es
Feedback
National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Ir al canal en Telegram

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation

Mostrar más
1 657
Suscriptores
-124 horas
+97 días
+930 días
Archivo de publicaciones
🎯 FREE IELTS MOCK TEST at National Polytechnic University of Armenia! 📆 October 11 🕐 10:10 🚀 Take a FREE IELTS MOCK TEST
🎯 FREE IELTS MOCK TEST at National Polytechnic University of Armenia! 📆 October 11 🕐 10:10 🚀 Take a FREE IELTS MOCK TEST at the National Polytechnic University of Armenia and experience the test just like the real exam! 📝 You will complete all 4 IELTS components: 🎧 Listening 📖 Reading ✍️ Writing 🗣️ Speaking — online ✨ Know your score immediately! After the test, you’ll see your results on the screen and receive a detailed analysis to understand your strengths and what you need to improve. 📧 Our professional staff will guide you through the process and assist you whenever needed. 🤝 📍 National Polytechnic University of Armenia ⚠️ LIMITED SEATS AVAILABLE! Don’t miss this opportunity to: ☑ Experience the real IELTS test environment ☑ Check your current level ☑ Get valuable feedback before your actual exam 🔥 Register now! https://forms.gle/BuJjc8of1hoGfdfv5

ԱՆՎՃԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ Այս տարի ևս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդունելության կենտ
ԱՆՎՃԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ Այս տարի ևս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդունելության կենտրոնը, համալսարանի փորձառու մասնագիտական կազմի մասնակցությամբ, կազմակերպում է մաթեմատիկա, ֆիզիկա և քիմիա առարկաների ԱՆՎՃԱՐ նախապատրաստական դասընթացներ՝ 2027–2028 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի շրջանակում։ Ծրագրին կարող են մասնակցել․ • Ավագ դպրոցների ավարտական դասարանի աշակերտներ • Միջին մասնագիտական կրթական ծրագրերով ավարտական կուրսի ուսանողներ • Վերոնշյալ հաստատությունների շրջանավարտներ Գրանցվելու համար անցեք հղումով՝ https://forms.gle/8uBjKKZz84Ys1N5D7 Նախապատրաստական դասընթացները նախատեսված են ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ, ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ոլորտների դիմորդներին սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով։ Լրացուցիչ տեղեկությունների համար՝ զանգահարել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն`011710041 հեռախոսահամարով։ Միացի՛ր և կառուցի՛ր ամուր հիմք քո ապագա մասնագիտական կրթության համար։ #Պոլիտեխնիկ #ԱՆՎՃԱՐԴասընթացներ #ՀԱՊՀ

Սույն թվականի հոկտեմբերի 2-ին Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական
+4
Սույն թվականի հոկտեմբերի 2-ին Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությամբ, Հայաստանի Հանրապետության Ջրային կոմիտեին փոխանցեց ոռոգման թվային քարտեզներ, տարածական տվյալների բազաներ և Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ/GIS) վրա հիմնված քարտեզագրման մեթոդաբանություն։ «Մենք ակնկալում ենք շարունակել այս գործընկերությունը և համատեղ կյանքի կոչել նոր նախաձեռնություններ, որոնք կխթանեն ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, պահպանությունն ու պատասխանատու կառավարումը՝ ի շահ համայնքների և ապագա սերունդների»,- նշել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։ Ավելին՝ https://polytech.am/6had #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը հրավիրում է բոլոր նպատակասլաց և մոտիվացված աշակերտներին մասնակցելու Pre–IB՝ մաթեմատիկայի և անգլերենի
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը հրավիրում է բոլոր նպատակասլաց և մոտիվացված աշակերտներին մասնակցելու Pre–IB՝ մաթեմատիկայի և անգլերենի նախապատրաստական դասընթացներին Pre–IB դասերի նպատակն է՝ • ապահովել ՄԲԴԾ ընդունելության քննությունների հաջող հանձնում, • զարգացնել մաթեմատիկական և անգլերեն լեզվի ակադեմիական հմտությունները, • պատրաստել սովորողին ՄԲԴԾ բարձր պահանջներին համապատասխան ուսումնառությանը։ Դասընթացներիհաճախականություն • յուրաքանչյուր առարկայից՝ շաբաթական 2 անգամ։ Դասընթացների տևողություն • 90 րոպե: Նախապատրաստական դասընթացներին դիմելու համար կարող եք լրացնել դիմում-հայտը հետևյալ հղմամբ՝ https://preib.polytechnic.am/⁠ 📅 Դասընթացի մեկնարկը՝ 02.11.2026 թ. 📞 Կապի տվյալներ՝ 010581100, 033982013, 011710041, 8112, (ներքին՝ 1673) 📧 preib@polytechnic.am entrant@polytechnic.am 🌐 www.ibo.org/school/062724/ Ուրախությամբ կսպասենք ձեզ՝ միասին սկսելու այս արժեքավոր և հեռանկարային ճանապարհորդությունը։

📣 Հարգելի՛ դիմորդներ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդունելության կենտրոնը հրավիրում է մասնակցելու համալսարա
📣 Հարգելի՛ դիմորդներ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդունելության կենտրոնը հրավիրում է մասնակցելու համալսարանում կազմակերպվող բաց դռների օրվան։ 🕑 Հոկտեմբերի 14-ին՝ 12-րդ դասարանցիների համար: 🕑 Հոկտեմբերի 15-ին՝ 10-րդ և 11-րդ դասարանցիների համար: 🕑 Հոկտեմբերի 16-ին՝ 8-րդ և 9-րդ դասարանցիների համար: 🚀 Բաց դռների օրվա ընթացքում դուք կծանոթանաք ընդունելության կարգին, ՀԱՊՀ բակալավրական մասնագիտություններին, ինչպես նաև ՀԱՊՀ քոլեջի և ավագ դպրոցի ընդունելություններին, հնարավորություն կունենաք խոսելու մեր ուսանողների հետ, լսելու նրանց փորձառությունները և հարցեր ուղղելու այն ամենի մասին, ինչը ձեզ առավել հետաքրքրում է։ ✅ Միացեք մեզ և համոզվեք, որ մեր համալսարանը հենց այն տեղն է, որտեղ կկարողանաք իրականացնել ձեր մեծագույն նպատակները: Մասնակցության համար լրացրե՛ք հայտը ⬇️ https://krch.at/9a8d3 #Polytechnic #NPUA #Շրջայցեր #ՀԱՊՀ #students

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողական մրցույթ՝ Ֆրանսիայի Գրենոբլի համալսարանում ուսանելու հա
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողական մրցույթ՝ Ֆրանսիայի Գրենոբլի համալսարանում ուսանելու համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ֆրանսիայի Գրենոբլի համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։ Ծրագրի շրջանակում ՀԱՊՀ ուսանողները հնարավորություն կունենան ուսանել վերոնշյալ համալսարանում մինչև 6 ամիս տևողությամբ՝ 2026–2027 ուսումնական տարվա ընթացքում։ Ավելին՝ https://polytech.am/0fvg #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողական մրցույթ՝ Հունաստանի Կրետեի տեխնիկական համալսարանում ու
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողական մրցույթ՝ Հունաստանի Կրետեի տեխնիկական համալսարանում ուսանելու համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Հունաստանի Կրետեի տեխնիկական համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։ Ծրագրի շրջանակում ՀԱՊՀ ուսանողները հնարավորություն կունենան ուսանել Կրետի տեխնիկական համալսարանում մինչև 6 ամիս տևողությամբ՝ 2026–2027 ուսումնական տարվա ընթացքում։ Ավելին՝ https://polytech.am/0fvg #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

Միջազգային վարկանիշավորումից դեպի ինստիտուցիոնալ զարգացում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալել է բարձրա
+4
Միջազգային վարկանիշավորումից դեպի ինստիտուցիոնալ զարգացում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալել է բարձրագույն կրթության ոլորտում մասնագիտացած միջազգային հեղինակավոր QS Quacquarelli Symonds կազմակերպության ներկայացուցիչներին։ Այցի շրջանակում քննարկվել են ՀԱՊՀ-ի և QS-ի միջև հետագա համագործակցության հնարավորություններն ու համալսարանի միջազգային մրցունակության բարձրացմանն ուղղված քայլերը։ Ավելին՝ https://polytech.am/naps #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

«Կանաչ անցում»՝ մտածողությունից մինչև կրթական ծրագրեր ՀԱՊՀ ներկայացուցիչները մասնակցել են ՉԺՀ Առևտրի նախարարության հովանու նե
+4
«Կանաչ անցում»՝ մտածողությունից մինչև կրթական ծրագրեր ՀԱՊՀ ներկայացուցիչները մասնակցել են ՉԺՀ Առևտրի նախարարության հովանու ներքո «Կանաչ տնտեսություն և շրջակա միջավայրի պաշտպանություն» խորագրով սեմինարին։ Ավելին՝ https://polytech.am/u6xe #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Polytechnic #NPUA

«Կանաչ անցում»՝ մտածողությունից մինչև կրթական ծրագրեր։ ՀԱՊՀ ներկայացուցիչները մասնակցել են ՉԺՀ Առևտրի նախարարության հովանու ն
+1
«Կանաչ անցում»՝ մտածողությունից մինչև կրթական ծրագրեր։ ՀԱՊՀ ներկայացուցիչները մասնակցել են ՉԺՀ Առևտրի նախարարության հովանու ներքո «Կանաչ տնտեսություն և շրջակա միջավայրի պաշտպանություն» խորագրով սեմինարին։ Ավելին՝ https://polytech.am/u6xe #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Polytechnic #NPUA

ՀԱՊՀ ներկայացուցիչները՝ Չինաստանում անցկացված միջազգային տեխնոլոգիական սեմինարին ՀԱՊՀ ներկայացուցիչները մասնակցել են Չինաստան
+4
ՀԱՊՀ ներկայացուցիչները՝ Չինաստանում անցկացված միջազգային տեխնոլոգիական սեմինարին ՀԱՊՀ ներկայացուցիչները մասնակցել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ուհան քաղաքում անցկացված՝ թվային տնտեսության և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմանը նվիրված միջազգային սեմինարին։ Ավելին՝ https://polytech.am/10gx #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Polytechnic #NPUA

ՀԱՊՀ-ն և Մագդեբուրգ-Շտենդալ համալսարանը կնքել են համագործակցության հուշագիր Պոլիտեխնիկը և Գերմանիայի Մագդեբուրգ-Շտենդալ կիրառ
+4
ՀԱՊՀ-ն և Մագդեբուրգ-Շտենդալ համալսարանը կնքել են համագործակցության հուշագիր Պոլիտեխնիկը և Գերմանիայի Մագդեբուրգ-Շտենդալ կիրառական գիտությունների համալսարանը պայմանավորվածություն են ձեռք բերել գիտահետազոտական և ակադեմիական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման և միջազգային դրամաշնորհային հնարավորությունների զարգացման վերաբերյալ։ Ավեին՝ https://polytech.am/rbk7 #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Polytechnic #NPUA

Պոլիտեխնիկը և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ը մեկնարկում են երկարաժամկետ ինստիտուցիոնալ համագործակցություն Սեպտեմբերի 15-
+4
Պոլիտեխնիկը և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ը մեկնարկում են երկարաժամկետ ինստիտուցիոնալ համագործակցություն Սեպտեմբերի 15-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ստորագրվել է ինստիտուցիոնալ համագործակցության հուշագիր «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջև։ Ավելին՝ https://polytech.am/6xcp #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

Պոլիտեխնիկն ու ԶՊՄԿ-ն մեկնարկում են երկարաժամկետ ինստիտուցիոնալ համագործակցություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարա
+4
Պոլիտեխնիկն ու ԶՊՄԿ-ն մեկնարկում են երկարաժամկետ ինստիտուցիոնալ համագործակցություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 2025 թվականի կայուն զարգացման հաշվետվության ներկայացումը, որի շրջանակում ստորագրվել է ինստիտուցիոնալ համագործակցության հուշագիր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջև։ Ավելին՝ https://polytech.am/kpmi #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

Պոլիտեխնիկում հյուրընկալվել են Հայաստանի մետալուրգիական ոլորտի առաջատար ներկայացուցիչները «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանի նախաձեռնությամբ համալսարանում կազմակերպվել է աշխատանքային հանդիպում՝ Հայաստանի մետալուրգիական և հանքարդյունաբերական ոլորտների առաջատար ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ։ Ավելին՝ https://polytech.am/uzm7 #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

ՀԱՊՀ-ն և CEA-Leti-ն քննարկել են համատեղ եվրոպական հետազոտական նախաձեռնությունները Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
+4
ՀԱՊՀ-ն և CEA-Leti-ն քննարկել են համատեղ եվրոպական հետազոտական նախաձեռնությունները Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանն ընդունել է ֆրանսիական CEA-Leti գիտահետազոտական կենտրոնի Տեխնոլոգիական ռազմավարական գործընկերության գծով գործադիր փոխնախագահ Միքայել Ճագասպանյանին և CEA-Leti-ի գիտական տնօրեն Թոմաս Էռնստին։ Ավելին՝ https://polytech.am/owh2 #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

ՀԱՊՀ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը համալսարանական կայուն զարգացման ոլորտում 2026 թվականի օգոստոսի 24–27-ը Գեր
+4
ՀԱՊՀ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը համալսարանական կայուն զարգացման ոլորտում 2026 թվականի օգոստոսի 24–27-ը Գերմանիայի Տրիերի կիրառական գիտությունների համալսարանի Բիրկենֆելդի բնապահպանական կամպուսում (Umwelt-Campus Birkenfeld, Trier University of Applied Sciences) անցկացվել է UI GreenMetric կայուն համալսարանների համաշխարհային վարկանիշավորման ցանցի 12-րդ միջազգային աշխատաժողովը՝ IWGM 2026-ը։ Ավելին՝ https://polytech.am/x280/ #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

Ֆինանսական տեխնոլոգիաներից մինչև նորարարական նախագծեր․ հանդիպում ՀԱՊՀ ուսանողների հետ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալս
+4
Ֆինանսական տեխնոլոգիաներից մինչև նորարարական նախագծեր․ հանդիպում ՀԱՊՀ ուսանողների հետ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները հանդիպել են Ռուսաստանի ֆինանսական և վճարային ոլորտը ներկայացնող կառույցների ներկայացուցիչների հետ։ Նպատակն էր՝ ՀԱՊՀ ուսանողներին ներկայացնել ֆինանսական և վճարային տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող կրթական ու երիտասարդական ծրագրերը, մասնագիտական զարգացման հնարավորությունները և երիտասարդների ներգրավման մեխանիզմները: Ավելին՝ https://polytech.am/s5vo #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

ՀԱՊՀ-ն հյուրընկալել է Կրակովի գյուղատնտեսական համալսարանի պրոֆեսոր Քշիշտոֆ Մուդրիկին Օգոստոսի 26-ից 31-ը «Հայաստանի ազգային պ
+4
ՀԱՊՀ-ն հյուրընկալել է Կրակովի գյուղատնտեսական համալսարանի պրոֆեսոր Քշիշտոֆ Մուդրիկին Օգոստոսի 26-ից 31-ը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում հյուրընկալվել է Կրակովի գյուղատնտեսական համալսարանի Մեքենաշինության և ագրոֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Քշիշտոֆ Մուդրիկը՝ պրոֆեսոր Տարաս Հութսոլի ուղեկցությամբ։ Ավելին՝ https://polytech.am/6t7i/ #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

Բացահայտելով աշխարհի առաջատար համալսարանները. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» (ՀԱՊՀ) հիմնադրամի Երևանի ավագ դպր
Բացահայտելով աշխարհի առաջատար համալսարանները. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» (ՀԱՊՀ) հիմնադրամի Երևանի ավագ դպրոցի Միջազգային Բակալավրիատի (IB) «Դիպլոմա» ծրագրի առաջին շրջանավարտների պատմական հաջողությունը ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի IB «Դիպլոմա» ծրագրի առաջին սերնդի շրջանավարտների հոսքն արձանագրել է համաշխարհային մակարդակի հաջողություն՝ ստանալով ընդունելության հրավերներ աշխարհի 10 երկրների և 4 մայրցամաքների առաջատար համալսարաններից: Ընդունվելով արհեստական բանականության, ճարտարագիտության և ֆիզիկայի նորարարական ծրագրերից մինչև բիզնեսի, տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների բարձրագույն վարկանիշ ունեցող ֆակուլտետներ՝ մեր ռահվիրաներն ապացուցեցին, որ նպատակասլացությունը, կարգապահությունն ու լայնախոհությունը սահմաններ չեն ճանաչում: Ավելին՝ https://polytech.am/hgak/ #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic