Infocom
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom Քո տեղեկատվական զարկերակը | Կայք՝ infocom.am Էլ․ հասցե՝ info@infocom.am youtube.com/c/infocomam facebook.com/infocomm twitter.com/infocom_am instagram.com/infocom.am
إظهار المزيد📈 نظرة تحليلية على قناة تيليجرام Infocom
تُعد قناة Infocom (@infocomm) في القطاع اللغوي الأرميني لاعباً نشطاً. يضم المجتمع حالياً 20 607 مشتركاً، محتلاً المرتبة 11 286 في فئة الأخبار والوسائط والمرتبة 102 في منطقة أرمينيا.
📊 مؤشرات الجمهور والحراك
منذ تأسيسه في невідомо، حقق المشروع نمواً سريعاً وجمع 20 607 مشتركاً.
بحسب آخر البيانات بتاريخ 17 يوليو, 2026، تحافظ القناة على نشاط مستقر. خلال آخر 30 يوماً تغيّر عدد الأعضاء بمقدار -198، وفي آخر 24 ساعة بمقدار -7، مع بقاء الوصول العام مرتفعاً.
- حالة التحقق: غير موثّقة
- معدل التفاعل (ER): يبلغ متوسط تفاعل الجمهور 13.22%. وخلال أول 24 ساعة من النشر يحصد المحتوى عادةً 11.54% من ردود الفعل نسبةً إلى إجمالي المشتركين.
- وصول المنشورات: يحصل كل منشور على متوسط 2 725 مشاهدة. وخلال اليوم الأول يجمع عادةً 2 378 مشاهدة.
- التفاعلات والاستجابة: يتفاعل الجمهور بانتظام؛ متوسط التفاعلات لكل منشور يبلغ 25.
📝 الوصف وسياسة المحتوى
يصف المؤلف القناة بأنها مساحة للتعبير عن الآراء الذاتية:
“Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom
Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am”
بفضل وتيرة التحديث المرتفعة (أحدث البيانات بتاريخ 18 يوليو, 2026) تحافظ القناة على حداثتها ومستوى وصول مرتفع. وتُظهر التحليلات تفاعلاً نشطاً من الجمهور، ما يجعلها نقطة تأثير مهمة ضمن فئة الأخبار والوسائط.
جاري تحميل البيانات...
| التاريخ | نمو المشتركين | الإشارات | القنوات | |
| 18 يوليو | +1 | |||
| 17 يوليو | +2 | |||
| 16 يوليو | +3 | |||
| 15 يوليو | +5 | |||
| 14 يوليو | +2 | |||
| 13 يوليو | +2 | |||
| 12 يوليو | +3 | |||
| 11 يوليو | +3 | |||
| 10 يوليو | +4 | |||
| 09 يوليو | +3 | |||
| 08 يوليو | +2 | |||
| 07 يوليو | +5 | |||
| 06 يوليو | +3 | |||
| 05 يوليو | +5 | |||
| 04 يوليو | +3 | |||
| 03 يوليو | +1 | |||
| 02 يوليو | +4 | |||
| 01 يوليو | +6 |
| 2 | ⚡️ Կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Ցամաքասար, Սուսեր և Զարինջա բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ինչի արդյունքում խափանվել է նշված բնակավայրերի էլեկտրամատակարարումը։
🔸 Այս պահին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։
[ՀԷՑ] | 748 |
| 3 | eLogi Fest26․ Հայաստանի լոգիստիկ ոլորտը՝ մեկ հարկի տակ
Հուլիսի 17-ից 19-ը Մարզահամերգային համալիրը հանդիպման վայր է դարձել բեռնափոխադրողների, ներմուծողների, արտահանողների և օնլայն առևտրի ոլորտում գործող ընկերությունների համար։
Այս տարի eԼogi Fest-ին մասնակցում են 40-ից ավելի ընկերություններ։ Նրանք ներկայացնում իրենց ծառայություններն ու բիզնես լուծումները, քննարկումներ ունենում միմյանց և այցելուների հետ։
Այցելուներն այս օրերին հնարավորություն ունեն մեկ վայրում ծանոթանալու տարբեր ընկերությունների առաջարկներին, համեմատել և գտնել իրենց բիզնեսին համապատասխան գործընկերներ։
#վճարովի_բովանդակություն | 1 001 |
| 4 | 🇻🇪 Վենեսուելայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է 5069 մարդ։ Այս մասին ուրբաթ՝ հուլիսի 17-ին, Telegram-ի իր ալիքում հայտնել է երկրի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։
🔸 Բացի այդ, այս պահին հայտնի է 16 740 վիրավորի և անօթևան մնացած 17 907 մարդու մասին։ |factor.am| | 1 181 |
| 5 | 🇹🇷 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելյան Մալաթիա նահանգում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, շաբաթ օրը հայտնել է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
📢 «5.0 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6:20-ին, էպիկենտրոնը գտնվել է Բաթալգազի շրջանի մոտակայքում, իսկ օջախը՝ 15.5 կիլոմետր խորության վրա», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ |shantnews.am| | 1 248 |
