3 343
订阅者
无数据24 小时
-77 天
-1630 天
帖子存档
Team_Getting_Things_Done_with_Others_David_Allen,_Edward_Lamont.pdf3.26 MB
Ինչպե՞ս հասցնել բոլոր գործերը, երբ պատասխանատվությունը միայն քոնը չէ, այլ՝ ամբողջ թիմինը։
📘 «Թիմ․ ինչպե՞ս միասին հասցնել բոլոր գործերը» գիրքը Դեյվիդ Ալենի և Էդվարդ Լամոնտի համահեղինակությամբ ստեղծված գործնական ուղեցույց է, որը ցույց է տալիս՝ ինչպես անհատական արդյունավետության սկզբունքները կիրառել թիմային աշխատանքում։
📌 Դեյվիդ Ալենը հայտնի է իր «Getting Things Done (GTD)» մեթոդով, որն օգնում է կազմակերպել առաջադրանքներն ու արդյունավետ կառավարել աշխատանքը։ Այս գրքում հեղինակները կենտրոնանում են արդեն ամբողջ թիմի վրա՝ ներկայացնելով, թե ինչպես բարելավել հաղորդակցությունը, ճիշտ կազմակերպել համագործակցությունն ու նվազեցնել աշխատանքային սթրեսը։
Գիրքը հատկապես օգտակար կլինի թիմերի ղեկավարներին, մենեջերներին և մասնագետներին, որոնք ցանկանում են ավելի արդյունավետ աշխատել միասին, հստակեցնել պատասխանատվություններն ու հասնել ընդհանուր նպատակներին՝ առանց ավելորդ քաոսի։
🔗 Գրքի pdf տարբերակը՝

💥 Աշունը շարունակում ենք կրթական նոր ծրագրերով, որոնք նոր հնարավորություններ կստեղծեն ձեզ համար։
ՄՌԿ ուղղությամբ մեկնարկում է «HR Management: AI Powered» առավոտյան դասընթացը։
Դիզայն ուղղությամբ մեկնարկում է «AI Upgrade for Graphic Designers» և «UX/UI Design: AI Powered» ծրագրերը։
Կառավարում ուղղությամբ մեկնարկում է «Advanced Project Management + AI» դասընթացը, ինչպես նաև դրան ընդառաջ տեղի կունենա 1-օրյա վորքշոփ «ԱԲ-ն նախագծերի ղեկավարման մեջ» թեմայով և «Բիզնես վերլուծության հիմունքներ» դասընթացը։
Ֆինանսներ և հաշվապահության ուղղությամբ մեկնարկում է «ՖՀՄՍ և ՀՀՄՍ ամբողջական դասընթացը», «Կադրային գործ» և «MS Excel ամբողջական դասընթաց» ծրագրերը։
Տվյալագիտության ուղղությամբ մեկնարկում է «SQL ամբողջական դասընթացը»։
Ծրագրավորման ուղղությամբ մեկնարկում է «AI Agents for DevOps: Build, Debug & Automate»։
Յուրաքանչյուր դասընթացի համար գործում է անվճար մասնագիտական խորհրդատվություն անմիջապես թրեյների կողմից 📩
🚀 Ունեցե՛ք մասնագիտական նոր առաջընթացներ և հաջողություններ կարիերայում:
🌐 Նոր տեխնոնորություններ աշխարհից և Հայաստանից․
🏁 Anthropic-ը գործարկում է բաց կոդով ծրագրերի անվտանգության անվճար ստուգման գործիք - ընկերությունը ներկայացրել է OSS Scanner-ը՝ անվճար գործիք, որը պարբերաբար ստուգելու է ծրագրային նախագծերի կոդը՝ օգտագործելով ընկերության ամենահզոր ԱԲ մոդելները, այդ թվում՝ Claude Mythos-ը։ Նպատակն է օգնել ծրագրավորողներին ավելի արագ բացահայտել անվտանգության հնարավոր խնդիրները և ժամանակին միջոցներ ձեռնարկել դրանք շտկելու համար։
Սակայն գործիքն ունի կարևոր սահմանափակում։ Ստուգման արդյունքները տրամադրվելու են առանց մասնագետների կողմից նախնական ստուգման կամ գնահատման։ ԱԲ-ն կարող է օգնել բարձրացնել բաց կոդով ծրագրերի անվտանգությունը, սակայն մարդու մասնակցությունը շարունակում է կարևոր մնալ՝ արդյունքները ստուգելու և խնդիրները ճիշտ առաջնահերթությամբ լուծելու համար՝ https://www.theverge.com/ai-artificial-intelligence/1008521/anthropic-open-source-oss-scanner
