ch
Feedback

不要被骗子欺骗!Telemetrio 会找到并标记这些频道 👉 如果想查看标记,请订阅

National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

前往频道在 Telegram

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation

显示更多
1 683
订阅者
+324 小时
+17 天
+1930 天
帖子存档
🎯 FREE IELTS MOCK TEST at National Polytechnic University of Armenia! 📆November 21 🕐 14:40 🚀Take a FREE IELTS MOCK TEST a
🎯 FREE IELTS MOCK TEST at National Polytechnic University of Armenia! 📆November 21 🕐 14:40 🚀Take a FREE IELTS MOCK TEST at the National Polytechnic University of Armenia and experience the test just like the real exam! 📝 You will complete all 4 IELTS components: 🎧 Listening 📖 Reading ✍🏼 Writing 🗣️ Speaking - online ✨ Know your score immediately! After the test, you’ll see your results on the screen and receive a detailed analysis to understand your strengths and what you need to improve. 📧 Our professional staff will guide you through the process and assist you whenever needed. 🤝🏼 📍 National Polytechnic University of Armenia ⚠️ LIMITED SEATS AVAILABLE! Don’t miss this opportunity to: ☑ Experience the real IELTS test environment ☑ Check your current level ☑ Get valuable feedback before your actual exam 🔥 Register now! https://forms.gle/eUPnepVN3vWtSGWz5

ՀԱՊՀ-ի ձեռքբերումները LISS24 միջազգային նախագծում Իսպանիայի Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (Universitat Politècnica
+2
ՀԱՊՀ-ի ձեռքբերումները LISS24 միջազգային նախագծում Իսպանիայի Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (Universitat Politècnica de València) Erasmus+ «Learn–Innovate–Sell–Succeed» միջազգային նախագծի ամփոփիչ հանդիպմանը Պոլիտեխնիկը ներկայացրել են Թվային տեխնոլոգիաների ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, նախագծի ազգային համակարգող, ՀԱՊՀ պատվավոր պրոֆեսոր Ռուբեն Աղգաշյանը և Միջազգայնացման և զարգացման դեպարտամենտի տնօրեն Լիլիթ Ղազարյանը: Ավելին՝ https://polytech.am/wo94 #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

Պոլիտեխնիկի փորձը՝ ուսանողակենտրոն կրթության միջազգային քննարկումներում ՀԱՊՀ-ի Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգե
+2
Պոլիտեխնիկի փորձը՝ ուսանողակենտրոն կրթության միջազգային քննարկումներում ՀԱՊՀ-ի Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի «Դիզայն և կերպարվեստ» ամբիոնի դասախոս Անահիտ Մելիքսեթյանը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում մասնակցել է «TEMPUS» հանրային հիմնադրամի կազմակերպած միջազգային աշխատաժողովին: Ավելին՝ https://polytech.am/2jjh #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

ՀԱՊՀ ներկայացուցիչը մասնակցել է IB Global Conference 2026 համաշխարհային համաժողովին ՀԱՊՀ ներկայացուցիչը մասնակցել է IB Global
+2
ՀԱՊՀ ներկայացուցիչը մասնակցել է IB Global Conference 2026 համաշխարհային համաժողովին ՀԱՊՀ ներկայացուցիչը մասնակցել է IB Global Conference 2026 համաշխարհային համաժողովին Միջազգային բակալավրիատի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Կանադայի տարածաշրջանի կարևորագույն կրթական միջոցառումներից մեկը համարվող «IB Global Conference 2026» համաշխարհային համաժողովում Պոլիտեխնիկը ներկայացրել է ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի համակարգող Լիդա Աղաջանյանը։ Ավելին՝ https://polytech.am/gvs1 #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

Սլովենիայի Մարիբորի համալսարանի ներկայացուցիչների այցը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ Բուհ-գործատու կապերի ամրապնդման, շարժունությա
+2
Սլովենիայի Մարիբորի համալսարանի ներկայացուցիչների այցը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ Բուհ-գործատու կապերի ամրապնդման, շարժունության ծրագրերի զարգացման, փորձի փոխանակման և հետագա համագործակցության հնարավորությունների քննարկման շուրջ է ծավալվել Մարիբորի համալսարանի միջազգային բաժնի ներկայացուցիչներ Վիդ Մլեյնիկիի և Մանսա Զրինսկիի այցը։ Հյուրերը ծանոթացել են ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաների հնարավորություններին, ուսումնասիրել «Պոլիտեխնիկ․ ստեղծարար միտք, հմուտ ձեռքեր» խմբակում ստեղծված ռոբոտներն ու նախագծերը։ Ավելին՝ https://polytech.am/tmaz #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Իսպանիայի Գրանադայի համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագր
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Իսպանիայի Գրանադայի համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ասպիրանտների հետազոտական շարժունություն՝ մրցութային կարգով Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ ասպիրանտները հնարավորություն կունենան 3 ամիս ժամկետով հետազոտական աշխատանք իրականացնել վերոնշյալ համալսարանում: Ծրագրով հետաքրքրված անձինք մինչև 2026թ. նոյեմբերի 10-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը՝ https://forms.cloud.microsoft/e/Lpumg7xiyD Ավելին՝ https://polytech.am/ty9n #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

«Թվային դարաշրջանի ազդեցությունը մշակույթի և հասարակության փոխակերպումների վրա». երկօրյա միջազգային գիտաժողով Հայաստանում Գիտ
+4
«Թվային դարաշրջանի ազդեցությունը մշակույթի և հասարակության փոխակերպումների վրա». երկօրյա միջազգային գիտաժողով Հայաստանում Գիտաժողովը մեկտեղել էր Լեհաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Չինաստանի, Բուլղարիայի և Հայաստանի բուհական ու ակադեմիական համայնքների մասնագետների՝ վերլուծելու տեխնոլոգիական զարգացման ռիսկերը և ուրվագծելու այն ուղիները, որոնցով տեխնոլոգիաները կծառայեն հասարակական առաջընթացին և մշակութային զարգացմանը:   Ավելին՝ https://polytech.am/ed59 #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է անձնակազմի շարժունության մրցույթ՝ Լեհաստանի Կոշալինի պոլիտեխնիկակա
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է անձնակազմի շարժունության մրցույթ՝ Լեհաստանի Կոշալինի պոլիտեխնիկական համալսարանում դասավանդելու համար Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ «Էլեկտրոնիկա» մասնագիտական ուղղության պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները հնարավորություն կունենան դասավանդելու վերոնշյալ համալսարանում 2027 թվականի հունիսի 7-11-ը։ Ծրագրով հետաքրքրված անձինք մինչև 2026թ. նոյեմբերի 15-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը՝ https://forms.cloud.microsoft/e/pFfLUyg1Wk Ավելին՝ https://polytech.am/ln87 #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ՝ Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ՝ Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանում սովորելու համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ ուսանողները հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսումնառությունը վերոնշյալ համալսարանում 2026-2027 ուսումնական տարվա գարնանային կիսամյակում: Ծրագրով հետաքրքրված անձինք մինչև 2026թ. նոյեմբերի 10-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը՝ https://forms.cloud.microsoft/e/GAR9bjerq6 Ավելին՝ https://polytech.am/ugyd #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

Պոլիտեխնիկն առաջնորդում է կիբեռանվտանգության մասնագետների պատրաստման գործընթացը Շահելով Հայաստանի տեղեկատվական համակարգերի գո
+4
Պոլիտեխնիկն առաջնորդում է կիբեռանվտանգության մասնագետների պատրաստման գործընթացը Շահելով Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության մրցույթը՝ ԱՄՆ-ի Կարնեգի Մելոն համալսարանի աջակցությամբ Պոլիտեխնիկը մեկնարկում է կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում և այլ բարձր ռիսկայնությամբ կազմակերպություններում մասնագիտական ներուժի համալրման կրթական ծրագրի մշակումը: Ավելին՝ https://polytech.am/sehc #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

