ru
Feedback
AmeriaStudent

AmeriaStudent

Открыть в Telegram
4 572
Подписчики
-924 часа
-237 дней
-11430 день

Загрузка данных...

Облако тегов
Нет данных
Возникли проблемы? Пожалуйста, обновите страницу или обратитесь к нашему support-менеджеру .
Входящие и исходящие упоминания
---
---
---
---
---
---
Привлечение подписчиков
декабрь '24
декабрь '24
+16
в 0 каналах
ноябрь '24
+164
в 0 каналах
Get PRO
октябрь '24
+2
в 0 каналах
Get PRO
сентябрь '24
+5
в 0 каналах
Get PRO
август '24
+3
в 0 каналах
Get PRO
июль '24
+4
в 0 каналах
Get PRO
июнь '24
+6
в 0 каналах
Get PRO
май '24
+15
в 0 каналах
Get PRO
апрель '24
+144
в 0 каналах
Get PRO
март '24
+4 935
в 0 каналах
Дата
Привлечение подписчиков
Упоминания
Каналы
21 декабря0
20 декабря0
19 декабря0
18 декабря0
17 декабря0
16 декабря+1
15 декабря+1
14 декабря0
13 декабря0
12 декабря0
11 декабря0
10 декабря0
09 декабря0
08 декабря0
07 декабря0
06 декабря+5
05 декабря+5
04 декабря+3
03 декабря0
02 декабря0
01 декабря+1
Посты канала
Մայիսի 15-ին ոչինչ չպլանավորես: Այդ օրը տեղի է ունենալու ՀՊՏՀ աշխատանքի տոնավաճառը, որին մասնակցելու ենք նաև մենք: Արիˊ ծանոթանանք և տեսնենք, թե մեր մեծ ու ջերմ թիմում քեզ, քո երազանքներին ու նպատակներին, քո հմտություններին համապատասխանող ինչ #գործկա։ 📍Հանդիպման վայրը՝ ՀՊՏՀ բակ (Նալբանդյան 128) 🕛Հանդիպման օրը և ժամը՝ Մայիսի 15, ժամը` 11:00-14:00-ն

2
😍 Ագնեսի տեղում կարող ես լինել դու, և այս 18 նվերներից մեկը կարող է լինել քոնը 😉 👉 Օդապարիկով թռիչք 2 անձի համար Skyball-ո
😍 Ագնեսի տեղում կարող ես լինել դու, և այս 18 նվերներից մեկը կարող է լինել քոնը 😉 👉 Օդապարիկով թռիչք 2 անձի համար Skyball-ով 👉 Jet Scooter 👉 5 հատ JBL Speaker 👉 20.000 դրամի 5 նվեր քարտ Բուկինիստ / Bookinist-ից 👉 20.000 դրամի 5 նվեր քարտ Cinema Star Armenia-ից 👉 1 հատ Airpods Pro 💳 Մինչև մայիսի 31-ը ներառյալ պատվիրիˊր քո Visa Student քարտը և հասցրոˊւ ակտիվացնել այն մինչև հունիսի 15-ը ներառյալ։ 🔗 Գովազդային վիճակախաղի մանրամասներին ծանոթացիˊր այստեղ՝ https://ameria.me/4a84w6v
3 687
3
✅ Սահմանի ՛ր հստակ նպատակներ Սկզբի համար գրի առ մասնագիտական նպատակներդ: Ուսումնասիրի′ր 🔎 քեզ հետաքրքրող մասնագիտություններն ու ինչո՞ւ չէ, փորձիր պատկերացնել քեզ այդ դերում: Սովորի′ր իրատեսական նպատակներ սահմանել, որ հետո չհիասթափվես: Պարզ է` միանգամից Apple-ի տնօրեն կամ Google-ի վերլուծաբան չես դառնալու: Բայց հաստատ կարող ես ընտրել հստակ ուղղություն և քայլ առ քայլ հասնել նպատակիդ: ✅ Թարմացրո ՛ւ CV-դ և LinkedIn պրոֆիլդ Նպատակդ հստակեցնելուց հետո ստուգի ՛ր CV-դ և LinkedIn պրոֆիլդ: 🖥️ Որևէ տեղ դիմելուց առաջ վերանայիր CV-դ և նշի′ր քո այն հմտություններն ու փորձը, որոնք կարևոր են հենց այդ հաստիքի համար․ պարտադիր չէ ունենալ մեկ CV, և դա բոլորին ուղարկել: Չմոռանաս նշել այն դասընթացներն ու կամավորական աշխատանքը, որ կատարել ես ու գործատուի համար կարող են որոշիչ լինել տվյալ հաստիքում քեզ դիտարկելու համար: LinkedIn-ում տվյալներդ թարմացնենլուց հետո էլ չմոռանաս 🔔 Jop alert միացնել, որ քեզ հետաքրքրող հաստիքների մասին ծանուցում ստանաս: ✅ Գրի′ր անհատական ուղեկցող նամակ CV ուղարկելիս գրի ՛ր ազդեցիկ ուղեկցող նամակ: Ցույց տուր, թե ինչու ընկերությունը պետք է ընտրի հենց քեզ, ընկերության որ արժեքներն ես կարևորում և ինչ արժեք կարող ես ինքդ ստեղծել ընկերության համար: Այդպիսով գործատուն կհամոզվի, որ ուսումնասիրել ես ընկերությունը և իսկապես ցանկանում ես աշխատել այնտեղ: ✅ Ստեղծի ՛ր օգտակար կապեր և ծանոթություններ Մասնակցի ՛ր ոլորտի միջոցառումներին և կա ՛պ հաստատիր LinkedIn-ի մասնագետների հետ: Իսկ եթե խորհուրդների կամ ուղղորդման կարիք ունես, դիմի′ր փորձառու մասնագետներին․ ճիշտ հարցերը կօգնեն օգտակար պատասխաններ ստանալ: ✅ Մասնակցի ՛ր Career City Fest-ին Career City Fest-ն ամենամյա միջոցառում է, որը համախմբում է լավագույն գործատուներին, աշխատանք փնտրողներին և ոչ միայն։ Այստեղ լինելու է նաև Ամերիաբանկը: 📅 Ապրիլի 27-ին և 28-ին մենք կսպասենք քեզ Մերիդիան Էքսպո կենտրոնում: Մեր տաղավարում դու VR ակնոցով կտեղափոխվես A Space ու կվայելես Ամերիայի վիրտուալ չափումը: Իսկ հետո, ո՞վ գիտի, գուցե իրական կյանքում էլ հայտնվես Ամերիայում: ✅ Պատրաստվի ՛ր հարցազրույցներին Սա շատերն են աչքաթող անում: Տե′ս` դու էլ չսխալվես: Ուսումանսիրի ՛ր հարզազրույցներին տրվող հիմնական հարցերը և պաստրաստվիր: Ի դեպ, համացանցում կգտնես նաև հուշումներ, թե գործատուն որ հարցն ինչու է տալիս և ինչ տեղեկություններ է փորձում ստանալ դրանց միջոցով։ Արդյունքում` դրանց ավելի հանգիստ կպատասխանես, հետո` մտքերդ ավելի համակարգված կլինեն ու կկարողանաս քեզ լավագույն կողմից դրսևորել: ✅ Զարգացրո ՛ւ soft հմտություններդ. Աշխատաշուկան այսօր շատ դինամիկ ու բազմազան է. քո soft կամ փափուկ հմտությունները կարող են վճռորոշ դառնալ աշխատանք գտնելիս: Հիշի′ր, որ գրեթե ամեն բան կարելի է զարգացնել: 😊 Սովորի′ր կառավարել բացասական զգացմունքներդ, զարգացրո′ւ հաղորդակցման հմտությունդ: Օրինակ` կազմակերպչական հմտությունը զարգացնելու համար կարող ես ավելի հաճախ ստանձնել ընկերական կամ ընտանեկան ժամանցի կազմակերպման գործը: Հա, բարդ է, մարդիկ տարբեր են, բայց հենց դրանից չէ՞, որ անունը հմտություն է: Արագ արձագանքելու հմտությունդ կարող ես խաղերով զարգացնել: Մի խոսքով, ամեն ինչ էլ քո ձեռքերում է: Եթե մի բան էլ չի ստացվում, քիթդ մի′ կախիր. դասեր քաղիր ու առաջ գնա: Այս խորհուրդները կօգնեն քեզ ավելի արագ հասնել նպատակիդ: Հիշ ՛իր, որ հնարավորություն գտնելը ևս ժամանակ ու ջանք է պահանջում, բայց նվիրվածության և հաստատակամության շնորհիվ հաջողությունն անխուսափելի Է:
3 517
4
👩‍💼Ինչպե՞ս գտնել աշխատանք. 7 խորհուրդ ուսանողներին Գիտենք, որ շատ ես մտածում աշխատանք գտնելու մասին ու անհանգստանում ես, եր
👩‍💼Ինչպե՞ս գտնել աշխատանք. 7 խորհուրդ ուսանողներին Գիտենք, որ շատ ես մտածում աշխատանք գտնելու մասին ու անհանգստանում ես, երբ չի ստացվում: Բայց հանգիստ. քեզ համար մի քանի խորհուրդ ենք բերել, որոնք հաստատ կօգնեն այդ հարցում: 🥳
2 497
5
✅Եղիˊր պատասխանատու Եթե անգամ դեռ ծնողներդ են օգնում քեզ ֆինանսական 💸հարցերում, փորձիˊր ինքդ պլանավորել և տնօրինել ծախսերդ, քեզ հատկացված գումարն օգտագործիˊր մտածված և պատասխանատու կերպով։ Ֆինանսական անկախության հասնելու ճանապարհը կարևոր է սկսել օգտակար սովորություններով։ ✅Եղիˊր կազմակերպված Անպայման հետևիˊր ծախսերիդ։ Դա կարող ես պահպանել վճարումների անդորրագրերը կամ վերահսկել ծախսերդ քո բանկային հավելվածով։ Օրինակ` կարող ես ունենալ Ամերիաբանկի Visa Student քարտ, օգտվել քարտի բազմաթիվ արտոնություններից, իսկ ծախսերդ վերահսկել MyAmeria հավելվածով: Ամերիաբանկի Visa Student քարտի արտոնություններին ծանոթացիˊր այստեղ: Եթե դեռ չունես MyAmeria հավելված, կարող ես այն ներբեռնել այստեղ: ✅Գումարը մտածված օգտագործիˊր Փորձիˊր չգնել իրեր, որոնց բացակայությունը կյանքումդ առանցքային ոչինչ չի փոխելու։ 😊 Կարող ես անհրաժեշտ իրերի ցանկ կազմել՝ այն դասավորելով ըստ անհրաժեշտության։ Այդպես կխուսափես անհարկի ծախսերից։ ✅Գտիˊր այնպիսի աշխատանք, որը հաճույքով կկատարես Կրթության պրոցեսը չխանգարելու համար փորձիˊր գտնել աշխատանք, որը չի պահանջում շատ ժամանակ և հաճելի է կատարել։ Կարող ես նաև փնտրել ժամավարձով կամ հեռավար աշխատանք: ✅Ժամանակ տրամադրիˊր ինքդ քեզ Շաբաթվա մեջ գոնե մեկ «ալարկոտ» օր ունեցիˊր։ Այդ օրը հանգստացիˊր և՛ դասերից, և՛ աշխատանքից։ ✅Ժամանակդ արդյունավետ կառավարիˊր Միˊ հետաձգիր այն գործերը, որոնք կարող ես այդ պահին անել։ Փորձիˊր ու կհամոզվես, որ ավելի լավ է հետո ունենալ հավելյալ ժամանակ, որը կարող ես օգտագործել հանգստանալու համար։ Հետևելով այս խորհուրդներին` դու կհաջողես կրթությունն աշխատանքի հետ համատեղելու բարդ գործում և այսօր կդնես քո ֆինանսական անկախության ամուր հիմքը։ Հիշիˊր, որ տքնաջան աշխատանքի արդյունքը երկար սպասեցնել չի տա։ 😉
