Armenian Code Academy
Kanalga Telegram’da o‘tish
Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին:
Ko'proq ko'rsatish2 393
Obunachilar
+124 soatlar
-77 kunlar
-1330 kunlar
Postlar arxiv
📢 Մեծ ոգևորությամբ հայտարարում ենք Ameriabank-ի MyInvest հարթակի հետ իրականացվող Ներդրումային գրագիտության զարգացման ծրագրի մեկնարկի մասին, որը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել ներդրումների ոլորտը և վերածել գումարը եկամուտի։
🔹 Ծրագիրը ներառում է մի շարք դասընթացներ, վեբինարներ, տեղեկատվական հանդիպումներ տեխնոլոգիական ընկերություններում և համալսարաններում ամբողջ տարվա ընթացքում։
Եվ այսպես, հայտարարում ենք «Ներդրումներ 0-ից» ԱՆՎՃԱՐ օֆլայն դասընթաց՝ MyInvest-ի և ACA-ի կողմից։
Ինչու՞ մասնակցել դասընթացին 👇
- Կսովորեք, թե ինչու՞ են ներդրումները կարևոր մեր օրերում
- Կծանոթանաք ներդրումային գործիքներին և կհասկանաք՝ ինչպե՞ս ընտրել բաժնետոմսեր, պարտատոմսեր, ներդրումային ֆոնդեր
- Կկարողանաք կազմել ճիշտ ներդրումային պորտֆել
- Կիմանաք, թե որտե՞ղ և ինչպե՞ս գնել արժեթղթեր
💸Սա հիանալի հնարավորություն է գումարը գրագետ տնօրինելու, ներդրումներ կատարելու և այն եկամուտ դարձնելու համար։
💡Դասընթացի ձևաչափը՝ օֆլայն
🔗Տևողությունը՝ 6 շաբաթ
📌Վայրը՝ Հակոբ Հակոբյան 3
Եթե դու էլ ես լսել ֆինանսական ներդրումներ կատարելու կարևորության մասին, բայց չես հասկացել՝ որտեղի՞ց սկսել, ապա 👉 շտապի՜ր միանալ դասընթացին։
🚀 Ինչու՞ են կարևոր IT Project Manager-ները
📌Agile նախագծերը ավարտին են հասցվում 28% ավելի արագ:
Agile մեթոդիկան օգնում է նախագծերը ավարտել ավելի արագ և արդյունավետ։
PMI-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Agile նախագծերը 28% ավելի արագ են ավարտվում, քան ավանդական մեթոդներով կառավարվող նախագծերը։
📌Ավելորդ ծախսերը կառավարվելու դեպքում, դրանք հնարավոր է նվազեցնել 30%-ով
Գործընթացների ռիսկերի կառավարման միջոցով IT նախագծեր ղեկավարողները կարող են նվազեցնել ծախսերը՝ մինչև 30%։
📌Սերտիֆիկացված IT Project Manager-ները ունեն 22% ավելի բարձր հաջողության մակարդակ:
PMI-ի Earning Power զեկույցի համաձայն, սերտիֆիկացված IT Project Manager-ները ունեն 22%-ով ավելի բարձր հաջողության մակարդակ իրենց նախագծերում, քան սերտիֆիկատ չունեցողները:
🫣Եթե ցանկանում եք լինել այն 22%-ում, ովքեր հասնում են ավելի բարձր հաջողության, միացեք մեր կուրսին
📊Մարքեթինգը՝ փաստերով
Մարդիկ չեն գնում լավագույն ապրանքը։
Նրանք գնում են այն, ինչ ճանաչում են, ինչն իրենց հուզում է և ինչը տպավորվում է։
✅ Զգացմունքներ
70%-ը գնում Է կատարում հիմնվելով զգացածի վրա, ոչ թե այն բանի, թե ինչ է վաճառվում։
Ոչ թե ապրանքն է վաճառվում, այլ զգացողությունը։
✅ ՈՒշադրություն
Ունես ընդամենը 3 վայրկյան, որ գրավես հաճախորդի ուշադրությունը։
Եթե քո վերնագիրը չգրավեց 3 վայրկյանում ապա վաճառք ամենայն հավանականությամբ չի լինի։
Միջինում, 8-ից 10 մարդ կարդում է միայն վերնագիրը, իսկ միայն 2-ը՝ ամբողջ բովանդակությունը։
✅ Վիզուալ տեսք
Գույները կարող են ավելացնել բրենդի ճանաչելիությունը։