🟦 Microsoft-ը վերափոխում է Windows 11-ի որոնման համակարգը․ այն դառնում է ավելի արագ և ֆունկցիոնալ։
Նոր տարբերակը հնարավորություն կտա ավելի արագ գտնել ֆայլեր, հավելվածներ և կարգավորումներ, հաշվի առնել տառասխալներն ու հոմանիշները, որոնման արդյունքներում տեսնել ֆայլերի նախադիտումներ և վեբ-տեղեկություն: Նոր տարբերակի փորձարկումը Windows Insider ծրագրի մասնակիցների համար սկսվել է 2026 թ. հոկտեմբերի 7-ին։ Բոլոր օգտատերերի համար հասանելի դառնալու վերջնական ամսաթիվ դեռ հայտարարված չէ՝ https://www.theverge.com/news/1008320/microsoft-windows-search-overhaul-windows-11
☁️ Google Cloud-ը ներկայացրել է Gemini գործակալը, որը կարող է պատասխանել հարցերին, կատարել առաջադրանքներ, ստեղծել բովանդակություն և գրել կոդ։ Այն աշխատում է Google Workspace-ի՝ Gmail-ի, Docs-ի, Sheets-ի և Calendar-ի հետ, ինչպես նաև կարող է օգտագործվել Microsoft 365-ում ու Slack-ում։
Սա կարող է նոր հնարավորություններ ստեղծել հայաստանյան ընկերությունների համար՝ ավտոմատացնելու կրկնվող աշխատանքները, արագացնելու բիզնես գործընթացները և բարձրացնելու թիմերի արտադրողականությունը՝ https://www.reuters.com/business/google-cloud-introduces-gemini-agent-work-ai-race-heats-up/
🇦🇲 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ԱԲ ոլորտի նախարարության ներկայացուցիչները հանդիպել են OpenAI-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արհեստական բանականության կիրառման հնարավորությունները առողջապահության և կրթության ոլորտներում։ Քննարկվել են ԱԲ գործիքների կիրառումը բժիշկների, բուժհաստատությունների և քաղաքացիների կողմից, ինչպես նաև դրանց ինտեգրումը Հայաստանի էլեկտրոնային առողջապահության՝ ArMed համակարգին։
ԱԲ-ի կիրառումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանում առողջապահական և կրթական ծառայությունները բարելավելու համար՝ https://hightech.gov.am/en/articles/news/new-opportunities-for-ai-applications-in-healthcare-and-education-discussed-with-openai-representatives
Հետևե՛ք մեզ՝ բաց չթողնելու տեխնոլոգիական ամենապահանջված նորությունները 🚀
👋 Career Meetup-ը վերադառնում է՝ համախմբելու BDG-ի տարբեր մասնագիտությունների և ուղղությունների ուսանողներին ու շրջանավարտներին։ Այստեղ մասնակիցները կիսվում են իրենց փորձով և ավելի հստակ պատկերացնել ձեր կարիերայի հաջորդ քայլը։
Միթափի ընթացքում մասնակիցները՝
🔹 կծանոթանան տարբեր ոլորտների մասնագետների և միմյանց հետ կփոխանակվեն փորձով,
🔹 կքննարկեն, թե ինչպես կազմել պրոֆեսիոնալ CV,
🔹 կիմանան, թե ինչպես զարգացնել LinkedIn-յան պրոֆիլը և օգտագործել այն նոր հնարավորություններ գտնելու համար,
🔹 կխոսեն հարցազրույցներին պատրաստվելու և վստահ ներկայանալու մասին։
📩 Եթե BDG-ի համայնքի անդամ եք, ապա առաջիկայում կայանալիք Career Meetup-ին կարող եք գրանցվել հղումով կամ գրելով մեր FB-յան կամ IG-յան էջին 👉 https://bdg.am/hy/courses/career-meetup-4
