ar
Feedback
Business Development Group

Business Development Group

الذهاب إلى القناة على Telegram
3 387
المشتركون
+124 ساعات
لا توجد بيانات7 أيام
+230 أيام
أرشيف المشاركات
photo content

💥 Երկուշաբթին գալիս է նոր տեխնոնորություններով՝ 🤖 Spline-ը ներկայացրել է Spline V2-ը՝ AI ագենտով աշխատող 3D դիզայնի նոր միջավայրը- Spline-ը ամբողջությամբ վերակառուցել է իր 3D խմբագրիչը՝ այն հարմարեցնելով AI ագենտների դարաշրջանին։ Նոր AI ագենտը կարող է տեքստային հրահանգով ստեղծել և խմբագրել ամբողջական 3D տեսարաններ՝ կառավարելով օբյեկտները, նյութերը, լուսավորությունը, տեսախցիկները, անիմացիաներն ու ինտերակտիվ գործողությունները։ Ստեղծված բոլոր տարրերը շարունակում են մնալ լիովին խմբագրելի։ Spline-ի 3D խմբագրիչը կարող են կառավարել նաև ChatGPT-ը, Claude Code-ը, Cursor-ը և այլ համատեղելի AI գործիքներ՝ https://blog.spline.design/spline-v2 👀 Anthropic-ը ներկայացրել է իր նոր Claude Mythos 5-ը։ Այն կիբեռանվտանգության և կենսաբանական հետազոտությունների համար նախատեսված ամենահզոր AI մոդելն է՝ ներկայացված Anthropic-ի կողմից։ Սակայն դրա երկակի կիրառման և հնարավոր չարաշահման ռիսկերի պատճառով Claude Mythos 5-ը հասանելի է միայն սահմանափակ թվով ստուգված գործընկերների համար՝ https://www.anthropic.com/claude/mythos ✉️ ChatGPT-ն արդեն աշխատում է iMessage-ի հետ - OpenAI-ը ChatGPT-ի macOS հավելվածում ավելացրել է Apple Messages plugin, որի միջոցով ChatGPT-ն կարող է՝ որոնել և կարդալ հաղորդագրությունները, ամփոփել երկար նամակագրությունները և գտնել անհրաժեշտ տեղեկությունը զրույցներից և օգտատիրոջ անունից հաղորդագրություններ ուղարկել։ Այս ինտեգրումը ChatGPT-ն սովորական զրուցակցից վերածում է գործողություններ կատարող օգնականի, որը կարող է աշխատել օգտատիրոջ իրական նամակագրությունների հետ՝ https://learn.chatgpt.com/docs/plugins?surface=app 🏢 Anthropic-ը գործարկել է Claude Academy անվճար կրթական հարթակը - Anthropic-ը ներկայացրել է Claude Academy-ն՝ նոր ուսումնական հարթակ նրանց համար, ովքեր ցանկանում են արդյունավետ և անվտանգ աշխատել AI-ի ու Claude-ի գործիքների հետ։ Հարթակում հասանելի են անվճար դասընթացներ, տեսադասեր, թեստեր և գործնական ուղեցույցներ՝ սկսնակներից մինչև ծրագրավորողներ և կազմակերպությունների թիմեր։ Claude Academy-ի գործարկումը ցույց է տալիս, որ AI ընկերություններն այլևս կենտրոնանում են ոչ միայն նոր գործիքներ ստեղծելու, այլև մարդկանց AI գրագիտությունը զարգացնելու վրա՝ https://academy.claude.com/

photo content

Digital-Marketing-Strategy-1783529202.pdf24.20 MB

📘 Ինչպե՞ս կառուցել թվային մարքեթինգ բիզնես էջերի և ընկերությունների համար, որը ոչ միայն տեսանելիություն է ստեղծում, այլ նաև բերում է իրական բիզնես արդյունքներ։ «Digital Marketing Strategy» գիրքը ներկայացնում է, թե ինչպես ռազմավարական մտածողությունը համադրել թվային գործիքների, տվյալների և հաճախորդի վարքագծի հետ։ Այն օգնում է ավելի լավ հասկանալ՝ ինչպես ընտրել ճիշտ ալիքները, կառուցել արդյունավետ հաճախորդակենտրոն ճանապարհ և մարքեթինգային գործողությունները կապել բիզնես նպատակների հետ։ 📌 Գիրքը հատկապես օգտակար կլինի մարքեթոլոգների, բիզնեսի սեփականատերերի և նրանց համար, ովքեր ցանկանում են թվային մարքեթինգին նայել ոչ թե որպես առանձին գործիքների հավաքածու, այլ՝ որպես ամբողջական ռազմավարություն։

🐙 AI-ի աշխարհն այս շաբաթ․ երեք նորություն, որ արժե իմանալ՝ 1️⃣ Meta-ն ներկայացրեց իր նոր AI մոդելը Օգոստոսի 10-ին Meta-ն ոչ միայն ցույց տվեց իդ նոր մոդելը, այլև կրկին ընդգծեց open-weight AI-ի կարևորությունը։ Mark Zuckerberg-ը կոչ արեց ԱՄՆ-ին նվազեցնել open AI տեխնոլոգիաների զարգացման խոչընդոտները։ AI մրցակցությունն այլևս միայն փակ մոդելների՝ OpenAI-ի, Google-ի ու Anthropic-ի միջև չէ․ open-weight մոդելներն էլ արագ դառնում են լուրջ մրցակցային ուղղություն։ 🔗 https://www.reuters.com/world/china/meta-launches-new-ai-model-zuckerberg-champions-open-weight-push-2026-08-10/ 2️⃣ Ճապոնական ընկերությունների ավելի քան 80%-ը դեռ լիարժեք չի կիրառում AI Reuters-ի նոր հարցման համաձայն՝ Ճապոնիայի ընկերությունների ավելի քան 80 տոկոսը AI-ն օգտագործում է սահմանափակ կերպով կամ ընդհանրապես չի օգտագործում։ Ահա AI-ի հետաքրքիր հակասությունը․ տեխնոլոգիան զարգանում է շատ արագ, բայց բիզնեսների իրական կիրառումը դեռ հետ է մնում։ Այսինքն՝ AI լուծումների շուկան դեռ հսկայական է։ 🔗 https://www.reuters.com/world/asia-pacific/strong-majority-japanese-firms-have-yet-fully-embrace-ai-2026-08-12/ 3️⃣ Higgsfield-ը գնահատվել է ~5.4 միլիարդ դոլար Financial Times-ի համաձայն՝ AI video startup Higgsfield-ը հասել է մոտ 5.4 միլիարդ դոլար գնահատականի։ Ընկերությունը ստեղծում է AI video գործիքներ՝ հատկապես բիզնեսի ու marketing content-ի համար։ Higgsfield-ն արդեն unicorn է՝ մասնավոր ընկերություն առնվազն 1 միլիարդ դոլար գնահատականով, և ոլորտում նման ընկերությունների թիվը շարունակում է աճել։ 🔗 https://www.ft.com/content/719c8108-f4ae-466b-80f4-96f26558d642?syn-25a6b1a6=1 Իսկ դուք գիտե՞ք, թե որն է առաջին հայկական unicorn ընկերությունը 🤔

photo content

👀 Ստեղծել վտահություն 3 րոպեի ընթացքում․ սա հաջողվու՞մ է ձեզ մոտ։ Եթե ոչ, ուրեմն դուք դեռևս չեք տիրապետում այսպես կոչված «հայելու տեխնիկային»։ Սա հաղորդակցման մեթոդ է, որի ընթացքում մարդը բնական ձևով արտացոլում է զրուցակցի խոսքի ձևը, տոնը, մարմնի լեզուն կամ նույնիսկ բառապաշարը՝ ստեղծելով ավելի մեծ վստահություն և փոխըմբռնում։ Կարևոր է, որ mirroring-ը չպետք է վերածվի կրկնօրինակման։ Այն պետք է լինի նուրբ, բնական և անկեղծ։ Իսկ ի՞նչ արդյունք կունենաք՝ տիրապետելով այս տեխնիկային 👇 1️⃣ Կստեղծեք ավելի արագ կապ մարդկանց հետ - երբ զրուցակիցը զգում է, որ իրեն իսկապես լսում և հասկանում են, ավելի հեշտ է բացվում և պատրաստակամ է համագործակցելու, 2️⃣ Կբարձրացնեք ձեր ազդեցությունը զրույցներում - Mirroring Technique-ը նպաստում է, որ ձեր խոսքը ավելի համոզիչ և ընկալելի լինի՝ առանց ճնշում գործադրելու կամ պարտադրելու, 3️⃣ Կլսեք և կհասկանաք ավելի արդյունավետ - զրուցակցի հիմնական մտքերն արտացոլելով՝ դուք ոչ միայն ցույց եք տալիս, որ ուշադիր լսում եք, այլև ավելի ճիշտ եք հասկանում նրա կարիքներն ու սպասումները, 4️⃣ Կհաղթահարեք դիմադրությունն առանց ճնշման - երբ մարդը զգում է, որ իր տեսակետը գնահատվում և ընդունվում է, նա սովորաբար ավելի բաց է դառնում նոր գաղափարների և առաջարկների նկատմամբ, 5️⃣ Կկառուցեք երկարաժամկետ վստահություն - անկեղծ ուշադրությունն ու փոխըմբռնումը վստահության հիմքն են։ Իսկ վստահությունը ցանկացած հաջող համագործակցության, առաջնորդության և գործընկերության կարևոր նախապայմանն է։ 👏 Ավելի լավ հաղորդակցությունը սկսվում է ոչ թե ավելի շատ խոսելուց, այլ ավելի լավ հասկանալուց։ Չէ՞ որ լավ հարաբերությունների հիմքում ճիշտ բառերը չեն, այլ այն զգացողությունը, որ ձեզ իսկապես հասկանում են։

photo content

🤖 Տեխնոնորությունների նախորդ շաբաթվա ամփոփումը մեկ հոլովակում BDG News-ի շրջանակում․ 🔶 Firebird-ը Հայաստանում կառուցում է AI Factory - Firebird-ը Հայաստանում կառուցում է իր առաջին խոշոր AI Factory-ն՝ բարձր արտադրողականությամբ AI ենթակառուցվածք, որը նախատեսված է AI մոդելների ուսուցման և գործարկման համար։ Ընկերության տվյալներով՝ առաջին փուլը նախատեսում է 6,144 NVIDIA B200 GPU և 15 ՄՎտ հզորություն, իսկ հետագա փուլերում ենթակառուցվածքը զգալիորեն ընդլայնվելու է։ Հայաստանի կառավարությունը նախագիծը դիտարկում է որպես երկրի տեխնոլոգիական զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող նախաձեռնություն: 🔗 https://www.firebird.ai/ 🔶 ChatGPT-ի անվճար տարբերակը ստանում է ավելի լայն հնարավորություններ - OpenAI-ն ընդլայնում է ChatGPT-ի Free տարբերակի հնարավորությունները։ Անվճար օգտատերերը կարող են օգտվել web search-ից, ֆայլերի և պատկերների վերլուծությունից, image generation-ից և այլ գործիքներից, իսկ վերջին թարմացումներով անվճար տարբերակում հասանելի հնարավորությունների շրջանակն ավելի է մեծացել։ Որոշ գործառույթների և մոդելների համար, սակայն, շարունակում են գործել օգտագործման սահմանափակումներ։ 🔗 https://www.theverge.com/ai-artificial-intelligence/976239/openai-chatgpt-free-go-text-chats/ 🔶 OpenAI-ը դանդաղեցնում է Astra մոդելի թողարկումը - OpenAI-ը դանդաղեցրել է իր առաջիկա Astra մոդելի թողարկման գործընթացը՝ լրացուցիչ անվտանգության փորձարկումներ իրականացնելու համար։ Ըստ Axios-ի՝ ներքին գնահատումների ժամանակ ընկերությունը չի կարողացել բացառել, որ մոդելը կարող է ունենալ չափազանց զարգացած կիբեր կարողություններ, ինչի պատճառով ուժեղացվել են անվտանգության պահանջները։ OpenAI-ը նշում է, որ մոդելն ի վերջո նախատեսվում է թողարկել, սակայն առայժմ աշխատանքների մի մասը դադարեցված կամ դանդաղեցված է։ 🔗 https://www.axios.com/2026/08/07/openai-astra-model-delay-cybersecurity-risks Հետևե՛ք՝ բաց չթողնելու տեխնոաշխարհում տեղի ունեցող նորությունները 🔥