3 734
6
🧑‍🎓Ինչպե՞ս համատեղել կրթությունն ու աշխատանքը ուղեցույց ուսանողների համար Հիմա, երբ արդեն ուսանող 🧑‍🎓 ես, կհասկանաս, որ ա
🧑‍🎓Ինչպե՞ս համատեղել կրթությունն ու աշխատանքը ուղեցույց ուսանողների համար Հիմա, երբ արդեն ուսանող 🧑‍🎓 ես, կհասկանաս, որ անկախ լինելը ոչ միայն անձնական ազատությունն է, այլև ֆինանսական պատասխանատվության ստանձնումը: Ուսանող լինելն ու ուսման ընթացքում աշխատելն ամենևին հեշտ գործ չէ։ Մի քանի օգտակար խորհուրդ մեզնից, որոնք կօգնեն քեզ աշխատանքն ու կրթությունը համատեղելու բարդ գործում։
2 916
7
Թող տոնի ավետիսը հնչի մեր երկրում և բոլոր ընտանիքներում՝ ավետելով նոր սկիզբ, խաղաղություն և համերաշխություն ✨ Շնորհավոր Սուրբ
Թող տոնի ավետիսը հնչի մեր երկրում և բոլոր ընտանիքներում՝ ավետելով նոր սկիզբ, խաղաղություն և համերաշխություն ✨ Շնորհավոր Սուրբ Զատիկ 💚
2 868
8
✅ Տվյալագետ Տվյալագիտությունն այսօր ամենից արագ զարգացող տեխնոլոգիաներից է, իսկ տվյալագետը` 21-րդ դարի ամենապահանջված մասնագիտություններից մեկը։ Տվյալագիտությունն ու մեքենայական ուսուցումն այսօր կիրառվում են ֆինանսաբանկային ոլորտում, էլեկտրոնային կառավարման համակարգերում: Խոշորագույն կազմակերպությունները, ինչպիսիք են` Google-ը, Amazon-ը, Facebook-ը և IBM-ը հսկայական միջոցներ են ներդնում տվյալագիտության ոլորտում առաջատար դիրքեր գրավելու համար: ✅ Թվային մարքեթոլոգ Digital Marketing-ը թվային հարթակների միջոցով թիրախային լսարանին պրոդուկտների, ապրանքների, ծառայությունների մասին տեղեկատվություն հասցնելուն ուղղված մասնագիտություն է: SMM (Social Media Marketing), E-mail մարքեթինգ, կոնտենտ մարքեթինգ, Inbound մարքեթինգ, SEM (Search Engine Marketing) ու շատ ավելին: Ուսումնասիրիˊր ոլորտն ու հետո որոշոˊւմ կայացրու: ✅ Ձայնային UI/UX դիզայներ VUI (Voice User Interface). ձայնային տարբերակով աշխատող տեխնոլոգիաների և հատուկ ձայնային պրոդուկտների ստեղծմանն ուղղված այս մասնագիտությունը չի դադարում դառնալ ավելի ու ավելի պահանջված։ Օրինակ՝ վիրտուալ խորհրդատուները, ինչպես Siri-ն, Google Assistant-ը և Alexa-ն, ստեղծվել են VUI մասնագետների կողմից: Դու կարող ես ունենալ այնքան մասնագիտություն, որքան ուզում ես: Երբեմն, անգամ կայացած ու փորձառու մասնագետ լինելով, կարող ես օգտագործել քո հմտությունները ու զարգացնել նորերը: Որպես վերջաբան` տեղին է հիշել Օլիվեր Ուենդել Հոլմս կրտսերի խոսքերը․ «Այն միտքը, որը ձգտում է նոր փորձառության, երբեք չի կարող վերադառնալ իր հին չափերին» 💚
3 420
9
Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն Մասնագիտության ընտրությունը կյանքի ամենապատասխանատու որոշումներից է։👨‍🎓 Մասնագիտական ուղին ս
Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն Մասնագիտության ընտրությունը կյանքի ամենապատասխանատու որոշումներից է։👨‍🎓 Մասնագիտական ուղին սկսելու համար նախ պետք է սկսես ճանաչել ինքդ քեզ։ Ի՞նչ արժեքներ, հետաքրքրություններ, նպատակներ ու հմտություններ ունես. այս ամենին պետք է ուշադրություն դարձնել մասնագիտություն ընտրելիս։ Քո ցանկությունները, նպատակներն ու կարիքները հասկանալուց հետո կարող ես կազմել համապատասխան մասնագիտությունների ցանկ, ուսումնասիրել դրանք և վերջնական որոշում կայացնել։ Մինչ դու նորովի բացահայտում ես քեզ, մենք առաջարկում ենք ծանոթանալ մի քանի արդիական մասնագիտության, որոնք աշխատաշուկայում շատ պահանջված են 👇 ✅ Կիբերանվտանգության մասնագետ Կիբերանվտանգությունն արագ զարգացող ոլորտ է, և այն ունի հմուտ մասնագետների մեծ պահանջարկ: Կիբերհարձակումների աճող սպառնալիքի պայմաններում կազմակերպությունները փնտրում են ոլորտի լավագույն մասնագետներին, որոնք կարող են օգնել իրենց ցանցերն ու տվյալներն անվտանգ պահել:
2 588
10
✅Վիրտուալ խորհրդատու Զարմանալի չէ, որ որպես խորհրդատու կարելի է աշխատել հենց տանից։ 🎧 Տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերություններին անհրաժեշտ են օնլայն խորհրդատուներ, հետևաբար, կարելի է ընտրել քեզ ամենահարմար ոլորտը, որը կնսպաստի քո ընտրած մասնագիտության զարգացմանը։ Այս աշխատանքը նաև կապահովի հաղորդակցման, բազմաբնույթ առաջադրանքների կատարման, սթրեսակայունության և ժամանակի կառավարման հմտությունների բարելավում։ Եթե մեր առաջարկներն օգտակար էին, հավանիˊր նյութն ու կիսվիˊր մեզ հետ քո առաջարկներով: Ուսանողների համար գումար աշխատելու ինչ տարբերակներ գիտե՞ս: 😊
2 698
11
✅Միջոցառումների պլանավորում Եթե ունես կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ, կարող ես առաջարկել ծառայություն՝ միջոցառումներ պլանավորելու և համակարգելու համար, ինչպիսիք են` ծննդյան 🎉 երեկույթները, հարսանեկան արարողությունները, կորպորատիվ միջոցառումները և այլն։ Վայրի և մատակարարների ընտրությունից մինչև բյուջեի կառավարում և լոգիստիկա, միջոցառումների պլանավորումն առաջարկում է դինամիկ աշխատանքային միջավայր, ինչը կտա կազմակերպչական փորձ, սթրեսակայունություն և մի քանի բան համատեղելու հմտություն։ ✅Սոցիալական մեդիայի կառավարում (SMM) Սոցիալական մեդիայի աճին զուգահեռ բիզնեսներն ու անհատները փնտրում են սոցիալական հարթակների հմուտ մենեջերների, որոնք կօգնեն ներգրավել լսարանը։ 🤳 Այս աշխատանքը կատարելու համար ուսումնասիրիˊր ոլորտը, սոցիալական հարթակների և կոնտենտի ստեղծման նրբությունները: Սա ստեղծագործական աշխատանք է, որը կօգնի քեզ ձեռք բերել բազմաթիվ հմտություններ, օրինակ` հաղորդակցում, ստեղծարարություն, արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու հմտություն ու շատ ավելին: Եթե այս մասնագիտությունը քեզ հետաքրքիր է, կիսվիˊր մեզ հետ, և մենք առաջիկայում կընտրենք ու կառանձնացնենք սոցիալական մեդիայի մասնագետների համար նախատեսված լավագույն օնլայն դասընթացները: ✅ Ինֆլուենսեր մարքեթինգ Եթե սիրում ես կիսվել առօրյայով, հետաքրքիր ու յուրօրինակ տեղեկություններով՝ կարող ես ընտրել մեր օրերի ամենատարածված մասնագիտություններից մեկը։ Երբ ունենաս կայուն լսարան, կարող ես դրամայնացնել քո գործունեությունը բրենդային համագործակցությունների և հովանավորության միջոցով։ 😊 Սա ինքնադրսևորման և ինքնաճանաչման, ավելի համարձակ դառնալու հիանալի հնարավորություն է: ✅Ֆիթնես մարզիչ Եթե վարում ես առողջ ապրելակերպ և սիրում ես զբաղվել ֆիթնեսով, 🤸մարզչի աշխատանքը հաճելին օգտակարի հետ համատեղելու հնարավորություն է։ Կարող ես առաջարկել անհատական կամ խմբային մարզչական ծրագրեր և օգնել հաճախորդներիդ բարելավել իրենց առողջությունն ու ֆիզիկական վիճակը։ Անկախ նրանից՝ մասնագիտացված ես ուժային մարզումների, յոգայի թե սննդակարգի խորհրդատվության մեջ, սա մյուսներին ոգեշնչելու և եկամուտ ստանալու հրաշալի տարբերակ է։❗ Սակայն հիշիˊր, որ այս մասնագիտությունն ընտրելու դեպքում անհրաժեշտ է շատ սովորել, ուսումնասիրել լավագույն մասնագետների փորձը և առաջարկել այնպիսի ծրագրեր, որոնց բացն առկա է շուկայում: ✅Լուսանկարչություն Եթե ունես գեղագիտական ճաշակ և պահերը