Infocom
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom Քո տեղեկատվական զարկերակը | Կայք՝ infocom.am Էլ․ հասցե՝ info@infocom.am youtube.com/c/infocomam facebook.com/infocomm twitter.com/infocom_am instagram.com/infocom.am
Больше📈 Аналитический обзор Telegram-канала Infocom
Канал Infocom (@infocomm) языкового сегмента Армянский является активным участником. Сейчас сообщество объединяет 20 340 подписчиков, занимая 11 332 место в категории Новости и СМИ и 102 место в регионе Армения.
📊 Показатели аудитории и динамика
С момента создания невідомо проект демонстрирует стремительный рост, собрав аудиторию из 20 340 подписчиков.
Согласно последним данным от 04 сентября, 2026, канал показывает стабильную активность. За последние 30 дней изменение числа участников составило -143, а за последние 24 часа — -5, при этом общий охват остаётся высоким.
- Статус верификации: Не верифицирован
- Уровень вовлечённости (ER): Средний показатель вовлечённости аудитории составляет 12.36%. В первые 24 часа после публикации контент обычно набирает 10.86% реакций от общего числа подписчиков.
- Охват публикаций: В среднем каждый пост получает 2 515 просмотров. В течение первых суток публикация набирает 2 210 просмотров.
- Реакции и взаимодействия: Аудитория активно поддерживает контент: среднее количество реакций на один пост — 21.
📝 Описание и контентная политика
Автор описывает ресурс как площадку для выражения субъективного мнения:
“Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom
Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am”
Благодаря высокой частоте обновлений (последние данные получены 05 сентября, 2026) канал поддерживает актуальность и высокий уровень охвата публикаций. Аналитика показывает, что аудитория активно взаимодействует с контентом, что делает его важной точкой влияния в категории Новости и СМИ.
Загрузка данных...
| Дата | Привлечение подписчиков | Упоминания | Каналы | |
| 05 сентября | +1 | |||
| 04 сентября | +4 | |||
| 03 сентября | +2 | |||
| 02 сентября | +4 | |||
| 01 сентября | 0 |
| 2 | 🇷🇺🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշներն այսօր ժամանել են Մոսկվա, հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները։
📌 Նրանք եկել են Ուկրաինայում ավելի քան չորս տարի շարունակվող պատերազմին վերջ տալու ծրագիրը քննարկելու նպատակով։
🇺🇦 Մոսկվայում բանակցություններից հետո ակնկալվում է, որ նրանք կմեկնեն Կիև։
🔸ԱՄՆ հատուկ բանագնացների հետ կհանդիպի Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը: |azatutyun.am| | 624 |
| 3 | 🇦🇲🇹🇷 Հայաստանն ամեն ինչ անում է Թուրքիայի հետ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար։
🇨🇿 Այս մասին Չեխիա կատարած պաշտոնական այցն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։
📌 Նախագահի խոսքով՝ սահմանային անցակետերում անհրաժեշտ աշխատանքներն իրականացվել են, և դրանք պատրաստ են ապահովելու մարդկանց, ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
🗣 «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի իրականում և՛ սահմանները բացվեն, և՛ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։ Դիվանագիտական դադար է վերցվել, և փորձում ենք այնպիսի լուծում գտնել, որով ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունները զարգանան, այլև ընդհանրապես տարածաշրջանում ընդհանուր խաղաղություն հաստատվի»,- ասել է Խաչատուրյանը։ |armenpress.am| | 650 |
| 4 | 🇦🇲 🇫🇷 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը տեղեկացրել է, որ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այսօր ստանձնում է իր պաշտոնը: Այդ մասին հայտնում են դեսպանատան Ֆեյսբուքի էջից:
📢 «Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան պարոն Ֆլորիան Էսկյուդիեին, որն այսօր ստանձնում է իր պաշտոնը»,- ասված է գրառման մեջ: | 1 177 |
| 5 | 👮 Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 2-ի երեկոյան օպերատիվ տեղեկություն են ստացել, որ մայրաքաղաքի Գոգոլի փողոցում զինված անձինք վիճաբանում են։
🚨 3 երիտասարդ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև սառը զենք և հրազեն ապօրինի կրելու կասկածանքով ձերբակալվել են և տեղափոխվել Քանաքեռ-Զեյթունի բաժին։
📌 Կիևյան փողոցի բնակիչ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գաղտնի փականով դանակ և մարտական ատրճանակ։ Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 19-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են լիցքավորված ինքնաձիգ և գաղտնի փականով դանակ։
⚖️ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։
[ՀՀ ՆԳՆ ոստիկանություն] | 1 440 |
| 6 | 📌 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել, որում զինծառայողները փորձարկում են ՀՀ բանակի նոր համազգեստը: | 1 455 |
| 7 | 🇦🇲🇦🇿 Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր քաշը՝ 977 տոննա, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ |tert.am| | 1 422 |
| 8 | 🇨🇿 🇦🇲 Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը` սխալմամբ նշելով 4800։
📌 Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը պարզաբանել է, որ տեղ է գտել վրիպակ, և զոհերի թիվը 3755 է։