| 6 | 🇺🇸 ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ իր ուժերը «յոթերորդ անընդմեջ գիշերն իրականացրել են Իրանի դեմ հարվածների հերթական փուլը։ Հարվածները նպատակ ունեն շարունակել թուլացնել Իրանի ռազմական կարողությունները»:
🇮🇷 Reuters-ը հայտնել է, որ իր կողմից ստուգված տեսանյութում երևում են փլատակներ, կոտրված ճաղաշարեր և վնասված մեքենա՝ Բանդար Խամիրում ավերված կամրջի վրա։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ երեք մարդ է զոհվել կամուրջն անցնելիս։
📌 Միևնույն ժամանակ, իրանցի գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային սպառնացել է, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել «լայնածավալ հարձակողական գործողություններ», եթե ԱՄՆ-ի հարվածները շարունակվեն ևս երկու կամ երեք օր։ |azatutyun.am| | 1 426 |
| 7 | 👩🎓 2026 թվականի բուհերի ընդունելության համար կառավարությունը հատկացրել է 12,720 տեղ, որից 2,133-ը՝ անվճար, 10,587-ը՝ վճարովի։ Այս մասին հայտնել է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
📢 «Բուհ է ընդունվել 9 620 մարդ, որից անվճար հիմունքներով, ներառյալ նաև պահուստային և նպատակային տեղերը, 1 875 հոգի, վճարովի տեղերը զբաղեցրել է 7 799 դիմորդ։ Այս մասին հուլիսի 17-ին տեղի ունեցած հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում տեղեկացրել է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանը:
📌 Ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին՝ ընդունվածների ցուցակները կփակցվեն բուհերում»,- նշել է նա: | 1 435 |
| 8 | 🔸 Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր տեղի է ունեցել հայ գերիների բողոքների վերաբերյալ «նիստ»։
📣 Ելույթ են ունեցել մեղադրյալ Մադաթ Բաբայանի ու Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի «պաշտպանները», հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
🔸 Խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը միջնորդություններ են ներկայացրել։
🔸 Ընդմիջումից հետո «դատարանը» հայտարարել է, որ միջնորդությունները «մասնակիորեն բավարարվել են»։
📌 Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 21-ին։ |arm.sputniknews.ru| | 2 105 |
| 9 | 🇦🇲🇺🇸 Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր անցել է ամերիկյան ընկերության․ այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը, որը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվել էր նաև «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։
⛰ Ամուլսարի ոսկու հանքավայրից հետո սա ներկայում արևմտյան երկրորդ խոշոր ներդրումն է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում։ |azatutyun.am| | 2 153 |
| 10 | 🇦🇲🇺🇸 Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր անցել է ամերիկյան ընկերության․ այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը, որը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվել էր նաև «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։
⛰ Ամուլսարի ոսկու հանքավայրից հետո սա ներկայում արևմտյան երկրորդ խոշոր ներդրումն է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում։ |azatutyun.am| | 1 |
| 11 | رسالة صوتية | 2 037 |
| 12 | ▪️Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին։
📌 Հուլիսի 12-ին հաղորդվել էր 1951 թվականին ծնված Վալյա Հովագիմյանի անհետ կորելու մասին:
⚖️ Կատարվում է նախաքննություն:
[ՆԳՆ ոստիկանություն] | 2 035 |
| 13 | ❗️🌨 Ուժեղ կարկտահարության հետևանքները Շիրակի մարզի գյուղ Բագրավանում։
📌 Այս մասին գրել և տեսանյութ է հրապարակել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ | 1 970 |
| 14 | 🇦🇲🇨🇳 ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում։
🤝 Այցի շրջանակում Արմեն Գևորգյանը հանդիպել է ՉԺՀ Հունան նահանգի փոխնահանգապետ, Հանրային անվտանգության վարչության պետ Վան Իոուին:
📌 Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումները՝ ընդգծելով իրավական ոլորտում համագործակցության ընդլայնման տեսանկյունից դրանց արդյունավետությունը:
[ՀՀ քննչական կոմիտե] | 1 964 |
| 15 | 🇦🇲🇱🇹 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մինդաուգաս Սինկյավիչյուսին` Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:
🗣 «Լիտվան 1991 թվականին առաջինն էր, որ ճանաչեց ՀՀ անկախությունը, և այդ ժամանակից ի վեր՝ մեր երկրների միջև ձևավորվել է ամուր համագործակցություն, որը որակապես նոր մակարդակի բարձրացավ 2026 թվականի մայիսի 19-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրով:
🔸 Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և հատկապես Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորացմանը ցուցաբերվող՝ Լիտվայի շարունակական և անվերապահ աջակցությունը»,- մասնավորապես նշված է ուղերձում։
[ՀՀ վարչապետի աշխատակազմ] | 1 857 |
| 16 | 🇷🇺 ՌԴ-ն պատրաստ է նպաստել Երևանի ու Բաքվի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատմանն ու մարդասիրական հարցերի լուծմանը։
🗣 Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ժամանակ:
💬 «Մենք անդրադարձանք արևմտյան երկրների կողմից Հարավային Կովկասը որպես աշխարհաքաղաքական դիմակայության ասպարեզ օգտագործելու փորձերի հարցին։ Այս համատեքստում մենք տեսնում ենք տարածաշրջանային համագործակցության զգալի ներուժ «3+3» հարթակի շրջանակներում, որը միավորում է Հարավային Կովկասի երեք երկրներին՝ Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին և նրանց հարևաններին՝ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային»,- ասել է Լավրովը: |armenpress.am| | 1 890 |
| 17 | ⚖️ ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Factor.am-ին հայտնել է Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
📌 Հրայր Թովմասյանը 2024-ի սեպտեմբերին մեղավոր է ճանաչվել արդարադատության նախարար եղած ժամանակ չարաշահումներ կատարելու մեջ, սակայն նա մեղադրանքը չի ընդունել, բազմիցս պնդել է, որ իր նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդում է իրականացվել։ | 1 910 |
| 18 | 🇦🇿🗣 Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է:
🔸 Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Բայրամովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, հնարավորություն են ստեղծում տարածաշրջանում ապահովելու կայուն խաղաղություն, անվտանգություն և բարեկեցություն։ |armenpress.am| | 1 983 |
| 19 | 👨⚖️ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը փոխվեց:
✅ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվեց համակցված խափանման միջոց՝ 3 ամիս տնային կալանք, գրավ՝ 15 մլն դրամի չափով, ինչպես նաև բացակայելու արգելք:
❌ Արգելվեցին նաև նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները, շփումը այլ անձանց հետ, բնակության վայրում այլ անձանց հյուրընկալելը: | 1 994 |
| 20 | 🇺🇸 Թրամփն ամերիկացիներին ուղղված ուղերձում պնդել է, թե Չինաստանը 2020թ. չարտոնված հասանելիություն է ունեցել 220 միլիոն ամերիկացի ընտրողների տվյալների. «Այս տվյալները ներառում էին անուններ, հասցեներ, հեռախոսահամարներ, քաղաքական պատկանելություն և այլ զգայուն տեղեկություններ»: ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն «ԱՄՆ-ի այն հակառակորդների» թվում է, որոնք, ենթադրաբար, հնարավորություն ունեն ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա:
🇨🇳 Չինաստանը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները: «Չինաստանը միշտ առաջնորդվել է այն սկզբունքով, ըստ որի՝ չի կարելի միջամտել այլ երկրների ներքին գործերին»,- հայտարարել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունը:
🇷🇺 Կրեմլը ևս հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները: «Եկեք հիշենք, որ ԱՄՆ-ում անցկացվել են տարբեր հետաքննություններ: Դրանք բոլորն էլ հանգել են այն եզրակացության, որ ՌԴ-ն ոչ մի կերպ չի ազդել ԱՄՆ ընտրությունների վրա»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: | 2 002 |