ֆիքսելու տաղանդ, կարող ես օգտագործել դրանք որպես եկամուտի աղբյուր՝ առաջարկելով ծառայություններ միջոցառումների, արտադրանքի լուսանկարչության կամ տեսանկարահանման համար։ Այս աշխատանքը, բացի լավ եկամուտ ապահովելուց, թույլ կտա ընդարձակել քո կրեատիվության սահմանները։ Մասնագիտական փորձ ձեռք բերելուց առաջ ուսումնասիրիˊր աշխարհի լավագույն 📸 լուսանկարիչների գործերը, թանգարաններ ու ցուցասրահներ այցելիˊր: Ինչքան վառ տպավորություններ ու գեղեցիկ պատկերներ ուսումնասիրես, տեսնես աշխարհն այլ արվեստագետների աչքով, այնքան հեշտ կլինի ընտրել քո լուսանկարների ոճը: ✅Վիրտուալ իրականության բովանդակության ստեղծում (VR Content Creation) Վիրտուալ իրականության բովանդակության ստեղծում. օգտագործելով մի շարք հմտություններ՝ կարելի է մշակել վիրտուալ շրջագայություններ, ինտերակտիվ խաղեր, կրթական սիմուլյցիաներ կամ շուկայական փորձառություն ու օգտատերերին տեղափոխել նոր, վիրտուալ աշխարհ։ Ի դեպ, Ամերիա բլոգում մենք VR տեխնոլոգիաներին նվիրված շատ լավ նյութ ունենք: կարդալու համար անցիր հղումով` https://ameriabank.am/blog-content/articleid/5815/vr-amenur ✅Կայուն նորաձևության դիզայն (Sustainable Fashion Design) Քանի որ կայունությունն ավելի ու ավելի կարևոր է դառնում նորաձևության ոլորտում, աճում է կայուն 👗 նորաձևության դիզայներների պահանջարկը, ովքեր առաջնահերթություն են տալիս էկոլոգիապես մաքուր նյութերին։ Կարելի է ազատ թողնել միտքը և ստեղծել հագուստ, աքսեսուարներ կամ կոշիկ՝ օգտագործելով վերամշակված նյութերն և օրգանական գործվածքները։ ✅Ընդլայնված իրականության մարքեթինգ (Augmented Reality Marketing) Ընդլայնված իրականությունը հեղափոխել է մարքեթինգը՝ թույլ տալով բրենդերին սպառողների համար ստեղծել ինտերակտիվ փորձառություն։ Եթե ունես ստեղծագործական հմտություններ և AR տեխնոլոգիաների մասին պատկերացում, կարող ես մշակել AR գովազդային արշավներ, արտադրանքի ցուցադրություններ, վիտուալ փորձարկումներ, որոնք ներգրավում են լսարանին և խթանում ապրանքանիշի ճանաչելիությունը։
2 720
12
Գումար աշխատելու այլընտրանքային տարբերակներ ուսանողների համար Հասկանալի է, որ ամբողջ դրույքով աշխատանքը կարող է խանգարել կրթո
Գումար աշխատելու այլընտրանքային տարբերակներ ուսանողների համար Հասկանալի է, որ ամբողջ դրույքով աշխատանքը կարող է խանգարել կրթությանդ 🧑‍🎓 և զգալիորեն խլել հանգստանալու համար նախատեսված ժամանակդ: Այդ իսկ պատճառով ցանկանում ենք առանձնացրել ենք գումար աշխատելու մի քանի այլընտրանքային տարբերակ, ինչից հետո դու նոր պատկերացում կունենաս այն մասին, թե ինչպես գումար վաստակել՝ չլինելով հիմնական կամ ստանդարտ գրաֆիկով աշխատող։ Իսկ հիմա արի դիտարկենք մի քանի տարբերակ, որոնք ոչ միայն կօգնեն քեզ գումար վաստակելու այլընտրանքային ճանապարհ գտնել, այլև քեզ կտան հմտություններ, որոնք հետագայում քեզ շատ կօգնեն։
2 556
13
Դիմի՛ր Ամերիա Սերունդ ծրագրին 🤩 💚 Ձե՛ռք բեր նոր մասնագիտություն և հնարավորություն՝ սովորելու, զարգանալու, երազելու... ✅ 3-ա
Դիմի՛ր Ամերիա Սերունդ ծրագրին 🤩 💚 Ձե՛ռք բեր նոր մասնագիտություն և հնարավորություն՝ սովորելու, զարգանալու, երազելու... ✅ 3-ամսյա ուսուցում՝ ամբողջական դրույքով և 165.000 դրամ աշխատավարձով ✅ Աշխատանքի հնարավորություն Ամերիաբանկի սպասարկման թիմում ✅ Զարգանալու, սովորելու և աճի բացառիկ պայմաններ և մշակույթ 🗓 Շտապի՛ր լրացնել օնլայն հայտը մինչև փետրվարի 23-ը։ 🔗 https://ameria.me/3HDNSA6
2 287
14
Եթե մենք այսօր սերենադ երգեինք ու մոռանայինք բառերը, երգերն ինչպե՞ս կերգեինք: 😅 Իսկ դուք ի՞նչ եք անում, երբ ամենապատասխանատո+9
Եթե մենք այսօր սերենադ երգեինք ու մոռանայինք բառերը, երգերն ինչպե՞ս կերգեինք: 😅 Իսկ դուք ի՞նչ եք անում, երբ ամենապատասխանատու պահին մոռանում եք բառերը:🧑‍🎤🎶 Շնորհավոր բոլոր սիրահարների օրը: 🥰💟