Գիտության օրը Պոլիտեխնիկում. դպրոցների աշակերտները բացահայտեցին տեխնոլոգիական կրթության հնարավորությունները Նոյեմբերի 10-ին ն
+4
Գիտության օրը Պոլիտեխնիկում. դպրոցների աշակերտները բացահայտեցին տեխնոլոգիական կրթության հնարավորությունները Նոյեմբերի 10-ին նշվող Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպել էր հանրապետության 27 դպրոցների 10-12-րդ դասարանների մոտ 170 աշակերտի այցը Պոլիտեխնիկ: Ավելին՝ https://polytech.am/a246 #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

Պոլիտեխնիկն ու «Ինեկո Գրուպ»-ը ստորագրել են համագործակցության պայմանագիր և շնորհել կրթաթոշակներ։ «Հայաստանի ազգային պոլիտեխնի
+5
Պոլիտեխնիկն ու «Ինեկո Գրուպ»-ը ստորագրել են համագործակցության պայմանագիր և շնորհել կրթաթոշակներ։ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և «Ինեկո Գրուպ» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է ինստիտուցիոնալ համագործակցության պայմանագիր՝ ուղղված միջազգային կրթության հասանելիության ընդլայնմանը։ Միաժամանակ հայտարարվել են ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի կրթաթոշակային մրցույթի հաղթողները, որոնց տրամադրվել է ուսման վարձի 100% ֆինանսավորում։ Նախորդ տարվա համեմատ կրթաթոշակառուների ընդհանուր թիվը կրկնապատկվել է՝ երկուսից հասնելով չորսի։ Ավելին՝ https://polytech.am/e2ey #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ #NPUA #InecoGroup #InternationalBaccalaureate #Կրթաթոշակ #Կրթություն #Համագործակցություն #IB #NPUAHS #HighSchool

Քեմ Ղաֆֆարիանին շնորհվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Պատվավոր դոկտորի կոչումը «Հայաստանի ազգային պոլիտեխնի
+4
Քեմ Ղաֆֆարիանին շնորհվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Պատվավոր դոկտորի կոչումը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում տեղի է ունեցել համալսարանի Պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությունը։ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի նախաձեռնությամբ և համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ՝ Պատվավոր դոկտորի բարձր կոչմանն արժանացել է 2026 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, ինժեներ, նորարար և գործարար Քեմ Ղաֆֆարիանը։ Ավելին՝ https://polytech.am/wgx6 #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

🎓 Պոլիտեխնիկում տեղի կունենա Պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողություն Նոյեմբերի 5-ին «Հայաստանի ազգային պոլ
🎓 Պոլիտեխնիկում տեղի կունենա Պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողություն Նոյեմբերի 5-ին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում տեղի կունենա աշխարհահռչակ ինժեներ, գործարար, տիեզերական տեխնոլոգիաների և առաջադեմ էներգետիկայի ոլորտների նորարար դոկտոր Քամ Ղաֆարյանին (Kam Ghaffarian) ՀԱՊՀ Պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությունը։ Դոկտոր Ղաֆարյանը «Axiom Space» և «Intuitive Machines» ընկերությունների համահիմնադիրն ու տնօրենների խորհուրդների նախագահն է, ինչպես նաև «X-energy» ընկերության հիմնադիրը։ Նրա գործունեությունն ու նախաձեռնությունները նշանակալի ներդրում ունեն տիեզերական հետազոտությունների, Լուսնի ուսումնասիրության և նորարարական էներգետիկ տեխնոլոգիաների զարգացման գործում։ 📅 Նոյեմբերի 5, 2026 թ. 🕙 Ժամը՝ 10:00 📍 ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքի ճեմասրահ ✅ Մուտքն ազատ է։ #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic #KamGhaffarian #HonoraryDoctor #SpaceTechnology

Պոլիտեխնիկի բակը՝ աշնան գույներով ու ուսանողական կյանքի ջերմությամբ 🍂✨ #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic
+2
Պոլիտեխնիկի բակը՝ աշնան գույներով ու ուսանողական կյանքի ջերմությամբ 🍂✨ #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

