Armenian Code Academy
前往频道在 Telegram
Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին: Կապ մեզ հետ 👉 https://t.me/armenian_code_academy
显示更多2 347
订阅者
无数据24 小时
-97 天
-3130 天
帖子存档
Ո՞ր AI տեխնիկան կարող է ստեղծել իրատեսական մարդկային դեմքեր, որոնք իրականում գոյություն չունեն:
Ո՞ր գրադարանն է սովորաբար օգտագործվում Python-ում տվյալների վիզուալիզացիայի համար:
Այս ամենօրյա հավելվածներից ո՞րն է օգտագործում մեքենայական ուսուցում:
Ո՞ր ծրագրավորման լեզուն է ամենաշատը գործածվում մեքենայական ուսուցման մեջ։
Արի անկեղծ լինենք. ինչու՞ տանջվել, երբ AI-ը կարող է հեշտացնել մեր թասքերը:
Ահա 3 AI գործիքներ, որոնք կխնայեն քո ժամանակը և կբարձրացնեն արդյունավետությունը😏
💬 1. ChatGPT - պատկերացրու ունես 24/7 օգնական, որը երբեք չի քնում, չի դժգոհում և միշտ պատասխաններ ունի քո հարցերին: Ահա այն ամենը ինչ պետք է իմանաս ChatGPT-ի մասին։
2.Perplexity AI – Տանջվու՞մ ես երկար հոդվածների ձեռքին: Այս գործիքն ամփոփում, սեղմագրում է բովանդակությունը վայրկյանների ընթացքում, այնպես, որ դու ստանաս տեքստի հիմնական գաղափարը րոպեների ընթացքում։
📝 3. Grammarly –Անգլերեն տեքստեր խմբագրելու համար հիանալի տարբերակ է։
🚀 Դե իսկ եթե ցանկանում ես ավելի խորանալ AI-ի մեջ, գրանցվի՜ր Introduction to Machine Learning & Data Science դասընթացին՝ կատարելով առաջին քայլդ դեպի AI նորարարության աշխարհ 💡
🔎1963 թվականին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում ստեղծվեց «Նաիրի» համակարգիչը, որը բեկումնային եղավ խորհրդային ժամանակաշրջանում։
🚀 Ինչու՞ էր «Նաիրին» առանձնահատուկ.
Այն առաջին հայկական դիզայնով թվային համակարգիչներից էր, որն ապացուցում է, որ նորարարությունը սահմաններ չի ճանաչում։
«Նաիրիի» շարքը արագ զարգացավ (Nairi-M և Nairi-2)։ Այն օգտագործվում էր մեքենաշինության, տնտեսագիտության և գիտական հետազոտությունների մեջ։
🖥️1971 թվականին համակարգչի մշակողները արժանացել են ԽՍՀՄ Պետական մրցանակի՝ ճանաչելով Հայաստանի ներդրումը համաշխարհային հաշվողական պատմության մեջ։
🌟 Internship-երի դերը կարիերայի աճում 🌟
🚀 Internship-ը միայն աշխատանքային փորձ ձեռք բերելը չէ, այլ այն հնարավորությունների սկիզբը, որոնք ձևավորելու են քո ապագան: Անկախ նրանից, թե դու ինչ ոլորտ ես ուսումնասիրում, internship-ը կատարյալ մեկնարկային քայլ է կարիերայի աճի համար:
💼 Ահա թե ինչու են internship-երը կարևոր.