2 508
15
🔖Իցխակ Ադիզես, «Կառավարումը ճգնաժամի օրերին։ Ինչպե՞ս գոյատևել ու դառնալ ավելի ուժեղ» Ռազմավարության երեք հիմնական քայլերը՝ «Խփիˊր-փախիˊր-քարացիˊր», որոշում են ոչ միայն մարդու, այլև մեծ ընկերությունների գործողությունները հատկապես ճգնաժամի օրերին։ Դոկտոր Իցխակ Ադիզեսը աշխարհի լավագույն բիզնես խորհրդատուներից է։ 👨‍💼 Նա ստեղծել է մեծ ընկերությունների ու ղեկավարների գործունեության կյանքի փուլերի բանաձևը։ Գաղափարը պարզ է. ընկերությունը գործում է կենդանի օրգանիզմի պես։ Կարդալով այս գիրքը՝ սեփական ընկերությունը կամ փոքր բիզնեսը կառավարելու բազմաթիվ օգտակար գաղափարներ կգտնես։ 🔖Վիկտոր Ֆրանկլ, «Կյանքին ասել «Այոˊ» Փիլիսոփա Վիկտոր Ֆրանկլը վերապրել է նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարները: Հատկապես վերջին երկու տարիներին նրա գրքերի վաճառքները գերազանցում են բոլոր սպասելիքները։ 📈 Ու դա հասկանալի է։ Երբ հողը փախչում է ոտքերիդ տակից, իրականությունդ էլ դառնում է մղձավանջ, օգնության է հասնում նրա գլխավոր կարգախոսը․ «Նա, ով գիտի՝ ինչի համար ապրել, ունակ է հաղթահարել յուրաքանչյուր «ինչպես»։ 🔖Նիկ Վույչիչ, «Կյանքն առանց սահմանների» Ամեն անգամ, երբ կբողոքես, որ ճակատագիրն այնքան էլ բարեհաճ չէ քո նկատմամբ, նայիˊր այս գրքի շապիկի տղային։ Նա գրքի հեղինակն է։ Հետո կարդա՝ ինչպես նա, կարծես թե դեմ գնալով անգամ բնությանը, կարողացել է առաջ գնալ ու հաջողության հասնել։ 🔖Շերիլ Սենդբերգ, «Միˊ վախեցիր գործել» Այս գիրքը լույս տեսավ 2013 թվականին և նախատեսված է կանանց համար։ 👩 Այն անմիջապես դարձավ բեսթսելլեր ու մինչև օրս չի իջնում թոփերից։ Հեղինակը Facebook սոցիալական ցանցի գլխավոր օպերատիվ տնօրենն է, որը սեփական կարիերայի օրինակով ցույց է տալիս բոլոր կանանց, որ էնտուզիազմի ու նպատակասլացության միջոցով հնարավոր է հասնել բարձունքների։ 🔖Ռասս հերրիս, «Երբ կյանքդ գնում է ոտքերիդ տակից» Հոգեթերապևտ Հերրիսի աշխատությունը հիմնված է նրա աշխատանքի, մասնագիտական փորձի վրա։ Նրա աշխատության հիմնական ուղերձը հետևյալն է․ 👉 «Պետք է հաղթահարել ցավը գիտակցման ու պատասխանատվության թերապիայի միջոցով»։ Նրա մեթոդիկայի հիմքը հետևյալն է, որ հնարավոր չէ պարզապես ազատվել ցավի պատճառից ու փոխարինել այն ուրախության ու երջանկության զգացումով։ Մաղթում ենք հաճելի ընթերցանություն: 😊
4 106
16
5 մոտիվացիոն գիրք, որոնք օգնում են չհուսահատվել📗 Մոտիվացիայի ու զարգացման համար մեկ դեղատոմսը ընթերցանությունն է։ Թղթով, ոչ
5 մոտիվացիոն գիրք, որոնք օգնում են չհուսահատվել📗 Մոտիվացիայի ու զարգացման համար մեկ դեղատոմսը ընթերցանությունն է։ Թղթով, ոչ թե էլեկտրոնային տարբերակով: 📖Մասնագետներն ասում են, որ միայն թղթե գրքեր կարդալու դեպքում է աշխատում երևակայությունը, իսկ էլեկտրոնայինի դեպքում միայն ինֆորմացիան եք յուրացնում, որի 30 տոկոսը մոռացվում է անմիջապես կարդալուց հետո։🤔Հատկապես վերջին շրջանում, երբ մոտիվացնող քիչ բան կա, կարևոր է թեկուզ ոչնչի միջից գտնել մոտիվացիա ու առաջ գնալ։ Ներկայացնում ենք 10 լավագույն մոտիվացիոն գրքերը՝ ըստ Forbes-ի։ 👇
3 014
17
👉Ինչպե՞ս հիշել սովորածը, ո՞ր մեթոդն է ավելի արդյունավետ Իրականում նյութը յուրացնելու ու այն հիշելու մեթոդները բազմաթիվ են, որոնց մասին ավելի մանրամասն մենք կխոսենք մեր մյուս հրապարակումներում։ Պարզապես պետք է ընդգծել, որ գրեթե չկա հատուկ ունիվերսալ մեթոդ, որն արդյունավետ աշխատում է բոլոր դեպքերում։ Յուրաքանչյուր մարդու դեպքում այդ պրոցեսն անհատական է։ Ու յուրաքանչյուրն ինքը պետք է գտնի այն մեթոդը, որը կօգնի հենց իրեն։ Կարևոր է ընդգծել, որ քիչ թե շատ ունիվերսալ մեթոդ է համարվում նյութը թղթին հանձնելը, այսինքն` սղագրումը