uk
Feedback

Не попадись на ботовода! Telemetrio знаходить і позначає такі канали мітками 👉 Хочеш бачити мітку, оформляй підписку

Ameriabank CJSC

Ameriabank CJSC

Відкрити в Telegram

Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚 📞 010/012 561111 🔗 https://ameriabank.am ✉️ info@ameriabank.am ℹ️ https://ameria.me/m/bio

Показати більше
7 740
Підписники
-424 години
+17 днів
+430 днів
Архів дописів
Գիտե՞ք, պատմությունը միշտ կրկնվում է, հատկապես երբ խոսքը վերաբերում է ֆինանսական շուկաներին 📈 Յուրաքանչյուր անկում, աճ կամ փ
Գիտե՞ք, պատմությունը միշտ կրկնվում է, հատկապես երբ խոսքը վերաբերում է ֆինանսական շուկաներին 📈 Յուրաքանչյուր անկում, աճ կամ փուչիկ իրականում արդեն ունի իր նախորդները, ու ներդրողների համար ամենալավ դասերը թաքնված են հենց անցյալի փորձի մեջ։ Այս ամենը ուզում ենք պատմել Investor’s Day-ին, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին։ 💬 Ի՞նչ ենք քննարկելու. ✅ Ինչպե՞ս են իրականում աշխատում շուկայի ցիկլերը, և որոնք են դրանց հիմնական նշանները: ✅ Ինչպե՞ս կարդալ պատմության ազդանշանները և խուսափել սխալներից: ✅ Ի՞նչ ռազմավարություն ընտրել՝ անկախ շուկայական փուլից: 🔗 Ինչպես գիտեք, տեղերը սահմանափակ են, այնպես որ հասցրեք գրանցվել նախապես՝ https://ameria.me/4r8fLF7

Հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 7-ը գնիր MyGift, թող կարծիքդ և ստացիր Eventhub-ի մինչև 20% պրոմո կոդ՝ ընտրված միջոցառումների համար
Հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 7-ը գնիր MyGift, թող կարծիքդ և ստացիր Eventhub-ի մինչև 20% պրոմո կոդ՝ ընտրված միջոցառումների համար 💚 Մենք սիրով կծանոթանանք Ձեր դիտարկումներին և, որպես շնորհակալություն, 5 աշխատանքային օրվա ընթացքում Ձեր էլ․ փոստին 📩 կուղարկենք Eventhub-ի զեղչի պրոմո կոդը։ 🔗 MyGift ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Ռենշին ընկերությունը նախորդ պարտատոմսերի արագ սպառումից հետո կրկին ընձեռում է հնարավորություն՝ համատեղելու ֆինանսական եկամտաբ
Ռենշին ընկերությունը նախորդ պարտատոմսերի արագ սպառումից հետո կրկին ընձեռում է հնարավորություն՝ համատեղելու ֆինանսական եկամտաբերությունն ու մասնակցությունը ընկերության երկարաժամկետ զարգացման ծրագրերին 🤝 Այժմ դուք էլ կարող եք դառնալ քաղաքի հեռանկարային վերափոխման մի մասը․ ✔️ Թողարկման ընդհանուր ծավալ՝ 5 մլրդ ՀՀ դրամ, ✔️ Արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 12%, ✔️ Թողարկման արժույթ՝ ՀՀ դրամ, ✔️ Մեկ ներդրողի կողմից ձեռքբերման նվազագույն ծավալ՝ 100,000 ՀՀ դրամ, ✔️ Շրջանառության ժամկետ՝ 48 ամիս։ 📱 Պարտատոմսերը ձեռք բերելու համար պարզապես մուտք գործեք MyAmeria հավելված, ընտրեք MyInvest հարթակը և կատարեք Ձեր ներդրումը մեկ հպումով։

Լավ prompt-ի պարզ բանաձևը Եթե չգիտես՝ որտեղից սկսել ձևակերպումը, հիշիր այս պարզ կառուցվածքը․ 👉 Դեր + կոնտեքստ + առաջադրանք + սահմանափակումներ + օրինակ + ձևաչափ 👈 Պարտադիր չէ ամեն անգամ օգտագործել բոլոր բաղադրիչները, բայց որքան բարդ է առաջադրանքը, այնքան ավելի կարևոր է դրանցից հնարավորինս շատ նշել։ Որքան լավ ես հասկանում՝ ինչ պատասխան ես ուզում ստանալ, այնքան ավելի հեշտ է դա բացատրել AI-ին։ Ու հենց այդ պատճառով Prompt Engineering-ը կարող է դառնալ առօրյա աշխատանքի, սովորելու և ժամանակ խնայելու օգտակար հմտություն 😍

