es
Feedback
Dear •

Dear •

Ir al canal en Telegram
785
Suscriptores
Sin datos24 horas
-27 días
+630 días
Archivo de publicaciones
Մի մարդ, ում ես շատ սիրում էի, ինձ նվիրեց մի տուփ՝ լի խավարով. Տարիներ պահանջվեցին, որպեսզի հասկանամ․ դա նույնպես նվեր էր.

...որովհետև այս նամակը երբեք քեզ չի հասնելու, որովհետև նորից քեզ փնտրելու եմ ամենուրեք, գլխահակ քայլելու եմ նույն փողոցներով, որովհետև ես սարսափելի ուշացած սիրահար եմ. | Հովհաննես Գրիգորյան |

Նա սիրել չգիտեր, իսկ դու հոգնել ես կարճ դերից. | 3.33 |

Ամաչում էի յասամաններ նվիրել քեզ. անվերջ մտածում էի՝ հիմա փունջը ո՞ր ձեռքով են մեկնում… | Պաչյան |

Եթե մեկը հարցնի` ինչու ես տխուր, ի՞նչ եմ ասելու.

Իմ արցունքների համար դու պատասխանատու ես չէ որ հարյուր անգամ կրկնեցիր թե անպայման կտանես ինչ-որ տեղ կթաղես իմ արցունքները բայց չէ որ ես քեզ հարյուր անգամ կրկնեցի թե իմ արցունքները ոչ մի տեղ չեն թաղվի. | Սլավիկ Չիլոյան |

Միշտ կարելի է գտնել նրանց, ում չես սիրում և հավերժ կորցնել նրանց, ում սիրում ես. | Արփի Ստեփանյան |

Իսկ դու գիտե՞ս` ինչ է ցավը խորտակվածի և կորուստը արդեն կորուստ տված մարդու. | Ռազմիկ Դավոյան |

Եվ ես ջանում եմ ապացուցել ինձ, որ քեզնից հեռու ես կարող եմ, իրոք, ապրել, ինչպես միլիոն երջանիկներ, որոնք չունեն` քեզ լոկ այսպես ունենալու պատրանքը սին, որ կարող եմ քեզ չհիշել, չորոնել, չշշնջալ քո անունը աղոթքի պես, ապրել այնպես, ինչպես միլիարդ երջանիկներ, որոնք երբեք չեն ունեցել զգացումը թափահարվող, թպրտացող թրթիռների. | Արարատ Մկրտումյան |

Ամեն անգամ ինչ-որ բան կորցնելիս ես հիշում եմ քեզ. ամենադժվարը քեզ կորցնելն էր. ես ոչինչ չէի հիշում. իսկ հիմա նույնիսկ թերթ կարդալիս ես ապահով եմ. ոչ ոք չի խոցի ինձ թիկունքից. | Հովհաննես Գրիգորյան |

ես չեղա նավզիկե քեզ համար. | Սիմոնյան |

Հպարտություն, որին պաշտպան եմ ողջ կյանքում եղել, կարող է ինձ քեզնից զրկել.

Ամպերի մեջ եմ ես փնտրում իմ արևին. Ես առանց քեզ մենակ մնամ երևի.

Չսիրել, չտենչալ, չկանչել, հեռանալ. | Տերյան |

Մեր միջև չի եղել ոչինչ. ինչ եղել է, եղել է մեր մեջ.

Ձեռքս ձգվում է դեպի քեզ ու հետ քաշվում երեխայի պես, ում ասել են՝ քաղցրավենիքը հյուրերինն է. | Առդեհալի |

Ինչը, որ դու էիր, էլ չի պատահի. | Բուկովսկի |

...ու հիմա շուրջս ամեն ինչ շատ ա, ամեն ինչ մեծ ա, անհնարին ա, ու սիրելի սիրտս ջարդվել ա. եթե կպցնեմ, դու էլ չես լինի. | Մարինե Պետրոսյան |

Բաց թող` գնա. ապրիլն ավարտված է: Ապրիլն ավարտված է: Աշխարհում ամեն տեսակ սեր կա, բայց երբեք նույն սերը երկրորդ անգամ. | Ֆիցջերալդ |

Մարդ կա, ում դրել ես ուղեղիդ մեջ, ումից կախված ես. Կարծում եմ` նա շուտով կգնա. դու էլ. և սա անխուսափելի է.