784
Подписчики
-124 часа
Нет данных7 дней
+630 день
Архив постов
784
Մի մարդ, ում ես շատ սիրում էի, ինձ նվիրեց մի տուփ՝ լի խավարով.
Տարիներ պահանջվեցին, որպեսզի հասկանամ․
դա նույնպես նվեր էր.
784
...որովհետև այս նամակը երբեք քեզ չի հասնելու,
որովհետև նորից քեզ փնտրելու եմ ամենուրեք,
գլխահակ քայլելու եմ նույն փողոցներով,
որովհետև ես սարսափելի ուշացած սիրահար եմ.
| Հովհաննես Գրիգորյան |
784
Ամաչում էի յասամաններ նվիրել քեզ.
անվերջ մտածում էի՝
հիմա փունջը ո՞ր ձեռքով են մեկնում…
| Պաչյան |
784
Իմ արցունքների համար
դու պատասխանատու ես
չէ որ հարյուր անգամ կրկնեցիր
թե անպայման
կտանես
ինչ-որ տեղ կթաղես իմ արցունքները
բայց չէ որ
ես քեզ
հարյուր անգամ կրկնեցի
թե իմ արցունքները
ոչ մի տեղ
չեն թաղվի.
| Սլավիկ Չիլոյան |
784
Միշտ կարելի է գտնել նրանց, ում չես սիրում
և հավերժ կորցնել նրանց,
ում սիրում ես.
| Արփի Ստեփանյան |
784
Իսկ դու գիտե՞ս` ինչ է ցավը խորտակվածի
և կորուստը արդեն կորուստ տված մարդու.
| Ռազմիկ Դավոյան |
784
Եվ ես ջանում եմ ապացուցել ինձ,
որ քեզնից հեռու
ես կարող եմ,
իրոք, ապրել,
ինչպես միլիոն երջանիկներ,
որոնք չունեն`
քեզ լոկ այսպես ունենալու
պատրանքը սին,
որ կարող եմ քեզ չհիշել,
չորոնել,
չշշնջալ քո անունը աղոթքի պես,
ապրել այնպես,
ինչպես միլիարդ երջանիկներ,
որոնք երբեք չեն ունեցել զգացումը
թափահարվող,
թպրտացող թրթիռների.
| Արարատ Մկրտումյան |
784
Ամեն անգամ ինչ-որ բան կորցնելիս ես հիշում եմ քեզ.
ամենադժվարը քեզ կորցնելն էր.
ես ոչինչ չէի հիշում.
իսկ հիմա նույնիսկ թերթ կարդալիս ես ապահով եմ.
ոչ ոք չի խոցի ինձ թիկունքից.
| Հովհաննես Գրիգորյան |
784
Ձեռքս ձգվում է դեպի քեզ
ու հետ քաշվում երեխայի պես,
ում ասել են՝ քաղցրավենիքը հյուրերինն է.
| Առդեհալի |
784
...ու հիմա շուրջս ամեն ինչ շատ ա,
ամեն ինչ մեծ ա,
անհնարին ա,
ու սիրելի սիրտս ջարդվել ա.
եթե կպցնեմ, դու էլ չես լինի.
| Մարինե Պետրոսյան |
784
Բաց թող` գնա. ապրիլն ավարտված է: Ապրիլն ավարտված է:
Աշխարհում ամեն տեսակ սեր կա, բայց երբեք նույն սերը երկրորդ անգամ.
| Ֆիցջերալդ |
784
Մարդ կա,
ում դրել ես
ուղեղիդ մեջ,
ումից կախված ես.
Կարծում եմ`
նա շուտով կգնա.
դու էլ.
և սա անխուսափելի է.
Уже доступно! Исследование Telegram 2025 — ключевые инсайты года 