-Բացի տեսական գիտելիքներից, նաև հնարավորություն ես ունենում իրական պրոյեկտներում աշխատելու
-Հաստատում ես նոր կապեր մասնագետների հետ, ովքեր կարող են քեզ ուղղորդել
-Զարգացնում ես տեխնիկական և փափուկ հմտությունները
-Ձեռք կբերես աշխատանքային փորձ, CV-ին համալրելու համար
🌱 Յուրաքանչյուր մասնագետ սկսում է ինչ-որ տեղից. Internship-ը կարող է լինել ինչ-որ արտասովոր բանի սկիզբ:
🖥Grid Dynamics-ը փնտրում է փորձնակ UI/Frontend Engineer-ի
🔎Պահանջներ
-JavaScript-ի իմացություն
-Ծրագրավորման ցանկացած լեզվի և HTML/CSS-ի տարրական իմացություն
-Բլոկային դիագրամ գրելու և հասկանալու ունակություն
-HTTP սերվերի հիմնական իմացություն
-NodeJS-ի իմացություն
-Միջինից բարձր անգլերենի իմացություն
-Կրթություն՝ համակարգչային գիտություն կամ հարակից ոլորտներ
Դիմելու և մանրասների համար անցեք 👉 հղումով
🚀 Եղեք տեղեկացված վերջին տեխնոլոգիական նորություններից
Ցանկանու՞մ եք տեղյակ լինել անընդհատ զարգացող տեխնոլոգիական աշխարհից: Առանձնացրել ենք լավագույն YouTube ալիքները՝ վերջին միտումների, ակնարկների և նորարարությունների համար.
1️⃣ MKBHD – Marques Brownlee-ն ներկայացնում է ձեզ խորը ակնարկներ և պատկերացումներ վերջին գաջեթների և տեխնոլոգիաների վերաբերյալ:
2️⃣Linus Tech Tips – Համապարփակ տեխնոլոգիական մշակումներից մինչև ոլորտի նորություններ։ Լինուսը և նրա թիմը ձեզ թեթև ոճով կպատմեն տեխնոլոգիաների մասին:
3️⃣TechLinked – Արագ, մատչելի տեխնոլոգիական նորություններ, որոնք լուսաբանում են արտադրանքի վերջին թողարկումները և ոլորտի զարգացումները։
👩💻Քոլեջը թողնելուց մինչև գործադիր տնօրեն։
2010թ.-ին Սառա Մարտինեսը, ով քոլեջի ուսանողուհի էր, համարձակ որոշում կայացրեց թողնել ուսումը և կենտրոնանալ քաղաքի էներգիայի ցանցերի օպտիմալացման համար ծրագրային գործիք ստեղծելու վրա:
Ճանապարհը հեշտ չէր. նա բախվեց բազմաթիվ մերժումների և անհաջողությունների, բայց նրա համառությունը, սովորելու պատրաստակամությունը նրան հաջողության հասցրեցին:
🌱Նրա ստարտափը՝ GreenFlow AI-ն, փոխակերպում է քաղաքային էներգիայի համակարգերը, սնուցում խելացի քաղաքները և նվազեցնում էներգիայի թափոնները ամբողջ աշխարհում:
👉Վստահեք ինքներդ ձեզ, ռիսկի դիմեք և երբեք մի՛ դադարեք սովորել:
Սկսնակ Manual Tester-ի հաստիք DevsData LLC-ում
⏰ 40ժ/շաբաթ, ճկուն ժամեր
💰մինչև $350 ԱՄՆ դոլար/ամսական
-1+ տարվա աշխատանքային փորձ
-JavaScript-ի, CSS-ի և Python-ի իմացությունը կդիտարկվի, որպես առավելություն
-Անգլերենի լավ հաղորդակցման հմտություններ (B2+)
-Կազմակերպչական հմտություններ և հասանելիություն շաբաթական 40 ժամ
Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցեք 👉հղումով
🎨Կարծում եք՝ UX/UI դիզայնը պարզապես գեղեցիկ կայք ունենալու մասի՞ն է: Մտածեք նորից։
Այն իրականում հավելվածների և կայքերի օգտագործումը այնքան դյուրին և հաճելի դարձնելու մասին է։ Այնպես, որ մարդիկ ցանկանան կրկին մուտք գործել։ 💻✨
Դուք ոչ միայն նախագծում եք կայք, այլև խնդիրներ եք լուծում: Ձեր աշխատանքը կարող է հեշտացնել ինչ-որ մեկի աշխատանքը՝ սկսած առցանց մթերք գնելուց մինչև բժշկական տեղեկատվությունը հասանելի ստանալը:
💡 Ցանկանու՞մ եք դառնալ UX/UI դիզայներ:
1️⃣ Հասկացեք մարդկանց. Մարդկանց կարիքները հասկանալը ձեր գլխավոր խնդիրներից մեկն է։
2️⃣Գաղափարներ. Փորձեք մտովի վերանախագծել հավելվածներհ, որոնք ամեն օր օգտագործում եք: Մտածեք, «Ինչպե՞ս կարող է սա ավելի լավ լինել»:
3️⃣Մասնակցեք դասընթացների. Մասնակցելով դասընթացների՝ դուք ձեռք կբերեք հիմնային գիտելիքներ UX/UI դիզայնի վերաբերյալ։ UX/UI դիզայնի A-Z կուրսը հիանալի տարբերակ է։
Այժմ ձեր ճանապարհորդությունը սկսելու ժամանակն է 📌
🖥Սկսնակ գրաֆիկ դիզայների հաստիք Optimum Partners-ում
📍 Պահանջներ.
- Աշխատանքային փորձ (ցանկալի է տպարանում)
- Տպագիր և թվային մարքեթինգային նյութերի ստեղծման փորձ
- Adobe Photoshop-ի և Illustrator-ի իմացություն (Figma-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն):
- Թիմային աշխատանքի և հաղորդակցության գերազանց հմտություններ
- Անգլերենի իմացություն B2+ մակարդակում արդյունավետ հաղորդակցման համար
Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցեք 👉 հղումով
Գրիր այս գաղտնի բառերը Google-ում և հետևիր կախարդանքին 🔮
🎢 1. Do a Barrel Roll
Գրիր այս արտահայտությունը և կտեսնես, թե ինչպես է պտտվում էկրանդ։
🎶 2. Blink HTML
Գրիր այն, և արդյունքում էջի «Blink» բառերը թարթելու են:
🕹️ 3. Atari Breakout
Գնա Google Images և գրիր «Atari Breakout»՝ պատկերների որոնման միջոցով խաղալու խորհրդանշական խաղը:
🌌 4. Askew
Գրիր «Askew» և տես, որ էկրանդ ունի տարօրինակ թեք տեսք:
🌟 Բոնուս
Գրիր «Google in 1998»՝ տեսնելու, թե Google-ն ինչ տեսք ուներ անցյալում:
Բոլորիս հայտնի Slack-ը ի սկզբանե տեսախաղի նախագիծ է եղել, որը կոչվում էր Glitch by Tiny Speck, որը չկարողացավ հաջողություն բերել:
Slack-ի հաջողության պատմությունը ցույց է տալիս, որ անհաջողությունները կարող են հանգեցնել մեծ հաջողության:
Slack-ի հիմնադիր Ստյուարտ Բաթերֆիլդի գաղափարի շնորհիվ աշխատավայրում հաղորդակցությունը մի նոր փուլ թևակոխեց: Slack-ը ձախողված տեսախաղից մինչև միլիարդ դոլար արժողությամբ հաղորդակցման հարթակ դարձավ🌐💼
Ինչու՞ Slack-ը հաջողեց
1️⃣Պարզեցում. այն պարզեցրեց աշխատավայրում հաղորդակցությունը:
2️⃣Հարմարվողականություն. շուկան և կարիքները միշտ փոխվում են: Slack-ն աճեց՝ լսելով և զարգանալով իր օգտատերերի feedback-երով:
3️⃣Օգտագործողի վրա կենտրոնացված դիզայն. յուրաքանչյուր հատկանիշ նախագծված է թիմային համագործակցությունը պարզեցնելու և բարելավելու համար։
💻Սկսնակ C# /.Net Developer-ի հաստիք Chartrics Software Solutions LLC-ում:
📍Հիմնական պահանջներից են՝
-Computer Science կամ հարակից ոլորտում բակալավրի կամ մագիստրոսի կոչում
-Անկախ աշխատելու և թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու կարողություն
-C#, HTML5, CSS3, SQL-ի իմացություն
-ASP.NET-ի իմացություն
- Applicable software-ի լավ իմացություն, պահանջվող ծրագրաշարի նոր գործիքներ սովորելու պատրաստակամություն
-Javascript-ի և WPF-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Դիմելու համար, անցեք 👉 հղումով
Դեկտեմբերի 17-ին ACA-ում տեղի կունենա հանդիպում Armenia PostgreSQL User Group-ի հետ 📢