photo content

📊Դուք սխալվում եք, եթե կարծում եք, որ տվյալագիտության ոլորտը կառուցվել է միայն տեխնոլոգիաների շնորհիվ։ Յուրաքանչյուր հեղափոխական գործիքի, ալգորիթմի կամ մեթոդաբանության հետևում կանգնած են ՄԱՐԴԻԿ, ում գաղափարները փոխել են ամբողջ ոլորտի զարգացման ուղղությունը։ Այսօր տվյալագիտությունը դարձել է բիզնես որոշումների, ԱԲ-ի և նորարարությունների հիմքը։ Սակայն այս փոփոխությունները չեն առաջացել ինքնաբերաբար։ Դրանք ձևավորվել են այն մասնագետների շնորհիվ, ովքեր ոչ միայն ստեղծել են նոր լուծումներ, այլ նաև միլիոնավոր մարդկանց սովորեցրել են աշխատել տվյալների հետ ավելի խելացի, արագ և արդյունավետ։ Իմացե՛ք տվյալագիտության 5 ամենաազդեցիկ դեմքերին, ում ներդրումը շարունակում է ձևավորել ոլորտի ներկան և ապագան։🚀 1.      Andrew Ng – Coursera-ի հիմնադիրը, Google Brain-ի և Baidu AI-ի նախկին ղեկավարը։ Նա միլիոնավոր մարդկանց համար դարձել է մեքենայական ուսուցման և տվյալագիտության ուսուցիչը։ Նա նաև DeepLearning.AI-ի հիմնադիրն է։   2.      Cassie Kozyrkov – Google-ի առաջին գլխավոր Decision Scientist-ն է։ Հենց նա է հանրահռչակել տվյալների վրա հիմնված որոշումների կայացման մշակույթը, ինչպես նաև Տվյալագիտության և ԱԲ ոլորտների ամենահայտնի խոսնակներից է։   3.      Hadley Wickham – R ծրագրավորման լեզվի ամենաազդեցիկ հեղինակներից է։ Նա փոխել է ընկալումը, թե ինչպես են տվյալագետները վերլուծում և վիզուալացնում տվյալները։   4.      Wes McKinney – Pandas գրադարանի ստեղծողն է, նաև ժամանակակից Python Data Analytics-ի հիմնադիրներից մեկը։ Նրա գործիքներն այսօր կիրառվում են միլիոնավոր մասնագետների կողմից ամբողջ աշխարհում։   5.      DJ Patil – ԱՄՆ-ի առաջին գկխավոր տվյալների վերլուծաբանն է։ Համարվում է տվյալագիտության մասնագիտության հեղինակներից մեկը։ Նա մեծ դեր է ունեցել տվյալագիտության զարգացման և տարածման գործում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերություններում։   Տվյալագիտության պատմությունը միայն տվյալների, ալգորիթմների և տեխնոլոգիաների մասին չէ։ Այն նաև մարդկանց մասին է, ովքեր համարձակվել են մտածել նոր ձևերով, ստեղծել նոր հնարավորություններ և իրենց գիտելիքները հասանելի դարձնել միլիոնավոր մասնագետների համար։ 💡Հենց նրանց գաղափարներն ու ներդրումներն են այսօր շարունակում ձևավորել ոլորտի զարգացումը և ներշնչել տվյալագետների նոր սերնդին։

photo content

🚀 Ի՞նչ տեխնոնորություններ ունենք այս շաբաթ։ 📌 Օգոստոսի 1-ին տեղի ունեցավ «Data Engineering and Analytics» միթափը, որը մի տեղ համախմբեց տվյալագետների և տվյալների վերլուծաբանին։ Սա փորձի փոխանակում և նոր գիտելիք էր ոլորտի մասնագետների համար՝ ինչպես աշխատել տվյալների հետ AI դարաշրջանում, ինչպես օպտիմալացնել և ցույց տալ մեծ տվյալները։ Միթափի մանրամասները՝ այստեղ՝ https://bdg.am/hy/courses/data-engineering-and-analytics-master-class/ 📌 Թողարկվել է Seedance-ի նոր մոդելը՝ Seedance 2.9-ը։ Seedance 2.9-ը կենտրոնացած է ավելի երկար, ավելի կայուն և ավելի կինեմատոգրաֆիկ տեսանյութերի ստեղծման վրա։ Նոր տարբերակը զգալիորեն բարելավում է կերպարների հետևողականությունը, տեսարանների միջև անցումները և տեսախցիկի շարժումների բնականությունը, ինչի շնորհիվ ստացված վիդեոները ավելի պրոֆեսիոնալ տեսք ունեն՝ https://seed.bytedance.com/en/seedance2_0?utm_source 📌 Շուտով կթողարկվի նաև BDG-ի նոր կայքը, որտեղ կան մի շարք AI ֆունկցիաներ և գործառույթներ։ Հետևե՛ք մեզ՝ բաց չթողնելու վերջին տեխնոնորությունները։

photo content

🔥 Alibaba-ի text-to-speech մոդելից մինչև Claude-ի Opus 5-ի թողարկում: AI-ի թեժ նորությունները գտե՛ք մեզ մոտ, յուրաքանչյուր երկուշաբթի 🤖

Եթե այսօր նորից հնարավորություն ունենայիք ընտրել մասնագիտություն, ի՞նչ կանեիք։
Anonymous voting