Prompt Engineering. Սովորիր ճիշտ հրահանգներ տալ AI-ին 🤖 AI-ը կարող է անել գրեթե ամեն բան, ինչ խնդրում ես։ Բայց մի փոքրիկ «բա
Prompt Engineering. Սովորիր ճիշտ հրահանգներ տալ AI-ին 🤖 AI-ը կարող է անել գրեթե ամեն բան, ինչ խնդրում ես։ Բայց մի փոքրիկ «բայց» կա․ շատ բան կախված է նրանից, թե ինչպես ես ձևակերպում պահանջդ։ Ցանկալի արդյունք ստանալու համար պետք է տիրապետել Prompt Engineering-ի «արվեստին»։ Ի՞նչ է Prompt Engineering-ը, և ինչո՞ւ է այն պետք բոլորին 👀 Prompt Engineering-ն AI-ի համար արդյունավետ հարցումներ և հրահանգներ կազմելու գործընթացն է։ Այն հարցը հստակ ձևակերպելու հմտություն է, որն AI-ին օգնում է հասկանալ՝ ինչ ես ուզում, ինչ կոնտեքստում, ինչ սահմանափակումներով և ինչ ձևաչափով։ Prompt Engineering-ը ոչ թե AI-ին «խելացի հարցեր» տալու, այլ քո հարցը հնարավորինս հստակ ձևակերպելու մասին է։ Ինչպե՞ս է լավ prompt-ը խնայում ժամանակ ու գումար 🤔 AI-ի հետ աշխատելիս ժամանակի մեծ մասը երբեմն ծախսվում է ոչ թե աշխատանքը կատարելու, այլ նույն հանձնարարությունը մի քանի անգամ վերաձևակերպելու վրա։ Լավ prompt-ը կարող է օգնել առաջին իսկ փորձից ստանալ ավելի կիրառելի արդյունք։ Սա նշանակում է՝ ճիշտ prompt-ը կարող է ոչ միայն ժամանակ խնայել, այլև նվազեցնել կրկնվող աշխատանքի ծավալը։ AI-ի հետ արդյունավետ աշխատելու հմտությունը ժամանակի ընթացքում կարող է դառնալ նաև մասնագիտական առավելություն։ Արդյունավետ prompt կազմելու 4 հիմնական կանոն 1⃣ Սահմանիր դեր և կոնտեքստ Սկզբում AI-ին ասա՝ ինչ տեսանկյունից պետք է մոտենա խնդրին, և ինչ իրավիճակի մասին է խոսքը։ Օրինակ՝ Օրինակ՝ AI-ին ասում ես. «Գրիր բիզնես պլան»։ Պատասխանը կարող է լինել ընդհանուր և բավականին անորոշ։ Իսկ եթե ասես. «Գործիր որպես բիզնես խորհրդատու։ Կազմիր փոքր սրճարանի բիզնես պլան Երևանի համար՝ ներառելով թիրախային լսարանը, հիմնական ծախսերը, եկամուտի աղբյուրներն ու հնարավոր ռիսկերը։ Ներկայացրու աղյուսակի տեսքով»։ Այսպես AI-ն ավելի լավ է հասկանում ոչ միայն ինչ անել, այլև ինչ կոնտեքստում մտածել։ Վստահ եղիր, որ արդյունքն անհամեմատ ավելի մոտ կլինի քեզ անհրաժեշտ պատասխանին։ 2⃣ Հստակ ձևակերպիր առաջադրանքն ու սահմանափակումները «Գրիր հոդված» և «գրիր 500 բառանոց հոդված երիտասարդների համար, պարզ ու ընկերական լեզվով» 2 տարբեր prompt-եր են։ Նշիր՝ ✅ ինչ պետք է անել, ✅ ում համար է, ✅ ինչ ծավալով, ✅ ինչ տոնով, ✅ ինչ ներառել, ✅ ինչ չներառել 3️⃣ Ասա՝ ինչ ձևաչափով ես ուզում պատասխանը Նույն տեղեկատվությունը կարելի է ներկայացնել տարբեր ձևաչափերով, և երբեմն հենց դա է որոշում՝ որքան հարմար կլինի պատասխանը քեզ համար։ Եթե պատրաստվում ես համեմատել տարբերակները, խնդրիր աղյուսակ, եթե ուզում ես արագ կողմնորոշվել՝ ցանկ կամ կետերով պատասխան, իսկ եթե պետք է որևէ գործընթաց հասկանալ՝ քայլ առ քայլ ներկայացում։ Օրինակ՝ «Ներկայացրու 5 քայլով», կամ «Ստեղծիր 3 սյունակից բաղկացած աղյուսակ՝ խնդիր, լուծում, օրինակ ձևաչափով»։ 4️⃣ Տուր օրինակ Եթե ունես կոնկրետ պատկերացում, թե ինչ արդյունք ես ուզում, ցույց տուր այն։ Օրինակ՝ «Պատասխանը կառուցիր այս օրինակի նման՝ կարճ վերնագիր, 2 նախադասությամբ բացատրություն և մեկ օրինակ»։ Մեկ կամ երկու լավ օրինակն անգամ երբեմն ավելի օգտակար է, քան երկար բացատրությունը։ Տարածված սխալներ ❌ Չափազանց ընդհանուր հարցումներ «Ի՞նչ է մարքեթինգը» հարցի փոխարեն կարող ես նշել՝ ինչ մակարդակի գիտելիք ունես այդ մասին, ինչ նպատակով է պետք տեղեկատվությունը և ինչ ձևաչափով ես ուզում այն ստանալ։ ❌ Միանգամից մի քանի խնդրանք Եթե մեկ prompt-ում խնդրում ես միաժամանակ ուսումնասիրել թեման, գրել հոդված, ստեղծել սոցիալական մեդիայի տեքստ, կազմել աղյուսակ և թարգմանել այն երեք լեզվով, արդյունքը կարող է քաոսային լինել։ Ավելի արդյունավետ է մեծ առաջադրանքը բաժանել փոքր քայլերի։ ❌ Հակասող հրահանգներ Եթե միաժամանակ ասում ես «գրիր հնարավորինս սեղմ» և «մանրամասն բացատրիր բոլոր կետերը», AI-ին դժվար է հասկանալ, թե որն է առաջնահերթ։ ❌ AI-ի պատասխանն ընդունելը` որպես վերջնական ճշմարտություն Նույնիսկ լավ prompt-ը չի երաշխավորում, որ AI-ի պատասխանն անսխալ է։ Հատկապես ֆինանսական, իրավական, բժշկական կամ այլ կարևոր տեղեկատվության դեպքում անհրաժեշտ է ստուգել փաստերը և անհրաժեշտության դեպքում օգտվել վստահելի աղբյուրներից։

