌 Տեղեկացե՛ք Ձեր կենսաթոշակի նախնական չափի մասին՝ օգտվելով Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում գործարկված կենսաթոշակի հաշվիչից։
1 612
11
📌 ԱՍՀ նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն Armenpress-ում խոսել է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալությ
📌 ԱՍՀ նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն Armenpress-ում խոսել է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման ծրագրից օգտվելու ընթացակարգի, աջակցության չափի և այլ մանրամասների մասին։ ✅ Հղում՝ https://www.youtube.com/watch?v=txGrxPSar4Q
1 687
12
📢 Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին․ մանրամասները ներկայացնում է ԱՍՀՆ հաշմանդա
📢 Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին․ մանրամասները ներկայացնում է ԱՍՀՆ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը։
1 469
13
📢 Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը։ Սո
📢 Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը։ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է 10 տարի ժամկետով․ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար աջակցության ամսական չափը կազմում է 40,000 դրամ: 🔻 Միջոցառման շրջանակում վարձակալության վարձավճարի մասնակի հատուցում է տրամադրվում այն ընտանիքներին, որոնք հրաժարվել են Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իրավունքից։ Ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք՝ ✅ բաղկացած են 1-3 անդամից, բավարարում են ծրագրի պայմաններին կամ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում չեղարկել են հավաստագիրը, ✅ հաշվառված են պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում, ✅ ընտանիքի անդամներն ունեն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան կամ 60 և ավելի տարեկան են՝ . անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ . անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում: Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://housing.socservice.am/ հղմամբ․ մինչ դիմում ներկայացնելն անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում ընդգրկվելու նպատակով։
1 306
14
📢 Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կար
📢 Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը։ Մասնավորապես, փոփոխությունը վերաբերում է քաղաքացիական, մաքսային, հարկային և համայնքային ծառայության, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոններին, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարներին, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներին, մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության լիազորված մարմնի ղեկավարի պաշտոնին։ 🔻 Նոր կարգավորմամբ՝ վերոնշյալ պաշտոններում աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունն այլևս չի պայմանավորվի անձի՝ որոշակի տարիքի հասնելու հանգամանքով։ Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում կստեղծվեն իրավական հիմքեր, որոնք հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև պետական կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներին հնարավորություն կտան դառնալ խնամատար ծնող և երեխայի խնամքն իրականացնելու համար ստանալ վարձատրություն։
1 539
15
🤝 Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովումը՝ ոլորտային առաջնահերթություն․ Հերիքնազ Բաղդասարյանը՝ Միասնական սո
🤝 Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովումը՝ ոլորտային առաջնահերթություն․ Հերիքնազ Բաղդասարյանը՝ Միասնական սոցիալական ծառայության աջակցությամբ աշխատանքի անցնելու և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության կարևորության մասին։
1 543
16
📢 2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ
📢 2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ԱՍՀ նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը։ Միաժամանակ, նպաստի նշանակման դիմումները կընդունվեն բացառապես առցանց եղանակով՝ e-social.am հարթակի միջոցով․ բացառություն կկազմեն օրենքով նախատեսված որոշ դեպքերը։ 📌 Նշենք, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար դիմումը անհրաժեշտ է ներկայացնել մինչև երեխայի մեկ տարին լրանալը։
1 664
17
📢 Հարգելի՛ քաղաքացիներ, այսուհետ Ձեր կենսաթոշակի նախնական չափը կարող եք հաշվել ինքնուրույն՝ օգտվելով Միասնական սոցիալական ծա
📢 Հարգելի՛ քաղաքացիներ, այսուհետ Ձեր կենսաթոշակի նախնական չափը կարող եք հաշվել ինքնուրույն՝ օգտվելով Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում գործարկված կենսաթոշակի հաշվիչից։ 🔗 Մուտք գործելով հետևյալ հղմամբ՝ https://uss.social.gov.am/pension-calculator, Դուք կարող եք նշել Ձեր աշխատանքային ստաժի, տարիքի, առկայության դեպքում նաև հաշմանդամության խմբի կամ կերակրողին կորցնելու կարգավիճակի վերաբերյալ տվյալներ, և համակարգն ինքնաշխատ եղանակով կարտացոլի Ձեր կենսաթոշակի նախնական չափը։
1 710
18
✍🏻 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոզա Բաբայանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախա
✍🏻 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոզա Բաբայանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ 📌 Ռոզա Բաբայանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ՝ այցելելով հետևյալ հղմամբ՝ https://social.gov.am/articles/news/news-18
1 422
19
⁉️ Առավել հաճախ հնչող հարցեր՝ երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վերաբերյալ ❓ ՀԱՐՑ 1։ Ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ի՞
⁉️ Առավել հաճախ հնչող հարցեր՝ երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վերաբերյալ ❓ ՀԱՐՑ 1։ Ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ի՞նչ աջակցություն կարող եմ ստանալ պետության կողմից։ ✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ ՀՀ-ում երեխայի ծննդով պայմանավորված նպաստներն են՝ • մայրության նպաստ, • երեխայի ծննդյան միանվագ նպաստ, • մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, • ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 դրամ նպաստ, • նաև աջակցություն՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։ ❓ ՀԱՐՑ 2։ Եթե չեմ աշխատում, արդյոք կարող եմ ստանալ մայրության նպաստ։ ✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները: Չաշխատող անձանց դեպքում մայրության նպաստի չափը 172,698 դրամ է, իսկ աշխատող անձանց դեպքում հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով՝ միջին ամսական աշխատավարձի հիման վրա։ Նպաստը ստանալու համար որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ հղիության 210-րդ օրը լրանալուց հետո կարող եք դիմել բժշկական հաստատություն՝ անաշխատունակության թերթիկը բացելու համար և միաժամանակ նշել նախընտրած բանկը, որին կփոխանցվի նպաստը։ ❓ ՀԱՐՑ 3։ Երեխաս ծնվելու է սեպտեմբերին, որքա՞ն կկազմի ծննդյան միանվագ նպաստի չափը։ ✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ 2026 թ․ սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ ❓ ՀԱՐՑ 4։ Եթե բնակվում եմ գյուղական բնակավայրում և գտնվում եմ խնամքի արձակուրդում, որքա՞ն կկազմի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը։ ✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ Մինչև երկու տարեկան երեխային խնամելու կապակցությամբ ամսական տրվում է՝ • խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ, • խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ, • խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ (37,500+31,600)։ Այս դեպքում կարող եք ստանալ ամսական 69,100 դրամ՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը, եթե հաշվառված եք գյուղական բնակավայրում առնվազն մեկ տարի անընդմեջ և դիմելու օրվա դրությամբ երեխան ևս հաշվառված է գյուղական բնակավայրում։ Խնամքի նպաստի համար կարող եք դիմել երեխայի 70 օրականը լրանալուց հետո․ դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ ❓ ՀԱՐՑ 5։ Իմ ընտանիքում երրորդ երեխան է ծնվելու, որքա՞ն ժամանակ կարող եմ ստանալ 50,000 դրամ նպաստը։ ✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 դրամ աջակցությունը տրամադրվում է ամսական պարբերականությամբ՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը։ Դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ ❓ ՀԱՐՑ 6։ Եթե ունեմ գործող հիփոթեքային վարկ, ապա երեխա ծնվելու դեպքում արդյոք կարող եմ ստանալ աջակցություն պետության կողմից։ ✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, Դուք կարող եք օգտվել Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչից և ստանալ միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։ Տվյալ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։ Աջակցության չափը՝ • ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կազմում է մինչև 500 հազար դրամ, • երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։ Պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://social.gov.am/housing-programs
1 650
20
📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գոր
📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։ 2026 թվականի հուլիսի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր պարագայով։ 📌 Հիշեցնենք, որ աջակցող միջոցը ստանալու իրավունք ունեցող անձինք կարող են դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Փաստաթղթերի լիարժեք լինելու դեպքում, մեկ ամսվա ընթացքում քաղաքացուն ուղարկվում է հավաստագրի պատճենն ու այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը։ Քաղաքացին ինքն է ընտրում, թե որակավորում ստացած որ կազմակերպությունից ստանա համապատասխան աջակցությունը: 2026թ․ հուլիսի 31-ի դրությամբ 12,212 անձանց տրամադրվել է 286,371 աջակցող միջոց։ ✅ Աջակցող միջոցների ցանկի, անհրաժեշտ փաստաթղթերի և դիմելու ընթացակարգի վերաբերյալ կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ՝ https://www.arlis.am/hy/acts/226733/latest ✅ Աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://social.gov.am/assistive-device-providers
1 855
Աշխատանքի և բարեկեցության նախարարություն - Статистика и аналитика Telegram-канала @mlsaofra