ru
Feedback
Ameriabank CJSC

Ameriabank CJSC

Открыть в Telegram

Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚 📞 010/012 561111 🔗 https://ameriabank.am ✉️ info@ameriabank.am ℹ️ https://ameria.me/m/bio

Больше
7 660
Подписчики
+624 часа
+197 дней
+11830 день
Архив постов
Փողի անատոմիան. Ի՞նչ է Cash Flow-ն Պատկերացրու իրավիճակ․ քո բիզնեսը, համաձայն բոլոր հաշվարկների, շահութաբեր է, հաճախորդները գ
Փողի անատոմիան. Ի՞նչ է Cash Flow-ն Պատկերացրու իրավիճակ․ քո բիզնեսը, համաձայն բոլոր հաշվարկների, շահութաբեր է, հաճախորդները գոհ են, վաճառքները՝ տպավորիչ, բայց երբ գալիս է աշխատավարձ տալու կամ վարձերը վճարելու պահը, պարզվում է, որ բիզնես հաշվիդ փող չկա։ Սա ֆինանսական պարադո՞քս է։ Ո՛չ, սա ընդամենը Cash Flow-ի (դրամական հոսքերի) անտեսված կանոնների արդյունքն է... 📈 Համաձայն հետազոտությունների՝ փոքր բիզնեսների ձախողումների 82%-ի հետևում հենց Cash Flow-ի սխալ կառավարումն է։ Այսօր պատմում ենք, թե ինչպես ճիշտ կառավարել դրամական հոսքերը, որ բիզնեսդ երբեք չհայտնվի ֆինանսական ճեղքվածքի մեջ 👇 Դրամական հոսքերի (Cash Flow) էությունը և տեսակները Եթե պատկերավոր ասենք, Cash Flow-ն քո բիզնեսի «շնչառությունն» է՝ գումարի մուտքն ու ելքը: Ու շատ կարևոր է այն չշփոթել շահույթի հետ։ Դրանք բոլորովին տարբեր ցուցանիշներ են։ «Թղթի վրայի» շահույթը երբեք չի վճարի քո աշխատակիցների աշխատավարձը, եթե կանխիկի հոսքը կանգնած է։ Շահույթը քո ընդհանուր եկամուտների և բոլոր ծախսերի տարբերությունն է, որն օգտագործվում է ընկերության ընդհանուր շահութաբերությունը չափելու համար։ Մինչդեռ Cash Flow-ն պատմում է բացառապես փաստացի գումարի շարժի ու ժամկետների մասին՝ հստակ ֆիքսելով յուրաքանչյուր մուտքն ու ելքը։ Դրամական հոսքերը բաժանվում են երեք հիմնական խմբի. 👉 Գործառնական (Operating): Այն ամենը, ինչ կապված է բիզնեսի հիմնական գործունեության հետ (վաճառքից ստացված փող, աշխատավարձեր, վարձակալություն)։ 👉 Ներդրումային (Investing): Սարքավորումների, գույքի գնում կամ վաճառք։ 👉 Ֆինանսական (Financing): Վարկերի ստացում կամ մարում, ներդրողներից ստացված միջոցներ։ Ինչո՞ւ է Cash Flow-ի կառավարումը կենսական բիզնեսի համար Պատկերացրու քո բիզնեսը որպես ավտոմեքենա, իսկ գումարը՝ որպես վառելիք։ Որքան էլ շքեղ լինի մեքենադ, առանց վառելիքի դու տեղից չես շարժվի։ Լավ կառավարումը քեզ տալիս է. Վճարունակություն. դու միշտ պատրաստ ես վճարել մատակարարներին և աշխատողներին։ Ճկունություն. հավելյալ գումարի առկայությունը քեզ թույլ է տալիս արագ օգտվել շուկայական հնարավորություններից (օրինակ՝ զեղչված ապրանքի չպլանավորված գնումը)։ «Կանխիկի ճեղքվածք» (Cash Gap). ինչպե՞ս խուսափել դրանից Սա այն իրավիճակն է, երբ դու արդեն ծախսել ես գումարը ապրանքի կամ ծառայության վրա, բայց հաճախորդը քեզ դեռ չի վճարել։ Որպեսզի չընկնես այս «թակարդը», կիրառիր մի քանի պարզ քայլ. ✔️ Ճանաչիր բիզնեսիդ իրական վիճակը. քո առաջին քայլը պետք է լինի պարզ դրամական հոսքերի կանխատեսումը (forecast) ու մատակարարների պայմանների աուդիտը։ Դու պետք է հստակ հաշվարկես սպասվող մուտքերի ու պարտադիր ելքերի (աշխատավարձ, վարձ, հարկեր) տարբերությունը։ ✔️ Կանխատեսում (Forecasting). Կազմիր ճգնաժամային պլան առնվազն առաջիկա 6 ամսվա համար։ Դու պետք է կանխատեսնես «փոթորիկը» նախքան դրա սկսվելը։ Կարող ես «սև օրվա» համար նախապես ձեռք բերել վարկային գիծ կամ օվերդրաֆտ։ ✔️ Արագացրու փողի մուտքը (Cash In). ֆինանսական ճեղքվածքը նվազեցնելու ամենապարզ ձևը գումարն արագ հավաքագրելն է։ Խորհուրդ է տրվում կիրառել փուլային վճարումներ (կանխավճարով) կամ փոքր զեղչեր առաջարկել հաճախորդներին։ ✔️ Դանդաղեցրու փողի ելքը (Cash Out). ի տարբերություն առօրյա կյանքի, որտեղ ընդունված է հաշիվները միանգամից փակել, բիզնեսում պետք է փորձել մատակարարների հետ բանակցել ավելի երկար ժամկետների շուրջ, որպեսզի գումարը հնարավորինս երկար մնա բիզնեսիդ հաշվին։ ✔️ Ծախսերի օպտիմալացում. պարբերաբար վերանայիր քո ծախսերը։ Արդյոք բոլո՞ր բաժանորդագրություններն ու ծառայություններն են անհրաժեշտ։ Երբեմն մանր ծախսերի կրճատումը կարող է զգալիորեն մեծացնել հաշվիդ մնացորդը։ ✔️ Ավտոմատացում. օգտագործիր ավտոմատացման ծրագրեր, որոնք կօգնեն նվազեցնել մարդկային գործոնով պայմանավորված սխալները և կխնայեն քո թանկարժեք ժամանակը։ Cash Flow-ի խելացի կառավարումը քո բիզնեսի անվտանգության երաշխիքն է, որի միջոցով բիզնեսդ կպահես վճարունակ և կխուսափես անսպասելի ֆինանսական ճեղքվածքներից։

📣 Սիրելի հաճախորդներ, Ամերիաբանկի անունից տարածվում են կեղծ ծանուցումներ` դրամական պարգև/մրցանակ ստանալու պատրվակով: Ձեր իսկ
📣 Սիրելի հաճախորդներ, Ամերիաբանկի անունից տարածվում են կեղծ ծանուցումներ` դրամական պարգև/մրցանակ ստանալու պատրվակով: Ձեր իսկ տվյալների ու դրամական միջոցների անվտանգության համար հորդորում ենք լինել զգոն, չբացել ու չտարածել կասկածելի հղումներ և չտրամադրել անձնական տվյալները ❌ ❗️ Եթե արդեն ստացել եք նմանատիպ ծանուցում, անցել եք հղումներով և տրամադրել քարտային տվյալներ կամ հավելվածին հասանելիություն ապահովող այլ տեղեկատվություն, խնդրում ենք հրատապ կերպով բլոկավորել քարտերը և հավելվածը, կապ հաստատել բանկի հետ: Քարտերը հնարավոր է բլոկավորել՝ ✅ MyAmeria հավելվածից ✅ Հավաքելով *116# ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Նոր հնարավորություն քո ներդրումային պորտֆելի համար: 🚀 Մեկնարկում ենք Amber Capital Armenia-ի արևային էլեկտրակայանների պորտֆե
Նոր հնարավորություն քո ներդրումային պորտֆելի համար: 🚀 Մեկնարկում ենք Amber Capital Armenia-ի արևային էլեկտրակայանների պորտֆելը միավորող հոլդինգային ընկերության՝ Solis-ի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: ✅ 8% տարեկան եկամտաբերություն (ԱՄՆ դոլարով) ✅ Արժեկտրոնի վճարում՝ 3 ամիսը մեկ ✅ Շրջանառության ժամկետ՝ 48 ամիս ✅ Անվանական արժեք՝ $100 ✅ Նվազագույն քանակ՝ 5 պարտատոմս 🗓 Տեղաբաշխման մեկնարկը՝ հունիսի 4 🔗 Ծանոթացիր պայմաններին և ձեռք բեր պարտատոմսերը MyInvest-ով:

👉 Հաճախ տրվող հարցեր (FAQ) ✍️ Ինչպե՞ս է հաշվարկվում վարկային գծի տոկոսադրույքը Տոկոսները հաշվարկվում են միայն օգտագործված գումարի վրա և միայն այն օրվանից սկսած, երբ օգտվել ես այդ գումարից։ Այսինքն՝ որքան արագ մարես պարտքը, այնքան քիչ տոկոս կվճարես։ ✍️ Կարո՞ղ եմ վարկային գիծը ժամկետից շուտ փակել Այո՛։ Սովորաբար կարող ես ցանկացած պահի ամբողջությամբ մարել և փակել վարկային գիծը։ Բայց մինչև դա անելը, պետք է ծանոթանալպայմանագրի բոլոր կետերին։ ✍️ Ինչպե՞ս բարձրացնել վարկային գծի սահմանաչափը Բանկերը սովորաբար գնահատում են քո եկամուտները, վարկային պատմությունը և վճարումների կարգապահությունը։ Եթե ժամանակին կատարում ես վճարումները և ունես կայուն ֆինանսական վարքագիծ, սահմանաչափի բարձրացման հավանականությունն ավելի մեծ է։ ✅ Վարկային գիծը կարող է լինել թե՛ լավ ֆինանսական աջակցություն, թե՛ ավելորդ ծանրաբեռնվածության պատճառ։ Տարբերությունը միայն մեկ բանում է՝ ինչպես ես այն կառավարում։ Եթե այն օգտագործես գիտակցված, նպատակային և ժամանակին կատարես վճարումները, վարկային գիծը քեզ կտա այն, ինչ ամենակարևորն է` ճկունություն ու վերահսկողություն անկանխատեսելի իրավիճակներում։

Ինչպե՞ս ճիշտ օգտվել վարկային գծից Վարկային գիծը կարող է դառնալ թե՛ ֆինանսական ազատության գործիք, թե՛ ավելորդ ծախսերի պատճառ։
Ինչպե՞ս ճիշտ օգտվել վարկային գծից Վարկային գիծը կարող է դառնալ թե՛ ֆինանսական ազատության գործիք, թե՛ ավելորդ ծախսերի պատճառ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես այն օգտագործում։ Եթե ճիշտ կառավարես այն, կունենաս ֆինանսական ճկունություն, կկարողանաս հաղթահարել ժամանակավոր ֆինանսական բացերը և նույնիսկ խնայել։ Ի՞նչ է վարկային գիծը, և ինչո՞վ է այն տարբերվում սովորական վարկից Ի տարբերություն սպառողական վարկի, երբ ամբողջ գումարը միանգամից փոխանցվում է քո հաշվին, իսկ վճարումը կատարվում է ամսական հստակ գումարի չափով, վարկային գիծը պտտվող (revolving) վարկային հնարավորություն է։ Վարկային գծի հիմնական առավելությունն այն է, որ գումարի օգտագործված մասը արտոնյալ ժամանակահատվածում վերադարձնելու դեպքում տոկոս չես վճարում, իսկ տոկոսներն էլ հաշվարկվում են միայն օգտագործված գումարի վրա, ոչ թե ամբողջ սահմանաչափի: Այս մասին ավելի մանրամասն կարող ես կարդալ մեր այս բլոգում: Վարկային գծից օգտվելու 5 ոսկե կանոն 💚 Վարկային գծի ամենամեծ գայթակղությունը դրա հասանելիությունն է։ Երբ գումարը միշտ «ձեռքի տակ» է, հեշտ է ծախսել ավելին, քան իրականում պետք էր: Առաջարկում ենք 5 սկզբունք, որոնք կօգնեն քեզ խուսափել տիպիկ սխալներից։ 1⃣ Օգտագործիր միայն այնքան, որքան անհրաժեշտ է հենց այդ պահին Մի ընկիր վարկային գծի ամենամեծ «թակարդը» և մի ծախսիր զուտ այն պատճառով, որ «կարող» ես։ Ավելորդ ծախսը մեծացնում է տոկոսային բեռը, որը ժամանակի ընթացքում կարող է զգալիորեն մեծանալ։ Նախօրոք պլանավորիր ծախսերդ և ֆիքսիր կոնկրետ նպատակ ու գումարը վերադարձնելու ժամկետ ամեն անգամ, երբ որոշում ես օգտվել վարկային գծից։ 2⃣ Հետևիր արտոնյալ ժամանակահատվածին կամ grace period-ին Grace Period-ը կամ արտոնյալ ժամանակահատվածը քո ամենաարժեքավոր արտոնությունն է։ Եթե այդ ընթացքում ամբողջությամբ մարես օգտագործած գումարը, տոկոսներ չես վճարի։ Փաստացի դա նշանակում է, որ կարող ես ժամանակավորապես օգտվել բանկի միջոցներից՝ առանց տոկոսի։ 3️⃣ Մի դիտարկիր վարկային գիծը որպես հավելյալ եկամուտ Վարկային գիծը լրացուցիչ եկամուտ կամ աշխատավարձ չէ։ Դա ժամանակավոր ֆինանսական ռեսուրս է, որը հետագայում պետք է վերադարձվի։ Եթե սկսում ես այն ընկալել որպես «ազատ գումար», ծախսերը շատ արագ դուրս են գալիս վերահսկողությունից։ Լավագույն մոտեցումը սա է․ օգտագործիր վարկային գիծը ոչ թե իմպուլսիվ գնումների, այլ պլանավորված և հիմնավորված ծախսերի համար։ 4️⃣ Ժամանակին կատարիր նվազագույն վճարումները Նույնիսկ եթե չես կարող ամբողջությամբ մարել օգտագործված գումարը, կարևոր է ժամանակին կատարել նվազագույն վճարումները։ Ուշացրած կամ բաց թողած վճարումները վատ են ազդում քո վարկային պատմության վրա։ Ապագայում դա կարող է բարդացնել նոր վարկ ստանալու պրոցեսը կամ նվազեցնել վարկային գծի սահմանաչափը։ Ֆինանսական կարգապահությունը հաճախ ավելի կարևոր է, քան բարձր եկամուտը։ Եթե զգում ես, որ սահմանաչափը մեծ է քո ծախսային սովորությունների համար, կարող ես դիմել դրա նվազեցման համար։ Սա կօգնի ավելի վերահսկելի դարձնել ծախսերը և փուլերով մարել ամբողջական վարկը։ 5️⃣ Խուսափիր կանխիկացումից և փոխանցումներից Վարկային գիծը սովորաբար նախատեսված է անկանխիկ վճարումների համար. կանխիկացումը և փոխանցումները, որպես կանոն, ենթադրում են լրացուցիչ միջնորդավճար։ Միշտ նախապատվությունը տուր անկանխիկ վճարումներին. դրանք ֆինանսական տեսանկյունից շատ ավելի ձեռնտու են։ 📈 Ե՞րբ է վարկային գիծը դառնում լավագույն լուծումը Կան իրավիճակներ, երբ վարկային գիծը կարող է շատ օգտակար լինել։ Օրինակ՝ ✅ երբ առաջացել են չնախատեսված ծախսեր, ✅ երբ աշխատավարձին կամ մուտքերին մի քանի օր է մնացել, ✅ երբ եկամուտդ անկայում է (եթե օրինակ աշխատում ես ֆրիլանս), ✅ կամ երբ տնտեսական անկայունության պայմաններում ուզում ես ունենալ ֆինանսական պահուստ։ Փոքր բիզնեսների դեպքում էլ վարկային գիծը հաճախ օգնում է պահպանել շրջանառությունը՝ առանց մեծ վարկ վերցնելու։ Այսինքն՝ դա ոչ թե «վերջին փրկօղակ» է, այլ ճիշտ օգտագործելու դեպքում՝ ֆինանսական ճկունություն ապահովելու գործիք։

Անակնկալ անելու համար հատուկ առիթ պետք չէ 🎁 Եթե դու պարզապես․ 🤍 Ուզում ես բարձրացնել ընկերոջդ տրամադրությունը 🤍 Ուզում ես
Անակնկալ անելու համար հատուկ առիթ պետք չէ 🎁 Եթե դու պարզապես․ 🤍 Ուզում ես բարձրացնել ընկերոջդ տրամադրությունը 🤍 Ուզում ես շնորհակալություն հայտնել քույրիկիդ՝ առանց ավելորդ բառերի 🤍 Կամ պարզապես կարոտել ես մայրիկիդ և ուզում ես նրան ժպիտ պարգևել MyGift-ով դա կարող ես անել հաշված րոպեների ընթացքում։ Բացիր MyAmeria-ն, գտիր MyGift բաժինն ու ուղարկիր նրանց քո ջերմությունը։ 🔗 Մանրամասները՝ այստեղ https://ameria.me/3RTWCdw

🔔 Սկսում ենք «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ընկերության՝ Վարդանանց ՆԲԿ-ի և ԷՖԵՍ-ի դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։ 📊 Թողարկման
🔔 Սկսում ենք «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ընկերության՝ Վարդանանց ՆԲԿ-ի և ԷՖԵՍ-ի դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։ 📊 Թողարկման հիմնական պայմանները. Եկամտաբերություն: 11.7% Արժույթ: ՀՀ դրամ Ժամկետ: 3 տարի Նվազագույն քանակ: 1 հատ (100,000 դրամ) Վճարումներ:Կիսամյակային Տեղաբաշխվող ծավալ: 3 մլրդ ՀՀ դրամ Պարտատոմսերը կարող եք ձեռք բերել MyInvest-ով։

Ընտանիքն այն վայրն է, որտեղ սկսվում է մեր կյանքը, և երբեք չի ավարտվում սերը 💚 Այսօր Ընտանիքի միջազգային օրն է, և մենք որոշեց
Ընտանիքն այն վայրն է, որտեղ սկսվում է մեր կյանքը, և երբեք չի ավարտվում սերը 💚 Այսօր Ընտանիքի միջազգային օրն է, և մենք որոշեցինք պաշտոնական շնորհավորանքների փոխարեն լինել անկեղծ ու գունավոր 🎨 Շնորհավո՜ր Ընտանիքի օրը 👨‍👩‍👧‍👦

📣 Սիրելի հաճախորդներ, Ամերիաբանկի անունից տարածվում են կեղծ ծանուցումներ` դրամական պարգև/մրցանակ ստանալու պատրվակով: Ձեր իսկ
📣 Սիրելի հաճախորդներ, Ամերիաբանկի անունից տարածվում են կեղծ ծանուցումներ` դրամական պարգև/մրցանակ ստանալու պատրվակով: Ձեր իսկ տվյալների ու դրամական միջոցների անվտանգության համար հորդորում ենք լինել զգոն, չբացել ու չտարածել կասկածելի հղումներ և չտրամադրել անձնական տվյալները ❌ ⚠️ Եթե արդեն ստացել եք նմանատիպ ծանուցում, անցել եք հղումներով և տրամադրել քարտային տվյալներ կամ հավելվածին հասանելիություն ապահովող այլ տեղեկատվություն, խնդրում ենք հրատապ կերպով բլոկավորել քարտերը և հավելվածը, կապ հաստատել բանկի հետ: Քարտերը հնարավոր է բլոկավորել՝ ✅ MyAmeria հավելվածից ✅ Հավաքելով *116# ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Սերունդները փոխվում են, ապրելու կամքն ու ոգին՝ ոչ։ Շնորհավոր Մայիսի 9 🤍
Սերունդները փոխվում են, ապրելու կամքն ու ոգին՝ ոչ։ Շնորհավոր Մայիսի 9 🤍

🇦🇲 Ի՞նչ կտա Հայաստանին, մեր տնտեսությանն ու տարածաշրջանին FTSE 100 ինդեքսում Ամերիաբանկի` որպես LFG-ի մաս ներառվելը։ Մանրամասները՝ տեսանյութում 📹

Յուրաքանչյուրիս մոտիվացիան տարբեր է՝ սիրելի մարդիկ, երազանքի ճամփորդություն, մասնագիտական նոր հնարավորություն … … Իսկ նպատակը նույն է. առաջ շարժվել և ստեղծել արժեք ✨ Շնորհավոր Աշխատավորի օրը 💚

Մենք հիշում ենք ու վերածնվում ․․․ Մանվել Ջրհորում թաքնված փոքրիկը փրկվեց՝ դառնալով մի մեծ տոհմի սկիզբ։ Նրա ու հորեղբոր որդիների սերունդները մեծ ներդրում ունեցան բիզնեսում ու քաղաքականության մեջ Հայաստանից մինչև ԱՄՆ։ Լուսիե Գաղթի քարավանից որբանոց ընկած աղջնակը տուն ու ընտանիք ստեղծեց՝ լույս աշխարհ բերելով վեց զավակ։ Նրա շարունակվող կյանքի ամենախոսուն վկայությունը դստեր որդին էր՝ Հրանտ Դինքը։ Վիկտորյա Կեսարիայից մինչև Ռումինիա գաղթած օրիորդը իր զավակների հետ հայրենիք վերադարձավ։ Այսօր նրա տոհմի ուժն ու տաղանդը հնչում են օպերային մեծ բեմերում՝ թոռնուհու ձայնով։ Աղասի Մուշից մազապուրծ Իսպիրյանները ոչ միայն փրկվեցին, այլև արմատ ձգեցին հայրենի հողում։ Պապի անունն ու երգն այսօր ապրում են հայկական մշակույթի մեջ։