‼️ Նոր դրամային պարտատոմսերի տեղաբաշխում MyInvest-ում Այսօրվանից կարող եք ձեռք բերել Հայաստանում քաղաքաշինական ներդրումային ո
‼️ Նոր դրամային պարտատոմսերի տեղաբաշխում MyInvest-ում Այսօրվանից կարող եք ձեռք բերել Հայաստանում քաղաքաշինական ներդրումային ոլորտի առաջատարներից մեկի՝ «Ռենշին» ՍՊԸ նոր դրամային պարտատոմսերը։ 🕯 Պայմանները` Արժույթ - ՀՀ դրամ Արժեկտրոն - 12% Շրջանառության ժամկետ - 48 ամիս Անվանական արժեք - 100,000 ՀՀ դրամ Արժեկտրոնի վճարում - 6 ամիսը մեկ Թողարկման ծավալ - 5մլրդ ՀՀ դրամ Գնեք հիմա MyInvest-ում ✔️

Ինչպե՞ս ենք արտադրում, ինչպե՞ս ենք օգտագործում և ինչպե՞ս ենք ընկալում «սեփականությունը» 2026-ի Circularity Gap Report-ի գնահա
Ինչպե՞ս ենք արտադրում, ինչպե՞ս ենք օգտագործում և ինչպե՞ս ենք ընկալում «սեփականությունը» 2026-ի Circularity Gap Report-ի գնահատմամբ՝ աշխարհում տարեկան մոտ €25.4 տրիլիոն տնտեսական արժեք է կորչում նյութերի ու ապրանքների ոչ արդյունավետ օգտագործման պատճառով 🔄 Բայց այս թվի հետևում միայն մեծ արդյունաբերություններն ու արտադրական գործընթացները չեն։ Երբեմն մենք շատ շուտ ենք հրաժարվում այն ապրանքից, որը դեռ կարող էր պահպանել իր արժեքը՝ վերանորոգվելով, վերաօգտագործվելով կամ վերավաճառվելով 🤷‍♀️ Գուցե ապրանքի կյանքը չպետք է ավարտվի այն պահին, երբ մենք դադարում ենք օգտագործել այն։ Եվ գուցե մեզ միշտ չէ, որ պետք է այն ունենալ, եթե կարող ենք պարզապես օգտվել դրանից։ Այս գաղափարն աստիճանաբար փոխում է նաև մեր պատկերացումը սեփականության մասին։ Դրա հիմքում շրջանաձև տնտեսության մոտեցումն է՝ հնարավորինս երկար պահել ապրանքներն ու ռեսուրսները շրջանառության մեջ՝ պահպանելով դրանց արժեքը ✔️ Ի՞նչ է շրջանաձև տնտեսությունը և ինչո՞վ է տարբերվում ավանդականից Ավանդական կամ գծային տնտեսական մոդելի հիմքում բավական պարզ տրամաբանական շղթա է՝ արտադրել → օգտագործել → դեն նետել։ Շրջանաձև տնտեսությունը փորձում է այդ շղթան դարձնել շրջան․ արտադրանքը և դրա մեջ օգտագործված ռեսուրսները հնարավորինս երկար պահել օգտագործման մեջ՝ վերանորոգելով, վերաօգտագործելով, վերավաճառելով կամ վերամշակելով։ 🗑 Այսինքն՝ գաղափարը պարզապես ավելի քիչ աղբ «առաջացնելը» չէ։ Խոսքը ապրանքի «ամբողջ կյանքի» մասին մտածելու մասին է՝ սկսած արտադրությունից մինչև այն պահը, երբ այն այլևս չի օգտագործվում իր սկզբնական նպատակով։ Սեփականության ընկալման փոփոխությունը Շրջանաձև տնտեսության հետ փոխվում է նաև մի կարևոր հարց՝ արդյոք մեզ իսկապես անհրաժեշտ է ունենալ այն ամենը, ինչից ուզում ենք օգտվել 🤔 Ավելի ու ավելի շատ մոդելներ առաջարկում են ոչ թե