🙆♂️ «Դու ընդհանրապես չես լսում մարդկանց և միշտ ընդհատում ես»։
Ծանո՞թ է այսպիսի ֆիդբեքը։ Խնդիրը ոչ միայն ասվածի մեջ է, այլև՝ ինչպես է այն ասվում։
Իսկ ինչպե՞ս նույն ֆիդբեքը դարձնել կառուցողական։
Օգնության է գալիս SBI մոդելը։
👉 Situation - Իրավիճակ
Նշեք՝ կոնկրետ երբ և որտեղ է տեղի ունեցել իրավիճակը։
«Այսօրվա թիմային հանդիպման ժամանակ…»
👉 Behavior - Վարքագիծ
Նկարագրեք՝ ինչ կոնկրետ գործողություն է տեղի ունեցել՝ առանց պիտակավորելու։
«…երբ Մարիամը ներկայացնում էր իր առաջարկը, դու երկու անգամ ընդհատեցիր նրան…»
👉 Impact - Ազդեցություն
Բացատրեք՝ ինչ ազդեցություն ունեցավ այդ վարքագիծը։
«…և դրա պատճառով նա չկարողացավ ամբողջությամբ ներկայացնել իր միտքը, իսկ քննարկումը կորցրեց իր ընթացքը»։
Այսպիսով՝
❌ «Դու ընդհանրապես չես լսում մարդկանց և միշտ ընդհատում ես»։
դառնում է՝
✅ «Այսօրվա թիմային հանդիպման ժամանակ, երբ Մարիամը ներկայացնում էր իր առաջարկը, դու երկու անգամ ընդհատեցիր նրան։ Դրա պատճառով նա չկարողացավ ամբողջությամբ ներկայացնել իր միտքը, և քննարկումը դժվարացավ»։
Տարբերությունը մեծ է․ առաջին տարբերակը գնահատում է մարդուն, իսկ երկրորդը նկարագրում է վարքագիծն ու դրա ազդեցությունը։
📌 Հաջորդ անգամ ֆիդբեք տալիս փորձեք ինքներդ ձեզ հարցնել․
Ի՞նչ իրավիճակի մասին եմ խոսում։ Ի՞նչ կոնկրետ վարքագիծ եմ նկատել։ Ի՞նչ ազդեցություն է այն ունեցել։
Սա կօգնի ֆիդբեքը դարձնել ավելի հստակ, օբյեկտիվ և, ամենակարևորը՝ փոփոխության համար օգտակար։
🎥 Այս շաբաթվա նորությունները մեկ հոլովակում՝
🤖 OpenAI-ը սեպտեմբերի 29-ին ներկայացրել է Dots-ը՝ AI գործակալներ, որոնք կարող են աշխատել ֆոնային ռեժիմում և ինքնուրույն կատարելով օգտատիրոջ կողմից տրված առաջադրանքները։
Dots-ը կարող է միանալ ավելի քան 4,000 հավելվածի, աշխատել իր սեփական cloud համակարգչի միջոցով և օգտագործել Slack-ի ու Microsoft Teams-ի նման գործիքներ։
Օգտատերը կարող է Dots-ին հանձնարարել բազմաքայլ առաջադրանքներ՝ ուսումնասիրություններ կատարելուց և հաճախորդների արձագանքներին հետևելուց մինչև նախագծերի պլանավորում։
Աղբյուրը՝ https://openai.com/index/introducing-dots/?video=1231177365&utm_source=chatgpt.com
📱 Instagram-ը ներդնում է AI-ով աշխատող վիդեո օգնական, որը content ստեղծողներին թույլ կտա ավելի հեշտ խմբագրել և փոփոխել իրենց տեսանյութերը։
Այս քայլով Instagram-ը շարունակում է AI գործիքներն անմիջապես ինտեգրել հարթակում՝ վիդեոների ստեղծման գործընթացն ավելի արագ և հասանելի:
Աղբյուրը՝ https://techcrunch.com/2026/09/30/instagram-rolls-out-an-ai-video-assistant-for-creators/?utm_source=chatgpt.com
📍 Սեպտեմբերի 28-ին Երևանում անց է կացվել Firebird Build AI Hackathon-ը, որի ընթացքում ինժեներներն ու հետազոտողները մշակել են AI-ի վրա հիմնված լուծումների նախատիպեր։
Հաքաթոնի մրցանակային ֆոնդը կազմել է 105,000 դոլար։