💡 Բրյուս Մոմջյանը՝ PostgreSQL-ի համահիմնադիրն ու հիմնական թիմի անդամը, կպատմի, թե ինչպե՞ս կարող է Postgres-ը դառնալ տվյալների կենտրոնի լավագույն ընտրությունը։ Կծանոթանաք, թե ինչպե՞ս է Postgres-ը հիանալի աշխատում որպես տվյալների համախմբող՝ շնորհիվ իր ընդլայնելիության, արտաքին տվյալների աղբյուրներին հասանելիության և NoSQL-ի ու տվյալների պահեստավորման բեռնվածքները վարելու ունակության։
🇺🇸 Ելույթը կլինի անգլերեն
🗓️ Օրակարգ՝
7:00 PM - Մուտք
7:15 PM - 8:15 PM - ելույթ և հարցուպատասխան
8:15 PM - 9:00 PM - ծանոթություններ և հյուրասիրություն
📅 Դեկտեմբերի 17, ժամը՝ 19:00
📍 Armenian Code Academy (Երևան, Հակոբ Հակոբյան 3)
➡️ Մասնակցության համար գրանցվեք հետևյալ հղումով
✅ Խնդրում ենք նաև լրացնել այս Google ձևաթուղթը
✨ Սպասում ենք ձեզ
✨Ամենօրյա սովորություններ, որ կօգնեն ձեզ ավելի լավը դառնալ
Սկսեք ձեր առավոտը ճիշտ. վաղ արթնացեք, պլանավորեք ձեր օրը, մարզվեք և առողջ նախաճաշեք:
Կենտրոնացեք աշխատանքի վրա. ձեր ամենակարևոր առաջադրանքները կատարելու համար, ժամանակ հատկացրեք առանց ավելորդ շեղումների: Անջատեք ծանուցումները և կենտրոնացեք առաջադրանքի վրա:
Շարունակեք սովորել. ամեն օր ժամանակ հատկացրեք ընթերցանությանը, առցանց դասընթացների մասնակցեք կամ նոր հմտություններ բացահայտեք: Եղեք հետաքրքրասեր և շարունակեք աճել ամեն օր:
Պարբերաբար մարզվեք, բավականաչափ քնեք և ժամանակ տրամադրեք հանգստի համար:
Մտածեք և սահմանեք նպատակներ. Ավարտեք ամեն օր՝ մտածելով այն մասին, թե ինչ եք արել ձեր նպատակին հասնելու համար: Սահմանեք կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ՝ ձեր աճի վրա կենտրոնացած մնալու համար:
🏆Ամեն օր կատարվող փոքր սովորությունները ժամանակի ընթացքում մեծ հաջողության են բերում:
ԱՄՆ ՄԶԳ-ն (USAID) և Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (CPC) «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի (ISTC Foundation) հետ համատեղ կազմակերպում են «Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» հաքաթոնը։ Սա ձեր հնարավորությունն է ստեղծելու տեխնոլոգիական լուծումներ` կոռուպցիայի դեմ պայքարի համար։
Հաքաթոնի հիմնական մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք տեսնել հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/share/15WDsBADgJ
🗓️Ե՞րբ՝ դեկտեմբերի 7-8, 2024թ․
📍Ո՞րտեղ՝ ISTC հիմնադրամ, Ալեք Մանուկյան 1/7, Երևան, Հայաստան
🕦Տևողություն՝ 24 ժամ
💰Ընդհանուր մրցանակային ֆոնդ՝ 15,000 ԱՄՆ դոլար՝ 3 հաղթող թիմերի համար
⌛Դիմելու վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 1, 2024թ․
Բաց մի՛ թողեք նորարար լուծումներ առաջարկելու, համագործակցելու և փոփոխություններ ստեղծելու այս յուրօրինակ հնարավորությունը։
Շտապեք դիմել
https://bit.ly/4ewV7HO
Facebook event link
Instagram event link
LinkedIn event link