Biohacking. 6 բիո հնարք, որոնք կօգնեն խնայել Երբ լսում ես Biohacking տերմինը, գուցե մտածում ես սառցե լոգանքների, խելացի սարքե
Biohacking. 6 բիո հնարք, որոնք կօգնեն խնայել Երբ լսում ես Biohacking տերմինը, գուցե մտածում ես սառցե լոգանքների, խելացի սարքերի ու տարօրինակ սննդային հավելումների մասին 👀 ✅ Բայց իրականում biohacking-ը շատ ավելի պարզ բան է։ Այն մոտեցում է, երբ դու գիտակցաբար փոխում ես քո կենսակերպը՝ բարելավելու էներգիան, կենտրոնացումը և ընդհանուր առողջությունը. քնել լավ, սնվել առողջ, ավելի շատ շարժվել, վերականգնվել, նվազեցնել սթրեսը։ Պարզ ասած՝ այսօրվա փոքր ներդրումը քո առողջության մեջ կարող է վաղը քեզ խնայել ոչ միայն նյարդեր, այլ նաև շատ գումար 💚 Ի՞նչ է Biohacking-ը Biohacking-ը մարմնիդ ու մտքիդ համար ավելի գիտակցված որոշումների կայացումն ու կենսակերպում փոքր փոփոխություններն են, որոնք օգնում են քեզ երկարաժամկետում ավելի առողջ լինել։ Ամենաարդյունավետ biohack-երը սովորաբար ամենապարզ բաներն են՝ քուն, սնունդ, շարժում, կանխարգելում։ Եվ ամենակարևորը՝ պարտադիր չէ, որ այն լինի թանկ կամ տեխնոլոգիական լուծումներով հագեցած։ Շատ դեպքերում դա պարզապես խելացի ապրելակերպ է 🧠 Սկսելու համար քեզ պետք չեն բարդ մեթոդներ․ բավական է ուշադրություն դարձնել մի քանի պարզ, բայց ազդեցիկ սովորության։ Դրանցից մի քանիսը կարդա այստեղ՝ 👉 https://ameria.me/42mTrgo

Կանխիկացրու հեշտ, կանխիկացրու առանց քարտի 😎 ⏳ Խնայիր ժամանակդ. այլևս կարիք չկա հաշվից քարտին փոխանցում անելու կամ քարտդ քեզ մոտ պահելու։ Ընդամենը մի քանի հպում MyAmeria-ում, և կանխիկը քոնն է: Ինքդ փորձիր՝ https://ameria.me/myameria 📍Բանկոմատների հասցեները նույնպես կգտնես քո MyAmeria-ում։ 📱 Իսկ նրանց համար, ովքեր դեռ չունեն MyAmeria, թողնում ենք հղումը, որ ծանոթանան MyAmeria համակարգի բոլոր հնարավորություններին՝ 👉 https://ameria.me/4cwUGQ9 ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Երկարաժամկետ ներդրումների շարժիչ ուժը. Պարզ և բարդ տոկոսադրույք Տոկոսադրույքը ֆինանսական աշխարհի առանցքային մեխանիզմներից մեկ
Երկարաժամկետ ներդրումների շարժիչ ուժը. Պարզ և բարդ տոկոսադրույք Տոկոսադրույքը ֆինանսական աշխարհի առանցքային մեխանիզմներից մեկն է 🔤 Գրեթե յուրաքանչյուր ֆինանսական որոշում՝ վարկի ներգրավում, խնայողությունների կուտակում կամ ներդրումների իրականացում, որևէ կերպ առնչվում է տոկոսներին։ Անհատները, ընկերությունները և ներդրողները մշտապես գործ ունեն տոկոսների հետ, և այդ պատճառով դրանց աշխատանքի սկզբունքները հասկանալը կարևոր է յուրաքանչյուրի համար, ով առնչվում է ֆինանսների հետ։ Տոկոսադրույքի 2️⃣ հիմնական տեսակ կա՝ պարզ և բարդ։ ✅ Պարզ տոկոսադրույքի դեպքում եկամուտը հաշվարկվում է բացառապես սկզբնական ներդրված գումարի (մայր գումարի) վրա։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ժամանակահատվածում (ամիս, տարի) ստացվող տոկոսագումարը մնում է հաստատուն և չի փոփոխվում, քանի որ կուտակված տոկոսները չեն ավելացվում մայր գումարին՝ նոր տոկոսներ ձևավորելու համար։
Օրինակ՝ եթե ներդնում եք 100,000 դրամ՝ տարեկան 10% պարզ տոկոսադրույքով, ապա ամեն տարի եկամուտը կկազմի հավասարապես 10,000 դրամ՝ անկախ ներդրման տևողությունից։
✅ Ի տարբերություն պարզ տոկոսի՝ բարդ տոկոսադրույքը թույլ է տալիս եկամուտ ստանալ ոչ միայն սկզբնական ներդրման, այլև արդեն իսկ կուտակված տոկոսագումարների վրա։ Սա «կապիտալացման» կամ կուտակման (compounding) գործընթացն է, երբ վաստակած գումարը սկսում է ստեղծել նոր եկամուտներ։ ↗️ Ժամանակի ընթացքում այս մեխանիզմը հանգեցնում է ներդրված միջոցների արագացված աճի, քանի որ յուրաքանչյուր հաջորդ փուլում տոկոսը հաշվարկվում է ավելի մեծ գումարի վրա։ Հենց սա է պատճառը, որ բարդ տոկոսադրույքը հաճախ անվանում են «ձնագնդի էֆեկտ»։ 📈 Պարզ և բարդ տոկոսադրույքների տարբերությունն ընկալելը ֆինանսական գրագիտության հիմնաքարն է․ արի Ամերիա բլոգ օրինակներով ուսումնասիրում ենք՝ 👉 https://ameria.me/3OqfYWn

Սուրբ Զատկի տոնը մեզ հիշեցնում է կյանքի ամենամեծ արժեքների՝ ընտանիքի, սիրո և անսպառ հույսի մասին 💚 Թող այս լուսավոր օրը ձեր տունը լցվի ջերմությամբ, խաղաղությամբ ու անսահման խինդով ✨ Շնորհավո՜ր Սուրբ Զատիկ 🤗 ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Loud Budgeting. «Բացահայտ» խնայելը՝ 2026-ի թրենդ Երբևէ մերժե՞լ ես ինչ-որ առաջարկ, որ հավելյալ գումար չծախսես, բայց հետո քեզ մ
Loud Budgeting. «Բացահայտ» խնայելը՝ 2026-ի թրենդ Երբևէ մերժե՞լ ես ինչ-որ առաջարկ, որ հավելյալ գումար չծախսես, բայց հետո քեզ մի քիչ անհարմար զգացել։ Երևի դու էլ ես նկատել՝ մարդիկ սկսել են ավելի հաճախ ասել, որ խնայում են, քանի որ խնայելն արդեն թրենդային է. բաց, գիտակցված ընտրություն, որի մասին հպարտությամբ են բարձրաձայնում 😎 Ի՞նչ է Loud Budgeting-ը Մի քանի տարի առաջ տարածված էր quiet luxury-ն՝ ապրել այնպես, որ աննկատ ընդգծես՝ կարող ես քեզ թույլ տալ, ինչ ուզես։ Այժմ պատկերը փոխվում է: Ավելի արժեքավոր է ոչ թե ցույց տալ, թե որքան ես ծախսում, այլ` ինչ պատասխանատվությամբ ես մոտենում ծախսերիդ ✅ Loud Budgeting-ը 2026-ի ամենաքննարկվող ֆինանսական թրենդներից է, որը փոխում է մեր վերաբերմունքը փողի, ծախսերի և սոցիալական ճնշման հանդեպ՝ դարձնելով խնայելը բաց և գիտակցված ընտրություն։ Սա մտածելակերպ է, երբ դու. ✅ գիտակցված ես ծախսում, ✅ սահմանում ես առաջնահերթություններ, ✅ ամենակարևորը՝ չես փորձում թաքցնել դա ուրիշներից և չես ամաչում ավելի քիչ ծախսելուց: Ինչո՞ւ է Loud Budgeting-ը դարձել թրենդ 🎚️ Սոցիալական մեդիայի ազդեցությունը Սոցիալական մեդիան երկար ժամանակ ստեղծել է «իդեալական կյանքի» պատրանք, որտեղ բոլորը միշտ ճանապարհորդում են, գնումներ անում և վայելում կյանքը։ Loud Budgeting-ը այդ ֆոնին հակադարձ շարժում է, որտեղ մարդիկ սկսում են ցույց տալ նաև իրական ֆինանսական սահմանները և ընտրությունները։ 🎚️ Առօրյա ծախսերի աճ Գնաճը և կենսակերպի թանկացումը ստիպում են մարդկանց ավելի զգոն վերաբերվել իրենց բյուջեին։ Երբ ծախսերն աճում են, խնայելը դառնում է ոչ թե ընտրություն, այլ անհրաժեշտություն։ Ինչի՞ց սկսել 🤔 1️⃣ Սահմանիր հիմնական նպատակ Առանց նպատակի խնայողությունը կարող է այնքան էլ արդյունավետ չլինել։ Սահմանիր հստակ նպատակ, օրինակ՝ հիփոթեքի կանխավճար, ուսում արտերկրում, ֆինանսական «բարձիկ»-ի ստեղծում։ 2️⃣ Խոսիր Loud Budgeting-ի լեզվով Փոխիր ձևակերպումներդ. 🖱️ Նոր ռեստորան է բացվել, կգա՞ս գնանք: 🖱️ Այս անգամ պետք է մերժեմ, գումար չունեմ: Փոխարենը փորձիր. 🖱️ Այս ամիս իմ բյուջեն արդեն պլանավորված է, նախընտրում եմ այդ գումարն ավելի նպատակային օգտագործել: Սա ոչ թե սահմանափակում է քեզ, այլ տալիս է վերահսկողություն ֆինանսներիդ նկատմամբ։ 3️⃣ Թույլ մի տուր հասարակությանը ազդել քեզ վրա Շրջապատը միշտ կարող է ազդել քո որոշումների վրա: Ասա «ոչ»` առանց FOMO: Loud Budgeting-ը հենց նրա համար է, որ խոսես քո սահմանների մասին և չընկնես շրջապատի սովորությունների ազդեցության տակ։ 4️⃣ Կիսվիր քո հաջողություններով Փոքր հաղթանակները նշելը կարևոր է, քանի որ մոտիվացնում և օգնում է քեզ ձևավորել առողջ ֆինանսական սովորություններ: Ի վերջո, Loud Budgeting-ը ոչ այնքան «ոչ» ասելու, որքան ճիշտ բաներին «այո» ասելու մասին է 😌

Իրական 0% կանխավճար 🤩 Միայն Ամերիաբանկի տաղավարում 💚 Միայն Toon Expo-ի շրջանակում ✅ Դու ունես բացառիկ հնարավորություն՝ ձեռք
Իրական 0% կանխավճար 🤩 Միայն Ամերիաբանկի տաղավարում 💚 Միայն Toon Expo-ի շրջանակում ✅ Դու ունես բացառիկ հնարավորություն՝ ձեռք բերելու անշարժ գույք առանց կանխավճարի Հանդիպում ենք Toon Expo-ում՝ Ամերիաբանկի տաղավարում 😉 Շտապիր, առաջարկը սահմանափակ է։ 🗓 Մարտի 27–29 📌 Մերիդիան էքսպո կենտրոն, Ոսկերիչների փ․, շենք 1 🔗 Գրանցվիր հիմա՝ https://ameria.me/4lMt1h8

11-րդ անգամ՝ Հայաստանի լավագույն բանկը 🏆 Հպարտությամբ կիսվում ենք մեր նոր հաղթանակով. Global Finance հեղինակավոր ամսագիրն Ամ
11-րդ անգամ՝ Հայաստանի լավագույն բանկը 🏆 Հպարտությամբ կիսվում ենք մեր նոր հաղթանակով. Global Finance հեղինակավոր ամսագիրն Ամերիաբանկին շնորհել է 2026թ. Հայաստանի լավագույն բանկ մրցանակը 👏 Այս անվանակարգում սա մեր 11-րդ հաղթանակն է, ինչը փաստում է մեր անփոփոխ հանձնառության մասին՝ լինել առաջատարը թե՛ տեխնոլոգիաներով, թե՛ մարդակենտրոնությամբ: 🎙«Այս ձեռքբերումը փոփոխվող միջավայրում մարդակենտրոնությունը պահպանելու, ինչպես նաև թվային հարթակները զարգացնելու ու տեխնոլոգիական նորարարությանը համընթաց քայլելու մեր հանձնառության ճանաչումն է», - նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Սիրելի հաճախորդներ, շնորհակալ ենք, որ մեր կողքին եք և վստահում եք մեզ 💚 🔗 Մրցանակի մասին ավելին՝ https://ameria.me/4bL2H2v