uz
Feedback
Armenian Code Academy

Armenian Code Academy

Kanalga Telegram’da o‘tish

Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին:

Ko'proq ko'rsatish
2 428
Obunachilar
-124 soatlar
-27 kunlar
-2930 kunlar
Postlar arxiv
🖥Սկսնակ գրաֆիկ դիզայների հաստիք Optimum Partners-ում 📍 Պահանջներ. - Աշխատանքային փորձ (ցանկալի է տպարանում) - Տպագիր և թվային մարքեթինգային նյութերի ստեղծման փորձ - Adobe Photoshop-ի և Illustrator-ի իմացություն (Figma-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն): - Թիմային աշխատանքի և հաղորդակցության գերազանց հմտություններ - Անգլերենի իմացություն B2+ մակարդակում արդյունավետ հաղորդակցման համար Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցեք 👉 հղումով

Գրիր այս գաղտնի բառերը Google-ում և հետևիր կախարդանքին 🔮 🎢 1. Do a Barrel Roll Գրիր այս արտահայտությունը և կտեսնես, թե ինչպես է պտտվում էկրանդ։ 🎶 2. Blink HTML Գրիր այն, և արդյունքում էջի «Blink» բառերը թարթելու են: 🕹️ 3. Atari Breakout Գնա Google Images և գրիր «Atari Breakout»՝ պատկերների որոնման միջոցով խաղալու խորհրդանշական խաղը: 🌌 4. Askew Գրիր «Askew» և տես, որ էկրանդ ունի տարօրինակ թեք տեսք: 🌟 Բոնուս Գրիր «Google in 1998»՝ տեսնելու, թե Google-ն ինչ տեսք ուներ անցյալում:

Բոլորիս հայտնի Slack-ը ի սկզբանե տեսախաղի նախագիծ է եղել, որը կոչվում էր Glitch by Tiny Speck, որը չկարողացավ հաջողություն բերել: Slack-ի հաջողության պատմությունը ցույց է տալիս, որ անհաջողությունները կարող են հանգեցնել մեծ հաջողության: Slack-ի հիմնադիր Ստյուարտ Բաթերֆիլդի գաղափարի շնորհիվ աշխատավայրում հաղորդակցությունը մի նոր փուլ թևակոխեց: Slack-ը ձախողված տեսախաղից մինչև միլիարդ դոլար արժողությամբ հաղորդակցման հարթակ դարձավ🌐💼 Ինչու՞ Slack-ը հաջողեց 1️⃣Պարզեցում. այն պարզեցրեց աշխատավայրում հաղորդակցությունը: 2️⃣Հարմարվողականություն. շուկան և կարիքները միշտ փոխվում են: Slack-ն աճեց՝ լսելով և զարգանալով իր օգտատերերի feedback-երով: 3️⃣Օգտագործողի վրա կենտրոնացված դիզայն. յուրաքանչյուր հատկանիշ նախագծված է թիմային համագործակցությունը պարզեցնելու և բարելավելու համար։

💻Սկսնակ C# /.Net Developer-ի հաստիք Chartrics Software Solutions LLC-ում: 📍Հիմնական պահանջներից են՝ -Computer Science կամ հարակից ոլորտում բակալավրի կամ մագիստրոսի կոչում -Անկախ աշխատելու և թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու կարողություն -C#, HTML5, CSS3, SQL-ի իմացություն -ASP.NET-ի իմացություն - Applicable software-ի լավ իմացություն, պահանջվող ծրագրաշարի նոր գործիքներ սովորելու պատրաստակամություն -Javascript-ի և WPF-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն Դիմելու համար, անցեք 👉 հղումով

Դեկտեմբերի 17-ին ACA-ում տեղի կունենա հանդիպում Armenia PostgreSQL User Group-ի հետ 📢 💡 Բրյուս Մոմջյանը՝ PostgreSQL-ի համահ
Դեկտեմբերի 17-ին ACA-ում տեղի կունենա հանդիպում Armenia PostgreSQL User Group-ի հետ 📢 💡 Բրյուս Մոմջյանը՝ PostgreSQL-ի համահիմնադիրն ու հիմնական թիմի անդամը, կպատմի, թե ինչպե՞ս կարող է Postgres-ը դառնալ տվյալների կենտրոնի լավագույն ընտրությունը։ Կծանոթանաք, թե ինչպե՞ս է Postgres-ը հիանալի աշխատում որպես տվյալների համախմբող՝ շնորհիվ իր ընդլայնելիության, արտաքին տվյալների աղբյուրներին հասանելիության և NoSQL-ի ու տվյալների պահեստավորման բեռնվածքները վարելու ունակության։ 🇺🇸 Ելույթը կլինի անգլերեն 🗓️ Օրակարգ՝ 7:00 PM - Մուտք 7:15 PM - 8:15 PM - ելույթ և հարցուպատասխան 8:15 PM - 9:00 PM - ծանոթություններ և հյուրասիրություն 📅 Դեկտեմբերի 17, ժամը՝ 19:00 📍 Armenian Code Academy (Երևան, Հակոբ Հակոբյան 3) ➡️ Մասնակցության համար գրանցվեք հետևյալ հղումով ✅ Խնդրում ենք նաև լրացնել այս Google ձևաթուղթը ✨ Սպասում ենք ձեզ

