Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
رفتن به کانال در Telegram
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարության տելեգրամյան պաշտոնական ալիք: Official Telegram channel of the Ministry of Labor and Welfare of the Republic of Armenia:
نمایش بیشتر4 851
مشترکین
-324 ساعت
-117 روز
-5030 روز
در حال بارگذاری دادهها
کانالهای مشابه
ابر برچسبها
هیچ دادهای
مشکلی وجود دارد؟ لطفاً صفحه را تازه کنید یا با مدیر پشتیبانی ما تماس بگیرید.
اشارات ورودی و خروجی
---
---
---
---
---
---
جذب مشترکین
نوامبر '26نوامبر '26
نوامبر '26
+24
در 2 کانالها
اکتبر '26
+40
در 3 کانالها
Get PRO
سپتامبر '26
+62
در 2 کانالها
Get PRO
اوت '26
+83
در 2 کانالها
Get PRO
ژوئیه '26
+175
در 2 کانالها
Get PRO
ژوئن '26
+61
در 0 کانالها
Get PRO
مه '26
+87
در 4 کانالها
Get PRO
آوریل '26
+76
در 0 کانالها
Get PRO
مارس '26
+63
در 0 کانالها
Get PRO
فوریه '26
+76
در 1 کانالها
Get PRO
ژانویه '26
+129
در 0 کانالها
Get PRO
دسامبر '25
+60
در 0 کانالها
Get PRO
نوامبر '25
+72
در 0 کانالها
Get PRO
اکتبر '25
+57
در 1 کانالها
Get PRO
سپتامبر '25
+69
در 0 کانالها
Get PRO
اوت '25
+68
در 0 کانالها
Get PRO
ژوئیه '25
+58
در 0 کانالها
Get PRO
ژوئن '25
+54
در 0 کانالها
Get PRO
مه '25
+104
در 0 کانالها
Get PRO
آوریل '25
+55
در 0 کانالها
Get PRO
مارس '25
+58
در 0 کانالها
Get PRO
فوریه '25
+193
در 0 کانالها
Get PRO
ژانویه '25
+130
در 0 کانالها
Get PRO
دسامبر '24
+74
در 0 کانالها
Get PRO
نوامبر '24
+45
در 1 کانالها
Get PRO
اکتبر '24
+71
در 0 کانالها
Get PRO
سپتامبر '24
+40
در 0 کانالها
Get PRO
اوت '24
+99
در 0 کانالها
Get PRO
ژوئیه '24
+127
در 2 کانالها
Get PRO
ژوئن '24
+178
در 0 کانالها
Get PRO
مه '24
+149
در 0 کانالها
Get PRO
آوریل '24
+96
در 0 کانالها
Get PRO
مارس '24
+275
در 0 کانالها
Get PRO
فوریه '24
+195
در 0 کانالها
Get PRO
ژانویه '24
+204
در 0 کانالها
Get PRO
دسامبر '23
+89
در 0 کانالها
Get PRO
نوامبر '23
+110
در 0 کانالها
Get PRO
اکتبر '23
+184
در 1 کانالها
Get PRO
سپتامبر '23
+85
در 0 کانالها
Get PRO
اوت '23
+199
در 0 کانالها
Get PRO
ژوئیه '23
+51
در 0 کانالها
Get PRO
ژوئن '23
+405
در 0 کانالها
Get PRO
مه '23
+277
در 0 کانالها
Get PRO
آوریل '23
+256
در 0 کانالها
Get PRO
مارس '23
+419
در 0 کانالها
Get PRO
فوریه '23
+679
در 0 کانالها
Get PRO
ژانویه '23
+528
در 0 کانالها
Get PRO
دسامبر '22
+730
در 0 کانالها
Get PRO
نوامبر '22
+1 747
در 0 کانالها
| تاریخ | رشد مشترکین | اشارات | کانالها | |
| 17 نوامبر | +3 | |||
| 16 نوامبر | 0 | |||
| 15 نوامبر | +1 | |||
| 14 نوامبر | 0 | |||
| 13 نوامبر | +4 | |||
| 12 نوامبر | +3 | |||
| 11 نوامبر | 0 | |||
| 10 نوامبر | 0 | |||
| 09 نوامبر | +1 | |||
| 08 نوامبر | +3 | |||
| 07 نوامبر | 0 | |||
| 06 نوامبر | +4 | |||
| 05 نوامبر | +1 | |||
| 04 نوامبر | +1 | |||
| 03 نوامبر | +3 | |||
| 02 نوامبر | 0 | |||
| 01 نوامبر | 0 |
پستهای کانال
📢 Հարգելի՛ քաղաքացիներ, 2027 թվականի հունվարի 1-ից Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից տրամադրվող մի շարք ծառայություններից օգտվելու համար դիմումներ կարող եք ներկայացնել id.e-social.am հարթակի՝ ԲԱՑԱՌԱՊԵՍ «Եսեմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքի տարբերակն այլևս հասանելի չի լինի։
📌 Հարթակ մուտք գործելու և դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․
✅ Բացել id.e-social.am հարթակը և սեղմել «Մուտք Եսեմ-ի միջոցով» կոճակը։
✅ Ընտրել Ձեզ հասանելի «Մուտքի» տարբերակը՝ «Նույնականացման քարտ» կամ «Բջջային նույնականացման քարտ» և հետևել հրահանգներին։
«Նույնականացման քարտ» տարբերակով մուտք գործելու դեպքում՝ նշել համապատասխան թվային տվյալները։
🔻 «Բջջային նույնականացման քարտ» մուտքի դեպքում պետք է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը, ապա հեռախոսում հաստատեք մուտքը՝ հավաքելով PIN կոդը։
🪪 Այս տարբերակից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես Ձեր բջջային օպերատորի մոտ ակտիվացնել Mobile ID ծառայությունը։ Հաստատել Ձեր ինքնությունը, որից հետո կվերադառնաք սոցիալական հարթակի Ձեր անձնական էջ, որտեղ կարող եք դիմում ներկայացնել համապատասխան ծառայությունից օգտվելու համար։
🖇 Ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://welfare.gov.am/articles/news/news999
17 نوامبر, 05:53
| 2 | 📢 Սկանդինավյան երկրների նախարարների խորհրդի (The Nordic Council of Ministers) հրավերով՝ Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է նոյեմբերի 16-17-ը Կոպենհագենում անցկացվող Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովին։
Միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների կառավարությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ և ոլորտի առաջատար փորձագետներ՝ օրակարգային թեմաների շուրջ միջազգային երկխոսության, առկա մարտահրավերների քննարկման և արդյունավետ փորձի փոխանակման նպատակով։
🔻 Գագաթնաժողովի շրջանակում նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է պանելային քննարկման՝ ներկայացնելով գենդերային հավասարության ապահովման, կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ընտանեկան բռնության կանխարգելման ուղղություններով ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությունն ու սահմանված առաջնահերթությունները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է կանանց անվտանգության, տնտեսական անկախության, որոշումների կայացման գործընթացներում նրանց լիարժեք մասնակցության ապահովման կարևորությունը։ Արսեն Թորոսյանը խոսել է նաև ընտանիքում կանանց և տղամարդկանց դերերի հավասարակշռման անհրաժեշտության, ինչպես նաև երեխա ունեցող կանանց աշխատավայրում տրվող արտոնությունների, մայրության և աշխատանքի համատեղմանն ուղղված օրենսդրական կարգավորումների մասին։
Գագաթնաժողովի շրջանակում նախարար Թորոսյանը կարճատև զրույց է ունեցել Ֆինլանդիայի սոցիալական ապահովության նախարար Կարոլինա Պարտանենիի, Դանիայի աշխատանքի և գենդերային հավասարության նախարար Անե Հալսբոե-Յորգենսենի ու Մոլդովայի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Նատալյա Պլուգարուի հետ։
✅ Զրույցների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ։ | 393 |
| 3 | 📢 Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և բարեկեցության նախարարի հրամանով ևս 6 ամսով երկարաձգվել է 2020 թվականին Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը:
Տեղեկացնում ենք նաև, որ հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվում է ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ, և նոր ժամկետից` 2027թ. հուլիսի 1-ից հետո հավաստագրերն իրացնելու հնարավորություն այլևս չի լինելու:
‼️ Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը։
Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով իրականացնում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում, մասնավորապես՝
✅ Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով,
✅ ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով,
✅ ՀՀ առանձին գյուղական բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով,
✅ Սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի գծով։ | 559 |
| 4 | ✅ 2026 թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ ավելի քան 572 հազար քաղաքացի օգտվում է կենսաթոշակների և նպաստների 20% հետվճարի ծրագրից․ մեկ շահառուի ամսական միջին հետվճարը կազմում է 8,141 դրամ։
📊 Ստորև ներկայացնում ենք վիճակագրություն՝ 2022 թ․ հուլիսի 1-ից մեկնարկած ծրագրի շահառուների թվի և նրանց տրամադրվող հետվճարի միջին չափի դինամիկայի վերաբերյալ։ | 815 |
| 5 | ⁉️ Ինչպե՞ս անցնել անձի ֆունկցիոնալության գնահատում․ որտեղի՞ց սկսել և ո՞ւր դիմել։
Ներկայացնում ենք անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները՝ քայլ առ քայլ։
🔻 ՔԱՅԼ 1․ Դիմեք Ձեզ սպասարկող բուժհաստատություն։
Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է դիմել Ձեզ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն։
🔻 ՔԱՅԼ 2․ Ստացեք ուղեգիր։
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունն «Արմեդ» Էլեկտրոնային առողջապահության համակարգում կլրացնի Ձեր առողջական վիճակի վերաբերյալ տվյալներն ու, անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում, կձևավորի ուղեգիր։
🔻 ՔԱՅԼ 3․ Լրացրեք առցանց դիմում։
Մուտք գործեք e-disability.am համակարգ և լրացրեք ֆունկցիոնալության գնահատման դիմումը։ Այն հաջողությամբ մուտքագրելուց հետո ուղեգիրը հասանելի կլինի տվյալ հարթակում, որից հետո կստանաք համապատասխան ծանուցում։
🔻 ՔԱՅԼ 4․ Անցեք ֆունկցիոնալության գնահատում։
Դիմումը ներկայացնելուց հետո Միասնական սոցիալական ծառայության մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ, կայցելի Ձեր բնակության վայր և կգնահատի Ձեր կարիքները։ Այնուհետև կստանաք ծանուցում գնահատման օրվա և ժամի վերաբերյալ։
🔻 ՔԱՅԼ 5․ Տեղեկացեք արդյունքների մասին։
Գնահատման որոշմանը և ծառայությունների անհատական ծրագրին կարող եք ծանոթանալ Ձեր էլեկտրոնային հասցեի կամ նախընտրելի ծանուցման եղանակով ստացված հաղորդագրության միջոցով։ | 939 |
| 6 | بدون متن... | 783 |
| 7 | 📢 Քննարկվել են անձնական օգնականի ծառայության տրամադրման կարգում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները:
https://welfare.gov.am/articles/news/news9-2 | 1 |
| 8 | 📢 Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ փոխվել է Աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությամբ գործող «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի անվանումը։ Այսուհետ այն կգործի «Խարբերդի խնամքի կենտրոն» անվանմամբ։
Փոփոխություններ են կատարվել նաև հաստատության գործունեության շրջանակում․ հստակեցվել են գործառույթները, շահառուների շրջանակը և մատուցվող ծառայությունների տեսակները։
✅ Ընդունված փոփոխությունների նպատակն է բարձրացնել սոցիալական ծառայությունների հասցեականությունն ու հասանելիությունը, նպաստել շահառուների սոցիալական ներառմանն ու կյանքի որակի բարելավմանը։
Նոր կարգավորումների համաձայն՝ «Խարբերդի խնամքի կենտրոնը» շուրջօրյա խնամքի ծառայություններ և երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարան կապահովի կենտրոնական նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ծանր ախտահարումներ ունեցող՝ առանց ծնողական խնամքի մնացած 16-18 տարեկան երեխաների, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց համար։
📌 Բացի այդ, կենտրոնում համապատասխան ծառայություններ կտրամադրվեն թեթև կամ միջին աստիճանի մտավոր, ինչպես նաև հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց։ | 832 |
| 9 | 📢 Նոր աշխատանք փնտրելը կամ աշխատակից գտնելն ավելի հեշտ է, քան կարող եք պատկերացնել։
📌 E-work.am․ Ձեր հնարավորությունները՝ մեկ հարթակում։
🤝 Աշխատա՞նք եք փնտրում․
✅ ծանոթացեք Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին,
✅ ստեղծեք Ձեր ինքնակենսագրականը (CV),
✅ գտեք Ձեր մասնագիտական հմտություններին համապատասխան աշխատանք,
✅ անմիջապես կապ հաստատեք գործատուների հետ։
🤝 Աշխատակի՞ց եք փնտրում․
✅ տեղադրեք Ձեր կազմակերպությունում առկա թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություն,
✅ ուսումնասիրեք թեկնածուների ինքնակենսագրականները,
✅ գտեք Ձեր թիմի նոր անդամին։
🔻Հարթակից օգտվելն ԱՆՎՃԱՐ է բոլորի համար։
📎 Հետևե՛ք նաև e-work.am-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջին և հարթակի վերաբերյալ թարմացումներին այս հղումով՝ https://www.facebook.com/ework.am ։
#еwork #Աշխատանք #ԹափուրԱշխատատեղեր #Կարիերա | 792 |
| 10 | 🤝 Զբաղվածության ապահովման նոր հնարավորություն՝ hաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց համար։
Ծրագիրը կմեկնարկի 2027 թ․ հունվարի 1-ից․ օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել e-work.am հարթակում։ | 2 631 |
| 11 | 📌 Ղարաբաղից տեղահանված անձանց բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության պետական ծրագրեր․ ընթացիկ արդյունքներն ու նախատեսվող փոփոխությունները։
«Արմենպրես»-ում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում Աշխատանքի և բարեկեցության նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանը, Ընտանիքի սոցիալական գնահատման և հրատապ սոցիալական աջակցության քաղաքականության բաժնի պետ Էդգար Բզնունին և Զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը խոսել են գործող ծրագրերի, առկա ցուցանիշների և նախատեսվող փոփոխությունների մասին։
✅ Ասուլիսի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=WTNXzB0fdI0 | 998 |
| 12 | 📢 Աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը «Արմենպրես Փոդքաստ»-ի տաղավարում մանրամասներ է ներկայացնում e-work.am հարթակի ընձեռած հնարավորությունների, աշխատանքի որոնման և աշխատաշուկայի թվայնացման գործընթացների մասին։
Հարցազրույցն ամբոջղությամբ՝ https://youtu.be/0NSzjWCqcrc | 970 |
| 13 | 📌 Տեղի ունեցավ «Սոցիալական ծառայությունների աշխատուժի պրոֆեսիոնալիզացիան Հայաստանում. մասնագիտական կրթություն, շարունակական զարգացում և սուպերվիզիա» խորագրով երկօրյա համաժողովը` նվիրված Սոցիալական աշխատողի օրվան:
https://youtu.be/t2JPtUlxrPI | 1 006 |
| 14 | 🏡 Բնակապահովման պետական ծրագրերը միտված են ընտանիքների մշտական բնակության հաստատմանն ու համայնքների տնտեսական ակտիվության ապահովմանը․ գործող ծրագրերը շարունակաբար կբարելավվեն՝ առկա խնդիրներին և շահառուների կարիքներին համահունչ։
https://youtu.be/ViwnRuLvJSc?si=MS4QUh02fBJes8Gs | 1 123 |
| 15 | 📢 Հանրային քննարկման հրավեր
ՀՀ աշխատանքի և բարեկեցությաննախարարությունը հրավիրում է մասնակցելուհանրային քննարկման, որի ընթացքումկներկայացվեն «Անձնական օգնականիծառայություն տրամադրելու կարգը ևպայմանները հաստատելու մասին» ՀՀկառավարության որոշման մեջ նախատեսվողփոփոխություններն ու լրացումները։
📆 Քննարկման օրը՝ նոյեմբերի 11
🕓 Ժամը՝ 16:00–17:30
📍 Վայրը՝ Երևան, Բեսթ Վեսթերն ՓլասԿոնգրես հյուրանոց (Իտալիայի փող., 1 շենք)
Մասնակցությամբ հետաքրքրված անձանց ևկազմակերպությունների ներկայացուցիչներինխնդրում ենք նախապես գրանցվել հետևյալհղումով՝ https://forms.gle/fxP1HK93cMU4JgYR8
Հանրային քննարկումը կազմակերպվել էՀայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակիաջակցությամբ՝ Եվրոպական միության կողմիցֆինանսավորվող «Հայաստանում սոցիալականպաշտպանության համակարգի հզորացում»ծրագրի շրջանակում։ | 1 020 |
| 16 | بدون متن... | 938 |
| 17 | 🤝 Մարդու կողքին՝ ամենակարևոր պահին. սոցիալական աշխատանքը՝ հոգատարության, նվիրումի և մարդասիրության մասին։
#Նոյեմբերի4
#ՍոցիալականԱշխատողիՕր
https://youtu.be/Uaxir9FCshM | 869 |
| 18 | Հարգելի՛ սոցիալական աշխատողներ,
շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։
Ձեր աշխատանքն ամեն օր ապացուցում է, որ սոցիալական պաշտպանությունը նախևառաջ մարդու կողքին լինելու, նրա խնդիրները հասկանալու և դժվարությունների հաղթահարման ճանապարհին աջակցելու առաքելություն է։ Ձեր մասնագիտական աշխատանքի արժեքն արտահայտվում է մարդկանց կյանքում տեղի ունեցող դրական փոփոխություններով՝ պաշտպանված իրավունքներով, վերականգնված վստահությամբ և ինքնիրացման նոր հնարավորություններով։
Սոցիալական աշխատանքի զարգացումը մեր երկրի սոցիալական քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Հզոր և արդյունավետ համակարգերի ստեղծումը միտված է կանխարգելելու սոցիալական ռիսկերը, ժամանակին արձագանքելու քաղաքացիների կարիքներին և ապահովելու առավել մարդակենտրոն, հասցեական ու որակյալ ծառայություններ։
Այս տեսլականին հասնելու համար հետևողականորեն աշխատում ենք սոցիալական աշխատանքի համակարգի կատարելագործման ուղղությամբ։ Մեր առաջնահերթություններն են մասնագետների գիտելիքների և կարողությունների զարգացումը, կրթության ու վերապատրաստման հնարավորությունների ընդլայնումը, աշխատանքային արդյունավետ մեխանիզմների ներդրումը և սոցիալական աշխատողի մասնագիտական դերի բարձրացումը։
Մեր նպատակն է նաև ստեղծել անհրաժեշտ հիմքեր, որպեսզի տրամադրվող աջակցությունը չսահմանափակվի միայն առկա խնդիրների լուծմամբ, այլ դառնա հնարավորություն` մարդու ինքնուրույնության, ներուժի իրացման և երկարաժամկետ բարեկեցության համար։
Սիրելի՛ սոցիալական աշխատողներ,
շնորհակալություն Ձեր նվիրվածության, պատասխանատվության և կատարած աշխատանքի համար։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ և ամենայն բարիք։ | 874 |
| 19 | 📌 Անապահովությունից դեպի բարեկեցություն․ աշխատանքը՝ նոր հնարավորությունների սկիզբ:
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցությամբ ներկայացնում է 4 մասից բաղկացած ֆիլմաշար` անապահովության գնահատման նոր չափորոշիչների, զբաղվածության հնարավորությունների, ինչպես նաև սոցիալական աշխատողների գործառույթների վերաբերյալ։
Ֆիլմի վերջին՝ չորրորդ մասը՝ ստորև ⤵
https://www.youtube.com/watch?v=wQmp0KE7I84 | 1 |
| 20 | 📢 Սոցիալական աշխատողի մասնագիտական տոնին ընդառաջ մեկնարկել է «Սոցիալական ծառայությունների աշխատուժի պրոֆեսիոնալիզացիան Հայաստանում. մասնագիտական կրթություն, շարունակական զարգացում և սուպերվիզիա» խորագրով երկօրյա համաժողովը։
Համաժողովի նպատակն է քննարկել Հայաստանում սոցիալական ծառայությունների աշխատուժի, մասնագիտական կարողությունների զարգացման, սոցիալական աշխատանքի կրթության որակի բարձրացման, սուպերվիզիայի համակարգի ներդրման ու կատարելագործմանն առնչվող հարցեր։
📌 Միջոցառմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը, ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, սոցիալական աշխատողներ, քաղհասարակության ներկայացուցիչներ։
Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է սոցիալական աշխատողների մասնագիտական կրթության կատարելագործման, վերապատրաստման հնարավորությունների ընդլայնման և սուպերվիզիայի ինստիտուտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ այն կարևոր նշանակություն ունի մասնագետների աշխատանքային կարողությունների ամրապնդման, մասնագիտական դժվարությունների հաղթահարման և ծառայությունների որակի բարելավման տեսանկյունից։ Նախարարի տեղակալն ընդգծել է նաև պետական կառույցների, կրթական հաստատությունների, միջազգային գործընկերների և մասնագիտական կազմակերպությունների համագործակցության կարևորությունը՝ սոցիալական աշխատանքի միասնական մասնագիտական չափանիշների ձևավորման և ոլորտի կայուն զարգացման նպատակով։
✅ Պանելային քննարկումների ու աշխատարանների ընթացքում քննարկվել են սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալիզացիայի իրավական հիմքերը, սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման նորարարական մոտեցումները, սուպերվիզիայի կազմակերպման մեխանիզմներն ու այլ հարցեր։ Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող ՄԱԿ-ի «Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» համատեղ ծրագրի շրջանակում։ | 1 260 |
