ch
Feedback
Հետք

Հետք

前往频道在 Telegram

📌 Միացե՛ք մեր Patreon-ին և Boosty-ին 🔸 https://patreon.com/HETQ 🔸 https://boosty.to/hetqtv/ Հետևեք մեզ նաև՝ Ֆեյսբուքում՝ facebook.com/hetqonline Ինստագրամում՝ bit.ly/hetq_online Յութուբում՝ youtube.com/user/HetqTV

显示更多

📈 Telegram 频道 Հետք 的分析概览

频道 Հետք (@hetqonline) 亚美尼亚语 语言赛道中的 是活跃参与者。目前社区聚集了 13 530 名订阅者,在 新闻与媒体 类别中位列第 15 096,并在 亚美尼亚 地区排名第 159

📊 受众指标与增长动态

невідомо 创建以来,项目保持高速增长,吸引了 13 530 名订阅者。

根据 03 九月, 2026 的最新数据,频道保持稳定运转。过去 30 天订阅人数变化为 -24,过去 24 小时变化为 1,整体触达仍然可观。

  • 认证状态: 已认证(Telegram 官方确认)
  • 互动率 (ER): 平均受众互动率为 20.17%。内容发布后 24 小时内通常能获得 12.68% 的反应,占订阅者总量。
  • 帖子覆盖: 每篇帖子平均可获得 2 728 次浏览,首日通常累积 1 716 次浏览。
  • 互动与反馈: 受众积极参与,单帖平均反应数为 17

📝 描述与内容策略

作者将该频道定位为表达主观观点的平台:
📌 Միացե՛ք մեր Patreon-ին և Boosty-ին 🔸 https://patreon.com/HETQ 🔸 https://boosty.to/hetqtv/ Հետևեք մեզ նաև՝ Ֆեյսբուքում՝ facebook.com/hetqonline Ինստագրամում՝ bit.ly/hetq_online Յութուբում՝ youtube.com/user/HetqTV

凭借高频更新(最新数据采集于 04 九月, 2026),频道始终保持新鲜度与高覆盖。分析显示受众积极互动,使其成为 新闻与媒体 类别中的关键影响点。

13 530
订阅者
+124 小时
-117 天
-2430 天

数据加载中...

标签云
无数据
有任何问题?请刷新页面或联系我们的客服
进出提及
---
---
---
---
---
---
吸引订阅者
九月 '26
九月 '26
+17
在0个频道中
八月 '26
+189
在3个频道中
Get PRO
七月 '26
+156
在2个频道中
Get PRO
六月 '26
+721
在3个频道中
Get PRO
五月 '26
+234
在2个频道中
Get PRO
四月 '26
+170
在2个频道中
Get PRO
三月 '26
+506
在1个频道中
Get PRO
二月 '26
+1 185
在1个频道中
Get PRO
一月 '26
+202
在3个频道中
Get PRO
十二月 '25
+185
在1个频道中
Get PRO
十一月 '25
+224
在0个频道中
Get PRO
十月 '25
+290
在2个频道中
Get PRO
九月 '25
+212
在5个频道中
Get PRO
八月 '25
+276
在3个频道中
Get PRO
七月 '25
+302
在6个频道中
Get PRO
六月 '25
+893
在2个频道中
Get PRO
五月 '25
+283
在5个频道中
Get PRO
四月 '25
+228
在4个频道中
Get PRO
三月 '25
+417
在2个频道中
Get PRO
二月 '25
+432
在3个频道中
Get PRO
一月 '25
+406
在5个频道中
Get PRO
十二月 '24
+366
在4个频道中
Get PRO
十一月 '24
+404
在5个频道中
Get PRO
十月 '24
+482
在3个频道中
Get PRO
九月 '24
+271
在1个频道中
Get PRO
八月 '24
+333
在0个频道中
Get PRO
七月 '24
+243
在0个频道中
Get PRO
六月 '24
+379
在5个频道中
Get PRO
五月 '24
+839
在4个频道中
Get PRO
四月 '24
+792
在0个频道中
Get PRO
三月 '24
+679
在1个频道中
Get PRO
二月 '24
+448
在2个频道中
Get PRO
一月 '24
+269
在2个频道中
Get PRO
十二月 '23
+258
在2个频道中
Get PRO
十一月 '23
+73
在1个频道中
Get PRO
十月 '23
+149
在1个频道中
Get PRO
九月 '23
+804
在0个频道中
Get PRO
八月 '23
+87
在0个频道中
Get PRO
七月 '23
+71
在0个频道中
Get PRO
六月 '23
+101
在0个频道中
Get PRO
五月 '23
+124
在0个频道中
Get PRO
四月 '23
+203
在0个频道中
Get PRO
三月 '23
+194
在0个频道中
Get PRO
二月 '23
+87
在0个频道中
Get PRO
一月 '23
+107
在0个频道中
Get PRO
十二月 '22
+64
在0个频道中
Get PRO
十一月 '22
+54
在0个频道中
Get PRO
十月 '22
+125
在0个频道中
Get PRO
九月 '22
+1 279
在0个频道中
Get PRO
八月 '22
+109
在0个频道中
Get PRO
七月 '22
+56
在0个频道中
Get PRO
六月 '22
+35
在0个频道中
Get PRO
五月 '22
+79
在0个频道中
Get PRO
四月 '22
+45
在0个频道中
Get PRO
三月 '22
+851
在0个频道中
Get PRO
二月 '22
+53
在0个频道中
Get PRO
一月 '22
+65
在0个频道中
Get PRO
十二月 '21
+40
在0个频道中
Get PRO
十一月 '21
+156
在0个频道中
Get PRO
十月 '21
+100
在0个频道中
Get PRO
九月 '21
+47
在0个频道中
Get PRO
八月 '21
+105
在0个频道中
Get PRO
七月 '21
+92
在0个频道中
Get PRO
六月 '21
+62
在0个频道中
Get PRO
五月 '21
+54
在0个频道中
Get PRO
四月 '21
+45
在0个频道中
Get PRO
三月 '21
+46
在0个频道中
Get PRO
二月 '21
+68
在0个频道中
Get PRO
一月 '21
+381
在0个频道中
Get PRO
十二月 '20
+4 661
在0个频道中
日期
订阅者增长
提及
频道
04 九月+3
03 九月+6
02 九月+2
01 九月+6
频道帖子
💉 Կնճիռների հարթեցման համար Հայաստանում օգտագործվում են չգրանցված դեղամիջոցներ Հայաստանում գործող էսթետիկ բժշկության կենտրոնները կնճիռները հարթեցնելու համար հիմնականում առաջարկում են բոտուլինոթերապիա, որը ներարկումային միջամտություն է։ Այն իրականացվում է բոտուլինում A տիպի տոքսին պարունակող դեղամիջոցներով։ Այդ դեղամիջոցները աշխարհում բազմաթիվ են, իսկ Հայաստանում պաշտոնապես գրանցված են դրանցից միայն երեքը՝ • «Բոտուլաքս» (Botulax) - 50ՄՄ (Միջազգային միավոր), 100ՄՄ, 200ՄՄ, դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի, • «Ֆորտոքս» (Fortox) - 100ՄՄ, դեղափոշի ներարկման լուծույթի,  • «Մեդպորտ» (Medport) - 150ՄՄ, 300 ՄՄ, 500ՄՄ, դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի։ Չնայած դրան՝ Հայաստանում լայնորեն շրջանառվում են գրանցում չունեցող դեղամիջոցները, օրինակ՝ «Դիսպորտ» (Dysport), «Քսեոմին» (Xeomin), «Ռելատոքս» (Relatox), «Կանիտոքս» (Canitox), «Նաբոտա» (Nabota) և այլն։ Էսթետիկ բժշկական կենտրոնները շատ հաճախ իրենց կայքերում, սոցիալական ցանցերի էջերում հրապարակում են, որ այդ դեղամիջոցներն են օգտագործում։  📌 Դեղերի գրանցման գործընթացը երկարատև և ծախսատար է, ինչը, ըստ Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանի, կարող է նպաստել չգրանցված դեղերի շրջանառությանը։ 🔗 Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