✨Ամենօրյա սովորություններ, որ կօգնեն ձեզ ավելի լավը դառնալ Սկսեք ձեր առավոտը ճիշտ. վաղ արթնացեք, պլանավորեք ձեր օրը, մարզվեք և առողջ նախաճաշեք: Կենտրոնացեք աշխատանքի վրա. ձեր ամենակարևոր առաջադրանքները կատարելու համար, ժամանակ հատկացրեք առանց ավելորդ շեղումների: Անջատեք ծանուցումները և կենտրոնացեք առաջադրանքի վրա: Շարունակեք սովորել. ամեն օր ժամանակ հատկացրեք ընթերցանությանը, առցանց դասընթացների մասնակցեք կամ նոր հմտություններ բացահայտեք: Եղեք հետաքրքրասեր և շարունակեք աճել ամեն օր: Պարբերաբար մարզվեք, բավականաչափ քնեք և ժամանակ տրամադրեք հանգստի համար: Մտածեք և սահմանեք նպատակներ. Ավարտեք ամեն օր՝ մտածելով այն մասին, թե ինչ եք արել ձեր նպատակին հասնելու համար: Սահմանեք կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ՝ ձեր աճի վրա կենտրոնացած մնալու համար: 🏆Ամեն օր կատարվող փոքր սովորությունները ժամանակի ընթացքում մեծ հաջողության են բերում:

ԱՄՆ ՄԶԳ-ն (USAID) և Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (CPC) «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հի
ԱՄՆ ՄԶԳ-ն (USAID) և Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (CPC) «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի (ISTC Foundation) հետ համատեղ կազմակերպում են «Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» հաքաթոնը։ Սա ձեր հնարավորությունն է ստեղծելու տեխնոլոգիական լուծումներ` կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Հաքաթոնի հիմնական մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք տեսնել հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/share/15WDsBADgJ 🗓️Ե՞րբ՝ դեկտեմբերի 7-8, 2024թ․ 📍Ո՞րտեղ՝ ISTC հիմնադրամ, Ալեք Մանուկյան 1/7, Երևան, Հայաստան 🕦Տևողություն՝ 24 ժամ 💰Ընդհանուր մրցանակային ֆոնդ՝ 15,000 ԱՄՆ դոլար՝ 3 հաղթող թիմերի համար ⌛Դիմելու վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 1, 2024թ․ Բաց մի՛ թողեք նորարար լուծումներ առաջարկելու, համագործակցելու և փոփոխություններ ստեղծելու այս յուրօրինակ հնարավորությունը։ Շտապեք դիմել https://bit.ly/4ewV7HO Facebook event link Instagram event link LinkedIn event link

Backend Navigator ԱՆՎՃԱՐ օնլայն դասընթաց ACA-ում 💫 🚀Հետաքրքրվա՞ծ եք ծրագրավորման Backend լեզուներով՝ Python-ով, C#-ով, Java
Backend Navigator ԱՆՎՃԱՐ օնլայն դասընթաց ACA-ում 💫 🚀Հետաքրքրվա՞ծ եք ծրագրավորման Backend լեզուներով՝ Python-ով, C#-ով, Java-ով, ուրեմն շտապե՜ք միանալ մեր հերթական Navigator անվճար դասընթացին։ 👉Ի՞նչ կսովորեք Դաս 1- Կծանոթանաք Python-ի հիմունքներին backend-ի մշակման համար Դաս 2- Կծանոթանաք Java լեզվի առանձնահատկություններին Դաս 3- Կբացահայտեք C#-ի հնարավորությունները backend-ում Դաս 4- ACA-ի backend դասընթացի շրջանավարտը կկիսվի կարիերայի հաջողության իր փորձով ու կպատասխանի հարցերին։ 🔗 Դասընթացի տևողությունը՝ 2 շաբաթ (շաբաթական 2 դաս) 👨‍💻Բաց մի’ թողեք Backend-ին ծանոթանալու և հարցերի պատասխանները գտնելու պահը. Գրանցվե’ք այստեղ 👉https://bootcamps.aca.am/backendnavigator#rec822420132

