ar
Feedback
Armenian Code Academy

Armenian Code Academy

الذهاب إلى القناة على Telegram

Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին:

إظهار المزيد
2 393
المشتركون
+124 ساعات
-77 أيام
-1330 أيام
أرشيف المشاركات
📢 Մեծ ոգևորությամբ հայտարարում ենք Ameriabank-ի MyInvest հարթակի հետ իրականացվող Ներդրումային գրագիտության զարգացման ծրագրի մեկնարկի մասին, որը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել ներդրումների ոլորտը և վերածել գումարը եկամուտի։ 🔹 Ծրագիրը ներառում է մի շարք դասընթացներ, վեբինարներ, տեղեկատվական հանդիպումներ տեխնոլոգիական ընկերություններում և համալսարաններում ամբողջ տարվա ընթացքում։ Եվ այսպես, հայտարարում ենք «Ներդրումներ 0-ից» ԱՆՎՃԱՐ օֆլայն դասընթաց՝ MyInvest-ի և ACA-ի կողմից։ Ինչու՞ մասնակցել դասընթացին 👇 - Կսովորեք, թե ինչու՞ են ներդրումները կարևոր մեր օրերում - Կծանոթանաք ներդրումային գործիքներին և կհասկանաք՝ ինչպե՞ս ընտրել բաժնետոմսեր, պարտատոմսեր, ներդրումային ֆոնդեր - Կկարողանաք կազմել ճիշտ ներդրումային պորտֆել - Կիմանաք, թե որտե՞ղ և ինչպե՞ս գնել արժեթղթեր 💸Սա հիանալի հնարավորություն է գումարը գրագետ տնօրինելու, ներդրումներ կատարելու և այն եկամուտ դարձնելու համար։ 💡Դասընթացի ձևաչափը՝ օֆլայն 🔗Տևողությունը՝ 6 շաբաթ 📌Վայրը՝ Հակոբ Հակոբյան 3 Եթե դու էլ ես լսել ֆինանսական ներդրումներ կատարելու կարևորության մասին, բայց չես հասկացել՝ որտեղի՞ց սկսել, ապա 👉 շտապի՜ր միանալ դասընթացին։

🚀 Ինչու՞ են կարևոր IT Project Manager-ները 📌Agile նախագծերը ավարտին են հասցվում 28% ավելի արագ: Agile մեթոդիկան օգնում է նախագծերը ավարտել ավելի արագ և արդյունավետ։ PMI-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Agile նախագծերը 28% ավելի արագ են ավարտվում, քան ավանդական մեթոդներով կառավարվող նախագծերը։ 📌Ավելորդ ծախսերը կառավարվելու դեպքում, դրանք հնարավոր է նվազեցնել 30%-ով Գործընթացների ռիսկերի կառավարման միջոցով IT նախագծեր ղեկավարողները կարող են նվազեցնել ծախսերը՝ մինչև 30%։ 📌Սերտիֆիկացված IT Project Manager-ները ունեն 22% ավելի բարձր հաջողության մակարդակ: PMI-ի Earning Power զեկույցի համաձայն, սերտիֆիկացված IT Project Manager-ները ունեն 22%-ով ավելի բարձր հաջողության մակարդակ իրենց նախագծերում, քան սերտիֆիկատ չունեցողները: 🫣Եթե ցանկանում եք լինել այն 22%-ում, ովքեր հասնում են ավելի բարձր հաջողության, միացեք մեր կուրսին

📊Մարքեթինգը՝ փաստերով Մարդիկ չեն գնում լավագույն ապրանքը։ Նրանք գնում են այն, ինչ ճանաչում են, ինչն իրենց հուզում է և ինչը տպավորվում է։ ✅ Զգացմունքներ 70%-ը գնում Է կատարում հիմնվելով զգացածի վրա, ոչ թե այն բանի, թե ինչ է վաճառվում։ Ոչ թե ապրանքն է վաճառվում, այլ զգացողությունը։ ✅ ՈՒշադրություն Ունես ընդամենը 3 վայրկյան, որ գրավես հաճախորդի ուշադրությունը։ Եթե քո վերնագիրը չգրավեց 3 վայրկյանում ապա վաճառք ամենայն հավանականությամբ չի լինի։ Միջինում, 8-ից 10 մարդ կարդում է միայն վերնագիրը, իսկ միայն 2-ը՝ ամբողջ բովանդակությունը։ ✅ Վիզուալ տեսք Գույները կարող են ավելացնել բրենդի ճանաչելիությունը։ Լոյոլայի համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գույնը կարող է մինչև 80% բարձրացնել բրենդի ճանաչելիությունը։ ✅ Վստահություն Մարդկանց 90%-ը վստահում Է ուրիշ օգտատերերի ստեղծած բովանդակությանը, ոչ թե գովազդներին։ Հետևաբար՝ իրական կարծիքները, influencer-ների հետ համագործակցությունը, community-ն՝ վճռորոշ դեր են խաղում որոշում կատարելու հարցում։ 💡 Եթե արդեն հասկացար, որ միայն “պոստ անելը” մարքեթինգ չէ, ու պատրաստ ես խորանալ իրական մարքեթինգի մեջ 👉 միացիր մարքեթինգի մեր կուրսին։

🚀 Halper AI-ը հայտարարում է պրակտիկայի հնարավորություն Halper AI-ը՝ արագ զարգացող տեխնոլոգիական ստարտափ է, որը փնտրում է տաղանդավոր պրակտիկանտների տարբեր ուղղություններով՝ միանալու իր առաքելությանը: 💼 Պրակտիկայի Հնարավորություններ՝ -Python -React -Մեքենայական ուսուցում և տվյալագիտություն -DevOps -Գրաֆիկ դիզայն -Թվային մարքեթինգ 🔧 Ինչ Է Առաջարկվում՝ 3-ամսյա պրակտիկա, որի ընթացքում կաշխատես Google, McKinsey և JF Media-ի նախկին աշխատակիցների հետ Հաջող պրակտիկայից հետո՝ աշխատանքի առաջարկ: 👇Իդեալական թեկնածուները՝ - ունեն արագ սովորելու հմտություն -կարող են աշխատել գործիքներով ինչպիսիք են՝ Cursor, Deepseek, կամ ցանկացած այլ գործիքով, որն օգնում է հասնել արդյունքի -Կենտրոնանում են արդյունքի վրա, ոչ թե կատարյալ կոդի ✅ Հետաքրքրված ես՞ 📍Ուղարկիր նամակ eduard@halper.ai էլ․ հասցեին՝ վերնագրում նշելով “Internship”։

💻 DevSoft AM-ը փնտրում է Junior Support Developer-ի Պահանջվող որակավորումներ👇 ✔ Բակալավրի աստիճան համակարգչային գիտությունների/Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում կամ համարժեք մասնագիտությամբ։ Մենք նաև ընդունում ենք նորավարտ ուսանողներին։ ✔ C# կամ JavaScript լեզուների լավ իմացություն։ ✔ .NET հարթակի կամ վեբ տեխնոլոգիաների (React, Angular, Vue, jQuery) հիմնական իմացություն։ ✔ Անգլերեն լեզվի գերազանց հաղորդակցման հմտություններ՝ հաճախորդների և թիմակիցների հետ արդյունավետ աշխատանքի համար։ ✔ Հաճախորդի պահանջները վերլուծելու և գնահատելու կարողություն։ ✔ Մեր արտադրանքների և հաճախորդների նախագծերի ծրագրային կոդը վերլուծելու և սխալները հայտնաբերելու կարողություն։ 📍Մանրամասների և դիմելու համար անցեք 👉 հղումով

🎮 Storytelling-ը՝ դիզայնի միջոցով. Հանդիպում Concept Haus-ի հիմնադիր Արթ Բաբայանի հետ։ Ապրիլի 17-ին հրավիրում ենք քեզ ACA` լսելու AAA խաղերի, դիզայնի միջոցով խոսելու, համաշխարհային խաղստեղծող ընկերությունների հետ համագործակցության մասին։ 🔊 Հանդիպման ընթացքում Concept Haus ստուդիայի հիմնադիր և CEO Արթ Բաբայանը կկիսվի իր փորձով այնպիսի նախագծերից, ինչպիսիք են Call of Duty-ն, Star Wars-ը և Destiny-ն, որտեղ վիզուալ ոճն ու պատմությունը աշխատում են ձեռք ձեռքի տված։ Եթե հետաքրքրված ես դիզայնով, մարքեթինգով, խաղերով կամ ցանկանում ես ուղղակի իմանալ, թե ինչպե՞ս է դիզայնը պատմում նախագծի մասին, ապա բաց մի թող այս հնարավորությունը։ Ե՞րբ՝ 📅 Ապրիլի 17 | 🕖 19:00 Որտե՞ղ՝ 📍 Հակոբ Հակոբյան 3, Մերգելյանի ինստիտուտ ✅ Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ։ Հասցրու’ գրանցվել 👉 ԱՅՍՏԵՂ

