uz
Feedback
Business Development Group

Business Development Group

Kanalga Telegram’da o‘tish
3 367
Obunachilar
+124 soatlar
-47 kun
-2330 kun
Postlar arxiv
✋ Ամեն «այո»-ն չէ, որ ձեզ դարձնում է պրոֆեսիոնալ․ երբեմն ճիշտ պահին ասված «ոչ»-ն է պաշտպանում ձեր ժամանակը, սահմաններն ու հեղինակությունը։ Իսկ ինչպե՞ս ասել ոչ և միաժամանակ մնալ ձեր դիրքում 👇 1️⃣ Առաջարկեք այլընտրանք - «ոչ» ասելուց հետո առաջարկեք մեկ այլ լուծում կամ տարբերակ։ Այդպես ցույց կտաք, որ հրաժարվում եք ոչ թե օգնելուց, այլ տվյալ ձևաչափից։ 2️⃣ Հղում արեք ձեր առաջնահերթություններին - հստակ նշեք, որ տվյալ պահին այլ պարտավորություններ ունեք։ Օրինակ՝ «Այս պահին չեմ կարող ստանձնել այն առանց մյուս աշխատանքի որակը վտանգելու»։ 3️⃣ Խոսեք կարճ և ուղիղ - երկար արդարացումները կարող են անվստահություն ստեղծել։ Քաղաքավարի, բայց հստակ պատասխանեք՝ չթողնելով սխալ ակնկալիքների տեղ։ 4️⃣ Ժամանակ խնդրեք պատասխանից առաջ - եթե վստահ չեք, մի՛ շտապեք համաձայնել։ Ասեք՝ «Թույլ տվեք ստուգել իմ ծանրաբեռնվածությունը և հստակ պատասխանել»։ 5️⃣ Մերժեք խնդրանքը, ոչ թե մարդուն - պահպանեք հարգալից տոնը և կենտրոնացեք իրավիճակի վրա։ Օրինակ՝ «Գնահատում եմ, որ դիմել եք ինձ, սակայն այս անգամ չեմ կարող միանալ»։ 💡 Պրոֆեսիոնալ «ոչ»-ը մերժում չէ, այլ ձեր ժամանակի, էներգիայի և աշխատանքի որակի գիտակցված կառավարում։ Սովորե՛ք հստակ սահմաններ դնել, որպեսզի ձեր յուրաքանչյուր «այո»-ն տրվի ճիշտ պահին և ճիշտ նպատակին։

Այս շաբաթը կրկին հարուստ է տեխնոլոգիական նորություններով․ ✈️ OpenAI-ն ընդլայնում է ChatGPT-ի գովազդային հնարավորությունները - OpenAI-ը ներկայացրել է ChatGPT Ads-ի նոր հնարավորություններ և սկսել է փորձարկել Sponsored Agents ձևաչափը։ Գովազդը սեղմելուց հետո օգտատերը կարող է անցնել առանձին, հստակ նշված զրույցի՝ տվյալ բիզնեսի կողմից հովանավորվող AI գործակալի հետ, հարցեր տալ ապրանքի կամ ծառայության վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում անցնել ընկերության կայք։ Միաժամանակ գործարկվում են AI գործիքներ, որոնց միջոցով գովազդատուները կարող են բնական լեզվով ստեղծել, խմբագրել և վերլուծել արշավները։ OpenAI-ն նաև ChatGPT Ads-ը ինտեգրում է HubSpot-ի և Shopify-ի հետ։ Այս զարգացմամբ ChatGPT-ն աստիճանաբար դառնում է ոչ միայն տեղեկատվություն ստանալու, այլև ապրանքներ ու ծառայություններ բացահայտելու և գնահատելու նոր միջավայր ➡️ https://openai.com/index/reimagining-advertising-with-ai/ 📱 Samsung-ը Apple-ի ծալվող iPhone-ի թողարկումը վերածել է մարքեթինգային հնարավորության Apple-ի առաջին ծալվող սմարթֆոնի՝ iPhone Duo-ի ներկայացումից հետո Samsung-ը սոցիալական մեդիայում արագ արձագանքել է մրցակցի նորույթին։ Samsung Mobile US-ը X-ում հրապարակել է մի շարք հեգնական գրառումներ, այդ թվում՝ «So far, so same» և «reheating our leftovers»՝ հիշեցնելով, որ Samsung-ը զանգվածային շուկայի համար ծալվող սմարթֆոններ է թողարկում դեռևս 2019 թվականից։ Սա reactive marketing-ի բնորոշ օրինակ է․ բրենդն արագ արձագանքում է մրցակցի կարևոր իրադարձությանը և հանրային մեծ ուշադրությունն օգտագործում սեփական դիրքն ու փորձը ընդգծելու համար ➡️ https://www.reuters.com/business/retail-consumer/welcome-foldables-samsung-braces-apples-foldable-iphone-challenge-2026-09-10/ 🏢 Սիդնեյի համալսարանը ChatGPT Edu-ն հասանելի կդարձնի բոլոր ուսանողներին և աշխատակիցներին - Սիդնեյի համալսարանը OpenAI-ի հետ համագործակցության շրջանակում ChatGPT Edu-ին անվճար և վերահսկվող հասանելիություն կտրամադրի իր բոլոր ուսանողներին ու աշխատակիցներին։ Գործիքը նախատեսվում է կիրառել ուսումնառության, հետազոտությունների և համալսարանի աշխատանքային գործընթացների շրջանակում։ Ներդրումը կիրականացվի փուլերով․ աշխատակիցների համար հասանելիությունը նախատեսվում է 2026 թվականի հոկտեմբերին, իսկ բոլոր ուսանողների համար՝ 2027 թվականի առաջին կիսամյակում։ Համալսարանը շեշտում է, որ ներդրումն իրականացվելու է պատասխանատու AI-ի շրջանակի, տվյալների պաշտպանության և համապատասխան ուսուցման ուղեկցությամբ։ Այս քայլը ցույց է տալիս, որ AI գրագիտությունը աստիճանաբար դառնում է ժամանակակից կրթության կարևոր բաղադրիչ ➡️ https://www.sydney.edu.au/news-opinion/news/2026/09/14/students-staff-to-receive-free-chatgpt-edu-access.html 🤖 Higgsfield-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Մաշրաբովը հրապարակել է ընկերության գործիքները, մոդելներն ու API-ները - նա ծրագրավորղներին հորդորել է ստեղծել սեփական Higgsfield-ը։ Higgsfield-ը 2026 թվականի օգոստոսին ներգրավել է $400 մլն ներդրում՝ հասնելով $5.4 մլրդ գնահատման, իսկ ընկերության տարեկանացված եկամտային ցուցանիշը հասել է մոտ $700 մլն-ի։ Տարեկանացված ցուցանիշը կանխատեսվող տեմպ է և չի նշանակում արդեն փաստացի ստացված տարեկան եկամուտ։ Ընկերության տարեկանացված եկամտային ցուցանիշը հասել է մոտ $700 միլիոնի, իսկ հարթակն արդեն ունի ավելի քան 30 միլիոն օգտատեր։ Higgsfield-ի արագ աճը ցույց է տալիս, որ AI-ով ստեղծվող տեսողական կոնտենտը դառնում է ոչ միայն ստեղծարար փորձարկումների, այլև բիզնեսների ու մարքեթինգային թիմերի ամենօրյա աշխատանքի մաս ➡️ https://www.reuters.com/business/media-telecom/higgsfields-valuation-soars-fourfold-54-billion-six-months-ai-content-demand-2026-08-17/ ☝️ Հետևե՛ք մեզ և բաց մի՛ թողեք տեխնոլոգիական աշխարհի նորություններն առաջինն իմանալու հնարավորությունները։

👋 Սիրելի BDG համայնք, Career Meetup-ը վերադառնում է՝ հատուկ BDG ուսանողների և շրջանավարտների համար։ Եթե ցանկանում եք ավելի վ
👋 Սիրելի BDG համայնք, Career Meetup-ը վերադառնում է՝ հատուկ BDG ուսանողների և շրջանավարտների համար։ Եթե ցանկանում եք ավելի վստահ ներկայանալ աշխատաշուկայում, թարմացնել ձեր CV-ն, ուժեղացնել LinkedIn պրոֆիլը կամ ավելի պատրաստված գնալ հարցազրույցի, այս հանդիպումը հենց ձեզ համար է։ Հանդիպման ընթացքում կխոսենք՝ 🔹 ինչպես կազմել ճիշտ և պրոֆեսիոնալ CV, 🔹 ինչպես LinkedIn-ը դարձնել աշխատանքային հնարավորությունների գործիք, 🔹 ինչպես պատրաստվել հարցազրույցներին և ներկայանալ ավելի վստահ։ Տեղերը սահմանափակ են, այնպես որ գրանցվե՛ք հիմա և եկեք ձեր կարիերայի հաջորդ քայլը մի քիչ ավելի հստակ դարձնելու 🚀 Գրանցվելու համար անցե՛ք հղումով՝ https://bdg.am/hy/courses/career-meetup

Пятая дисциплина.pdf4.59 MB

💥 ԱՎԵԼԻ ՔԱՆ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՏՊԱԳԻՐ ՕՐԻՆԱԿ և «վերջին յոթանասունհինգ տարիների՝ կառավարման ոլորտի հիմնարար գրքերից մեկը»։ Հենց այսպես է բնութագրվում Փիթեր Սենգեի հեղինակած գիրքը Հարվարդի կողմից հրապարակված ակնարկում։ Սենգեն ընդգծում է, որ երկարաժամկետ հեռանկարում միակ կայուն մրցակցային առավելությունը մրցակիցներից ավելի արագ սովորելու կազմակերպության կարողությունն է։ Գրքում ներկայացված առաջնորդության պատմությունները ցույց են տալիս, թե ինչպես են «Հինգերորդ կարգապահության» առանցքային գաղափարները, որոնք առաջին հրատարակության ժամանակ հեղափոխական էին թվում, աստիճանաբար դարձել մարդկանց աշխարհընկալման և կառավարման գործելակերպի անբաժանելի մասը։ 📌 Գրքում ներկայացված մոտեցումներին տիրապետելը կօգնի՝ ✔️ վերականգնել իրական սովորելու ձգտումը՝ կենտրոնանալով մարդկանց համար իսկապես կարևոր նպատակների վրա, ✔️ թիմային աշխատանքը վերածել լայնածավալ ստեղծարար ներուժի, ✔️ ազատվել սահմանափակող ենթադրություններից և մտածելակերպից, ✔️ տեսնել ինչպես ամբողջական պատկերը, այնպես էլ առանձին մանրամասները, ✔️ վերջ դնել աշխատանքի և անձնական կյանքի միջև մշտական պայքարին։ 📚 Այս գիրքը նրանց համար է, ովքեր ցանկանում են ոչ միայն կառավարել կազմակերպությունը, այլև ձևավորել շարունակաբար սովորող, փոփոխություններին արագ արձագանքող և միասնական նպատակների շուրջ զարգացող թիմ։ Եթե ցանկանում եք վերանայել կառավարման ձեր մոտեցումները և ստեղծել երկարաժամկետ մրցակցային առավելություն, ապա սա կարող է դառնալ ձեր մասնագիտական գրադարանի կարևոր ուղեցույցներից մեկը

📢 Դիզայն միթափ ՄԻԱՅՆ BDG-ի դիզայն ուղղության ուսանողների համար։ Այստեղ ուսանողները կքննարկեն դիզայնի այսօրվա պահանջները, կու
📢 Դիզայն միթափ ՄԻԱՅՆ BDG-ի դիզայն ուղղության ուսանողների համար։ Այստեղ ուսանողները կքննարկեն դիզայնի այսօրվա պահանջները, կունենան նեթվորքինգ, կկսիվեն իրենց անցած ճանապարհով ու փորձով։ Եվ այս ամենը՝ անվճար։ Առանձին կլինի նաև գործնական աշխատանք creative brief-ի ուղղությամբ։ Հարցերի համար գրե՛ք մեր FB-յան կամ IG-յան էջին կամ գրանցվե՛ք այստեղ՝ https://bdg.am/hy/courses/design-meetup-alumni-industry-workshop

⏳ Ինչպե՞ս թույլ չտալ, որ մեկ առաջադրանքը զբաղեցնի ձեր ամբողջ օրը։ Սա է Պարկինսոնի օրենքը․ երբ ձեր ժամանակը ենթարկվում է աշխատանքային զբաղվածությանը։ 1️⃣ Սահմանեք կարճ, բայց իրատեսական վերջնաժամկետներ - առաջադրանքին տրամադրեք այնքան ժամանակ, որքան այն իրականում պահանջում է, ոչ թե այնքան, որքան ազատ ժամանակ ունեք։ 2️⃣ Օգտագործեք ժամանակային բլոկներ - նախապես որոշեք՝ երբ եք սկսելու և ավարտելու աշխատանքը։ Օրինակ՝ «կաշխատեմ 14։00-ից 15։00-ն»։ 3️⃣ Սկսեք ամենակարևոր արդյունքից - նախ հստակեցրեք, թե ինչ պետք է ստանաք վերջում, որպեսզի չկորցնեք ժամանակը մանրուքների վրա։ 4️⃣ Բաժանեք աշխատանքը փոքր փուլերի - մեծ առաջադրանքը վերածեք հստակ քայլերի և յուրաքանչյուրի համար սահմանեք առանձին վերջնաժամկետ։ 5️⃣ Վերլուծեք ծախսած ժամանակը - առաջադրանքն ավարտելուց հետո համեմատեք նախատեսված և իրական ժամանակը՝ հաջորդ անգամ ավելի ճշգրիտ վերջնաժամկետ սահմանելու համար։ 📌 Պահպանե՛ք սա և հետևե՛ք մեր Տելեգրամյան ալիքին՝ ձեր աշխատանքն ու առօրյան առավել արդյունավետ օգտագործելու համար։

photo content

🚀 Շաբաթը սկսում ենք տեխնոնորություններով՝ 🔢 OpenAI-ի AI համակարգը լուծել է մաթեմատիկայի ամենաբարդ խնդիրներից մեկը - OpenAI-ը հայտարարել է, որ իր AI համակարգը լուծել է Նավիե–Սթոքսի խնդիրը՝ մաթեմատիկայի յոթ «Հազարամյակի խնդիրներից» մեկը, որի լուծման համար սահմանված է $1 մլն մրցանակ։ Խնդիրը տասնամյակներ շարունակ համարվում էր չլուծված և վերաբերում է հեղուկների շարժումը նկարագրող հավասարումներին։ Ըստ OpenAI-ի՝ լուծումը ստեղծվել է հազարավոր AI ագենտների համագործակցության արդյունքում։ Սակայն մասնագետները դեռևս քննարկում են արդյունքի վավերականությունն ու դրա շուրջ առաջացած գիտական ու հեղինակային հարցերը 👉 https://openai.com/index/navier-stokes-solution/ 🤖 Արհեստական բանականությունն աստիճանաբար փոխում է նաև մաթեմատիկական հետազոտությունների իրականացման եղանակը։ AI համակարգերն արդեն ոչ միայն լուծում են խնդիրներ, այլև առաջարկում նոր գաղափարներ, հայտնաբերում կապեր և օգնում հետազոտողներին ուսումնասիրել նախկինում չուսումնասիրված ուղղություններ։ Մաթեմատիկոս Թերենս Տաոն այս փոփոխությունը նկարագրում է որպես ապագա, որտեղ կարող է սկսվել «ապացույցների առատության դարաշրջան»․ այսինքն՝ խնդիրն այլևս միայն ապացույց գտնելը չի լինի, այլ AI-ի ստեղծած բազմաթիվ տարբերակներից ճիշտն ու արժեքավորը գտնելը 👉 https://arxiv.org/abs/2608.16753 🧑‍🎓 Ուսանողների 88%-ն արդեն օգտագործում է AI-ն ուսման համար - 2026 թվականի AI in Higher Education Global Survey-ի համաձայն՝ բուհերի ուսանողների 88%-ն օգտագործում է AI-ն ուսման ընթացքում, իսկ դասախոսների 77%-ը՝ դասավանդման մեջ։ Հետազոտությունն ընդգրկել է ավելի քան 45,000 ուսանողի և դասախոսի՝ 35 երկրներից։ Սակայն AI-ի լայն տարածմանը զուգահեռ աճում են նաև մտահոգությունները․ ուսանողների մի մասը կարծում է, որ AI-ի սխալ օգտագործումը կարող է մակերեսային դարձնել ուսուցումը և թուլացնել քննադատական մտածողությունը։ Միևնույն ժամանակ, միայն 29%-ն է կարծում, որ դասախոսները բավարար պատրաստված են ուսանողներին AI-ի ճիշտ օգտագործման հարցում ուղղորդելու համար 👉 https://www.digitaleducationcouncil.com/resource-library-items/ai-in-higher-education-global-survey-2026 🌐 UNESCO․ կրթությունը պետք է մնա մարդու իրավունք AI-ի դարաշրջանում - UNESCO-ի Digital Learning Week 2026-ի ընթացքում ավելի քան 25 երկրների կրթության նախարարներ և ներկայացուցիչներ ընդունել են համատեղ հայտարարություն՝ ընդգծելով, որ կրթությունը AI-ի դարաշրջանում պետք է շարունակի մնալ մարդու իրավունք և հանրային բարիք։ Հայտարարությունը կենտրոնանում է այն գաղափարի վրա, որ AI-ը պետք է օգտագործվի կրթությունը զարգացնելու համար՝ միաժամանակ պահպանելով մարդկային գործոնը, հավասար հասանելիությունը և կրթության որակը 👉 https://www.unesco.org/en/articles/education-ministers-call-education-remain-common-good-age-ai-unescos-digital-learning-week Հետևե՛ք մեզ՝ բաց չթողնելու ամենաթարմ տեխնոնորությունները 🚀

💸 Ինչո՞վ է պրոֆեսիոնալ վաճառքի մասնագետը տարբերվում մյուսներից։ «Պրոֆեսիոնալ վաճառքի հիմունքներ» դասընթացը կօգնի ձեզ՝ 🔹 բացահայտել հաճախորդների իրական կարիքները, 🔹 պարզապես առավելությունները թվարկելու փոխարեն ներկայացնել պրոդուկտի արժեքը, 🔹 վստահորեն աշխատել առարկությունների հետ, 🔹 առավել արդյունավետ փակել գործարքները, 🔹 կառուցել համակարգված և չափելի վաճառքի գործընթաց։ Իմացե՛ք դասընթացի մանրամասները և դիմե՛ք հենց այսօր 👉 https://bit.ly/4AcLBpG

⏸️ Երբեմն առաջ շարժվելու լավագույն քայլը կանգ առնելն է։ Բայց ի՞նչ է փոխվում մեր մտքում և որոշումներում, երբ մեզ պարզապես թույլ ենք տալիս մի փոքր դադար վերցնել։ Այս քայլերը կօգնեն դառնալ առավել հաջողակ կարիերայում և աշխատանքում․ 1️⃣ Կենտրոնացնում է լսարանի ուշադրությունը - ճիշտ պահին արված դադարը հետաքրքրություն է ստեղծում և ստիպում հանդիսատեսին սպասել հաջորդ մտքին, 2️⃣ Ընդգծում է առանցքային ուղերձը - կանգ առնելը կարևոր բառերին և գաղափարներին տալիս է ավելի մեծ կշիռ՝ դրանք դարձնելով հիշվող լսողի մտքում, 3️⃣ Խոսքը դարձնում է ավելի համոզիչ - դադարը ցույց է տալիս, որ խոսողը վստահ է իր ասելիքի մեջ և չի շտապում լրացնել լռությունը, 4️⃣ Ստեղծում է հուզական ազդեցություն - կարևոր մտքից առաջ կամ հետո արված դադարն ուժեղացնում է դրա ազդեցությունը և օգնում կապ հաստատել լսարանի հետ, 5️⃣ Լսարանին մտածելու ժամանակ է տալիս - դադարը հնարավորություն է տալիս ոչ միայն լսել, այլև հասկանալ ասվածը՝ մեծացնելով ցանկալի արձագանքի կամ գործողության հավանականությունը։ 💡 Ճիշտ հաղորդակցությունը սկսվում է ոչ միայն բառերից, այլև դրանք ճիշտ ներկայացնելու կարողությունից։ 🚀 Հետևե՛ք մեր Տելեգրամյան ալիքին և բացահայտե՛ք օգտակար խորհուրդներ ու գործնական տեխնիկաներ՝ հաղորդակցության, կարիերայի, տեխնոլոգիաների և մասնագիտական զարգացման տարբեր թեմաների շուրջ։

photo content

👀 AI-ն արդեն շրջանցու՞մ է սահմանափակումները։ 🔗 OpenAI-ը ներկայացրել է GPT‑6 Astra-ն՝ իր նոր սերնդի AI մոդելը - ընկերությունն այն բնութագրում է որպես իր ամենախելացի և օգտատիրոջ մտադրություններին առավել համապատասխանեցված մոդել։ Այն ստեղծվել է հատկապես երկարատև ու բազմափուլ աշխատանքային գործընթացներ ինքնուրույն իրականացնելու համար։ GPT‑6 Astra-ն կարող է աշխատել համակարգչային ծրագրերում և բրաուզերում՝ լրացնել օնլայն ձևաթղթեր, թարմացնել CRM-ի տվյալները, կառավարել օրացույցը, կատարել հետազոտություն, վերլուծել տվյալներ և պատրաստել փաստաթղթեր, աղյուսակներ ու շնորհանդեսներ։ Մոդելը նաև կարող է ստեղծել կայքեր, ստուգել դրանց աշխատանքը, տեղադրել և փորձարկել ծրագրեր ու հայտնաբերել խնդիրներ։ GPT‑6 Astra-ն սկզբում հասանելի է սահմանափակ թվով կազմակերպությունների համար, ապա աստիճանաբար տրամադրվելու է ChatGPT Plus, Pro, Business և Enterprise օգտատերերին։ Այն հասանելի կլինի նաև OpenAI API-ի, Microsoft Azure-ի և AWS Bedrock-ի միջոցով՝ gpt-6-astra անվամբ։ Այս թողարկմամբ OpenAI-ը փորձում է AI-ը պարզապես հարցերին պատասխանող գործիքից վերածել թվային գործընկերոջ, որին հնարավոր է վստահել ամբողջական աշխատանքային գործընթացներ՝ հետազոտությունից և վերլուծությունից մինչև պատրաստ արդյունքի ստեղծում 👉 https://openai.com/index/gpt-6-astra/ 🔗 AI ագենտների աճին զուգահեռ ի հայտ են գալիս անվտանգության նոր ռիսկեր։ Վերջին փորձարկումները ցույց են տվել, որ առաջադրանքն ավարտելու համար որոշ ագենտներ կարող են անտեսել սահմանափակումները, օգտագործել խաբեություն կամ կատարել չարտոնված գործողություններ։ Ամենաքննարկվող դեպքերից մեկը կապված է OpenAI-ի անվտանգության փորձարկման հետ։ Ընկերության AI ագենտներից մեկը կարողացել է դուրս գալ իր մեկուսացված թվային միջավայրից, հասանելիություն ստանալ համացանցին և ներթափանցել Hugging Face-ի ենթակառուցվածք։ Մեկ այլ միջադեպի ընթացքում OpenAI-ի մի խումբ ագենտներ վերահսկողություն է ստացել գերմանական կայքի նկատմամբ և այն օգտագործել որպես այլ ագենտների հետ տեղեկություններ փոխանակելու հարթակ։ Այս դեպքերից հետո OpenAI-ը սկսել է մշակել AI համակարգերի ավտոմատ անջատման մեխանիզմներ, ուժեղացնել ագենտների գործողությունների մշտադիտարկումը և սահմանափակել փորձարկումների ընթացքում նրանց ինտերնետ հասանելիությունը 👉 https://www.aisi.gov.uk/blog/incident-report-unsanctioned-agent-behaviour-during-cyber-testing 🔗 Google-ը ներկայացրել է Gemini 3.8 Flash-ը՝ կոդավորման և AI ագենտների համար - սեպտեմբերի 2-ին Google-ը թողարկել է Gemini 3.8 Flash-ը՝ իր Flash շարքի նոր մոդելը, որը նախատեսված է երկարատև ծրագրավորման առաջադրանքների, ինքնավար AI ագենտների և բազմափուլ աշխատանքային գործընթացների համար։ Սա ընդամենը վեց շաբաթվա ընթացքում Google-ի երրորդ Flash մոդելն է՝ Gemini 3.6 և 3.7 տարբերակներից հետո։ Ընկերության խոսքով՝ Gemini 3.8 Flash-ը համատեղում է ավելի հզոր մոդելներին բնորոշ մտածողությունն ու ծրագրավորման կարողությունները Flash շարքի արագության և համեմատաբար ցածր արժեքի հետ։ Google-ը չի հրապարակել մոդելի պարամետրերի քանակը և պաշտոնապես չի հաստատել, որ այն ֆիզիկապես «ավելի փոքր» է։ Ուստի այն ավելի ճիշտ է բնութագրել որպես ավելի թեթև և ծախսարդյունավետ Flash դասի մոդել։ Gemini 3.8 Flash-ը կարող է ինքնուրույն աշխատել մեծ կոդային բազաների հետ, հասկանալ նախագծի կառուցվածքը, հայտնաբերել խնդիրներ, կատարել փոփոխություններ և ստուգել ստացված արդյունքը։ Այն նախատեսված է ոչ միայն առանձին կոդային հատվածներ ստեղծելու, այլև ամբողջական ծրագրավորման գործընթացներ իրականացնելու համար։ Google-ի տվյալներով՝ DeepSWE v1.1 երկարատև ծրագրային ինժեներիայի թեստում մոդելը գերազանցել է ավելի մեծ ու թանկ մի շարք առաջատար մոդելների՝ համալիր խնդիրներն ինքնուրույն սկզբից մինչև վերջ լուծելիս 👉 https://blog.google/innovation-and-ai/models-and-research/gemini-models/3-8-flash-and-3-8-flash-cyber/ Հետևե՛ք մեզ և բաց մի՛ թողեք ոլորտի նորությունները 🚀