👀Գիտեի՞ք, որ ստեղնաշարը, որը հիմա օգտագործում եք, ունի գրեթե 200 տարվա պատմություն։ Ծանոթացեք Քրիստոֆեր Լաթամ Շոլզի հետ՝ ամսագրի խմբագիր և քաղաքական գործիչ, ով 1868 թվականին նախագծել է առաջին գործնական գրամեքենան և մշակել QWERTY դասավորությունը, որն այսօր օգտագործում են մեզնից շատերը: ⌨️Սկզբում QWERTY դասավորությունը բաժանում էր հաճախ օգտագործվող տառերը միմյանցից: Շոուլսը, հավանաբար, երբեք չէր պատկերացնի, որ իր գյուտը կդառնա համաշխարհային ստանդարտ, որը ոչ միայն կօգտագործվի գրամեքենաների դարաշրջանում, այլև անցում կկատարի համակարգիչների և թվային սարքերի դարաշրջան: 💡

Եթե հետաքրքրվում ես դիզայնով, բայց դեռ չես գրանցվել Դիզայնի օրվան, եկել ենք հիշեցնելու, որ մնացել է 2 օր 🫣 🔮 Այս կիրակի գալով ACA` դու կունենաս հնարավորություն՝ - Ծանոթանալ գրաֆիկ դիզայնին, UX/UI-ին, UX Writing-ին ու UX Research-ին՝ ստանալով բոլոր հարցերիդ պատասխանները - Մասնակցել դիզայն վորքշոփի ու անչափ հետաքրքիր քննարկումների - Շփվել ու կապեր հաստատել ոլորտի առաջատարների հետ - Տեղում գրանցվել ու ընդունվել քո նախընտրած դիզայն դասընթացին՝ ստանալով 30.000 դրամի զեղչ ✨Մի խոսքով՝ միասին խոսելու ենք դիզայնի մասին, քննարկելու բոլոր հետաքրքրող հարցերն ու հասկանալու՝ ինչի՞ց սկսել։ Շտապի՜ր գրանցվել ու պահել տեղդ հիմա 👉 https://forms.gle/EMLSsXhWYsZ3Ti3i7 Սա հիանալի հնարավորություն է կիրակին դարձնել արդյունավետ ու սկսել ուղին դիզայնում 😎 🗓️Ե՞րբ՝ նոյեմբերի 24-ին՝ 11:00-ին 📍Որտե՞ղ՝ ACA-ում՝ Հակոբ Հակոբյան 3 (Մերգելյան ինստիտուտ) Սպասելու ենք 🥰

QA-ը՝ որպես Software Development-ի անհայտ հերոս ✨Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է տեղի ունենում «կուլիսների հետևում», որպեսզի ձեր սիրելի հավելվածները առանց խնդիրների աշխատեն: QA-ները (Որակի ապահովման մասնագետները), մասնագետներ են, ովքեր գտնում և ուղղում են կոդի մեջ առկա սխալները։🕵️‍♀️💻 Նրանք փորձարկում են, հետևում և վերացնում են հավելվածի կամ ծրագրաշարի բոլոր թերությունները՝ համոզվելու համար, որ այն անթերի է աշխատում: QA-ն իր մեջ ներառում է նաև օգտատերերի փորձի բարելավումը, վստահության ձևավորումը և պրոդուկտի հաջողության ապահովումը: 🎯

Մեքենայական ուսուցու՞մ, թե՞ ավանդական ծրագրավորում 💡 📌 Ավանդական ծրագրավորման մեջ համակարգիչը հետևում է քայլ առ քայլ հրահանգներին, որը գրվում է կոդի տեսքով: Ծրագրավորողն ինքն է վերահսկում յուրաքանչյուր մանրուք: 🔗 Մեքենայական ուսուցման դեպքում հրահանգներ գրելու փոխարեն մոդելին տալիս եք տվյալներ և թույլ տալիս, որ նա ինքնուրույն գտնի օրինաչափություններ: Դու տալիս ես ծրագրին հրահանգներ, և ժամանակի ընթացքում սովորելով՝ այն դառնում է ավելի խելացի։ 👉 Այսպիսով, եթե փնտրում ես հստակ կառավարման մեթոդ, ավանդական ծրագրավորումը հիանալի ընտրություն կլինի։ Իսկ եթե ցանկանում ես ունենալ օգնական, որը ինքնուրույն սովորում և զարգանում է, ապա մեքենայական ուսուցումն է քո ապագան։