Պոլիտեխնիկն ընդլայնում է միջազգային համագործակցությունը․ նոր գործընկեր՝ Skoda Auto համալսարան ՀԱՊՀ-ը համագործակցության հուշագ
+2
Պոլիտեխնիկն ընդլայնում է միջազգային համագործակցությունը․ նոր գործընկեր՝ Skoda Auto համալսարան ՀԱՊՀ-ը համագործակցության հուշագիր է կնքել Չեխիայի Հանրապետության Skoda Auto համալսարանի հետ։ Փաստաթուղթը ստորագրել են ՀԱՊՀ միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը և Skoda Auto համալսարանի ռեկտոր Օնդրեյ Կրեյչարը։ Ավելին՝ https://polytech.am/ey8e #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

Պոլիտեխնիկի ուսանողները՝ ազգային երիտասարդական միջուկային երկխոսության լավագույնների շարքում Երևանում անցկացվել է «Ատոմ՝ ապագ
Պոլիտեխնիկի ուսանողները՝ ազգային երիտասարդական միջուկային երկխոսության լավագույնների շարքում Երևանում անցկացվել է «Ատոմ՝ ապագայի էներգիա» ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը, որը կազմակերպել էր «Ռոսատոմ» պետական կորպորացիան՝ «Impact Team 2050» միջազգային երիտասարդական խորհրդատվական խորհրդի հետ համատեղ։ Միջոցառումը նվիրված էր Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացմանը, էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման ապահովման գործում դրա դերին, ինչպես նաև ժամանակակից միջուկային տեխնոլոգիաներին։ Ավելին՝ https://polytech.am/vtb1 #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

Ավիամոդելային 4-րդ փառատոն. Պոլիտեխնիկը ներկայացրել է ուսանողների մշակած և պատրաստած ԱԹՍ-ները «Արզնի» ռազմական օդանավակայանու
+4
Ավիամոդելային 4-րդ փառատոն. Պոլիտեխնիկը ներկայացրել է ուսանողների մշակած և պատրաստած ԱԹՍ-ները «Արզնի» ռազմական օդանավակայանում կայացած ավիաշոուում ՀԱՊՀ-ը ներկայացրել են Ինովացիոն ծառայությունը և Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը։ Ավիամոդելավորման ոլորտի մասնագետները, երիտասարդ ինժեներները, ուսանողները և հետաքրքրված անձինք ներկայացրել են նորարարական մշակումներ, փոխանակել փորձ և իրականացրել մոդելների ու ԱԹՍ-ների ցուցադրական թռիչքներ։ Ավելին՝ https://polytech.am/6dcp #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

«Եվրոպական հետազոտողների գիշեր» (ERNA) գիտական փառատոնում ՀԱՊՀ-ը ներկայացրել է ուսանողների ինովացիոն մշակումներն ու ինժեներակ
+2
«Եվրոպական հետազոտողների գիշեր» (ERNA) գիտական փառատոնում ՀԱՊՀ-ը ներկայացրել է ուսանողների ինովացիոն մշակումներն ու ինժեներական նախագծերը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպած գիտական փառատոնն անցկացվել է «Գիտությունն ավելի մոտ է, քան կարծում ես» խորագրով: Միջոցառումն ընթացել է Երևանում, Գյումրիում և Վանաձորում՝ համընկնելով «Գիտության շաբաթ․ Հայաստան» նախաձեռնության հետ։ Երկու միջոցառումներն էլ իրականացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։ Ավելին՝ https://polytech.am/q7ry #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic

Նոր հետազոտական ուղղություններ Պոլիտեխնիկի և Սանկտ Պետերբուրգի պետական էլեկտրատեխնիկական համալսարանի համագործակցությունում Հա
Նոր հետազոտական ուղղություններ Պոլիտեխնիկի և Սանկտ Պետերբուրգի պետական էլեկտրատեխնիկական համալսարանի համագործակցությունում Համատեղ փորձարարական աշխատանքների իրականացման և համագործակցության ընդլայնման նպատակով ՀԱՊՀ-ի ՏՀՏԷ ինստիտուտի Ռադիոսարքավորումների և կապի համակարգերի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Գագիկ Այվազյանն աշխատանքային այցով գտնվել է Սանկտ Պետերբուրգի պետական էլեկտրատեխնիկական համալսարանում։ Ավելին՝ https://polytech.am/wyvl #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #NPUA #Polytechnic