782
مشترکین
-124 ساعت
-67 روز
اطلاعاتی وجود ندارد30 روز
آرشیو پست ها
782
Կյանքը չափազանց կարճ է քեզ սիրելու համար՝ միայն մեկում.
Խոստանում եմ քեզ փնտրել հաջորդ կյանքում.
| Շեքսպիր |
782
Եթե չհավատայի,
կմեռնեի պարզապես,
և դա կլիներ ամենահարմար վերջաբանը
և ամենաանհարմար սկիզբը
բոլոր նրանց համար,
ովքեր հավատում են։
Իսկ ես հավատում եմ,
որ երկու երնեկ մի տեղ լինում է,
որ մարդը սիրում է մարդուն,
որ անմեղ ենք բոլորս,
ես հավատում եմ,
որ օձը չի խայթում հենց այնպես,
որ շունը գնում է նրանց ետևից,
ովքեր չվերջացած հաշիվներ ունեն,
որ կատուն իր ձագերին սիրում է
այնուամենայնիվ,
նույնիսկ նրանց,
ում սպանում է։
| Victoria Samuelle |
782
Երբ վաղ առավոտյան ոչ ոք քեզ չի արթնացնում,
երբ ոչ ոք չի սպասում քեզ ուշ գիշերով,
և դու կարող ես անել ամեն բան ցանկացած ժամանակ,
ապա դու ինչպե՞ս ես կոչում դա՝ ազատությո՞ւն, թե մենակություն:
| Բուկովսկի |
782
Ամեն անգամ, երբ ես ձգվել եմ մարդկանց և փորձել եմ իմ ու նրանց միջև կամուրջ կառուցել, ինձ դավաճանել են։
| Նիցշե |
782
Վայ նրան, ում ձեռքն ամենանուրբն ես սեղմել,
որովհետև ամենաուժեղը հենց նրա կոկորդը կսեղմես,
եթե հուսախաբ անի...
| Դ. Ս. |
782
Ես այնքան եմ հոգնել բաժանումներից,
որ մյուս անգամ ցտեսության փոխարեն կասեմ՝
հավանաբար մյուս անգամ
կամ մի ուրիշ կյանքում.
| Սելինա |
782
ես
պարզապես ուզում եմ
փրկվել
Քեզ չունենալու երկրաշարժից
ու ապրել
անվրդով,
անթախիծ,
անսպասում.
782
Մայրս ասում է`
մի նեղվիր, կգա անշուշտ։
Ավաղ չգիտի՝
ես եմ կորածն այս պատմության.
| Ռեզա Քազեմի |