💻Սկսնակ գրաֆիկ դիզայների հաստիք, Հայասի Գրուպ ՍՊԸ-ում։ 📍Հիմնական պահանջներից են՝ —Աշխատանքային փորձ (ցանկալի է տպագրատանը) —Փորձառություն տպագիր և թվային մարքեթինգի նյութերի ստեղծման մեջ —Photoshop և Illustrator-ի տիրապետում —Ստեղծագործական և վերլուծական միտք —Թիմային աշխատանքի հմտություն —Բակալավրի աստիճան գրաֆիկական դիզայնում, արվեստում կամ հարակից ոլորտում —Տպագիր և թվային գովազդի ստեղծման փորձ Դիմելու համար, անցեք հղումով 👉 այստեղ

💻IT Business and Data Analyst Internship-ի հնարավորություն DataArt- ում։ 🔍Հիմնական պահանջներից են՝ - Asset Management / Investment Management domain-ի փորձ (CFA հավաստագիրը կդիտարկվի, որպես առավելություն) - Գերազանց վերլուծական և խնդիրներ լուծելու հմտություններ - Հաղորդակցման հմտություններ - Խոսակցական անգլերեն 📍Ավելի մանրամասն հաստիքի մասին կարող եք կարդալ և դիմել այստեղ

Technical Support-ի միանգամից մի քանի ազատ հաստիքներ 👇 1. VXSoft-ում Գլխավոր պահանջներից են՝ - Համակարգչային գերազանց գիտելիքները, - Հաճախորդների տեխնիկական սպասարկման որոշակի փորձը, - Խնդիրների լուծման, բանավոր և գրավոր հաղորդակցության ամուր հմտություններ և այլն Մանրամասներին ծանոթացեք այստեղ, իսկ Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն hr@vxsoft.com էլ. հասցեին 2. Imagine Live -ում 📌 Պահանջներից են տեխնիկական գործընթացների և գործիքների ընդհանուր իմացությունը Մանրամասների և դիմելու համար՝ այստեղ 3. Dial Tel-ում 📌 Որտեղ պահանջվում են 2 տարվա փորձ ոլորտում, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն, տեխնիկական խնդիրներ լուծելու հմտություն և այլն դիմելու համար՝ այստեղ

Եկել ենք ձեզ հրավիրենք ACA` ընդունելության օրվա 🤩 Ինչու՞ մասնակցել👇 - Կստանաս բոլոր հարցերիդ պատասխանները - Կծամոթանաս բոլո
Եկել ենք ձեզ հրավիրենք ACA` ընդունելության օրվա 🤩 Ինչու՞ մասնակցել👇 - Կստանաս բոլոր հարցերիդ պատասխանները - Կծամոթանաս բոլոր դասընթացներին ու կշփվես ոլորտի առաջատար դասախոսների հետ - Կունենաս հնարավորություն ընդունվել ACA հենց նույն օրը՝ անցնելով ընդունելության բոլոր փուլերը՝ քննություն, հարցազրույց և այլն Կստանաս 30.000 դրամ ԶԵՂՉ՝ դասընթացին ընդունվելու դեպքում 🔗 Ե՞րբ՝ Նոյեմբերի 10-ին, ժամը՝ 11:00-16:00-ն 📌 Հասցեն՝ ACA, Հակոբ Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտ 📢Մուտքը ամբողջովին ԱՆՎՃԱՐ է՝ պարտադիր գրանցումով Գրանցման հղումը՝ https://forms.gle/w1WLw8SAq4fZuNmA9

Գիտեի՞ք, որ 3D ֆիլմերի կոնցեպտը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբից: 🎥👓 Առաջին հանրային 3D ֆիլմը՝ «Սիրո ուժը», ցուցադրվել է 1922
Գիտեի՞ք, որ 3D ֆիլմերի կոնցեպտը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբից: 🎥👓 Առաջին հանրային 3D ֆիլմը՝ «Սիրո ուժը», ցուցադրվել է 1922 թվականին և օգտագործվել է վաղ ստերեոսկոպիկ տեխնիկան։ Հանդիսատեսը դիտում էր կարմիր-կանաչ ակնոցներով, որոնք ստեղծում էին իրականության զգացողություն՝ զտելով էկրանին ներկայացված համընկնող պատկերները: Այսօր 3D տեխնոլոգիաները կտրուկ զարգացել են՝ անցյալի կարմիր-կանաչ ակնոցներից վերածվելով բարձր հստակությամբ 3D էկրանների և վիրտուալ իրականության ականջակալների:

