National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Відкрити в Telegram
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation
Показати більше1 416
Підписники
+324 години
+87 днів
+1730 день
Архів дописів
ՀԱՊՀ հիմնական ԳՏՃԱՄ դպրոցի աշակերտների փայլուն հաղթանակը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղում
✨ Ուրախությամբ հայտնում ենք, որ ՀԱՊՀ հիմնական ԳՏՃԱՄ դպրոցի աշակերտները փայլուն հաջողություն են գրանցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղերի գարնանային շրջափուլում։ Մրցաշարին մասնակցում էին ավագ դպրոցների, քոլեջների և բուհերի թիմեր։
Մեր թիմն առանձնանում էր ոչ միայն իր գիտելիքներով, այլև տարիքային կազմով, այն միակ թիմն էր, որը ներկայացնում էր հիմնական դպրոցը և կազմված էր 7-8-րդ դասարանների աշակերտներից։ Չնայած տարիքային տարբերությանը՝ մեր գիտակները վստահորեն մրցեցին իրենցից մեծ մասնակիցների հետ և ցուցադրեցին բարձր պատրաստվածություն, արագ մտածողություն և թիմային բացառիկ աշխատանք։
Այս հաջողությունը վկայում է, որ տարիքը երբեք խոչընդոտ չէ, երբ կա գիտելիքի հանդեպ սեր, նպատակասլացություն և միասնական թիմային ոգի։
Ավելին՝ https://polytech.am/glz6/
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
Պոլիտեխնիկի գիտնականների հետազոտությունը՝ COST NEXT միջազգային գիտաժողովում
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ՏՀՏԷ ինստիտուտի Ռադիոսարքավորումների և կապի համակարգերի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Թամարա ԿնյազյանըՉեխիայում մասնակցել է COST CA22148-NEXT (Ոչ գծային գերհզոր ուլտրամանուշակագույնից մինչև կոշտ ռենտգենյան տեխնոլոգիաների համար միջազգային ցանց)եվրոպական գիտատեխնիկական համագործակցության ծրագրի տարեկան և ղեկավար կոմիտեի ժողովին, ինչպես նաև «WavemiX2026» միջազգային գիտաժողովին։
COST-ը (European Cooperation in Science and Technology) եվրոպական առաջատար համագործակցային հարթակներից է, որը միավորում է տարբեր երկրների գիտնականների՝ համատեղ հետազոտությունների, գիտական ցանցերի ձևավորման և նորարարական գաղափարների զարգացման նպատակով։
Ավելին՝ https://polytech.am/lr4w/
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+4
Պոլիտեխնիկի ուսանողուհու տպավորիչ հաջողությունը վաճառքի եվրոպական մրցույթում
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները հերթական անգամ բուհը հաջողությամբ ներկայացրել են միջազգային հարթակում՝ նորվեգական Քրիստիանիայի համալսարանում անցկացված European Sales Competition 2026 մրցույթում։
Մրցույթում Պոլիտեխնիկը ներկայացրել են ՏՀՏԷ ինստիտուտի «Արհեստական բանականությամբ համակարգեր» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Սոնա Աղաբեկյանը և ԻՏԿ ֆակուլտետի «Ինժեներական տնտեսագիտություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Արինա Մանուկյանը:
European Sales Competition-ը և դրան նախորդած Եվրոպական առցանց գործարար բանակցությունների առաջնությունը (EOBN) կազմակերպվում են բիզնես վաճառքների և բանակցությունների գործնական հմտությունների զարգացման նպատակով։
Ավելին՝ https://polytech.am/xvrf/
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+4
Համագործակցության նոր հեռանկարներ ՀԱՊՀ-ի և Լեհաստանի «Ստեֆան Բատորի կիրառական գիտությունների ակադեմիայի» միջև
Erasmus+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում հնգօրյա այցով Պոլիտեխնիկում էին Stefan Batory Academy of Applied Sciences-ի Erasmus+ համակարգող Անետա Յաբլոնսկայան և անգլերենի դասախոս Մաուգոժատա Բաղդասարյանը։
Այցի շրջանակում հյուրերը հանդիպումներ են ունեցել ՀԱՊՀ Միջազգայնացման և արտաքին կապերի բաժնի, Դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի ներկայացուցիչների հետ,ծանոթացել են համալսարանի կրթական և գիտահետազոտական ենթակառուցվածքներին։