կամ սովորական արտագրությունը։ 👉Կարդալ մտքո՞ւմ, թե՞ բարձրաձայն Մտքում կարդալն այնքան էլ արդյունավետ ու նպատակահարմար չէ։ Տպավորություն է ստեղծվում, թե սովորել ես, յուրացրել ես, հիշում ես, սակայն երբ սկսում ես պատասխանել, պարզվում է, որ տեղեկատվությունը հիշում ես պատառիկներով ու կցկտուր։ 🫥Ավելի արդյունավետ կլինի, որպեսզի սխեմաներ կազմես ու պարտադիր դա անես թղթի վրա հարց-պատասխան տրամաբանությամբ։ Բանավոր քննությունից առաջ կարող ես ուժերդ փորձել հայելու առաջ։ 👉Ինչպե՞ս զարգացնել էմոցիոնալ կայունությունն ու հավասարակշռությունը Այս հատկությունը մարզելու համար մի շատ օգտակար վարժություն կա։ Կոչվում է՝ «Կես ժամ, որը պատկանում է միայն ինձ»։ Այս վարժության ամբողջ էությունն այն է, որ պարապմունքներից հետո ինքդ քեզ նվիրես գոնե կես ժամ, որպեսզի կտրվես պարապմունքներից ու պարզապես հանգստանաս։ Այդ ընթացքում կարող ես զբաղվել բացառապես ամեն ինչով, բացի քննության հետ կապված նյութերից։ Սա կօգնի հանգստանալ և ուժ հավաքել աշխատանքի հաջորդ փուլի համար։ 👉Ինչպե՞ս չլարվել քննության օրը Հուզմունքից խուսափելը պրակտիկորեն անհնար է, հատկապես երբ այդ քննությունն առաջին անգամ ես հանձնում, կամ էլ դրա արդյունքը որոշելու է հետագա ճակատագիրդ։ 🫣Ամեն դեպքում կարելի է մի փոքր նվազեցնել սթրեսի չափաբաժինն ու հենց դրանով էլ ապահովել հաջողությունը։ Արգելվում է այդ օրերին հանգստացնողներ ընդունել, քանի որ դրանք կարող են քնկոտություն առաջացնել։ Հաճախ լինում է նաև ուշադրության կրիզիս։ 👉Ինչպե՞ս պետք է պահել քննության օրը Քննության ժամանակ ցանկալի է բուն քննությունից բացի որևէ այլ բանի մասին չմտածել։ Հարցը կարդալուց հետո պետք չէ անմիջապես պատասխանել հարցին։ Ավելի լավ է հանգիստ հիշել այն ամենը, ինչ կարդացել ես այդ թեմայի վերաբերյալ, հետո միայն անցնել հանձնարարության կատարմանը։ Ու միˊ շտապիր։ Անգամ եթե 100 տոկոսով վստահ ես, որ ճիշտ ես պատասխանել, պետք չէ բոլորից շուտ հանձնել աշխատանքը։ ℹ️Մի քանի օգտակար խորհուրդ Ուսումնասիրիˊր ու օգտագործիˊր գույների հոգեբանությունը։ 🌈Այն քեզ կօգնի կենտրոնանալ ու չլարվել։ Քննություններին պատրաստվելու ընթացքում ցանկալի է քեզ շրջապատել դեղին ու մանուշակագույն առարկաներով։ Դեղինն օգնում է հիշել նյութը, իսկ մանուշակագույնն ակտիվացնում է ինտելեկտուալ կարողությունները և մտավոր ակտիվությունը։ Մի խորհուրդ էլ, որը կօգնի ակտիվացնել երևակայությունդ: Ձեռքով հավաքիˊր մազերդ ափի մեջ, ապա դանդաղ և սահուն տաˊր վերև։ Կրկնիˊր դա մի քանի անգամ։ Այդպիսի պարզագույն հնարքը միանգամից ներազդում է մի քանի ակտիվ կետերի վրա ու զգալիորեն բարելավում է երևակայությունը։❤️ Օգտագործիˊր նաև արոմաթերապիայի հնարավորությունները։ Բնական եթերային յուղերը կարգավորում են հոգեկան վիճակը, հավասարակշռում են օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսները։ Մտավոր ունակությունների ակտիվացմանն ու կենտրոնացմանն օգնում են կիտրոնի, լավանդայի, ռոզմարինի ու նարնջի հոտերը։ Մաղթում ենք քեզ հաջող քննաշրջան։😇📚
3 559
18
👨‍🎓 Ինչպե՞ս պատրաստվել քննություններին Եթե դեղատներում սկսում են երկրաչափական պրոգրեսիայով պակասել աչքի կաթիլներն ու ձկան յ
👨‍🎓 Ինչպե՞ս պատրաստվել քննություններին Եթե դեղատներում սկսում են երկրաչափական պրոգրեսիայով պակասել աչքի կաթիլներն ու ձկան յուղը, ուրեմն մոտեցել է քննական շրջանը։ 🫣 Թեև քննություններն ու դրանց ժամկետները հայտնի են դեռ ուսումնական տարվա սկզբից, բայց ի՞նչ ուսանող, եթե քննություններին չի պատրաստվում դրանցից մեկ օր առաջ։ 🙈Մի քանի հոգեբանական խորհուրդ՝ ինչպես պատրաստվել քննություններին։ Նախ, առաջին հոգեբանական խոչընդոտը, որն անհրաժեշտ է հաղթահարել։ Օրն ունի ոչ թե ընդամենը 24 ժամ, այլ 24 երկար ու ձիգ ժամ։😅
