National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Kanalga Telegram’da o‘tish
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation
Ko'proq ko'rsatish1 683
Obunachilar
+324 soatlar
+17 kun
+1930 kun
Postlar arxiv
🎯 FREE IELTS MOCK TEST at National Polytechnic University of Armenia!
📆November 21
🕐 14:40
🚀Take a FREE IELTS MOCK TEST at the National Polytechnic University of Armenia and experience the test just like the real exam! 📝
You will complete all 4 IELTS components:
🎧 Listening
📖 Reading
✍🏼 Writing
🗣️ Speaking - online
✨ Know your score immediately!
After the test, you’ll see your results on the screen and receive a detailed analysis to understand your strengths and what you need to improve.
📧 Our professional staff will guide you through the process and assist you whenever needed. 🤝🏼
📍 National Polytechnic University of Armenia
⚠️ LIMITED SEATS AVAILABLE!
Don’t miss this opportunity to:
☑ Experience the real IELTS test environment
☑ Check your current level
☑ Get valuable feedback before your actual exam
🔥 Register now! https://forms.gle/eUPnepVN3vWtSGWz5
+2
ՀԱՊՀ-ի ձեռքբերումները LISS24 միջազգային նախագծում
Իսպանիայի Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (Universitat Politècnica de València) Erasmus+ «Learn–Innovate–Sell–Succeed» միջազգային նախագծի ամփոփիչ հանդիպմանը Պոլիտեխնիկը ներկայացրել են Թվային տեխնոլոգիաների ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, նախագծի ազգային համակարգող, ՀԱՊՀ պատվավոր պրոֆեսոր Ռուբեն Աղգաշյանը և Միջազգայնացման և զարգացման դեպարտամենտի տնօրեն Լիլիթ Ղազարյանը:
Ավելին՝ https://polytech.am/wo94
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
+2
Պոլիտեխնիկի փորձը՝ ուսանողակենտրոն կրթության միջազգային քննարկումներում
ՀԱՊՀ-ի Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի «Դիզայն և կերպարվեստ» ամբիոնի դասախոս Անահիտ Մելիքսեթյանը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում մասնակցել է «TEMPUS» հանրային հիմնադրամի կազմակերպած միջազգային աշխատաժողովին:
Ավելին՝ https://polytech.am/2jjh
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
+2
ՀԱՊՀ ներկայացուցիչը մասնակցել է IB Global Conference 2026 համաշխարհային համաժողովին
ՀԱՊՀ ներկայացուցիչը մասնակցել է IB Global Conference 2026 համաշխարհային համաժողովին
Միջազգային բակալավրիատի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Կանադայի տարածաշրջանի կարևորագույն կրթական միջոցառումներից մեկը համարվող «IB Global Conference 2026» համաշխարհային համաժողովում Պոլիտեխնիկը ներկայացրել է ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի համակարգող Լիդա Աղաջանյանը։
Ավելին՝ https://polytech.am/gvs1
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
+2
Սլովենիայի Մարիբորի համալսարանի ներկայացուցիչների այցը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ
Բուհ-գործատու կապերի ամրապնդման, շարժունության ծրագրերի զարգացման, փորձի փոխանակման և հետագա համագործակցության հնարավորությունների քննարկման շուրջ է ծավալվել Մարիբորի համալսարանի միջազգային բաժնի ներկայացուցիչներ Վիդ Մլեյնիկիի և Մանսա Զրինսկիի այցը։
Հյուրերը ծանոթացել են ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաների հնարավորություններին, ուսումնասիրել «Պոլիտեխնիկ․ ստեղծարար միտք, հմուտ ձեռքեր» խմբակում ստեղծված ռոբոտներն ու նախագծերը։
Ավելին՝ https://polytech.am/tmaz
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Իսպանիայի Գրանադայի համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ասպիրանտների հետազոտական շարժունություն՝ մրցութային կարգով
Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ ասպիրանտները հնարավորություն կունենան 3 ամիս ժամկետով հետազոտական աշխատանք իրականացնել վերոնշյալ համալսարանում:
Ծրագրով հետաքրքրված անձինք մինչև 2026թ. նոյեմբերի 10-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը՝ https://forms.cloud.microsoft/e/Lpumg7xiyD
Ավելին՝ https://polytech.am/ty9n
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
+4
«Թվային դարաշրջանի ազդեցությունը մշակույթի և հասարակության փոխակերպումների վրա». երկօրյա միջազգային գիտաժողով Հայաստանում
Գիտաժողովը մեկտեղել էր Լեհաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Չինաստանի, Բուլղարիայի և Հայաստանի բուհական ու ակադեմիական համայնքների մասնագետների՝ վերլուծելու տեխնոլոգիական զարգացման ռիսկերը և ուրվագծելու այն ուղիները, որոնցով տեխնոլոգիաները կծառայեն հասարակական առաջընթացին և մշակութային զարգացմանը:
Ավելին՝ https://polytech.am/ed59
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է անձնակազմի շարժունության մրցույթ՝ Լեհաստանի Կոշալինի պոլիտեխնիկական համալսարանում դասավանդելու համար
Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ «Էլեկտրոնիկա» մասնագիտական ուղղության պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները հնարավորություն կունենան դասավանդելու վերոնշյալ համալսարանում 2027 թվականի հունիսի 7-11-ը։
Ծրագրով հետաքրքրված անձինք մինչև 2026թ. նոյեմբերի 15-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը՝ https://forms.cloud.microsoft/e/pFfLUyg1Wk
Ավելին՝ https://polytech.am/ln87
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ՝ Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանում սովորելու համար
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ ուսանողները հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսումնառությունը վերոնշյալ համալսարանում 2026-2027 ուսումնական տարվա գարնանային կիսամյակում:
Ծրագրով հետաքրքրված անձինք մինչև 2026թ. նոյեմբերի 10-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը՝ https://forms.cloud.microsoft/e/GAR9bjerq6
Ավելին՝ https://polytech.am/ugyd
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
+4
Պոլիտեխնիկն առաջնորդում է կիբեռանվտանգության մասնագետների պատրաստման գործընթացը
Շահելով Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության մրցույթը՝ ԱՄՆ-ի Կարնեգի Մելոն համալսարանի աջակցությամբ Պոլիտեխնիկը մեկնարկում է կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում և այլ բարձր ռիսկայնությամբ կազմակերպություններում մասնագիտական ներուժի համալրման կրթական ծրագրի մշակումը:
Ավելին՝ https://polytech.am/sehc
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
+4
Գիտության օրը Պոլիտեխնիկում. դպրոցների աշակերտները բացահայտեցին տեխնոլոգիական կրթության հնարավորությունները
Նոյեմբերի 10-ին նշվող Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպել էր հանրապետության 27 դպրոցների 10-12-րդ դասարանների մոտ 170 աշակերտի այցը Պոլիտեխնիկ:
Ավելին՝ https://polytech.am/a246
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
+5
Պոլիտեխնիկն ու «Ինեկո Գրուպ»-ը ստորագրել են համագործակցության պայմանագիր և շնորհել կրթաթոշակներ։
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և «Ինեկո Գրուպ» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է ինստիտուցիոնալ համագործակցության պայմանագիր՝ ուղղված միջազգային կրթության հասանելիության ընդլայնմանը։ Միաժամանակ հայտարարվել են ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի կրթաթոշակային մրցույթի հաղթողները, որոնց տրամադրվել է ուսման վարձի 100% ֆինանսավորում։ Նախորդ տարվա համեմատ կրթաթոշակառուների ընդհանուր թիվը կրկնապատկվել է՝ երկուսից հասնելով չորսի։
Ավելին՝ https://polytech.am/e2ey
#Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ #NPUA #InecoGroup #InternationalBaccalaureate #Կրթաթոշակ #Կրթություն #Համագործակցություն #IB #NPUAHS #HighSchool
+4
Քեմ Ղաֆֆարիանին շնորհվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Պատվավոր դոկտորի կոչումը
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում տեղի է ունեցել համալսարանի Պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությունը։ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի նախաձեռնությամբ և համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ՝ Պատվավոր դոկտորի բարձր կոչմանն արժանացել է 2026 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, ինժեներ, նորարար և գործարար Քեմ Ղաֆֆարիանը։
Ավելին՝ https://polytech.am/wgx6
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
🎓 Պոլիտեխնիկում տեղի կունենա Պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողություն
Նոյեմբերի 5-ին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում տեղի կունենա աշխարհահռչակ ինժեներ, գործարար, տիեզերական տեխնոլոգիաների և առաջադեմ էներգետիկայի ոլորտների նորարար դոկտոր Քամ Ղաֆարյանին (Kam Ghaffarian) ՀԱՊՀ Պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությունը։
Դոկտոր Ղաֆարյանը «Axiom Space» և «Intuitive Machines» ընկերությունների համահիմնադիրն ու տնօրենների խորհուրդների նախագահն է, ինչպես նաև «X-energy» ընկերության հիմնադիրը։ Նրա գործունեությունն ու նախաձեռնությունները նշանակալի ներդրում ունեն տիեզերական հետազոտությունների, Լուսնի ուսումնասիրության և նորարարական էներգետիկ տեխնոլոգիաների զարգացման գործում։
📅 Նոյեմբերի 5, 2026 թ.