ապրանքը գնել և սեփականացնել, այլ վճարել դրա օգտագործման, հասանելիության կամ ծառայության համար։ Այս մոտեցումը կարող է փոխել թե՛ սպառողի ծախսերը, թե՛ բիզնեսների՝ հաճախորդների հետ աշխատելու ձևը և հատկապես տեսանելի է երեք ուղղությամբ։ Բաժանորդագրային տնտեսություն Բաժանորդագրությունը վաղուց արդեն միայն ֆիլմերի, երաժշտության կամ ծրագրերի մասին չէ։ Նույն տրամաբանությունը տարածվում է նաև ֆիզիկական ապրանքների՝ մեքենաների, տեխնիկայի, կահույքի և այլ իրերի վրա։ Կարելի է վճարել օգտագործման հնարավորության համար՝ առանց դառնալու տվյալ ապրանքի սեփականատերը 🤝 Երկրորդային շուկա և resale մշակույթ Նույն փոփոխության մեկ այլ դրսևորում է արդեն օգտագործված կամ վերանորոգված ապրանքների ձեռքբերումը։ Օգտագործված հագուստը, վերանորոգված էլեկտրոնիկան և վերավաճառքի հարթակներն ապահովում են ապրանքի շրջանառության շարունակականությունը՝ թափոն դառնալու փոխարեն։ Սա ոչ միայն բնապահպանական, այլև խելամիտ ֆինանսական ընտրություն կարող է լինել, քանի որ նույն ապրանքը երկրորդային շուկայում հաճախ ավելի մատչելի է 💗 Ինչո՞ւ է շրջանաձև տնտեսությունը ձեռնտու թե՛ սպառողին, թե՛ բիզնեսին Սպառողի համար շրջանաձև մոդելը նշանակում է ավելի ճկուն ծախսեր․ պարտադիր չէ գնել թանկարժեք ապրանք, եթե այն հնարավոր է վարձակալել կամ վճարել և օգտագործել անհրաժեշտ չափով։ Բիզնեսի համար էլ սա եկամտային մոդելների նոր հնարավորություն է՝ մեկ ապրանքը մեկ անգամ վաճառելու փոխարեն երկարաժամկետ ծառայություն առաջարկելով։ Իսկ ընդհանուր առմամբ ապրանքի կյանքի երկարացումը նշանակում է նաև ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործում և թափոնների նվազեցում 💚 Այսպիսով՝ շրջանաձև տնտեսության գաղափարը փորձում է միաժամանակ փոխել երեք բան՝ ինչպե՞ս ենք արտադրում, ինչպե՞ս ենք օգտագործում և ինչպե՞ս ենք ընկալում «սեփականությունը»։ Ի՞նչ մարտահրավերներ ունի շրջանաձև մոդելի ներդրումը Շրջանաձև տնտեսության համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ՝ վերանորոգման, վերօգտագործման, հավաքագրման և վերամշակման համակարգեր։ Կարևոր են նաև բիզնեսների պատրաստակամությունը, սպառողների սովորությունների փոփոխությունը և համապատասխան իրավական կարգավորումները։ Մյուս մարտահրավերը վստահությունն է։ Օգտագործված կամ վերանորոգված ապրանք գնելը, մեքենա վարձակալելը կամ տեխնիկայի համար բաժանորդագրվելը պահանջում է վստահություն ապրանքի որակի, սպասարկման և ծառայություն մատուցող ընկերության նկատմամբ։ Հետևաբար, շրջանաձև տնտեսությունը ենթադրում է սպառման մշակույթի փոփոխություն, ինչը պահանջում է ժամանակ ⏰