Այցի շրջանակում լեհ գործընկերները այցելել են ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ, ծանոթացել կրթական ծրագրերին, միջազգային գործունեությանը և համալսարանի ստեղծարար նախաձեռնություններին։
Հյուրերը շրջայց են կատարել նաև PolyArt կարի աշխատանոցում՝ ծանոթանալով RECONOMY ծրագրի շրջանակում մշակված ադապտիվ հագուստների նախատիպերին։
Ավելին՝ https://polytech.am/2vgm/
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+2
ՀԱՊՀ ներկայացուցիչները մասնակցել են Erasmus+ «International Week 2026» միջազգային համաժողովին
Erasmus+ KA171 անձնակազմի շարժունության ծրագրի շրջանակում Ռումինիայում կազմակերպված միջազգային շաբաթին մասնակցել են ՀԱՊՀ Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի Մասնագիտական մաթեմատիկական կրթության ամբիոնի պրոֆեսոր Սերգո Եպիսկոպոսյանը և Ճարտարապետաինժեներական բաժնի ավագ ճարտարապետ-դիզայներ Աստղիկ Բադալյանը:
«From Engineering Education to SpectralAI and Explainable Signal Analysis» թեմայով պրոֆեսոր Սերգո Եպիսկոպոսյանի հեղինակային դասախոսությունը միջոցառման կարևոր իրադարձություններից էր: Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բաժնի ուսանողների և դասախոսների համար նախատեսված այդ հանդիպմանը հայ պրոֆեսորն անդրադարձել է բացատրելի արհեստական բանականության, սպեկտրալ վերլուծության մեթոդներին և դրանց կիրառությանը՝ թվային ազդանշանների մշակման, կենսաբժշկական տվյալների, կիբեռանվտանգության և այլ ոլորտներում:
Ավելին՝ https://polytech.am/f9pj/
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ավագ դպրոցը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա 10-րդ դասարանում սովորել ցանկացող աշակերտների դիմում-հայտերի ընդունելությունը
ℹ️ Ընդունելությունը իրականացվելու է հունիսի 23-ից հուլիսի 5-ը առցանց համակարգով:
👩🏻🎓 Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 2026-2027 ուսումնական տարվա 10-րդ դասարանի ընդունելության համար հատկացվել է 115 անվճար և 65 վճարովի տեղ։
☎️ Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 011-71-00-41, 010-52-03-45 հեռախոսահամարներով:
Ավելին՝ https://polytech.am/xoqg
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #ԱվագԴպրոց
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է «Ֆոնդահայթայթման գլխավոր մասնագետ» պաշտոնի թափուր աշխատատեղի համալրման մրցույթ
🎯 Այս պաշտոնը հարմար է նրանց, ովքեր կարող են արդյունավետ համագործակցել դոնորների, գործընկերների ու թիմի հետ՝ համալսարանի կրթական և գիտահետազոտական ծրագրերի համար կայուն ֆինանսավորման աղբյուրներ գտնելով, վերհանված ներքին խնդիրները ֆոնդահայթայթման գրավիչ առաջարկների վերածելով։
Եթե համապատասխանում եք նշված պահանջներին և ցանկանում եք միանալ Պոլիտեխնիկի թիմին, կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը (CV) 📩 hr@polytechnic.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 25-ը։
Ավելին՝ https://polytech.am/nlxg
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է «Դրամաշնորհային ծրագրերի գլխավոր մասնագետ» պաշտոնի թափուր աշխատատեղի համալրման մրցույթ
🎯 Այս պաշտոնը Ձեզ համար է, եթե կարող եք արդյունավետ համագործակցել դոնորների, գործընկերների ու թիմի հետ՝ համալսարանի ծրագրերի համար կայուն ֆինանսավորման աղբյուրներ գտնելով և ներքին խնդիրները ֆոնդահայթայթման գրավիչ առաջարկների վերածելով։
Եթե համապատասխանում եք նշված պահանջներին և ցանկանում եք միանալ Պոլիտեխնիկի թիմին, կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը (CV) 📩 hr@polytechnic.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 25-ը։
Ավելին՝ https://polytech.am/nnoq
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
🔑 Unlock your IELTS potential at the upcoming Free Familiarisation Test with the National Polytechnic University of Armenia
📆 Date: June 27
🕕 Time: 10:20
🚀 Ready to succeed?