Իսկ հոկտեմբերի 2–4-ը Երևանում և Վանաձորում անց է կացվել Հայաստանի ինժեներական շաբաթ 2026-ը՝ «Physical AI․ Ինժեներական բանականությունը իրական աշխարհի համար» թեմայով։
Աղբյուրը՝ https://firebird.ai/news-from-ai-hardware-to-robotics-firebird-build-turns-ideas-into-working-prototypes.html?utm_source=chatgpt.com
Հետևե՛ք մեզ՝ բաց չթողնելու տեխնոլոգիական ամենաթարմ նորությունները 🚀
💥 Մեկօրյա անվճար վորքշոփ բոլոր նրանց համար, ովքեր՝
🖇 աշխատում են որպես նախագծերի ղեկավար, նախագծերի կոորդինատոր կամ scrum master,
🖇 ավարտել են մենեջմենթի որևէ դասընթաց և ցանկանում են նորացնել իրենց գիտելիքը։
Այս վորքշոփը հնարավորություն կտա գործնական ձևաչափով ստանալ շուկայում այս պահին աշխատող AI տեխնիկաները և գործիքները։
🎓 Մենթորը Մարիամ Չթչյանն է, օպերացիոն տնօրեն և պարտնյոր Civitta ընկերությունում։
Գրանցվե՛ք անվճար վորքշոփին անմիջապես կայքում՝ https://bdg.am/hy/courses/ai-for-project-managers-workshop-2 🔗
Պահանջները գրի առնելուց մինչև իրական բիզնես կարիքը բացահայտելը մեծ ճանապարհ կա։
Այս 5 մասնագետներին հետևելը կօգնի անցնել այն 👇
1️⃣ Laura Brandenburg - «Bridging the Gap» կրթական ընկերության հիմնադիրն է, որը ստեղծել է 2008-ին։ Հեղինակել է «How to Start a Business Analyst Career?» և «The Value-Driven Business Analyst» գրքերը։ Նրա աշխատանքում մեծ տեղ ունեն բիզնես գործընթացների վերլուծությունը, պահանջների հստակեցումը և բիզնեսի ու տեխնիկական թիմերի համագործակցությունը։
2️⃣ Adrian Reed - «Blackmetric Business Solutions» ընկերության գլխավոր խորհրդատուն է, բիզնես վերլուծության դասընթացավար և միջազգային խոսնակ։ Հեղինակել է «Business Analyst» և «Be a Great Problem Solver… Now» գրքերը։ Նրա մասնագիտական թեմաներից են խնդրի ճիշտ ձևակերպումը, ռազմավարությունը և կազմակերպական փոփոխությունները։
3️⃣ Angela Wick - BA-Squared և BA-Cube հարթակների հիմնադիրն է, LinkedIn Learning-ի դասընթացավար։ Մասնակցել է BABOK Guide v3-ի մշակմանը՝ որպես հիմնական թիմի անդամ։ Նրա աշխատանքն ընդգրկում է պահանջների կառավարումը, Product Ownership-ը և AI-ի կիրառումը բիզնես վերլուծության մեջ։
4️⃣ Debra Paul - AssistKD-ի մասնագետ է, «Business Analysis և Delivering Business Analysis: The BA Service Handbook» գրքերի համահեղինակ։ Նրա հետազոտության հիման վրա մշակվել է Business Analysis Service Framework-ը, որն օգնում է հստակեցնել BA թիմի մատուցած ծառայությունները։ 2026-ի սեպտեմբերին դարձել է Business Analysis Hall of Fame մրցանակի առաջին մրցանակակիրը։
5️⃣ Filip Hendrickx - բիզնես վերլուծաբան, բիզնես ճարտարապետ և խորհրդատու է։ Նրա altershape գործունեությունը միավորում է վերլուծությունը, բիզնես ճարտարապետությունը և նորարարության մեթոդները։ Ian Richards-ի հետ հեղինակել է Brainy Glue գիրքը՝ բիզնես վերլուծության, նորարարության և փոփոխությունների մասին։
🚀 Ոլորտի առաջատարներին հետևելը նույնպես սովորելու և փորձ կուտակելու միջոց է։ Հետևե՛ք նրանց, ուսումնասիրե՛ք մոտեցումները և փորձարկե՛ք ձեր աշխատանքում․ այդպես ուրիշի փորձը կդառնա ձեր հմտությունը։