Ի՞նչ է բաժնետոմսը։ Պատկերացրու՝ ընկերդ որոշել է փոքրիկ սրճարան բացել, բայց բոլոր ծախսերը հոգալու համար գումարը չի բավարարում։
Ի՞նչ է բաժնետոմսը։ Պատկերացրու՝ ընկերդ որոշել է փոքրիկ սրճարան բացել, բայց բոլոր ծախսերը հոգալու համար գումարը չի բավարարում։ Նա առաջարկում է քեզ․ «Տուր ինձ այսքան գումար, և դու կդառնաս սրճարանի համասեփականատերը»։ Այդ «մասնակցության թուղթը», որը հաստատում է, որ դու տվյալ բիզնեսի մի փոքրիկ մասի տերն ես, հենց բաժնետոմսն է։ Նույնն է նաև Apple-ի կամ Google-ի դեպքում․ երբ գնում ես բաժնետոմս, դառնում ես այս հսկա ընկերությունների բաժնետերը։ Ինչպե՞ս ես դու գումար աշխատում։ ↗️ Եթե ընկերությունը հաջողակ է, նրա արժեքը մեծանում է, և քո գնած բաժնետոմսը թանկանում է։ 💰 Որոշ ընկերություններ իրենց ստացած շահույթի մի մասը պարբերաբար բաշխում են բաժնետերերի միջև։ Բաժնետոմսը քո փողն աշխատեցնելու և համաշխարհային բիզնեսի հաջողությանը մասնակցելու միջոց է։ Ցանկանո՞ւմ ես ավելի խորությամբ հասկանալ, թե ինչպես է աշխատում շուկան և ինչպես գնել քո առաջին բաժնետոմսը։ Միացիր մեր առաջիկա՝ սկսնակների համար նախատեսված վեբինարին։ 🔗 Գրանցվիր այս հղումով՝ https://ameria.me/4AN5PGN

Քարտո՞վ, թե՞ կանխիկ ❓ AMP-երով 😎 Այդպես է. նախ կուտակում ես AMP-եր, հետո վայելում այն պահը, երբ AMP-երով գնումներ ես անում:
Քարտո՞վ, թե՞ կանխիկ ❓ AMP-երով 😎 Այդպես է. նախ կուտակում ես AMP-եր, հետո վայելում այն պահը, երբ AMP-երով գնումներ ես անում: Հիմա բացիր MyAmeria-ն ու տես, թե ինչքան AMP ունես MyPoint բաժնում: Մեր գործընկեր 14 000+ վաճառակետերում սքանավորիր MyAmeria QR-ը քո MyAmeria-ով և որպես վճարման միջոց ընտրիր AMP-երը ☁️ Եթե AMP-երդ բավարար չեն գնման համար, կարող ես մի մասն AMP-երով վճարել, մյուս մասը` քո հաշվից 😌 AMP-երի մասին ամեն ինչ պատմել ենք այստեղ` https://ameria.me/4yPW48N 💚

