cookie

Мы используем файлы cookie для улучшения сервиса. Нажав кнопку «Принять все», вы соглашаетесь с использованием cookies.

avatar

Azatutyun

Больше
Рекламные сообщения
58 242Подписчики
-2324 часа
+737 дней
+1 28930 дней

Загрузка данных...

Прирост подписчиков

Загрузка данных...

Ուկրաինան արդեն զենք է ստանում ԱՄՆ օգնության նոր փաթեթից․ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ավելի վաղ հաստատվել էր Ուկրաինային ավելի քան 60 միլիարդ դոլար տրամադրելու Ներկայացուցիչների տանը ապրիլի 20-ին ընդունված օրինագիծը։
Показать все...
👍 6🔥 1
Օդեսայում հարվածների զոհերի թիվը հասել է 5-ի, հաղորդվում է նաև 32 վիրավորի մասին Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի փոխանցմամբ՝ 32 տուժածներից 25-ը գտնվում են հիվանդանոցներում, այդ թվում երկու երեխա և մեկ հղի կին։ 5-ամյա աղջկա վիճակը, ըստ նրա, ծայրահեղ ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Показать все...
😢 9
«Ազատությունն» այսօր կրկին սահմանին էր՝ Բերքաբերում. հետևում էինք զրուցարանում տղամարդկանց քաղաքական վեճերին Իսկ Երևանի կենտրոնում՝ կառավարության դիմաց, Կիրանցի հուզված բնակիչներին էինք սպասում Լսում էինք՝ ինչ են առաջարկում պաշտոնաթող դիվանագետները որպես Փաշինյանի վարած քաղաքականությանն այլընտրանք Ընդդիմության ու բնակիչների բողոքի ակցիաներն այսօր էլ են շարունակվել Իսկ իշխանությունից մեզ պատմեցին, որ արտեզների հիման վրա արվում է սահմանի նոր նկարագրություն, քանի որ հնում նշված ծառերն ու առուները, հնարավոր է, արդեն վերացած լինեն Բաքուն կոչ է անում Երևանին համագործակցել անհետ կորածների հարցով Ու միաժամանակ չի ասում՝ քանի՞ հայ է մնացել Արցախում Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով մեղադրյալից չհեռանալու մասին ստորագրություն վերցրին Միաժամանակ կալանավորվել է Տավուշում ցույցերի 2 մասնակից, ում քննչականը խուլիգանության մեջ է մեղադրում 200 միավոր անշարժ գույք, 23 միլիարդ դրամ, 3 մագնիտոֆոն, 3 պորտսիգար, բաճկոն զամշե՝ 3 հատ, ցանկանում է ստանալ պետությունը Գագիկ Խաչատրյանից ու իր շրջապատից, և նա միակը չէ
Показать все...
👍 28 7
Կառավարությունից հայտնում են՝ առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ։
Показать все...
👍 22👎 16
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Ալմաթիի հանդիպմանը Ղազախստանը միջնորդ չի լինելու «Առաջիկա բանակցությունները տեղի են ունենալու բացառապես կողմերի միջև։ Ցանկանում եմ ընդգծել, որ Աստանայի միջնորդության մասին խոսք չի գնում, մենք միայն բարի կամքի ծառայություն ենք մատուցում», - ասել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այբեկ Սմադիյարովը։
Показать все...
👍 36👎 14 3
Կիրանցի բնակիչները վարչապետի հետ հանդիպումից դուրս եկան հուզված Նրանցից մեկը կարճ ասաց՝ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է մնում, կարծիք հայտնեց՝ մարդիկ գյուղում չեն ապրելու:
Показать все...
😢 26🤬 13👍 1
Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում. • Կիրանցում այսօր էլ ճանապարհը փակ է • Կիրանցից՝ Երևան հանդիպելու վարչապետին • Տեղադրվել է 35 սահմանային սյուն • Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում • «Վրացական երազանքը» հանրահավաք է հրավիրել • Կընդունի՞ «Համաս»-ը Իսրայելի առաջարկը Հաղորդումը վարում է Նանե Սահակյանը։ Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
Показать все...
8👍 3🤬 2
Կիրանցի մի քանի բնակիչներ կառավարությունում վարչապետի հետ են հանդիպում Գործադիրի լրատվականը չի հաստատում տեղեկությունը։ Բայց, այն սկսվել է շուրջ մեկ ժամ առաջ։ Հանդիպանը նաև վարչական ղեկավարն է մասնակցում։
Показать все...
👍 29👎 4 4😢 1
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների, հայտնում են ԵՄ գրասենյակից։ Ապրիլի 30-ին Կուպմանը կայցելի Հայաստան։
Показать все...
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների,...

👍 39👎 11 7
Տեղադրվել է 35 սահմանային սյուն, իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին. Հայաստանի կառավարություն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, ապրիլի 29-ի դրությամբ իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են,- հայտնում են կառավարությունից։
Показать все...
👍 39🤬 21👎 5 3