🕙 Ժամը՝ 10:00
📍 ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքի ճեմասրահ
✅ Մուտքն ազատ է։
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic #KamGhaffarian #HonoraryDoctor #SpaceTechnology
+2
Պոլիտեխնիկի բակը՝ աշնան գույներով ու ուսանողական կյանքի ջերմությամբ 🍂✨
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
+2
Պոլիտեխնիկն ընդլայնում է միջազգային համագործակցությունը․ նոր գործընկեր՝ Skoda Auto համալսարան
ՀԱՊՀ-ը համագործակցության հուշագիր է կնքել Չեխիայի Հանրապետության Skoda Auto համալսարանի հետ։ Փաստաթուղթը ստորագրել են ՀԱՊՀ միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը և Skoda Auto համալսարանի ռեկտոր Օնդրեյ Կրեյչարը։
Ավելին՝ https://polytech.am/ey8e
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
Պոլիտեխնիկի ուսանողները՝ ազգային երիտասարդական միջուկային երկխոսության լավագույնների շարքում
Երևանում անցկացվել է «Ատոմ՝ ապագայի էներգիա» ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը, որը կազմակերպել էր «Ռոսատոմ» պետական կորպորացիան՝ «Impact Team 2050» միջազգային երիտասարդական խորհրդատվական խորհրդի հետ համատեղ։
Միջոցառումը նվիրված էր Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացմանը, էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման ապահովման գործում դրա դերին, ինչպես նաև ժամանակակից միջուկային տեխնոլոգիաներին։
Ավելին՝ https://polytech.am/vtb1
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
+4
Ավիամոդելային 4-րդ փառատոն. Պոլիտեխնիկը ներկայացրել է ուսանողների մշակած և պատրաստած ԱԹՍ-ները
«Արզնի» ռազմական օդանավակայանում կայացած ավիաշոուում ՀԱՊՀ-ը ներկայացրել են Ինովացիոն ծառայությունը և Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը։
Ավիամոդելավորման ոլորտի մասնագետները, երիտասարդ ինժեներները, ուսանողները և հետաքրքրված անձինք ներկայացրել են նորարարական մշակումներ, փոխանակել փորձ և իրականացրել մոդելների ու ԱԹՍ-ների ցուցադրական թռիչքներ։
Ավելին՝ https://polytech.am/6dcp
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
+2
«Եվրոպական հետազոտողների գիշեր» (ERNA) գիտական փառատոնում ՀԱՊՀ-ը ներկայացրել է ուսանողների ինովացիոն մշակումներն ու ինժեներական նախագծերը
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպած գիտական փառատոնն անցկացվել է «Գիտությունն ավելի մոտ է, քան կարծում ես» խորագրով: Միջոցառումն ընթացել է Երևանում, Գյումրիում և Վանաձորում՝ համընկնելով «Գիտության շաբաթ․ Հայաստան» նախաձեռնության հետ։ Երկու միջոցառումներն էլ իրականացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։
Ավելին՝ https://polytech.am/q7ry
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
Նոր հետազոտական ուղղություններ Պոլիտեխնիկի և Սանկտ Պետերբուրգի պետական էլեկտրատեխնիկական համալսարանի համագործակցությունում
Համատեղ փորձարարական աշխատանքների իրականացման և համագործակցության ընդլայնման նպատակով ՀԱՊՀ-ի ՏՀՏԷ ինստիտուտի Ռադիոսարքավորումների և կապի համակարգերի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Գագիկ Այվազյանն աշխատանքային այցով գտնվել է Սանկտ Պետերբուրգի պետական էլեկտրատեխնիկական համալսարանում։
Ավելին՝ https://polytech.am/wyvl
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