🗣 «Ներողություն ենք խնդրում սխալի համար և ճշգրտում. 44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»,-հստակեցրել է Մարգարյանը։|1lurer.am| | 1 616 |
| 9 | 🇺🇦🇷🇺🇺🇸 Ուկրաինան Ռուսաստանի ուղղությամբ ավիահարվածներ չի իրականացնի ԱՄՆ ներկայացուցիչների՝ Մոսկվա այցի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
🔹 Նա կոչ է արել Ռուսաստանին ևս նույն կերպ վարվել։|factor.am| | 1 567 |
| 10 | 🇺🇸🇷🇺 ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Մոսկվա կժամանեն՝ ներկայացնելու Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու առաջարկը, հայտարարել է Դոնալդ Թրամփը: | 1 979 |
| 11 | ✈️ Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Դուբայում անցկացվող 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով։
✍️ Որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ | 2 004 |
| 12 | 🇦🇲🚁 ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) առաջին մակարդակի ինքնագնահատման գործընթացը։
[ՀՀ պաշտպանության նախարարություն] | 2 104 |
| 13 | ⛪️ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
📣 «Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Եկեղեցիների նկատմամբ տեղ գտնող բռնաճնշումներին և հետապնդումներին։ Ընդգծվեց, որ Աստծո ողորմությամբ, եկեղեցականների նախանձախնդիր ծառայությամբ և ժողովրդի ամուր հավատով կհաղթահարվեն բոլոր փորձություններն ու դժվարությունները»,- նշված է հաղորդագրությունում։ | 2 123 |
| 14 | 🇦🇲🇺🇸 «Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին, ամերիկյան Semafor պորտալին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։
🗣 «TRIPP նախագիծը առաջ է շարժվում։ Այս տարվա վերջին նախատեսվում է ավարտել իրագործելիության ուսումնասիրությունը։
🔸 Հայաստանն ընդգծում է իր հանձնառությունը TRIPP տարանցիկ և էներգետիկ ուղու նկատմամբ՝ միաժամանակ ձգտելով պահպանել կապերը Ռուսաստանի և Իրանի հետ»,-նշել է Մկրտչյանը։ |tert.am| | 2 094 |
| 15 | 🚙 Սեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, փակ է լինելու Ոսկերիչների փողոցը` պայմանավորված հիմնանորոգման աշխատանքներով:
[Երևանի քաղաքապետարան] | 2 247 |
| 16 | «Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ․ ՀՀ գլխավոր դատախազություն
«Քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Գ.-ն (Գրիգոր Գրիգորյան - խմբ.) 2008 թվականի մարտի 1-ին Երևանի Պարոնյան, Սբ Գրիգոր Լուսավորչի, Լեոյի փողոցների և Մաշտոցի պողոտայի հատման հատվածին հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անմիջականորեն, ինչպես նաև իրեն ենթակա հրամանատարների միջոցով հրամայել է ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ:
Հատուկ միջոցների կիրառման կարգի բացակայության պայմաններում, առանց նախազգուշացման, ապօրինի գործադրվել են ժամկետանց, կիրառման համար ոչ պիտանի և ոչնչացման ենթակա հատուկ միջոցներ, այդ թվում՝ «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակվել են փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ, որի հետևանքով ցույցի մասնակիցներից երեք անձ մահացել է, երկու անձի առողջությանը պատճառվել է ծանր, իսկ մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։ | 2 265 |
| 17 | ⚖️ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց ևս 2 ամսով։
📌 Այս մասին դատարանի բակում հայտնեց Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը՝ նշելով, որ որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում։ | 2 000 |
| 18 | 📣 ՄԻՊ միջնորդությունից հետո Գագիկ Խաչատրյանի համար ապահովվել է խնամող անձ․ Խաչատրյանի պաշտպանական թիմ
🔸 Հայտարարության մեջ նշվում է, որ նայած ինքնուրույն տեղաշարժվելու անկարողությանը, Գագիկ Խաչատրյանը պահվում է «Երևան-Կենտրոն» քկհ-ում։ Բժշկի այցելությունն ապահովելու վերաբերյալ միջնորդությունը մինչ օրս մնացել է անպատասխան։
🗣 Խաչատրյանի պաշտպանական թիմը նշում է, ՄԻՊ իրավասությունների շրջանակում բարձրացված խնդիրներն արդեն հասցեագրվել են իրավասու մարմիններին, իսկ դրանց մի մասը լուծում է ստանում, սակայն նրա կյանքի և առողջության համար առկա վտանգները վերացված չեն։
📌 «Ժամանակին և հետևողական արձագանքը կարող է կանխել անդառնալի հետևանքներ, իսկ նման իրավիճակներում՝ նաև կյանք փրկել, կանխարգելով վտանգավոր ու ամոթալի նախադեպի սահմանումը»,– նշում է պաշտպանական թիմը։ | 2 182 |
| 19 | ‼️ Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները՝ հայտնել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
🔸 «Մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։ Խաչ դաջվածքների պարագայում դրանք այրվել են, մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Կամ, թեև որոշ սահմանափակ գրքեր տրամադրվել են հայ բանտարկյալներին, սակայն արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը կամ եղել են դեպքեր, երբ հարկադրել են Ղուրան ընթերցել»,- նշեց Սահակյանը։
📌 Նա ընդգծեց, որ այս ամենն արձանագրվել է նաև միջազգային զեկույցներում։ |arm.sputniknews.ru| | 2 382 |
| 20 | 💙 Շատերն արդեն կիսվել են իրենց կարծիքով։
🔎 Եթե դեռ չես հասցրել լրացնել անանուն հարցաշարը և ասել քո կարծիքը մեր աշխատանքի մասին, ապա հերթը քո՜նն է։
⏳ Տրամադրիր 7–10 րոպե ու պատմիր՝ ինչպիսինն է քեզ համար «Ինֆոքոմի» աշխատանքը։
Հարցաշարը լրացրու այստեղ | 2 308 |