2 957
19
🚉 4 թիփ և հավելված, որոնք օգնում են Ագնեսին ճամփորդելիս Երբ հերթը հասնում է ճամփորդելուն, ամենակարևոր կետերից մեկը, որը հեշտացնում կամ, հակառակը, ավելի սթրեսային է դարձնում ճամփորդությունը, ֆինանսների կառավարումն է: 💸 Դրա համար սթրեսից խուսափելու ու ճամփորդությունն ավելի կազմակերպված դարձնելու համար մի քանի հասարակ, բայց նաև օգտակար կետեր եմ առանձնացրել: ✨ Թիփ 1: Գիտեմ, որ շատ բացահայտ բան եմ ասելու, բայց մինչև ճամպրուկդ դասավորելը, նստիˊր ու փորձիˊր մոտավոր հաշվարկել քո ապագա ծախսերն ըստ օրերի: 🤔 Ներառիˊր թեˊ հյուրանոցին ու սնունդին հատկացվող գումարը, թեˊ թանգարանների և ակումբների մուտքավճարները: Հավատաˊ, որ նախօրոք պլանավորելն ու հաշվարկելը հետագայում քեզ շատ է օգնելու, բացի այդ, ավելի քիչ հավանական են դառնալու չպլանավորված գերածախսերը: ✨ Թիփ 2: Հիմա կիսվելու եմ մի հավելվածով, որը քեզ շատ-շատ է օգնելու, եթե մենակ չես ճամփորդում:🫰 Tricount հավելվածն ընկերական ճամփորդությունների ժամանակ օգնում է հաշվել ու կիսել ծախսերը: Օգտվելը շատ պարզ է: 🤳 Գրում եք անունները, թե ով որքան և ում համար է վճարել, իսկ վերջում արդեն տեսնում եք, թե ով ում ինչքան գումար է պարտք: Ընկերությունը` ընկերություն, փողը` փող: ✨Թիփ 3: Հիմա արիˊ ուսումնասիրենք տրանսպորտի ծախսերն ու հասկանանք, թե ինչպես կարելի է խնայել: Նախօրոք գուգլիր, թե տվյալ երկրում որ տարբերակն է ամենահարմար տրանսպորտային միջոցը` 🚋 մետրո, գնացք, տրոլեյբուս, ավտոբուս, տաքսի, թե բոլորը միասին: Հիմնականում տուրիստական քաղաքներն ունենում են երթևեկության օրական/շաբաթական քարտեր, որոնք ավելի մատչելի են, քան մեկանգամյա տոմսերը: Դրանից զատ, եթե օգտվում ես տաքսիներից, տեˊս, թե տվյալ քաղաքում ինչ տեղական տաքսիներ կան: Համեմատիˊր Uber-ի, Bolt-ի ու տեղական տաքսիների սակագները: ⚖ Մի օրինակ բերեմ, որն ինձ զարմացրել էր: Ընկերներով գնացել էինք Պորտուգալիա, ու ես արդեն ավտոմատ հաշվարկել էի մեր երթուղին. իջնենք օդանավակայանից ու ավտոբուսով կամ գնացքով գնանք կենտրոն: Մտածում էի, որ բոլոր եվրոպական երկրներում տաքսիները թանկ են: Մինչդեռ 5 հոգով օդանավակայանից կենտրոն գնալու համար տաքսիի համար վճարեցինք 10€: 🤗 ✨ Թիփ 4: Հիմա բլոգերներից շատերը գովազդում են հավելվածներ, օրինակ` airalo կամ holafly, որոնք հնարավորություն են տալիս ճամփորդելիս ունենալ eSim քարտ ու մշտապես հասանելի լինել: Ես էլ շատ դեպքերում ընտրում էի այդ տարբերակը: 📱 Բայց հիմա նախընտրում եմ գնալ տվյալ երկիր ու գնել հենց տեղական քարտը` բնականաբար նախապես համեմատելով բջջային օպերատորների ծառայությունների արժեքները: 80% դեպքերում նույն գնի դիմաց 3-4 անգամ ավելի շատ ինտերնետ են առաջարկում, քան, օրինակ, holafly-ը: Ու մի փոքրիկ լայֆհաք էլ: Եվրոպայում ճամփորդելիս կարող ես գտնել բջջային օպերատորներ, որ 1-ից ավելի 🌍 երկրներում են աշխատում: Սա շատ լավ տարբերակ է, եթե մի քանի երկրում ես ճամփորդելու: Օրինակ` նախորդ ճամփորդության ժամանակ, երբ Հոլանդիայում էի, գնել էի Lyca mobile քարտը, որը, պարզվեց, աշխատում է 10-ից ավելի երկրներում: Այդ քարտս ես կարողացա օգտագործել նաև Բելգիայում ու Իսպանիայում: Այսօր` այսքանը: Եթե էլի լայֆհաքեր հիշեմ, սիրով կկիսվեմ քեզ հետ: 🫰
4 298
20
🧳 Ի՞նչ է խորհուրդ տալիս Ագնեսը ճանապարհորդներին Մենք գիտենք, որ դու սիրում ես ճամփորդել, ու ճանապարհները դեռ քեզ շատ ու շատ
🧳 Ի՞նչ է խորհուրդ տալիս Ագնեսը ճանապարհորդներին Մենք գիտենք, որ դու սիրում ես ճամփորդել, ու ճանապարհները դեռ քեզ շատ ու շատ երկրներ են տանելու: ✈ Այս անգամ մեր ալիքում ճամփորդական իր խորհուրդներով է կիսվում բլոգեր Ագնեսը: Կարդաˊ նյութն ու սկսիˊր պլանավորել քո ընտանեկան կամ ընկերովի հաջորդ ճամփորդությունը: 😍
3 687