uk
Feedback

Не попадись на ботовода! Telemetrio знаходить і позначає такі канали мітками 👉 Хочеш бачити мітку, оформляй підписку

Armenian Code Academy

Armenian Code Academy

Відкрити в Telegram

Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին: Կապ մեզ հետ 👉 https://t.me/armenian_code_academy

Показати більше
2 347
Підписники
Немає даних24 години
-97 днів
-3130 днів
Архів дописів
📢 Ուրախ ենք տեղեկացնել, որ բաց է Հետազոտությունների և զարգացման (Research & Development (R&D)) պրակտիկայի ծրագիրը՝ նախատեսված այն ուսանողների համար, ովքեր ոգևորված են գիտությամբ, տեխնոլոգիաներով ու նորարարությամբ։ 🖇️ Հաստիքը՝ R&D պրակտիկանտ - Ֆորմատը՝ Գրասենյակային, լրիվ դրույքով - Տևողությունը՝ 10–12 շաբաթ - Մեկնարկը՝ Հունիսի վերջից - Թիմը՝ Հետազոտություններ և զարգացում 📌 Անհրաժեշտ է լինել ակտիվ, հետաքրքրասեր ու մանրամասնություններին ուշադրություն դարձնող ուսանող, ով ուզում է աշխատել գիտության ու տեխնոլոգիաների հատման կետում։ Դուք կունենաք հնարավորություն աշխատել փորձառու մասնագետների կողքին և իրական մասնակցություն կունենան կարևոր նախագծերի, որոնք նպաստում են գիտության առաջընթացին։ Բոլոր մանրամասների և դիմելու համար 👉  https://apply.workable.com/deeporigin/j/088567E95F/

🎉 ACA-ը հայտարարում է 1000 հատ՝ մինչև 100% կրթաթոշակների մասին 🎉 🎂Տոնելով մեր 10-ամյա ներդրումն ու բոլոր շրջանավարտների հաջողությունները՝ տրամադրում ենք 1000 հատ մինչև 100% կրթաթոշակ՝ մեր ամենապահանջված դասընթացների համար։ 🤗Կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են սովորել նոր մասնագիտություն ACA-ում։ Կրթաթոշակի չափը կորոշվի ըստ քննության կամ հարցազրույցի արդյունքների։ Բաց մի’ թող կրթաթոշակով սովորելու հնարավորությունը. դիմի’ր հիմա ⚡️ Գրանցվելու համար անցեք 👉 հղումով

Լավ լուր ունենք՝ Das Meta-ն փնտրում է DevOps Support Engineer-ի 🚨 Պարտադիր է՝ -Հետաքրքրություն կամ փորձ AWS, Kubernetes, Terraform-ում -Արագ սովորելու ունակություն -Անգլերենի լավ իմացություն Դիմելու և մանրամասների համար անցնեք 👉 հղումով

⚡️Ի՞նչն է իրականում աշխատում influencer մարքեթինգում։ Կարո՞ղ է արդյոք դա փոխել բիզնեսի ընթացքը, թե պարզապես միտք է, որը շատ ա
⚡️Ի՞նչն է իրականում աշխատում influencer մարքեթինգում։ Կարո՞ղ է արդյոք դա փոխել բիզնեսի ընթացքը, թե պարզապես միտք է, որը շատ արագ կմոռացվի։ Միացիր մեզ մայիսի 14-ին՝ բացահայտելու մարքեթինգային այս գործիքի իրական ներուժը Senior Influencer Marketing Manager Լուսինե Գրիգորյանի հետ։ 💡 Ի՞նչ կսովորես ✔ Ինչպես կառուցել արդյունավետ համագործակցություն ինֆլուենսերների հետ ✔ Ինչ սխալներից խուսափել ✔ Իրական օրինակներ՝ ինչպես influencer մարքեթինգը ազդել է արդյունքների վրա 📍 Վայր՝ Հակոբ Հակոբյան 3 🕒 Ժամանակ՝ 19:00 📅 Օր՝ Մայիսի 14 Մասնակցությունը բաց է բոլոր ցանկացողների համար։ Տեղերը սահմանափակ են՝ գրանցվիր հիմա և միացիր քննարկմանը։ 📩 Գրանցվիր այստեղ 👉 https://forms.gle/ieRt293ibvP4tpG2A

🚀 Մի քանի հետաքրքիր փաստեր գրաֆիկ դիզայնի մասին 💥 Մեր ուղեղը վիզուալ ինֆորմացիան հասկանում է 60,000 անգամ ավելի արագ, քան տեքստը։ 💥 Տառատեսակները կարող են փոխանցել էմոցիաներ և ձևավորել ապրանքանիշի բնույթը։ 💥 Սպիտակ տարածքը («white space») օգնում է դիզայնին շնչել ու դառցնում է այն ավելի ընթեռնելի։ Գրաֆիկ դիզայնի մեր դասընթացի ընթացքում կսովորես -Ի՞նչ է դիզայնը -Գունատեսություն -Գրատպություն (typography) -Կոմպոզիցիա -Design Thinking -Գրաֆիկ դիզայնի ուղղությունները -Ի՞նչ է դիզայն տրենդը -Հայտնի գրաֆիկ դիզայնի օրինակների վերլուծություն -«Չի կարելիներ», որոնք երբեմն կարելի են -Գրաֆիկ դիզայներներին անհրաժեշտ ծրագրերի ցանկ՝ ✅Adobe Photoshop ✅Adobe Illustration ✅Adobe InDesign Շտապիր գրանցվել 👉https://bootcamps.aca.am/graphicdesign

🚀 Լավ լուր Python-ի սիրահարների համար։ Մեկնարկում ենք 5 ամիս տևողությամբ Python Professional դասընթացը և առաջին 10 գրանցվողն
🚀 Լավ լուր Python-ի սիրահարների համար։ Մեկնարկում ենք 5 ամիս տևողությամբ Python Professional դասընթացը և առաջին 10 գրանցվողները կստանան 10% զեղչի հնարավորություն դասընթացի համար։ Եթե պատրաստ ես խորանալ Python ծրագրավորման մեջ, այս հնարավորությունը հենց քեզ համար է։ 📍 Տեղերը սահմափակ են։ 📍 Զեղչը հասանելի է միայն առաջին 10 գրանցվողներին։ Գրանցվելու համար 👉 անցնել հղումով

📢 Մեծ ոգևորությամբ հայտարարում ենք Ameriabank-ի MyInvest հարթակի հետ իրականացվող Ներդրումային գրագիտության զարգացման ծրագրի մեկնարկի մասին, որը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել ներդրումների ոլորտը և վերածել գումարը եկամուտի։ 🔹 Ծրագիրը ներառում է մի շարք դասընթացներ, վեբինարներ, տեղեկատվական հանդիպումներ տեխնոլոգիական ընկերություններում և համալսարաններում ամբողջ տարվա ընթացքում։ Եվ այսպես, հայտարարում ենք «Ներդրումներ 0-ից» ԱՆՎՃԱՐ օֆլայն դասընթաց՝ MyInvest-ի և ACA-ի կողմից։ Ինչու՞ մասնակցել դասընթացին 👇 - Կսովորեք, թե ինչու՞ են ներդրումները կարևոր մեր օրերում - Կծանոթանաք ներդրումային գործիքներին և կհասկանաք՝ ինչպե՞ս ընտրել բաժնետոմսեր, պարտատոմսեր, ներդրումային ֆոնդեր - Կկարողանաք կազմել ճիշտ ներդրումային պորտֆել - Կիմանաք, թե որտե՞ղ և ինչպե՞ս գնել արժեթղթեր 💸Սա հիանալի հնարավորություն է գումարը գրագետ տնօրինելու, ներդրումներ կատարելու և այն եկամուտ դարձնելու համար։ 💡Դասընթացի ձևաչափը՝ օֆլայն 🔗Տևողությունը՝ 6 շաբաթ 📌Վայրը՝ Հակոբ Հակոբյան 3 Եթե դու էլ ես լսել ֆինանսական ներդրումներ կատարելու կարևորության մասին, բայց չես հասկացել՝ որտեղի՞ց սկսել, ապա 👉 շտապի՜ր միանալ դասընթացին։

🚀 Ինչու՞ են կարևոր IT Project Manager-ները 📌Agile նախագծերը ավարտին են հասցվում 28% ավելի արագ: Agile մեթոդիկան օգնում է նախագծերը ավարտել ավելի արագ և արդյունավետ։ PMI-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Agile նախագծերը 28% ավելի արագ են ավարտվում, քան ավանդական մեթոդներով կառավարվող նախագծերը։ 📌Ավելորդ ծախսերը կառավարվելու դեպքում, դրանք հնարավոր է նվազեցնել 30%-ով Գործընթացների ռիսկերի կառավարման միջոցով IT նախագծեր ղեկավարողները կարող են նվազեցնել ծախսերը՝ մինչև 30%։ 📌Սերտիֆիկացված IT Project Manager-ները ունեն 22% ավելի բարձր հաջողության մակարդակ: PMI-ի Earning Power զեկույցի համաձայն, սերտիֆիկացված IT Project Manager-ները ունեն 22%-ով ավելի բարձր հաջողության մակարդակ իրենց նախագծերում, քան սերտիֆիկատ չունեցողները: 🫣Եթե ցանկանում եք լինել այն 22%-ում, ովքեր հասնում են ավելի բարձր հաջողության, միացեք մեր կուրսին

📊Մարքեթինգը՝ փաստերով Մարդիկ չեն գնում լավագույն ապրանքը։ Նրանք գնում են այն, ինչ ճանաչում են, ինչն իրենց հուզում է և ինչը տպավորվում է։ ✅ Զգացմունքներ 70%-ը գնում Է կատարում հիմնվելով զգացածի վրա, ոչ թե այն բանի, թե ինչ է վաճառվում։ Ոչ թե ապրանքն է վաճառվում, այլ զգացողությունը։ ✅ ՈՒշադրություն Ունես ընդամենը 3 վայրկյան, որ գրավես հաճախորդի ուշադրությունը։ Եթե քո վերնագիրը չգրավեց 3 վայրկյանում ապա վաճառք ամենայն հավանականությամբ չի լինի։ Միջինում, 8-ից 10 մարդ կարդում է միայն վերնագիրը, իսկ միայն 2-ը՝ ամբողջ բովանդակությունը։ ✅ Վիզուալ տեսք Գույները կարող են ավելացնել բրենդի ճանաչելիությունը։ Լոյոլայի համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գույնը կարող է մինչև 80% բարձրացնել բրենդի ճանաչելիությունը։ ✅ Վստահություն Մարդկանց 90%-ը վստահում Է ուրիշ օգտատերերի ստեղծած բովանդակությանը, ոչ թե գովազդներին։ Հետևաբար՝ իրական կարծիքները, influencer-ների հետ համագործակցությունը, community-ն՝ վճռորոշ դեր են խաղում որոշում կատարելու հարցում։ 💡 Եթե արդեն հասկացար, որ միայն “պոստ անելը” մարքեթինգ չէ, ու պատրաստ ես խորանալ իրական մարքեթինգի մեջ 👉 միացիր մարքեթինգի մեր կուրսին։

🚀 Halper AI-ը հայտարարում է պրակտիկայի հնարավորություն Halper AI-ը՝ արագ զարգացող տեխնոլոգիական ստարտափ է, որը փնտրում է տաղանդավոր պրակտիկանտների տարբեր ուղղություններով՝ միանալու իր առաքելությանը: 💼 Պրակտիկայի Հնարավորություններ՝ -Python -React -Մեքենայական ուսուցում և տվյալագիտություն -DevOps -Գրաֆիկ դիզայն -Թվային մարքեթինգ 🔧 Ինչ Է Առաջարկվում՝ 3-ամսյա պրակտիկա, որի ընթացքում կաշխատես Google, McKinsey և JF Media-ի նախկին աշխատակիցների հետ Հաջող պրակտիկայից հետո՝ աշխատանքի առաջարկ: 👇Իդեալական թեկնածուները՝ - ունեն արագ սովորելու հմտություն -կարող են աշխատել գործիքներով ինչպիսիք են՝ Cursor, Deepseek, կամ ցանկացած այլ գործիքով, որն օգնում է հասնել արդյունքի -Կենտրոնանում են արդյունքի վրա, ոչ թե կատարյալ կոդի ✅ Հետաքրքրված ես՞ 📍Ուղարկիր նամակ eduard@halper.ai էլ․ հասցեին՝ վերնագրում նշելով “Internship”։

💻 DevSoft AM-ը փնտրում է Junior Support Developer-ի Պահանջվող որակավորումներ👇 ✔ Բակալավրի աստիճան համակարգչային գիտությունների/Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում կամ համարժեք մասնագիտությամբ։ Մենք նաև ընդունում ենք նորավարտ ուսանողներին։ ✔ C# կամ JavaScript լեզուների լավ իմացություն։ ✔ .NET հարթակի կամ վեբ տեխնոլոգիաների (React, Angular, Vue, jQuery) հիմնական իմացություն։ ✔ Անգլերեն լեզվի գերազանց հաղորդակցման հմտություններ՝ հաճախորդների և թիմակիցների հետ արդյունավետ աշխատանքի համար։ ✔ Հաճախորդի պահանջները վերլուծելու և գնահատելու կարողություն։ ✔ Մեր արտադրանքների և հաճախորդների նախագծերի ծրագրային կոդը վերլուծելու և սխալները հայտնաբերելու կարողություն։ 📍Մանրամասների և դիմելու համար անցեք 👉 հղումով

🎮 Storytelling-ը՝ դիզայնի միջոցով. Հանդիպում Concept Haus-ի հիմնադիր Արթ Բաբայանի հետ։ Ապրիլի 17-ին հրավիրում ենք քեզ ACA` լսելու AAA խաղերի, դիզայնի միջոցով խոսելու, համաշխարհային խաղստեղծող ընկերությունների հետ համագործակցության մասին։ 🔊 Հանդիպման ընթացքում Concept Haus ստուդիայի հիմնադիր և CEO Արթ Բաբայանը կկիսվի իր փորձով այնպիսի նախագծերից, ինչպիսիք են Call of Duty-ն, Star Wars-ը և Destiny-ն, որտեղ վիզուալ ոճն ու պատմությունը աշխատում են ձեռք ձեռքի տված։ Եթե հետաքրքրված ես դիզայնով, մարքեթինգով, խաղերով կամ ցանկանում ես ուղղակի իմանալ, թե ինչպե՞ս է դիզայնը պատմում նախագծի մասին, ապա բաց մի թող այս հնարավորությունը։ Ե՞րբ՝ 📅 Ապրիլի 17 | 🕖 19:00 Որտե՞ղ՝ 📍 Հակոբ Հակոբյան 3, Մերգելյանի ինստիտուտ ✅ Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ։ Հասցրու’ գրանցվել 👉 ԱՅՍՏԵՂ

Միացե՛ք մեզ՝ PostgreSQL-ի արդյունավետության և անվտանգության վերաբերյալ հետաքրքիր քննարկմանը։ "Smart Queries, Secure Databases: Selectivity Estimation & PostgreSQL Security Best Practices" meetup-ում Լիանա Դարբինյանը կխոսի selectivity estimation-ի գաղափարի մասին՝ PostgreSQL-ում կարևոր մեխանիզմ, որն ազդում է հարցումների պլանավորման արդյունավետության վրա։ 👩‍💻 "360 Degree View of Postgres Security" առցանց սեսիայի ընթացքում՝ Crunchy Data-ի ներկայացուցիչ Էլիզաբեթը կխոսի PostgreSQL բազան անվտանգ դարձնելու հիմնական սկզբունքների մասին։ 🇺🇸 Meetup-ի անցկացման լեզուն անգլերենն է։ 🗓️ Օրակարգ 16:30 – Գրանցում 16:45 - 17:15 – Smart Queries, Secure Databases: Selectivity Estimation & PostgreSQL Security Best Practices" 17:15 – Սուրճի ընդմիջում 17:30 - 18:00 – "360 Degree View of Postgres Security" առցանց ելույթ 18:00 - 18:15 – Հարց ու պատասխան 18:15 - 20:00 – նեթվորքինգ սննդի 🍕 և ըմպելիքների 🧃 ուղեկցությամբ 📍Միջոցառման մանրամասներ 📅 Ապրիլի 26, 2025 | Ժամը 16:30 🏠 Armenian Code Academy (Երևան, Հակոբ Հակոբյան 3) մասնակվության համար նախորոք գրանցվել 👉 հղումով