Լոյոլայի համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գույնը կարող է մինչև 80% բարձրացնել բրենդի ճանաչելիությունը։
✅ Վստահություն
Մարդկանց 90%-ը վստահում Է ուրիշ օգտատերերի ստեղծած բովանդակությանը, ոչ թե գովազդներին։
Հետևաբար՝ իրական կարծիքները, influencer-ների հետ համագործակցությունը, community-ն՝ վճռորոշ դեր են խաղում որոշում կատարելու հարցում։
💡 Եթե արդեն հասկացար, որ միայն “պոստ անելը” մարքեթինգ չէ, ու պատրաստ ես խորանալ իրական մարքեթինգի մեջ 👉 միացիր մարքեթինգի մեր կուրսին։
🚀 Halper AI-ը հայտարարում է պրակտիկայի հնարավորություն
Halper AI-ը՝ արագ զարգացող տեխնոլոգիական ստարտափ է, որը փնտրում է տաղանդավոր պրակտիկանտների տարբեր ուղղություններով՝ միանալու իր առաքելությանը:
💼 Պրակտիկայի Հնարավորություններ՝
-Python
-React
-Մեքենայական ուսուցում և տվյալագիտություն
-DevOps
-Գրաֆիկ դիզայն
-Թվային մարքեթինգ
🔧 Ինչ Է Առաջարկվում՝
3-ամսյա պրակտիկա, որի ընթացքում կաշխատես Google, McKinsey և JF Media-ի նախկին աշխատակիցների հետ
Հաջող պրակտիկայից հետո՝ աշխատանքի առաջարկ:
👇Իդեալական թեկնածուները՝
- ունեն արագ սովորելու հմտություն
-կարող են աշխատել գործիքներով ինչպիսիք են՝ Cursor, Deepseek, կամ ցանկացած այլ գործիքով, որն օգնում է հասնել արդյունքի
-Կենտրոնանում են արդյունքի վրա, ոչ թե կատարյալ կոդի
✅ Հետաքրքրված ես՞
📍Ուղարկիր նամակ eduard@halper.ai էլ․ հասցեին՝ վերնագրում նշելով “Internship”։
💻 DevSoft AM-ը փնտրում է Junior Support Developer-ի
Պահանջվող որակավորումներ👇
✔ Բակալավրի աստիճան համակարգչային գիտությունների/Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում կամ համարժեք մասնագիտությամբ։ Մենք նաև ընդունում ենք նորավարտ ուսանողներին։
✔ C# կամ JavaScript լեզուների լավ իմացություն։
✔ .NET հարթակի կամ վեբ տեխնոլոգիաների (React, Angular, Vue, jQuery) հիմնական իմացություն։
✔ Անգլերեն լեզվի գերազանց հաղորդակցման հմտություններ՝ հաճախորդների և թիմակիցների հետ արդյունավետ աշխատանքի համար։
✔ Հաճախորդի պահանջները վերլուծելու և գնահատելու կարողություն։
✔ Մեր արտադրանքների և հաճախորդների նախագծերի ծրագրային կոդը վերլուծելու և սխալները հայտնաբերելու կարողություն։
📍Մանրամասների և դիմելու համար անցեք 👉 հղումով
🎮 Storytelling-ը՝ դիզայնի միջոցով. Հանդիպում Concept Haus-ի հիմնադիր Արթ Բաբայանի հետ։
Ապրիլի 17-ին հրավիրում ենք քեզ ACA` լսելու AAA խաղերի, դիզայնի միջոցով խոսելու, համաշխարհային խաղստեղծող ընկերությունների հետ համագործակցության մասին։
🔊 Հանդիպման ընթացքում Concept Haus ստուդիայի հիմնադիր և CEO Արթ Բաբայանը կկիսվի իր փորձով այնպիսի նախագծերից, ինչպիսիք են Call of Duty-ն, Star Wars-ը և Destiny-ն, որտեղ վիզուալ ոճն ու պատմությունը աշխատում են ձեռք ձեռքի տված։
Եթե հետաքրքրված ես դիզայնով, մարքեթինգով, խաղերով կամ ցանկանում ես ուղղակի իմանալ, թե ինչպե՞ս է դիզայնը պատմում նախագծի մասին, ապա բաց մի թող այս հնարավորությունը։
Ե՞րբ՝ 📅 Ապրիլի 17 | 🕖 19:00
Որտե՞ղ՝ 📍 Հակոբ Հակոբյան 3, Մերգելյանի ինստիտուտ
✅ Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ։
Հասցրու’ գրանցվել 👉 ԱՅՍՏԵՂ
Միացե՛ք մեզ՝ PostgreSQL-ի արդյունավետության և անվտանգության վերաբերյալ հետաքրքիր քննարկմանը։
"Smart Queries, Secure Databases: Selectivity Estimation & PostgreSQL Security Best Practices" meetup-ում Լիանա Դարբինյանը կխոսի selectivity estimation-ի գաղափարի մասին՝ PostgreSQL-ում կարևոր մեխանիզմ, որն ազդում է հարցումների պլանավորման արդյունավետության վրա։
👩💻 "360 Degree View of Postgres Security" առցանց սեսիայի ընթացքում՝ Crunchy Data-ի ներկայացուցիչ Էլիզաբեթը կխոսի PostgreSQL բազան անվտանգ դարձնելու հիմնական սկզբունքների մասին։
🇺🇸 Meetup-ի անցկացման լեզուն անգլերենն է։
🗓️ Օրակարգ
16:30 – Գրանցում
16:45 - 17:15 – Smart Queries, Secure Databases: Selectivity Estimation & PostgreSQL Security Best Practices"
17:15 – Սուրճի ընդմիջում
17:30 - 18:00 – "360 Degree View of Postgres Security" առցանց ելույթ
18:00 - 18:15 – Հարց ու պատասխան
18:15 - 20:00 – նեթվորքինգ սննդի 🍕 և ըմպելիքների 🧃 ուղեկցությամբ
📍Միջոցառման մանրամասներ
📅 Ապրիլի 26, 2025 | Ժամը 16:30
🏠 Armenian Code Academy (Երևան, Հակոբ Հակոբյան 3)
մասնակվության համար նախորոք գրանցվել 👉 հղումով
Մտածե՞լ ես թվային մարքեթինգի մասնագետ դառնալու մասին 🫣
📢 Ճիշտ ժամանակն է անել առաջին քայլն ու մասնակցել դասընթացի ACA-ում։
Ինչու՞ հենց այս դասընթացը 👇
- Այն կազմված է 5 բլոկներից ու տալիս է ամբողջական պատկերացում թվային մարքեթինգի մասին ( Introduction to Digital Marketing, SEO, Content Marketing, PPC, SMM)։
- Յուրաքանչյուր բլոկի նյութը ներկայացնում է տվյալ ուղղությամբ մասնագիտական հարուստ փորձ ունեցող դասախոսը
- Հիմնական ուղղություններից բացի դասընթացը ներառում է լրացուցիչ դասախոսություններ՝ Email Marketing-ի, Influencer Marketing-ի և CV Creation-ի մասին։
🔥Սա հիանալի հնարավորություն է, որ 3 ամսում ձեռք բերես անհրաժեշտ գիտելիքներն ու սկսես կարիերադ մարքեթինգում։
Դիմի’ր դասընթացին 👉 ԱՅՍՏԵՂ
Բացահայտի’ր քեզ INKOMPASS ինթերնշիփի հետ 🔥
Philip Morris International-ը հայտարարում է INKOMPASS եզակի ինթերնշիփ ծրագրի մեկնարկը Հայաստանում, որը հնարավորություն կտա բացահայտել ինքդ քեզ՝ փորձելով իրական աշխատանքային մարտահրավերներ և շփվելով բազմազան աշխատանքային մշակույթների հետ։
🧠 Ինթերնշիփի ընթացքում դու կունենաս հնարավորություն՝
- աշխատելու իրական բիզնես նախագծերի վրա ու ձեռք բերելու հմտություններ, որոնք կգործեն ամենուր
- ստեղծելու միջազգային կապեր ու ցանց
- ստանալու անհատական feedback ու մենթորություն
🖇️Ինթերնշիփը վճարվող է՝ 6 ամիս տևողությամբ
🖇️Ինթերններ այս տարի ընդունվելու են հետևյալ բաժիններում՝
- Իրավաբանություն
- Մարքեթինգ
- Ֆինանսներ և հաշվապահություն
- Փորձարարական ինժեներիա / Լաբորատոր տեխնիկ
- Նորարարությունների կառավարում / Նախագծերի կառավարում
- Համակարգերի ու գիտելիքի կառավարում
- Պլանավորում
- Մեքենայական ուսուցում / Արհեստական բանականություն / Սերնդային ԱԲ (GenAI)
- Տվյալների վերլուծություն
- Տվյալների ինտեգրման ինժեներիա
- Վիճակագրական տվյալների վերլուծություն
🚀 Ինթերնշիփերին կարող են դիմել բակալավրիատի վերջին կուրսի կամ մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաև 2023/2024թ․ շրջանավարտները։
Անհրաժեշտ է՝
✅Գերազանց տիրապետել հայերենի և լավ՝ անգլերենի
✅ Պատրաստ լինել սովորել, զարգանալ ու սկսել կարիերա
🎯Դիմելու համար Լրացրու’ առցանց դիմումը՝ ԱՅՍՏԵՂ
Դե իսկ հիմա՝ կարևոր լուրը 🔥
Ապրիլի 22-ին ACA-ը, JetBrains-ի հետ համատեղ անցկացնում է Java Night meetup-ը ⚡️
Սա անփոխարինելի փորձառություն է ոլորտի առաջատար ընկերության ներկայացուցիչ Տագիր Վալեևին լսելու և մասնագիտական նոր գիտելիք ստանալու համար։
Մուտքը ազատ է, բայց հասցրե՜ք գրանցվել 🫣
Ո՞րն էր գլխավոր պատճառը, որ JetBrains-ը ստեղծեց IntelliJ IDEA-ը։
Հե՜յ
Այսօր հետաքրքիր Quiz ենք պատրաստել մի ընկերության մասին, որի անունը լսել է յուրաքանչյուր ծրագրավորող
Խոսքը JetBrains-ի մասին է 🔥
Եկեք հասկանանք՝ ինչքանո՞վ եք ծանոթ ընկերությանը👇🏻
Առաջին վերբեռնված լուսանկարը ինտերնետում մեմ է եղել
Մինչ աշխարհը դեռ չէր լսել TikTok-ի, մեմերի կամ նույնիսկ Google-ի մասին, մի խումբ կին գիտնականներ՝ ատլասե զգեստներով, բեմ էին բարձրացել ու պատահմամբ պատմություն էին կերտել։
1992-ին, համաշխարհային ցանցի ստեղծող Թիմ Բերներս-Լին փորձարկում էր, թե ինչպես կարելի է ինտերնետային էջում պատկեր վերբեռնել։ Այդ նպատակով նա վերցրեց "Les Horribles Cernettes" խմբի լուսանկարն ու բեռնեց վեբ էջում։
Ովքե՞ր էին նրանք
Նրանք իրենց անվանում էին "Les Horribles Cernettes"։ Թարգմանաբար՝ «Սարսափելի CERN-ցիները»։
Փոփ խմբակ, որի անդամները աշխատում էին կամ կապված էին աշխարհի ամենահայտնի գիտական կենտրոններից մեկի՝ CERN-ի հետ։
Միացեք TeamViewer-ին՝ որպես QA Engineer Intern 📌
Սա հիանալի հնարավորություն է արագ զարգացող տեխնոլոգիական ընկերությունում գործնական փորձ ձեռք բերելու համար:
Հիմնական պահանջներ👇
- Սովորել եք Computer Science բաժնում
- Հիմնական QA գիտելիքներ
- MacOS/բջջային հեռախոսների թեստավորման փորձը առավելություն է
- Մեծ հետաքրքրություն կոդավորման/սկրիպտավորման նկատմամբ
🔗Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցեք հետևյալ հղումով
🚀 Սովորի՛ր անվճար և ստացի՛ր աշխատանքի հնարավորություն:
STATECS ընկերությունը սկսում է անվճար SAS լեզվի մեկամսյա դասընթաց, որի ավարտին լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողները կստանան STATECS-ի թիմին միանալու հնարավորություն։
🎯STATECS-ը տվյալների վերլուծությամբ զբաղվող առաջատար միջազգային ընկերություն է։ Այն մատուցում է ծառայություններ մի շարք արտասահմանյան դեղագործական ընկերությունների՝ մասնակցելով տարատեսակ կլինիկական ուսումնասիրությունների բարեհաջող իրականցմանը։
✅ տևողություն՝ 1 ամիս
✅ գրաֆիկ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ 19:00-21:00
✅ ֆորմատ՝ օֆֆլայն
📌Դասընթացին դիմելու համար կարող եք ուղարկել ձեր CV-ն training.sas@statecs.com էլ. հասցեին, իսկ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
❗️ Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ Ապրիլի 14