Միացե՛ք մեզ՝ PostgreSQL-ի արդյունավետության և անվտանգության վերաբերյալ հետաքրքիր քննարկմանը։ "Smart Queries, Secure Databases: Selectivity Estimation & PostgreSQL Security Best Practices" meetup-ում Լիանա Դարբինյանը կխոսի selectivity estimation-ի գաղափարի մասին՝ PostgreSQL-ում կարևոր մեխանիզմ, որն ազդում է հարցումների պլանավորման արդյունավետության վրա։ 👩‍💻 "360 Degree View of Postgres Security" առցանց սեսիայի ընթացքում՝ Crunchy Data-ի ներկայացուցիչ Էլիզաբեթը կխոսի PostgreSQL բազան անվտանգ դարձնելու հիմնական սկզբունքների մասին։ 🇺🇸 Meetup-ի անցկացման լեզուն անգլերենն է։ 🗓️ Օրակարգ 16:30 – Գրանցում 16:45 - 17:15 – Smart Queries, Secure Databases: Selectivity Estimation & PostgreSQL Security Best Practices" 17:15 – Սուրճի ընդմիջում 17:30 - 18:00 – "360 Degree View of Postgres Security" առցանց ելույթ 18:00 - 18:15 – Հարց ու պատասխան 18:15 - 20:00 – նեթվորքինգ սննդի 🍕 և ըմպելիքների 🧃 ուղեկցությամբ 📍Միջոցառման մանրամասներ 📅 Ապրիլի 26, 2025 | Ժամը 16:30 🏠 Armenian Code Academy (Երևան, Հակոբ Հակոբյան 3) մասնակվության համար նախորոք գրանցվել 👉 հղումով

Մտածե՞լ ես թվային մարքեթինգի մասնագետ դառնալու մասին 🫣 📢 Ճիշտ ժամանակն է անել առաջին քայլն ու մասնակցել դասընթացի ACA-ում։ Ինչու՞ հենց այս դասընթացը 👇 - Այն կազմված է 5 բլոկներից ու տալիս է ամբողջական պատկերացում թվային մարքեթինգի մասին ( Introduction to Digital Marketing, SEO, Content Marketing, PPC, SMM)։ - Յուրաքանչյուր բլոկի նյութը ներկայացնում է տվյալ ուղղությամբ մասնագիտական հարուստ փորձ ունեցող դասախոսը - Հիմնական ուղղություններից բացի դասընթացը ներառում է լրացուցիչ դասախոսություններ՝ Email Marketing-ի, Influencer Marketing-ի և CV Creation-ի մասին։ 🔥Սա հիանալի հնարավորություն է, որ 3 ամսում ձեռք բերես անհրաժեշտ գիտելիքներն ու սկսես կարիերադ մարքեթինգում։ Դիմի’ր դասընթացին 👉 ԱՅՍՏԵՂ

Բացահայտի’ր քեզ INKOMPASS ինթերնշիփի հետ 🔥 Philip Morris International-ը հայտարարում է INKOMPASS եզակի ինթերնշիփ ծրագրի մեկնարկը Հայաստանում, որը հնարավորություն կտա բացահայտել ինքդ քեզ՝ փորձելով իրական աշխատանքային մարտահրավերներ և շփվելով բազմազան աշխատանքային մշակույթների հետ։ 🧠 Ինթերնշիփի ընթացքում դու կունենաս հնարավորություն՝ - աշխատելու իրական բիզնես նախագծերի վրա ու ձեռք բերելու հմտություններ, որոնք կգործեն ամենուր - ստեղծելու միջազգային կապեր ու ցանց - ստանալու անհատական feedback ու մենթորություն 🖇️Ինթերնշիփը վճարվող է՝ 6 ամիս տևողությամբ 🖇️Ինթերններ այս տարի ընդունվելու են հետևյալ բաժիններում՝ - Իրավաբանություն - Մարքեթինգ - Ֆինանսներ և հաշվապահություն - Փորձարարական ինժեներիա / Լաբորատոր տեխնիկ - Նորարարությունների կառավարում / Նախագծերի կառավարում - Համակարգերի ու գիտելիքի կառավարում - Պլանավորում - Մեքենայական ուսուցում / Արհեստական բանականություն / Սերնդային ԱԲ (GenAI) - Տվյալների վերլուծություն - Տվյալների ինտեգրման ինժեներիա - Վիճակագրական տվյալների վերլուծություն 🚀 Ինթերնշիփերին կարող են դիմել բակալավրիատի վերջին կուրսի կամ մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաև 2023/2024թ․ շրջանավարտները։ Անհրաժեշտ է՝ ✅Գերազանց տիրապետել հայերենի և լավ՝ անգլերենի ✅ Պատրաստ լինել սովորել, զարգանալ ու սկսել կարիերա 🎯Դիմելու համար Լրացրու’ առցանց դիմումը՝ ԱՅՍՏԵՂ

Դե իսկ հիմա՝ կարևոր լուրը 🔥 Ապրիլի 22-ին ACA-ը, JetBrains-ի հետ համատեղ անցկացնում է Java Night meetup-ը ⚡️ Սա անփոխարինելի
Դե իսկ հիմա՝ կարևոր լուրը 🔥 Ապրիլի 22-ին ACA-ը, JetBrains-ի հետ համատեղ անցկացնում է Java Night meetup-ը ⚡️ Սա անփոխարինելի փորձառություն է ոլորտի առաջատար ընկերության ներկայացուցիչ Տագիր Վալեևին լսելու և մասնագիտական նոր գիտելիք ստանալու համար։ Մուտքը ազատ է, բայց հասցրե՜ք գրանցվել 🫣

JetBrains-ի սկզբնական անվանումն էր...
Anonymous voting

Ո՞ր ծրագրավորման լեզուն է ստեղծվել  JetBrains-ի կողմից։
Anonymous voting

JetBrains-ի առաջին գրասենյակը որտեղ էր գտնվում։
Anonymous voting

Ո՞րն էր գլխավոր պատճառը, որ JetBrains-ը ստեղծեց IntelliJ IDEA-ը։
Anonymous voting

Ո՞րը JetBrains-ի պրոդուկտներից չէ։
Anonymous voting

JetBrains ընկերությունը ի՞նչ մասնագիտացում ունի։
Anonymous voting

Հե՜յ Այսօր հետաքրքիր Quiz ենք պատրաստել մի ընկերության մասին, որի անունը լսել է յուրաքանչյուր ծրագրավորող Խոսքը JetBrains-ի մասին է 🔥 Եկեք հասկանանք՝ ինչքանո՞վ եք ծանոթ ընկերությանը👇🏻

Առաջին վերբեռնված լուսանկարը ինտերնետում մեմ է եղել Մինչ աշխարհը դեռ չէր լսել TikTok-ի, մեմերի կամ նույնիսկ Google-ի մասին, մ
Առաջին վերբեռնված լուսանկարը ինտերնետում մեմ է եղել Մինչ աշխարհը դեռ չէր լսել TikTok-ի, մեմերի կամ նույնիսկ Google-ի մասին, մի խումբ կին գիտնականներ՝ ատլասե զգեստներով, բեմ էին բարձրացել ու պատահմամբ պատմություն էին կերտել։ 1992-ին, համաշխարհային ցանցի ստեղծող Թիմ Բերներս-Լին փորձարկում էր, թե ինչպես կարելի է ինտերնետային էջում պատկեր վերբեռնել։ Այդ նպատակով նա վերցրեց "Les Horribles Cernettes" խմբի լուսանկարն ու բեռնեց վեբ էջում։ Ովքե՞ր էին նրանք Նրանք իրենց անվանում էին "Les Horribles Cernettes"։ Թարգմանաբար՝ «Սարսափելի CERN-ցիները»։ Փոփ խմբակ, որի անդամները աշխատում էին կամ կապված էին աշխարհի ամենահայտնի գիտական կենտրոններից մեկի՝ CERN-ի հետ։

Միացեք TeamViewer-ին՝ որպես QA Engineer Intern 📌 Սա հիանալի հնարավորություն է արագ զարգացող տեխնոլոգիական ընկերությունում գործնական փորձ ձեռք բերելու համար: Հիմնական պահանջներ👇 - Սովորել եք Computer Science բաժնում - Հիմնական QA գիտելիքներ - MacOS/բջջային հեռախոսների թեստավորման փորձը առավելություն է - Մեծ հետաքրքրություն կոդավորման/սկրիպտավորման նկատմամբ 🔗Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցեք հետևյալ հղումով

🚀 Սովորի՛ր անվճար և ստացի՛ր աշխատանքի հնարավորություն: STATECS ընկերությունը սկսում է անվճար SAS լեզվի մեկամսյա դասընթաց, որի ավարտին լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողները կստանան STATECS-ի թիմին միանալու հնարավորություն։ 🎯STATECS-ը տվյալների վերլուծությամբ զբաղվող առաջատար միջազգային ընկերություն է։ Այն մատուցում է ծառայություններ մի շարք արտասահմանյան դեղագործական ընկերությունների՝ մասնակցելով տարատեսակ կլինիկական ուսումնասիրությունների բարեհաջող իրականցմանը։ ✅ տևողություն՝ 1 ամիս ✅ գրաֆիկ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ 19:00-21:00 ✅ ֆորմատ՝ օֆֆլայն 📌Դասընթացին դիմելու համար կարող եք ուղարկել ձեր CV-ն training.sas@statecs.com էլ. հասցեին, իսկ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ ❗️ Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ Ապրիլի 14