2
Երրորդ դատավորն էլ չքննեց Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 բարձրաստիճան հոգևորականների գործը․ այն փոխանցվել է Վճռաբեկ դատարան Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների քրեական գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը փոխանցել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը որոշելու նպատակով: Այս մասին «Հետքին» հայտնեցին Դատական դեպարտամենտից: Վ. Մելիքյանը երրորդ դատավորն է, որ չի իրականացնում գործի քննությունը: 👨‍⚖️Քրեական գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2026թ. հուլիսի 27-ին և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին: Նա 2026թ. օգոստոսի 7-ին՝ առաջին դատական նիստի օրը, ինքնաբացարկ հայտնեց՝ պատճառաբանելով, որ Գարեգին Բ-ի և Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի անդամների վերաբերյալ քրեական գործն ունի հանրային մեծ հետաքրքրություն, հետևաբար նման պայմաններում հատկապես կարևոր է, որ դատավորի անաչառության վերաբերյալ որևէ հիմնավոր կասկած չլինի։
1 666
3
Հայ-ռուսական հարաբերություններում էսկալացիան անխուսափելի է դառնում. Դավիթ Պետրոսյան «Արտաքին և անվտանգության քաղաքականության
Հայ-ռուսական հարաբերություններում էսկալացիան անխուսափելի է դառնում. Դավիթ Պետրոսյան «Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի» համահիմնադիր Դավիթ Պետրոսյանի հետ զրուցել են Բիշքեկում կայացած Փաշինյան- Պուտին հանդիպման, հայ-ռուսական հարաբերությունների, գազի գնի հնարավոր բարձրացման, ռուսական ռազմաբազայի հետագա ճակատագրի, ԹՐԻՓՓ ուղու, զինված ուժերում կատարվող փոփոխությունների և վերջին շրջանում տեղի ունեցած դժբախտ պատահարների մասին։
1 610
4
Նարեկ Նալբանդյանը գնել է Հրազդանի ցեմենտի գործարանը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ի գործարանի կառավարումը պետության կողմից ստանձնելու ֆոնին Հայաստանի ցեմենտի մեկ այլ խոշոր գործարանի վաճառք է տեղի ունեցել։ 💰Գործարար Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը, որը շահագործող ընկերության սնանկ ճանաչվելուց հետո դարձել էր «ԱՄԻՕ» բանկի սեփականությունը։ Գործարանը վաճառվել է գնահատված արժեքից 4 միլիարդ դրամով պակաս գնով։ Բանկը այս տարվա մարտին էր գործարանը աճուրդով վաճառելու մասին հայտարարել։ Աճուրդի էր հանվել 44 առանձին գույք՝ մեկ միասնական լոտով, որի ընդհանուր արժեքը կազմել էր մոտ 15 միլիարդ 228 միլիոն դրամ: Աճուրդին մասնակցած և հաղթող ճանաչված «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն այն գնել է 11 միլիարդ 101 միլիոն դրամով։
1 904
5
📌 Ստեփանավանի ԲԿ նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանի և բժշկական կենտրոնի նախկին գլխավոր հաշվապահ Նորայր Ղուկասյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին։ ❗️Հիշեցնենք՝ «Հետք»-ը հետաքննություն էր հրապարակել, որտեղ Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին բժիշկները պատմել էին, որ տնօրեն Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցում և պետությունից գումար ստանում՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Բացի այդ, ըստ բժիշկների՝ տնօրենը ստիպում էր աշխատակիցներին վարկեր վերցնել իր համար, ապա աշխատակիցներին պարգևավճարներ էր տալիս և հորդորում այդ գումարներով մարել վարկերը։
1 882
6