Գիտեի՞ք, որ 3D ֆիլմերի կոնցեպտը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբից: 🎥👓 Առաջին հանրային 3D ֆիլմը՝ «Սիրո ուժը», ցուցադրվել է 1922
Գիտեի՞ք, որ 3D ֆիլմերի կոնցեպտը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբից: 🎥👓 Առաջին հանրային 3D ֆիլմը՝ «Սիրո ուժը», ցուցադրվել է 1922 թվականին և օգտագործվել է վաղ ստերեոսկոպիկ տեխնիկան։ Հանդիսատեսը դիտում էր կարմիր-կանաչ ակնոցներով, որոնք ստեղծում էին իրականության զգացողություն՝ զտելով էկրանին ներկայացված համընկնող պատկերները: Այսօր 3D տեխնոլոգիաները կտրուկ զարգացել են՝ անցյալի կարմիր-կանաչ ակնոցներից վերածվելով բարձր հստակությամբ 3D էկրանների և վիրտուալ իրականության ականջակալների:

AI-ը վերափոխում է նաև արվեստի աշխարհը: 🖼️✨ AI-ն նոր հնարավորություններ է տալիս ստեղծագործական արտահայտման համար՝ թվային նկար
AI-ը վերափոխում է նաև արվեստի աշխարհը: 🖼️✨ AI-ն նոր հնարավորություններ է տալիս ստեղծագործական արտահայտման համար՝ թվային նկարներ ստեղծելուց մինչև երաժշտություն գեներացնելը: Ահա թե ինչ ազդեցություն է AI-ը թողնում արվեստում. 1. AI-ը կարող է ստեղծել արվեստի բնօրինակ գործեր՝ սովորելով գոյություն ունեցող գործերից, ստեղծելով նոր վիզուալներ, աբստրակտ դիզայն և նույնիսկ ֆոտոռեալիստական պատկերներ: Այն անվանվում է Գեներատիվ արվեստ։ 🎨 2. AI գործիքները, ինչպիսիք են Jukedeck-ը և Magenta-ն, հնարավորություն են տալիս ստեղծել տարբեր երաժշտական գործեր՝ դասականից մինչև փոփ՝ թույլ տալով երաժիշտներին ստեղծագործոլ տեխնոլոգիայի հետ զուգահեռ: 🎶 3. AI-ը կարող է վերլուծել նաև մարդու շարժումը և ստեղծել նոր պարային համարներ՝ զարմանալի կերպով միաձուլելով տեխնոլոգիան կատարողական արվեստի հետ: 💃🤖 🚀 Հարց է առաջանում՝ արդյո՞ք AI-ն ինքնին արվեստ է, թե՞ պարզապես գործիք, որն օգտագործվում է արվեստի գործեր ստեղծելու համար: 🤔

Ժուկով ժամանակով, Վիկտորիանական Լոնդոնում Չարլզ Բեբիջ անունով մի գյուտարար երազում էր ստեղծել կախարդական մեքենա բարդ հաշվարկն
Ժուկով ժամանակով, Վիկտորիանական Լոնդոնում Չարլզ Բեբիջ անունով մի գյուտարար երազում էր ստեղծել կախարդական մեքենա բարդ հաշվարկներ կատարելու համար: Նա ստեղծեց Difference Engine-ը, շարժակների և լծակների մեխանիկական հնարքը, որը նախատեսված էր «ձանձրալի» մաթեմատիկայի ավտոմատացման համար: 🧮✨ Բայց Բեբիջի երևակայությունն էլ ավելի կատարելագործվեց։ Նա պատկերացնում էր վերլուծական շարժիչը՝ ծրագրավորվող մեխանիկական ուղեղ, որը կարող էր լուծել ցանկացած խնդիր՝ օգտագործելով առեղծվածային դակիչ քարտեր՝ տվյալներ մուտքագրելու համար: Դա նախադրյալ էր այն համակարգիչների համար, որոնք մենք այսօր օգտագործում ենք: 💡🔧 Դե իսկ Ադա Լավլեյսը, շուտով նկատեց Բեբիջի մեքենայի ներուժը՝ ստեղծելու ոչ միայն թվեր, այլև արվեստ և երաժշտություն: Նա գրել է առաջին ալգորիթմը՝ հիմք դնելով ապագա նորարարությունների համար: 🌟📝 Չնայած Բեբիջի մեքենաները մնացին անավարտ, նրանց ժառանգությունը ոգեշնչեց ապագա գյուտարարներին և հիմք դրեց ժամանակակից հաշվարկների համար: