787
订阅者
无数据24 小时
-27 天
+330 天
帖子存档
787
և դու պիտի...պետք է մոռանաս բոլոր կորուստներդ,
անտեսես միայնությունդ ու սիրես,
սիրես,
սիրես մարդկանց...
| Տիգրան Չերազ |
787
Ինձ
Ջնջիր
Օրերիդ միջից.
Եվ եթե սենյակումդ
ժամացույցը կանգ չառավ,
սրտումդ` ժամանակը,
Ուրեմն
Ինձ ջնջիր
Օրերիդ միջից...
| Լևոն Սարգսյան |
787
Ի՞նչ ես դու զգում, Տեր,
երբ աղոթքներում խնդրում ենք քեզ, որ մեզ սիրեն նրանք,
որոնք մեր ճանապարհին պիտի անգամ անցորդ չլինեին...
787
Repost from Dear •
...ու եթե անգամ սխալ էր մեր պատմությունը,
ու ես վրիպեցի,
ու ես կորցրի ամեն բան` գեղեցիկ բառեր ասելու հնարավորությունից մինչև վերջին լացը,
ինչո՞ւ այսքան ժամանակ անց չեմ ջնջում քո ոտնահետքերն իմ սրտից,
ինչո՞ւ չեմ թողնում քեզ, եթե թողել եմ ձեռքդ,
ինչո՞ւ ես դեռ սիրելի,
այսքան սիրելի,
այսքան, այսքան սիրելի...
#Գայա
787
Մեր մեջ ավելի շատ հպարտություն կա, քան պայքար.
շատ բաներ մենք թողնում ենք առաջինի պատճառով...
787
Ես նայում եմ պատուհանից դուրս
ու ափսոսում, որ քեզնից ներս
այդչափ սիրուն տեսարան չեմ գտնում,
որ ինձ հետ ուղղակի կատարվեց
սաստիկ կանացի մի ողբերգություն.
ես այլևս չեմ հավատում քեզ:
| Ադի Ալյեն |
787
Ես կարող էի իմ անհատնելի երազանքներով գնել յոթ երկինք ու տալ քեզ նվեր,
բայց դու երկնքի կարիք չունեիր.
| Սահյան |
787
Վախենում եմ,
որ կմոռանամ քեզ
ու չեմ հասցնի
քո դեմ
քո առաջ, քո
ուսերին հենված` ներել քեզ.
| Վեն Մաքելվին |