🚘 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ «Լամբադա» կամուրջի փակ լինելու պատճառով․ 📍Կոմիտասի պողոտայով և Դավիթ Անհաղթ փողոցով խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները կհամարվեն գլխավոր ճանապարհով երթևեկողներ, որոնք կարող են երթևեկել ուղիղ կամ աջ ուղղություններով, 📍Ազատության պողոտայից խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները կհամարվեն երկրորդական ճանապարհով երթևեկողներ, որոնք կարող են երթևեկել միայն աջ ուղղությամբ, 📍Կոմիտասի պողոտայով դեպի Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցների խաչմերուկ երթևեկող և Դավիթ Անհաղթի փողոցով դեպի Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար կկազմակերպեն հետադարձի տեղեր:
2 065
7
Պատգարակով դատարան տեղափոխված Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահո
Պատգարակով դատարան տեղափոխված Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորել։ Քննչական կոմիտեն 2026թ. սեպտեմբերի 1-ին հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։  «Քրեական վարույթի շրջանակում որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու համար Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու վերաբերյալ» ,- նշված էր ՔԿ հաղորդագրությունում։ 📌 Դրանից ժամեր անց Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներխուժել են Գագիկ Խաչատրյանի տուն և նրան ձերբակալել։ Տարածված տեսանյութում երևում է, որ Գ. Խաչատրյանը պառկած է անկողնում, վատառողջ է, և չի կարողանում տեղաշարժվել։ ❗️Մինչդեռ իրավապահ մարմինների ներկայացուցիչները նրան դնում են պատգարակի վրա և տանում Հակակոռուպցիոն դատարան՝ անտեսելով ցավից նրա գոռոցները։ 
2 173
8
🇷🇺🇦🇲Բիշքեկում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտնում է վարչա
🇷🇺🇦🇲Բիշքեկում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղարը։ Հանդիպման մանրամասները հայկական կողմը դեռ չի հաղորդվում։
2 077
9
Ստեփան Ասատրյանը պետք է հերքում տարածի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին փոխհատուցի 1 մլն դրամ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Էմին Աբգարյան) բավարարել է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայցն ընդդեմ կարգալույծ հռչակված հոգևորական Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ)՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջների մասին: Ստեփան Ասատրյանը ոչ միայն պետք է հերքում տարածի, այլև վճարի փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով։ 2026թ. հունվարի 22-ին «Հայկական ժամանակ» (armtimes.com) լրատվական կայքի YouTube-յան ալիքում հրապարակվել է հարցազրույց, որի ընթացքում Ստեփան Ասատրյանը նշել է, թե Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «տեռորիզմ էր խրախուսում» և «բանտից սպառնալիքներ էր հնչեցնում ՀՀ նկատմամբ», ինչպես նաև պնդել է, թե նա ունի «կին և աղջիկ, որոնք Գյումրիի փողոցներում ազատ շրջում են»: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ներկայացուցիչներ Տաթևիկ Շալջյանն ու Մարինե Ֆարմանյանը պնդել են, որ Ս. Ասատրյանի հնչեցրած հայտարարություններն ամբողջությամբ սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են հոգևորականի պատիվն ու արժանապատվությունը: 📌Պնդել են, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կուսակրոն հոգևորական է, չունի ընտանիք՝ կին կամ երեխա, ինչպես նաև երբևէ որևէ առնչություն չի ունեցել ահաբեկչության կամ պետության դեմ սպառնալիքներ հնչեցնելու հետ: 🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ
2 126
10
Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն ազատ է արձակվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց ընտրվել է «բացակայելու արգելքը»։ 📌 Հակակոռուպցիոն կոմիտեից մեղադրանքի վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնում։
