Armenian Code Academy
Відкрити в Telegram
2 428
Підписники
-124 години
-27 днів
-2930 день
Архів дописів
🖥Սկսնակ գրաֆիկ դիզայների հաստիք Optimum Partners-ում
📍 Պահանջներ.
- Աշխատանքային փորձ (ցանկալի է տպարանում)
- Տպագիր և թվային մարքեթինգային նյութերի ստեղծման փորձ
- Adobe Photoshop-ի և Illustrator-ի իմացություն (Figma-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն):
- Թիմային աշխատանքի և հաղորդակցության գերազանց հմտություններ
- Անգլերենի իմացություն B2+ մակարդակում արդյունավետ հաղորդակցման համար
Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցեք 👉 հղումով
Գրիր այս գաղտնի բառերը Google-ում և հետևիր կախարդանքին 🔮
🎢 1. Do a Barrel Roll
Գրիր այս արտահայտությունը և կտեսնես, թե ինչպես է պտտվում էկրանդ։
🎶 2. Blink HTML
Գրիր այն, և արդյունքում էջի «Blink» բառերը թարթելու են:
🕹️ 3. Atari Breakout
Գնա Google Images և գրիր «Atari Breakout»՝ պատկերների որոնման միջոցով խաղալու խորհրդանշական խաղը:
🌌 4. Askew
Գրիր «Askew» և տես, որ էկրանդ ունի տարօրինակ թեք տեսք:
🌟 Բոնուս
Գրիր «Google in 1998»՝ տեսնելու, թե Google-ն ինչ տեսք ուներ անցյալում:
Բոլորիս հայտնի Slack-ը ի սկզբանե տեսախաղի նախագիծ է եղել, որը կոչվում էր Glitch by Tiny Speck, որը չկարողացավ հաջողություն բերել:
Slack-ի հաջողության պատմությունը ցույց է տալիս, որ անհաջողությունները կարող են հանգեցնել մեծ հաջողության:
Slack-ի հիմնադիր Ստյուարտ Բաթերֆիլդի գաղափարի շնորհիվ աշխատավայրում հաղորդակցությունը մի նոր փուլ թևակոխեց: Slack-ը ձախողված տեսախաղից մինչև միլիարդ դոլար արժողությամբ հաղորդակցման հարթակ դարձավ🌐💼
Ինչու՞ Slack-ը հաջողեց
1️⃣Պարզեցում. այն պարզեցրեց աշխատավայրում հաղորդակցությունը:
2️⃣Հարմարվողականություն. շուկան և կարիքները միշտ փոխվում են: Slack-ն աճեց՝ լսելով և զարգանալով իր օգտատերերի feedback-երով:
3️⃣Օգտագործողի վրա կենտրոնացված դիզայն. յուրաքանչյուր հատկանիշ նախագծված է թիմային համագործակցությունը պարզեցնելու և բարելավելու համար։
💻Սկսնակ C# /.Net Developer-ի հաստիք Chartrics Software Solutions LLC-ում:
📍Հիմնական պահանջներից են՝
-Computer Science կամ հարակից ոլորտում բակալավրի կամ մագիստրոսի կոչում
-Անկախ աշխատելու և թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու կարողություն
-C#, HTML5, CSS3, SQL-ի իմացություն
-ASP.NET-ի իմացություն
- Applicable software-ի լավ իմացություն, պահանջվող ծրագրաշարի նոր գործիքներ սովորելու պատրաստակամություն
-Javascript-ի և WPF-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Դիմելու համար, անցեք 👉 հղումով
Դեկտեմբերի 17-ին ACA-ում տեղի կունենա հանդիպում Armenia PostgreSQL User Group-ի հետ 📢
💡 Բրյուս Մոմջյանը՝ PostgreSQL-ի համահիմնադիրն ու հիմնական թիմի անդամը, կպատմի, թե ինչպե՞ս կարող է Postgres-ը դառնալ տվյալների կենտրոնի լավագույն ընտրությունը։ Կծանոթանաք, թե ինչպե՞ս է Postgres-ը հիանալի աշխատում որպես տվյալների համախմբող՝ շնորհիվ իր ընդլայնելիության, արտաքին տվյալների աղբյուրներին հասանելիության և NoSQL-ի ու տվյալների պահեստավորման բեռնվածքները վարելու ունակության։
🇺🇸 Ելույթը կլինի անգլերեն
🗓️ Օրակարգ՝
7:00 PM - Մուտք
7:15 PM - 8:15 PM - ելույթ և հարցուպատասխան
8:15 PM - 9:00 PM - ծանոթություններ և հյուրասիրություն
📅 Դեկտեմբերի 17, ժամը՝ 19:00
📍 Armenian Code Academy (Երևան, Հակոբ Հակոբյան 3)
➡️ Մասնակցության համար գրանցվեք հետևյալ հղումով
✅ Խնդրում ենք նաև լրացնել այս Google ձևաթուղթը
✨ Սպասում ենք ձեզ
✨Ամենօրյա սովորություններ, որ կօգնեն ձեզ ավելի լավը դառնալ
Սկսեք ձեր առավոտը ճիշտ. վաղ արթնացեք, պլանավորեք ձեր օրը, մարզվեք և առողջ նախաճաշեք:
Կենտրոնացեք աշխատանքի վրա. ձեր ամենակարևոր առաջադրանքները կատարելու համար, ժամանակ հատկացրեք առանց ավելորդ շեղումների: Անջատեք ծանուցումները և կենտրոնացեք առաջադրանքի վրա:
Շարունակեք սովորել. ամեն օր ժամանակ հատկացրեք ընթերցանությանը, առցանց դասընթացների մասնակցեք կամ նոր հմտություններ բացահայտեք: Եղեք հետաքրքրասեր և շարունակեք աճել ամեն օր:
Պարբերաբար մարզվեք, բավականաչափ քնեք և ժամանակ տրամադրեք հանգստի համար:
Մտածեք և սահմանեք նպատակներ. Ավարտեք ամեն օր՝ մտածելով այն մասին, թե ինչ եք արել ձեր նպատակին հասնելու համար: Սահմանեք կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ՝ ձեր աճի վրա կենտրոնացած մնալու համար:
🏆Ամեն օր կատարվող փոքր սովորությունները ժամանակի ընթացքում մեծ հաջողության են բերում:
ԱՄՆ ՄԶԳ-ն (USAID) և Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (CPC) «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի (ISTC Foundation) հետ համատեղ կազմակերպում են «Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» հաքաթոնը։ Սա ձեր հնարավորությունն է ստեղծելու տեխնոլոգիական լուծումներ` կոռուպցիայի դեմ պայքարի համար։
Հաքաթոնի հիմնական մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք տեսնել հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/share/15WDsBADgJ
🗓️Ե՞րբ՝ դեկտեմբերի 7-8, 2024թ․
📍Ո՞րտեղ՝ ISTC հիմնադրամ, Ալեք Մանուկյան 1/7, Երևան, Հայաստան
🕦Տևողություն՝ 24 ժամ
💰Ընդհանուր մրցանակային ֆոնդ՝ 15,000 ԱՄՆ դոլար՝ 3 հաղթող թիմերի համար
⌛Դիմելու վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 1, 2024թ․
Բաց մի՛ թողեք նորարար լուծումներ առաջարկելու, համագործակցելու և փոփոխություններ ստեղծելու այս յուրօրինակ հնարավորությունը։
Շտապեք դիմել
https://bit.ly/4ewV7HO
Facebook event link
Instagram event link
LinkedIn event link
Backend Navigator ԱՆՎՃԱՐ օնլայն դասընթաց ACA-ում 💫
🚀Հետաքրքրվա՞ծ եք ծրագրավորման Backend լեզուներով՝ Python-ով, C#-ով, Java-ով, ուրեմն շտապե՜ք միանալ մեր հերթական Navigator անվճար դասընթացին։
👉Ի՞նչ կսովորեք
Դաս 1- Կծանոթանաք Python-ի հիմունքներին backend-ի մշակման համար
Դաս 2- Կծանոթանաք Java լեզվի առանձնահատկություններին
Դաս 3- Կբացահայտեք C#-ի հնարավորությունները backend-ում
Դաս 4- ACA-ի backend դասընթացի շրջանավարտը կկիսվի կարիերայի հաջողության իր փորձով ու կպատասխանի հարցերին։
🔗 Դասընթացի տևողությունը՝ 2 շաբաթ (շաբաթական 2 դաս)
👨💻Բաց մի’ թողեք Backend-ին ծանոթանալու և հարցերի պատասխանները գտնելու պահը.
Գրանցվե’ք այստեղ 👉https://bootcamps.aca.am/backendnavigator#rec822420132
👀Գիտեի՞ք, որ ստեղնաշարը, որը հիմա օգտագործում եք, ունի գրեթե 200 տարվա պատմություն։
Ծանոթացեք Քրիստոֆեր Լաթամ Շոլզի հետ՝ ամսագրի խմբագիր և քաղաքական գործիչ, ով 1868 թվականին նախագծել է առաջին գործնական գրամեքենան և մշակել QWERTY դասավորությունը, որն այսօր օգտագործում են մեզնից շատերը:
⌨️Սկզբում QWERTY դասավորությունը բաժանում էր հաճախ օգտագործվող տառերը միմյանցից:
Շոուլսը, հավանաբար, երբեք չէր պատկերացնի, որ իր գյուտը կդառնա համաշխարհային ստանդարտ, որը ոչ միայն կօգտագործվի գրամեքենաների դարաշրջանում, այլև անցում կկատարի համակարգիչների և թվային սարքերի դարաշրջան: 💡
Եթե հետաքրքրվում ես դիզայնով, բայց դեռ չես գրանցվել Դիզայնի օրվան, եկել ենք հիշեցնելու, որ մնացել է 2 օր 🫣
🔮 Այս կիրակի գալով ACA` դու կունենաս հնարավորություն՝
- Ծանոթանալ գրաֆիկ դիզայնին, UX/UI-ին, UX Writing-ին ու UX Research-ին՝ ստանալով բոլոր հարցերիդ պատասխանները
- Մասնակցել դիզայն վորքշոփի ու անչափ հետաքրքիր քննարկումների
- Շփվել ու կապեր հաստատել ոլորտի առաջատարների հետ
- Տեղում գրանցվել ու ընդունվել քո նախընտրած դիզայն դասընթացին՝ ստանալով 30.000 դրամի զեղչ
✨Մի խոսքով՝ միասին խոսելու ենք դիզայնի մասին, քննարկելու բոլոր հետաքրքրող հարցերն ու հասկանալու՝ ինչի՞ց սկսել։
Շտապի՜ր գրանցվել ու պահել տեղդ հիմա 👉 https://forms.gle/EMLSsXhWYsZ3Ti3i7
Սա հիանալի հնարավորություն է կիրակին դարձնել արդյունավետ ու սկսել ուղին դիզայնում 😎
🗓️Ե՞րբ՝ նոյեմբերի 24-ին՝ 11:00-ին
📍Որտե՞ղ՝ ACA-ում՝ Հակոբ Հակոբյան 3 (Մերգելյան ինստիտուտ)
Սպասելու ենք 🥰
QA-ը՝ որպես Software Development-ի անհայտ հերոս
✨Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է տեղի ունենում «կուլիսների հետևում», որպեսզի ձեր սիրելի հավելվածները առանց խնդիրների աշխատեն:
QA-ները (Որակի ապահովման մասնագետները), մասնագետներ են, ովքեր գտնում և ուղղում են կոդի մեջ առկա սխալները։🕵️♀️💻
Նրանք փորձարկում են, հետևում և վերացնում են հավելվածի կամ ծրագրաշարի բոլոր թերությունները՝ համոզվելու համար, որ այն անթերի է աշխատում:
QA-ն իր մեջ ներառում է նաև օգտատերերի փորձի բարելավումը, վստահության ձևավորումը և պրոդուկտի հաջողության ապահովումը: 🎯
Մեքենայական ուսուցու՞մ, թե՞ ավանդական ծրագրավորում 💡
📌 Ավանդական ծրագրավորման մեջ համակարգիչը հետևում է քայլ առ քայլ հրահանգներին, որը գրվում է կոդի տեսքով: Ծրագրավորողն ինքն է վերահսկում յուրաքանչյուր մանրուք:
🔗 Մեքենայական ուսուցման դեպքում հրահանգներ գրելու փոխարեն մոդելին տալիս եք տվյալներ և թույլ տալիս, որ նա ինքնուրույն գտնի օրինաչափություններ: Դու տալիս ես ծրագրին հրահանգներ, և ժամանակի ընթացքում սովորելով՝ այն դառնում է ավելի խելացի։
👉 Այսպիսով, եթե փնտրում ես հստակ կառավարման մեթոդ, ավանդական ծրագրավորումը հիանալի ընտրություն կլինի։ Իսկ եթե ցանկանում ես ունենալ օգնական, որը ինքնուրույն սովորում և զարգանում է, ապա մեքենայական ուսուցումն է քո ապագան։
💻Սկսնակ գրաֆիկ դիզայների հաստիք, Հայասի Գրուպ ՍՊԸ-ում։
📍Հիմնական պահանջներից են՝
—Աշխատանքային փորձ (ցանկալի է տպագրատանը)
—Փորձառություն տպագիր և թվային մարքեթինգի նյութերի ստեղծման մեջ
—Photoshop և Illustrator-ի տիրապետում
—Ստեղծագործական և վերլուծական միտք
—Թիմային աշխատանքի հմտություն
—Բակալավրի աստիճան գրաֆիկական դիզայնում, արվեստում կամ հարակից ոլորտում
—Տպագիր և թվային գովազդի ստեղծման փորձ
Դիմելու համար, անցեք հղումով 👉 այստեղ
💻IT Business and Data Analyst Internship-ի հնարավորություն DataArt- ում։
🔍Հիմնական պահանջներից են՝
- Asset Management / Investment Management domain-ի փորձ (CFA հավաստագիրը կդիտարկվի, որպես առավելություն)
- Գերազանց վերլուծական և խնդիրներ լուծելու հմտություններ
- Հաղորդակցման հմտություններ
- Խոսակցական անգլերեն
📍Ավելի մանրամասն հաստիքի մասին կարող եք կարդալ և դիմել այստեղ
Technical Support-ի միանգամից մի քանի ազատ հաստիքներ 👇
1. VXSoft-ում
Գլխավոր պահանջներից են՝
- Համակարգչային գերազանց գիտելիքները,
- Հաճախորդների տեխնիկական սպասարկման որոշակի փորձը,
- Խնդիրների լուծման, բանավոր և գրավոր հաղորդակցության ամուր հմտություններ և այլն
Մանրամասներին ծանոթացեք այստեղ, իսկ Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն
hr@vxsoft.com էլ. հասցեին
2. Imagine Live -ում
📌 Պահանջներից են տեխնիկական գործընթացների և գործիքների ընդհանուր իմացությունը
Մանրամասների և դիմելու համար՝ այստեղ
3. Dial Tel-ում
📌 Որտեղ պահանջվում են 2 տարվա փորձ ոլորտում, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն, տեխնիկական խնդիրներ լուծելու հմտություն և այլն
դիմելու համար՝ այստեղ
Եկել ենք ձեզ հրավիրենք ACA` ընդունելության օրվա 🤩
Ինչու՞ մասնակցել👇
- Կստանաս բոլոր հարցերիդ պատասխանները
- Կծամոթանաս բոլոր դասընթացներին ու կշփվես ոլորտի առաջատար դասախոսների հետ
- Կունենաս հնարավորություն ընդունվել ACA հենց նույն օրը՝ անցնելով ընդունելության բոլոր փուլերը՝ քննություն, հարցազրույց և այլն
Կստանաս 30.000 դրամ ԶԵՂՉ՝ դասընթացին ընդունվելու դեպքում
🔗 Ե՞րբ՝ Նոյեմբերի 10-ին, ժամը՝ 11:00-16:00-ն
📌 Հասցեն՝ ACA, Հակոբ Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտ
📢Մուտքը ամբողջովին ԱՆՎՃԱՐ է՝ պարտադիր գրանցումով
Գրանցման հղումը՝ https://forms.gle/w1WLw8SAq4fZuNmA9
Գիտեի՞ք, որ 3D ֆիլմերի կոնցեպտը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբից: 🎥👓
Առաջին հանրային 3D ֆիլմը՝ «Սիրո ուժը», ցուցադրվել է 1922 թվականին և օգտագործվել է վաղ ստերեոսկոպիկ տեխնիկան։
Հանդիսատեսը դիտում էր կարմիր-կանաչ ակնոցներով, որոնք ստեղծում էին իրականության զգացողություն՝ զտելով էկրանին ներկայացված համընկնող պատկերները:
Այսօր 3D տեխնոլոգիաները կտրուկ զարգացել են՝ անցյալի կարմիր-կանաչ ակնոցներից վերածվելով բարձր հստակությամբ 3D էկրանների և վիրտուալ իրականության ականջակալների:
Գիտեի՞ք, որ 3D ֆիլմերի կոնցեպտը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբից: 🎥👓
Առաջին հանրային 3D ֆիլմը՝ «Սիրո ուժը», ցուցադրվել է 1922 թվականին և օգտագործվել է վաղ ստերեոսկոպիկ տեխնիկան։
Հանդիսատեսը դիտում էր կարմիր-կանաչ ակնոցներով, որոնք ստեղծում էին իրականության զգացողություն՝ զտելով էկրանին ներկայացված համընկնող պատկերները:
Այսօր 3D տեխնոլոգիաները կտրուկ զարգացել են՝ անցյալի կարմիր-կանաչ ակնոցներից վերածվելով բարձր հստակությամբ 3D էկրանների և վիրտուալ իրականության ականջակալների:
AI-ը վերափոխում է նաև արվեստի աշխարհը: 🖼️✨
AI-ն նոր հնարավորություններ է տալիս ստեղծագործական արտահայտման համար՝ թվային նկարներ ստեղծելուց մինչև երաժշտություն գեներացնելը: Ահա թե ինչ ազդեցություն է AI-ը թողնում արվեստում.
1. AI-ը կարող է ստեղծել արվեստի բնօրինակ գործեր՝ սովորելով գոյություն ունեցող գործերից, ստեղծելով նոր վիզուալներ, աբստրակտ դիզայն և նույնիսկ ֆոտոռեալիստական պատկերներ: Այն անվանվում է Գեներատիվ արվեստ։ 🎨
2. AI գործիքները, ինչպիսիք են Jukedeck-ը և Magenta-ն, հնարավորություն են տալիս ստեղծել տարբեր երաժշտական գործեր՝ դասականից մինչև փոփ՝ թույլ տալով երաժիշտներին ստեղծագործոլ տեխնոլոգիայի հետ զուգահեռ: 🎶
3. AI-ը կարող է վերլուծել նաև մարդու շարժումը և ստեղծել նոր պարային համարներ՝ զարմանալի կերպով միաձուլելով տեխնոլոգիան կատարողական արվեստի հետ: 💃🤖
🚀
Հարց է առաջանում՝ արդյո՞ք AI-ն ինքնին արվեստ է, թե՞ պարզապես գործիք, որն օգտագործվում է արվեստի գործեր ստեղծելու համար: 🤔
Ժուկով ժամանակով, Վիկտորիանական Լոնդոնում Չարլզ Բեբիջ անունով մի գյուտարար երազում էր ստեղծել կախարդական մեքենա բարդ հաշվարկներ կատարելու համար: Նա ստեղծեց Difference Engine-ը, շարժակների և լծակների մեխանիկական հնարքը, որը նախատեսված էր «ձանձրալի» մաթեմատիկայի ավտոմատացման համար: 🧮✨
Բայց Բեբիջի երևակայությունն էլ ավելի կատարելագործվեց։ Նա պատկերացնում էր վերլուծական շարժիչը՝ ծրագրավորվող մեխանիկական ուղեղ, որը կարող էր լուծել ցանկացած խնդիր՝ օգտագործելով առեղծվածային դակիչ քարտեր՝ տվյալներ մուտքագրելու համար: Դա նախադրյալ էր այն համակարգիչների համար, որոնք մենք այսօր օգտագործում ենք: 💡🔧
Դե իսկ Ադա Լավլեյսը, շուտով նկատեց Բեբիջի մեքենայի ներուժը՝ ստեղծելու ոչ միայն թվեր, այլև արվեստ և երաժշտություն: Նա գրել է առաջին ալգորիթմը՝ հիմք դնելով ապագա նորարարությունների համար: 🌟📝
Չնայած Բեբիջի մեքենաները մնացին անավարտ, նրանց ժառանգությունը ոգեշնչեց ապագա գյուտարարներին և հիմք դրեց ժամանակակից հաշվարկների համար:
Вже доступно! Дослідження Telegram за 2025 — головні інсайти року 