❗️Seats are limited. https://forms.gle/Q4gaa7JJJdBusv8v7
Պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մեկնարկում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության գործընթացը՝ հրավիրելով բարձրագույն կրթություն ունեցող տաղանդավոր երիտասարդներին իրենց գիտական ու հետազոտական ուղին շարունակելու երկրի առաջատար տեխնոլոգիական բուհում։
📞 Մանրամասների համար դիմել՝
ՀԱՊՀ Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոն
📍 ք. Երևան, Տերյան 105 (17-րդ մասնաշենք)
☎️ 010 520-520 (3)
Ավելին` https://polytech.am/l1wx
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Ասպիրանտուրա #Կրթություն #Գիտություն #Ընդունելություն2026
🧑🏻🎓 Հարգելի՛ դիմորդներ,
👩🏻🎓 ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2026-2027 ուսումնական տարվա մագիստրոսի կրթական ծրագրով փաստաթղթերի առաջին փուլի ընդունելությունը տեղի կունենա հունիսի 10-ից 26-ը ներառյալ, առցանց:
✅ Դիմում հայտերն ընդունվում են առցանց՝https://polytechnic-magister-admission.parallax.solutions/ կայքի միջոցով։
✅ Պոլիտեխնիկի մագիստրատուրա մրցութային հիմունքներով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:
✅ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի կրթահամալիրի, Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2026/2027 ուստարվա ընդունելության տեղերի ցանկը՝https://polytech.am/shared-files/66281/master-2026-2027.pdf
🔍 Մանրամասն տեղեկատվության համար այցելեք՝ https://polytech.am/
☎️ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 8112, 010-52-03-45 կամ 011-71-00-41 հեռախոսահամարներով կամ այցելել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, Տերյան 105, 3-րդ մասնաշենք:
🧑🏻🎓 Հարգելի՛ դիմորդներ,
📢 ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2026-2027 ուսումնական տարվա մագիստրոսի կրթական ծրագրով փաստաթղթերի առաջին փուլի ընդունելությունը կանցկացվի հունիսի 10-ից 26-ը ներառյալ:
📝 Դիմում-հայտերն ընդունվում են առցանց՝ հետևյալ հղմամբ՝ https://polytechnic-magister-admission.parallax.solutions/
ℹ️ Մանրամասն տեղեկատվության համար այցելեք՝ https://polytech.am/https://bit.ly/3wZY2cB
📞 Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
📱 8112
☎️ 010-52-03-45
☎️ 011-71-00-41
📍Կամ այցելել՝ ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, Տերյան 105, 3-րդ մասնաշենք
Դպրոցական վերջին զանգը հնչեց, քննությունները հետևում են, իսկ առջևում կյանքի ամենասպասված ու հանդիսավոր երեկոներից մեկն է 🎓✨
Հունիսի 12-ին, ժամը 19:30-ին հավաքվում ենք՝ միասին նշելու ձեր հաղթանակներն ու վերջին անգամ՝ որպես աշակերտ, վայելելու այս տոնական մթնոլորտը։
📅 Հունիսի 12
🕖 19:30
#PolytechHighSchool #Graduation2026 #ClassOf2026 #PromNight #NewBeginnings
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ Սլովենիայի Մարիբորի համալսարանի լոգիստիկայի ֆակուլտետի 13-րդ միջազգային ամառային դպրոցին մասնակցելու համար
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Սլովենիայի Մարիբորի համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։
Մրցութային փուլերը հաղթահարելու դեպքում ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու «Սիմուլացնել մատակարարման շղթաների ապագան՝ թվային երկվորյակներից մինչև իրական որոշումներ» (Simulate the Future of Supply Chains: From Digital Twins to Real Decisions) խորագրով 13-րդ միջազգային ամառային դպրոցին, որը կանցկացվի սույն թվականի հուլիսի 14-21-ը Սլովենիայի Ցելյե քաղաքում։
Ավելին՝ https://polytech.am/3ucj
#ՀԱՊՀ #NPUA #Polytechnic #Պոլիտեխնիկ
📣 Հարգելի՛ 4-րդ կուրսի ուսանողներ,
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Կայուն քաղաքների ճարտարագիտություն» նոր մագիստրոսական կրթական ծրագրի տեղեկատվական հանդիպմանը:
Սա բացառիկ հնարավորություն է ընդամենը 1.5 տարում ստանալու մագիստրոսի որակավորում այնպիսի արդիական ոլորտներում, ինչպիսիք են էներգաարդյունավետությունը, խելացի քաղաքները, քարտեզագրումը և կառավարման գործիք ArcGIS համակարգը, ջրային ռեսուրսների կառավարումը, բնապահպանական ճարտարագիտությունը:
📍Վայրը՝ ՀԱՊՀ հիմնադրամի 2-րդ մասնաշենք, էներգախնայողության կենտրոն, 4-րդ հարկ 2446 լսարան
📆 Օրը: Հունիսի 16
🕐 Ժամը: 13:00
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ. https://forms.office.com/e/XhtjL7pzRa
#NPUA #ՀԱՊՀ #Polytechnic #ընդունելություն2026
🎸 By The Way բենդի նախատոնական ուղերձը Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 31-րդ սերնդի շրջանավարտներին 🧑🏻🎓👩🏻🎓
Հանդիպում ենք՝
📅 Հունիսի 12-ին,
🕣 Ժամը 19:00-ին,
📍 Տերյան 105, Պոլիտեխնիկի բակային տարածք
#ՊոլիտեխնիկիԱվագԴպրոց #31րդՍերունդ #ԱվագԴպրոց #ՊոլիտեխնիկականՍերունդ #PolytechnicHighSchool #HighSchoolGraduation #classof31
+4
Նախակրթարանից դեպի դպրոց՝ ՀԱՊՀ մանկապարտեզում ավարտական հանդիսավոր արարողությամբ ամփոփվեց նախադպրոցական կրթության փուլը 🌞
ՀԱՊՀ մանկապարտեզում տեղի է ունեցել ավագ խմբի սաների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որը դարձավ նախադպրոցական կրթության կարևոր փուլի ամփոփման ջերմ ու հիշարժան առիթ։ Այս տարի նախակրթարանն ավարտել է 17 սան, որոնք աշնանը կքայլեն դեպի դպրոցական կյանք՝ իրենց հետ տանելով մանկապարտեզում ձեռք բերած առաջին գիտելիքները, ձևավորված հմտություններն ու մանկության ամենաջերմ հիշողությունները։
Տոնական և հույզերով լի միջոցառման ընթացքում փոքրիկները հանդես են եկել երաժշտական, պարային և բեմական գեղեցիկ համարներով՝ ներկայացնելով նախադպրոցական կրթության տարիներին ձեռք բերած կարողությունները, ստեղծագործական հմտություններն ու ինքնարտահայտվելու ունակությունը։
Ավելին` https://polytech.am/az0t
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+2
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը Եվրոպական համալսարանների ասոցիացիայի թեմատիկ խմբի անդրանիկ հանդիպմանը Բրյուսելում
Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (EUA) «Ինստիտուցիոնալ տվյալներ» թեմատիկ փորձագիտական խմբի (Thematic Peer Group on Institutional Data) անդրանիկ հանդիպումը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը այս հեղինակավոր հարթակում ներկայացրել է Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը:
Ավելին` https://polytech.am/g1o6
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+2
ՀԱՊՀ պատվիրակությունը մասնակցել է «STREACS» (Հայաստանում էներգետիկ անցման հզորացում դեպի կլիմայական լուծումներ) ծրագրի միջազգային գիտական առաքելություններին Իռլանդիայի Մայնութ և Իտալիայի «Լուիջի Վանվիտելլի» համալսարաններում
Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe) ծրագրի շրջանակներում իրականացվող «STREACS» (Strengthening Research in Armenia for Energy Transition toward Climate Solutions) նախագծի հերթական կարևոր փուլն է մեկնարկել։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներն ու ուսանողները մասնակցել են Իտալիայի Կազերտա և Իռլանդիայի Մայնութ քաղաքներում զուգահեռաբար անցկացվող կարճաժամկետ գիտական առաքելությանը:
Նախագիծն ուղղված է եվրոպական առաջատար գիտական կենտրոնների հետ կապերի սերտացմանը, ոլորտային գիտելիքի բացերի վերացմանը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ անցման և կլիմայական մարտահրավերների դիմակայման գործընթացների արդյունավետության բարձրացմանը։
Ավելին` https://polytech.am/rq62
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը, հանդիսանալով Միջազգային բակալավրիատի համաշխարհային ցանցի (IB World school) լիիրավ անդամ, ընդլայնում է իր մասնագիտական թիմի կազմը՝ հրավիրելով որակավորված և մոտիվացված ուսուցիչների
Ավելին` https://polytech.am/h1nv
#NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ #Polytechnic
Вже доступно! Дослідження Telegram за 2025 — головні інсайти року 