1 841
11
Դատախազության երրորդ փորձը․ «Սիլ պլազայի» գործը առաջ չի գնում Շուրջ 4 տարի է՝ Դատախազությանը չի հաջողվում գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը վերադարձնել պետությանը։ 1990-ականներին Երևանի քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի (ներկայում ՀՀ նախագահ) որոշումներով կատարված սեփականաշնորհումը իրավապահները 2022թ․-ին անօրինական էին համարել։ Սկզբում Վարչական, ապա Հակակոռուպցիոն դատարանում արդյունքի չհասնելով՝ 2026թ․-ի հուլիսին Գլխավոր դատարախազությունը կրկին դիմել է Վարչական դատարան։ Հաշվի առնելով, որ Հակակոռուպցիոն դատարանը Դատախազության հայցը վարույթ չէր ընդունել, ինչպես նաև չէր բավարարվել Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ ներկայացված բողոքները՝ Դատախազությունից փորձել էինք պարզել՝ արդյո՞ք սպառվել է Երևան համայնքին պատկանած գույքը կրկին համայնքին վերադարձնելու հնարավորությունը։ 🔗Ավելին` ԱՅՍՏԵՂ
1 976
12
📍Երևանում սեպտեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում` 🚙 Նալբանդյան 48 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ, Վարդանանց փողոց 5 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ և Նալբանդյան 50 հասցեին հարակից ճանապարհահատվածին հարակից հետիոտնային անցումից մինչև վճարովի ավտոկայանատեղին փոխադրամիջոցների կանգառը կարգելվի, 🚙 Նալբանդյան 48 հասցեին հարակից ճանապարհահատվածի երթևեկելի ուղեմասի 1-ին գոտով Հանրապետության հրապարակի կողմից դեպի Սախարովի հրապարակ ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միայն աջ ուղղությամբ: Երևանի քաղաքապետարան
1 948
13
Ձերբակալվել է Նոյեմբերյան համայնքի ղեկավարը Ձերբակալվել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։ Նրան տեղափոխում են Ե
Ձերբակալվել է Նոյեմբերյան համայնքի ղեկավարը Ձերբակալվել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։ Նրան տեղափոխում են Երևան՝ քննչական գործողություններ իրականացնելու համար։ Ա. Աղաբաբյանն ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։ 🗣️ Ձերբակալման մասին լուրը «Հետքին» հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Նրա փոխանցմամբ՝ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Կոմիտեից այս պահին այլ մանրամասներ չեն հայտնում։
2 230
14
💚 Այսօր Հետք Մեդիա Գործարան ընդունելության հայտերի ընդունման ՎԵՐՋԻՆ ՕՐՆ Է: Այս տարվա դասացուցակով մեր ուսանողները սովորելու են. 🔹Հետաքննական լրագրություն, 🔹Լրագրության ներածություն և գրելու հմտություններ, 🔹Տվյալների լրագրություն, 🔹Վիդեո սթորիթելինգ, 🔹Նկարահանման հմտություններ։ ❗️Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։ 👇🏻Գրանցման հայտը և այլ մանրամասներ՝ https://mediafactory.am/announcements/applystudent ❓Ունե՞ք հարցեր ընդունելության վերաբերյալ, գրեք մեկնաբանություններում կամ անձնական նամակով։
2 186
15
🇦🇲🇦🇿 Ղեկավարներն ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համատեղ հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման պատմական նշանակությունը։ 🚂Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ: Ղեկավարները նաև ողջունել են գործարար համայնքների միջև շփումները և մտքեր փոխանակել փոխշահավետ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։ Կողմերը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով համապատասխան պետական հանձնաժողովների կարևոր դերը և ընդգծել դրանց աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ համաձայն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ղեկավարները դրական են գնահատել վստահության ամրապնդմանն ուղղված խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ շփումները՝ նշելով դրանց կարևորությունը փոխադարձ վստահության ամրապնդման և խաղաղության ավելի լայն օրակարգի աջակցության գործում։ 📌 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը և կապակցվածության ամրապնդմանը: ՀՀ կառավարություն
2 234
16
Բիշքեկում տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հաղորդում է վարչապետ
Բիշքեկում տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հաղորդում է վարչապետի մամուլի քարտուղարը։ 📌Հանդիպման մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:
2 204
17
💚 2 ՕՐ ՄՆԱՑ Հետք Մեդիա Գործարան ընդունելության ավարտին։ Այս տարվա դասացուցակով մեր ուսանողները սովորելու են. 🔹Հետաքննական լրագրություն, 🔹Լրագրության ներածություն և գրելու հմտություններ, 🔹Տվյալների լրագրություն, 🔹Վիդեո սթորիթելինգ, 🔹Նկարահանման հմտություններ։ ❗️Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։ 👇🏻Գրանցման հայտը և այլ մանրամասներ՝ https://mediafactory.am/announcements/applystudent ❓Ունե՞ք հարցեր ընդունելության վերաբերյալ, գրեք մեկնաբանություններում կամ անձնական նամակով։
2 522
18
Թեմա համար 1. Ինչո՞ւ է Հայաստանը փորձում փոխել երկաթուղու կառավարչին Երկաթուղային համակարգը ցանկացած պետության տնտեսական անվտանգության և տարանցիկ կարողությունների առանցքային տարրերից է։ Հայաստանի երկաթուղային ցանցը, որն արդեն 18 տարի ռուսական կոնցեսիոն կառավարման ներքո է, վերջին շրջանում քաղաքական ու տնտեսական քննարկումների գլխավոր թեման է դարձել։ 📌 «Թեմա համար 1»-ի այս թողարկման ընթացքում կփորձենք հասկանալ՝ ինչո՞ւ է երկաթուղին քննարկումների կենտրոնում, ի՞նչ է առաջարկում հայկական կողմը և ինչո՞ւ է պաշտոնական Մոսկվան զարմացած։
2 415
19
💚 4 ՕՐ ՄՆԱՑ Հետք Մեդիա Գործարան ընդունելության ավարտին։ Այս տարվա դասացուցակով մեր ուսանողները սովորելու են. 🔹Հետաքննական լրագրություն, 🔹Լրագրության ներածություն և գրելու հմտություններ, 🔹Տվյալների լրագրություն, 🔹Վիդեո սթորիթելինգ, 🔹Նկարահանման հմտություններ։ ❗️Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։ 👇🏻Գրանցման հայտը և այլ մանրամասներ՝ https://mediafactory.am/announcements/applystudent ❓Ունե՞ք հարցեր ընդունելության վերաբերյալ, գրեք մեկնաբանություններում կամ անձնական նամակով։
2 723
20
Կաթողիկոսի և 6 հոգևորականների քրեական գործն ուղարկվեց Երևանի դատարան Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի ևս վեց բարձրաստիճան անդամների քրեական գործը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Նման որոշում կայացրեց դատավոր Սերժ Ռուշանյանը։ Պատճառաբանությունն այն է, որ Արման Սարոյանին (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) կարգալույծ անելու տնօրինության մեջ նշված չէ վայրը՝ Էջմիածինը, հետևաբար, Երևանում թող որոշեն՝ գործը ընդդատյա է Արմավիրի մարզի, թե Երևանի դատարանին։ Իսկ մեղադրանքը վերաբերում է Մասյացոտնի թեմի առաջնորդ Արման Սարոյանի (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնանկությանը և կարգալույծ հռչակմանը։ 📌 Ըստ մեղադրանքի՝ այդ որոշումներն ընդունելիս եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները գործել են դատարանի կիրառած ապահովման միջոցին հակառակ և չեն կատարել դատարանի որոշումը։ 📌Թե՛ պաշտպանական, թե՛ մեղադրող կողմերը գտնում էին, որ գործը պետք է քննվի Արմավիրի մարզի դատարանում, սակայն դատավոր Սերժ Ռուշանյանը գործը Երևան ուղարկելու որոշում կայացրեց։
2 339