Մտածե՞լ ես թվային մարքեթինգի մասնագետ դառնալու մասին 🫣 📢 Ճիշտ ժամանակն է անել առաջին քայլն ու մասնակցել դասընթացի ACA-ում։ Ինչու՞ հենց այս դասընթացը 👇 - Այն կազմված է 5 բլոկներից ու տալիս է ամբողջական պատկերացում թվային մարքեթինգի մասին ( Introduction to Digital Marketing, SEO, Content Marketing, PPC, SMM)։ - Յուրաքանչյուր բլոկի նյութը ներկայացնում է տվյալ ուղղությամբ մասնագիտական հարուստ փորձ ունեցող դասախոսը - Հիմնական ուղղություններից բացի դասընթացը ներառում է լրացուցիչ դասախոսություններ՝ Email Marketing-ի, Influencer Marketing-ի և CV Creation-ի մասին։ 🔥Սա հիանալի հնարավորություն է, որ 3 ամսում ձեռք բերես անհրաժեշտ գիտելիքներն ու սկսես կարիերադ մարքեթինգում։ Դիմի’ր դասընթացին 👉 ԱՅՍՏԵՂ

Բացահայտի’ր քեզ INKOMPASS ինթերնշիփի հետ 🔥 Philip Morris International-ը հայտարարում է INKOMPASS եզակի ինթերնշիփ ծրագրի մեկնարկը Հայաստանում, որը հնարավորություն կտա բացահայտել ինքդ քեզ՝ փորձելով իրական աշխատանքային մարտահրավերներ և շփվելով բազմազան աշխատանքային մշակույթների հետ։ 🧠 Ինթերնշիփի ընթացքում դու կունենաս հնարավորություն՝ - աշխատելու իրական բիզնես նախագծերի վրա ու ձեռք բերելու հմտություններ, որոնք կգործեն ամենուր - ստեղծելու միջազգային կապեր ու ցանց - ստանալու անհատական feedback ու մենթորություն 🖇️Ինթերնշիփը վճարվող է՝ 6 ամիս տևողությամբ 🖇️Ինթերններ այս տարի ընդունվելու են հետևյալ բաժիններում՝ - Իրավաբանություն - Մարքեթինգ - Ֆինանսներ և հաշվապահություն - Փորձարարական ինժեներիա / Լաբորատոր տեխնիկ - Նորարարությունների կառավարում / Նախագծերի կառավարում - Համակարգերի ու գիտելիքի կառավարում - Պլանավորում - Մեքենայական ուսուցում / Արհեստական բանականություն / Սերնդային ԱԲ (GenAI) - Տվյալների վերլուծություն - Տվյալների ինտեգրման ինժեներիա - Վիճակագրական տվյալների վերլուծություն 🚀 Ինթերնշիփերին կարող են դիմել բակալավրիատի վերջին կուրսի կամ մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաև 2023/2024թ․ շրջանավարտները։ Անհրաժեշտ է՝ ✅Գերազանց տիրապետել հայերենի և լավ՝ անգլերենի ✅ Պատրաստ լինել սովորել, զարգանալ ու սկսել կարիերա 🎯Դիմելու համար Լրացրու’ առցանց դիմումը՝ ԱՅՍՏԵՂ

Դե իսկ հիմա՝ կարևոր լուրը 🔥 Ապրիլի 22-ին ACA-ը, JetBrains-ի հետ համատեղ անցկացնում է Java Night meetup-ը ⚡️ Սա անփոխարինելի
Դե իսկ հիմա՝ կարևոր լուրը 🔥 Ապրիլի 22-ին ACA-ը, JetBrains-ի հետ համատեղ անցկացնում է Java Night meetup-ը ⚡️ Սա անփոխարինելի փորձառություն է ոլորտի առաջատար ընկերության ներկայացուցիչ Տագիր Վալեևին լսելու և մասնագիտական նոր գիտելիք ստանալու համար։ Մուտքը ազատ է, բայց հասցրե՜ք գրանցվել 🫣

JetBrains-ի սկզբնական անվանումն էր...
Anonymous voting

Ո՞ր ծրագրավորման լեզուն է ստեղծվել  JetBrains-ի կողմից։
Anonymous voting

JetBrains-ի առաջին գրասենյակը որտեղ էր գտնվում։
Anonymous voting

Ո՞րն էր գլխավոր պատճառը, որ JetBrains-ը ստեղծեց IntelliJ IDEA-ը։
Anonymous voting