Ո՞վ է նա, ո՞վ է նա ․․․ Մեր նոր ամբասադորն է նա 💚 ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Դու սիրում ես ուրախացնել քո մտերիմներին, իսկ մենք՝ քեզ։ MyAmeria-ով ստեղծիր MyGift, իսկ մենք քեզ կնվիրենք 1000 AMP 💚 MyGift
Դու սիրում ես ուրախացնել քո մտերիմներին, իսկ մենք՝ քեզ։ MyAmeria-ով ստեղծիր MyGift, իսկ մենք քեզ կնվիրենք 1000 AMP 💚 MyGift -ը պետք է լինի 10,000 ՀՀ դրամ և ավելի արժողությամբ🎁 Շտապիր, քանի որ այս առաջարկը մենք պատրաստել ենք առաջին 50 հաճախորդների համար։ Եթե դեռ չես բացահայտել MyGift-ը, մուտք գործիր MyAmeria ու Apps բաժնում բացահայտիր մեր թվային անակնկալի հնարավորությունները 😉 👉 MyGift ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Դու քեզ համար ապրում ես` սուրճ խմում, գնումներ անում, տաքսի նստում, ընկերներիդ հանդիպում, ու այդ ընթացքում չես էլ նկատում, թե
Դու քեզ համար ապրում ես` սուրճ խմում, գնումներ անում, տաքսի նստում, ընկերներիդ հանդիպում, ու այդ ընթացքում չես էլ նկատում, թե ինչպես ես AMP-եր կուտակում 😍 Պետք է միայն վճարումներն անել Ամերիայի քարտով կամ MyAmeria QR-ով: Ամեն անգամ, երբ Ամերիայի քարտդ հանդիպի Ամերիայի POS-ին, դու AMP-եր կկուտակես: Իսկ QR-ով վճարելու դեպքում ավելի շատ AMP-եր կկուտակես: Մի օր էլ կստուգես MyPoint բաժինն ու կզարմանաս, որ այդքան AMP ունես ❤️ ☁️1 AMP = 1 ֏ Հիմա տես, թե ինչքան AMP ունես, MyAmeria-ի MyPoint բաժնում:

Repost from AmeriaStudent
Այս պաստառները նվիրված են գրքին, մտքին, խելքին, գիտելիքին ու քեզ 💚 Նախ դրանք կարդա, հետո ոգեշնչվիր ու ավելի կարևոր բաներ կար
+8
Այս պաստառները նվիրված են գրքին, մտքին, խելքին, գիտելիքին ու քեզ 💚 Նախ դրանք կարդա, հետո ոգեշնչվիր ու ավելի կարևոր բաներ կարդա 😉 Շնորհավոր տարվա գլխավոր տոնը: Քանի կյանք ունես, այնքան սովորիր 🤟 Հ.Գ. Մի երկու տեղ տառ ենք բաց թողել, գիտենք 🫤

0️⃣ Զրոյական կետի կանոնը Այստեղ կարող է օգնել նաև Zero-Based Thinking-ը՝ զրոյական կետի մտածողությունը։ Դրա գաղափարը պարզ է․ որոշում կայացնելիս մի կողմ դիր այն, ինչ արդեն ծախսել ես, և նայիր իրավիճակին այնպես, կարծես այսօր առաջին անգամ ես որոշում կայացնում։ Այսինքն՝ զրոյական կետին վերադառնալը նշանակում է ոչ թե մոռանալ անցյալը, այլ որոշում կայացնել՝ հաշվի առնելով այսօրվա իրականությունը: Այն չի պարտադրում անտեսել անցյալի փորձը։ Ընդհակառակը՝ օգնում է օգտագործել այդ փորձը որպես դաս, այլ ոչ թե որպես պատճառ՝ նույն ուղղությամբ շարունակելու և ավելին կորցնելու համար։ Ժամանակին կանգ առնելը հաճախ ոչ թե պարտություն է, այլ շահույթ: «Կորսված» ծախսերը վերադարձնել հնարավոր չէ, բայց դրանց արդյունքում հավելյալ գումար, ժամանակ ու էներգիա ծախսելն արդեն ընտրություն է։ Երբեմն առաջ շարժվելու համար պետք է ոչ թե ամուր կառչել անցյալից, այլ համարձակվել փոխել ուղղությունը։ Իսկ ազատված ռեսուրսները կարող են դառնալ նոր գաղափարի, նոր որոշման կամ պարզապես ավելի լավ հնարավորության մեկնարկ։

Sunk Cost Fallacy. Ինչպե՞ս դադարել վատնել փողն ու ժամանակը Թվում է՝ եթե արդեն շատ գումար ու ժամանակ ես ներդրել մի գործում, պե
Sunk Cost Fallacy. Ինչպե՞ս դադարել վատնել փողն ու ժամանակը Թվում է՝ եթե արդեն շատ գումար ու ժամանակ ես ներդրել մի գործում, պետք է հասցնես մինչև վերջ, չէ՞։ Իրականում, ոչ միշտ 🤔 Այս երևույթն ունի անուն՝ Sunk Cost Fallacy (անվերադարձ ծախսերի խաբկանք)։ Այն ստիպում է մեզ կառչել արդեն արված ընտրությունից նույնիսկ այն դեպքում, երբ շարունակելը ավելի շատ է արժենում, քան կանգ առնելը։ Հենց այս տրամաբանությունն է երբեմն ստիպում մեզ ավելի շատ գումար, ժամանակ ու էներգիա ծախսել մի բանի վրա, որն այլևս մեզ ոչինչ չի տալիս։ 🖥 Ի՞նչ է Sunk Cost Fallacy-ն, և ինչպե՞ս է այն աշխատում Sunk Cost Fallacy-ն կամ անվերադարձ ծախսերի խաբկանքը հոգեբանական երևույթ է, երբ մարդը շարունակում է ներդրում կատարել, ժամանակ կամ գումար ծախսել, քանի որ արդեն արել է նախնական ծախսեր, նույնիսկ երբ ակնհայտ է, որ շարունակելն անօգուտ է։ Պատկերացրու՝ կինոթատրոնի տոմսի համար վճարել ես 5,000 դրամ, բայց ֆիլմի առաջին 20 րոպեից արդեն պարզ է, որ այն քեզ ընդհանրապես դուր չի գալիս։ Բայց այդ 5,000 դրամը դու արդեն վճարել ես, անկախ նրանից՝ կմնաս դահլիճում, թե դուրս կգաս։ Նույնը կարող է տեղի ունենալ շատ ավելի մեծ որոշումների դեպքում։ Ինչպե՞ս է այն արտահայտվում առօրյա կյանքում Sunk Cost-ը միայն փողի մասին չէ։ Երբեմն մենք կառչում ենք նաև արդեն ծախսած ժամանակից, ջանքից կամ հնարավորություններից։ ❌ Մասնագիտություն կամ աշխատանք, որն այնքան էլ չես սիրում «Այսքան տարի սովորել եմ, հիմա թողնե՞մ»։ Արդյունքում կարող ես տարիներ շարունակ լինել ոչ սիրելի ոլորտում միայն այն պատճառով, որ մի քանի տարի նվիրել ես և խորացել այդ ուղղության մեջ։ ❌ Գնումներ, որոնք այդպես էլ չես օգտագործում Գնել ես թանկ սարք, հագուստ կամ որևէ իր, որը իրականում քեզ պետք չէ, բայց շարունակում ես պահել՝ մտածելով, որ գումար ես ծախսել։ Գումարը, սակայն, արդեն ծախսված է։ Իրն օգտագործել միայն այն պատճառով, որ արդեն վճարել ես դրա համար, չի վերադարձնում այդ գումարը։ ❌ Բաժանորդագրություններ, որոնք չես օգտագործում Վճարել ես մարզասրահի, դասընթացի կամ որևէ ծառայության համար և չես օգտագործում, բայց ստիպված հաճախում ես: ❌ Բիզնես նախագծեր, որոնք եկամուտ չեն բերում Ներդրել ես ժամանակ ու գումար մի գաղափարի մեջ, որը չի արդարացնում իրեն, բայց շարունակում ես ֆինանսավորել այն՝ հույս ունենալով, որ նախկին ներդրումները վերջապես կարդարացվեն։ Այսպես անվերադարձ ծախսերի թակարդը կարող է մեզ ստիպել ավելի շատ ռեսուրս կորցնել՝ արդեն իսկ ունեցած կորուստը արդարացնելու համար։ ☹️ Ինչո՞ւ է մեր ուղեղը հրաժարվում կանգ առնել Եթե կանգ առնելը տրամաբանական է, ինչո՞ւ ենք մենք հրաժարվում կանգ առնել։ Պատճառներից մեկը կորուստների նկատմամբ մեր զգայունությունն է։ Մարդիկ սովորաբար ավելի ուժեղ են արձագանքում կորցնելուն, քան նույն չափի շահույթ ստանալուն։ Այդ պատճառով դժվար է ընդունել, որ արդեն ծախսված գումարը կամ ժամանակը այլևս չեն վերադարձվելու։ Մյուս պատճառը սեփական սխալը ընդունելու դժկամությունն է։ «Ես սխալ ընտրություն եմ կատարել» ասելը հեշտ չէ, հատկապես երբ այդ ընտրությունը ժամանակ, ջանք կամ գումար է պահանջել։ Երբեմն գործում է նաև սոցիալական ճնշումը։ Եթե բոլորին պատմել ես քո նոր բիզնեսի, մասնագիտության կամ ծրագրի մասին, ավելի դժվար է ասել՝ «փոխեցի որոշումս»։ ✍️ Ինչպե՞ս ազատվել Sunk Cost Fallacy-ից և խնայել ապագա ռեսուրսները Այս թակարդից դուրս գալու համար պետք չէ դառնալ անսխալական որոշումներ կայացնող։ Պետք է պարզապես սովորել որոշումներ կայացնել՝ հաշվի առնելով այսօրվա իրականությունը, ոչ թե ափսոսալով երեկվա ծախսերը։ Անցյալի ծախսերն ընդդեմ ապագա հնարավորությունների Երբ կանգնում ես դժվար որոշման առջև, փորձիր մի կողմ դնել այն ամենը, ինչ արդեն արել ես։ Փոխարենը հարցրու քեզ. ✅ Եթե այսօր առաջին անգամ հանդիպեի այս հնարավորությանը, կընտրեի՞ այն։ ✅ Եթե հիմա ունենայի գումար կամ ժամանակ, որտե՞ղ կարող էի օգտագործել դրանք։ ✅ Ի՞նչ կարժենա ևս վեց ամիս շարունակելը։ ✅ Ի՞նչ կարող եմ ստանալ, եթե հենց հիմա փոխեմ ուղղությունս։

Արդեն փորձե՞լ ես MyGift-ի նորությունը 💚 Այժմ քո թվային անակնկալը կարող է լինել շատ անհատական ու ջերմ։ 🎂 Ընտրիր 7 առիթներից
Արդեն փորձե՞լ ես MyGift-ի նորությունը 💚 Այժմ քո թվային անակնկալը կարող է լինել շատ անհատական ու ջերմ։ 🎂 Ընտրիր 7 առիթներից մեկը՝ ծննդյան օր, հարսանիք, շնորհակալություն կամ առանց հատուկ առիթի՝ «Հենց այնպես» 🎨 Ընտրիր բացիկի գույնը, որը լավագույնս է արտահայտում քո տրամադրությունը 📝 Օգտվիր շնորհավորանքի տեքստերից, խմբագրիր կամ գրիր նորը 📸 Կցիր լուսանկար կամ տեսանյութ Ստանալով MyGift-ի հղումը՝ քո մտերիմները կտեսնեն անհատականացված բացիկը և կկարողանան QR վճարման միջոցով օգտագործել նվիրված գումարն ընտրված վաճառակետերում։ Անակնկալն ակտիվ է մեկ տարի։ Անակնկալի հղումը կարող ես ուղարկել ցանկացած մեսենջերով կամ էլ. փոստով։ MyGift-ի նոր տարբերակը տեսնելու համար պետք է թարմացնել MyAmeria հավելվածը 😊 Թարմացրու MyAmeria-ն, գնա 👉MyGift ու պատրաստիր հաճելի անակնկալ: ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

💼 Թույլ տուր, որ փողն էլ աշխատի Եկամուտի դիվերսիֆիկացիան միայն լրացուցիչ աշխատանքի մասին չէ։ Եթե ունես խնայողություններ, կարող ես մտածել նաև գումարի մի մասը տարբեր ֆինանսական գործիքներում ներդնելու մասին․ օրինակ՝ պարտատոմսերում կամ ներդրումային այլ գործիքներում՝ հաշվի առնելով քո նպատակները, ռիսկի ախորժակն ու ժամանակային հորիզոնը։ Եթե հնարավոր է, նախապես ամրագրիր թռիչքը, հյուրանոցն ու մյուս հիմնական ծախսեր ենթադրող ծառայությունները։ Շատ դեպքերում այսպես ավելի մատչելի է ստացվում։ ✅ Սկսիր փոքր քայլերից Եկամուտի դիվերսիֆիկացիան մեկ օրվա որոշում չէ։ Պետք չէ միանգամից սկսել մեծ նախագիծ կամ ամբողջությամբ փոխել առօրյադ։ Իրականում դիվերսիֆիկացիան կառուցվում է փոքր, բայց հետևողական քայլերով։ Այն չի վերացնում ռիսկերը, բայց օգնում է բաշխել դրանք։ Իսկ երբ ֆինանսական «հենարաններդ» մեկից ավելի են, նույնիսկ անսպասելի փոփոխությունները շատ ավելի հեշտ կառավարելի են դառնում։

Մի եկամուտը լավ է, մի քանիսը՝ ավելի լավ Երբ խոսում ենք ֆինանսական կայունության մասին, հաճախ առաջին միտքը լավ աշխատանք և կայու
Մի եկամուտը լավ է, մի քանիսը՝ ավելի լավ Երբ խոսում ենք ֆինանսական կայունության մասին, հաճախ առաջին միտքը լավ աշխատանք և կայուն աշխատավարձ ունենալն է։ Բայց ժամանակակից աշխարհում անձնական ֆինանսները միայն մեկ աղբյուրի վրա կառուցելը նման է մեկ ոտք ունեցող աթոռի վրա նստելուն․ հնարավոր է, բայց այնքան էլ ապահով չէ։ Ներդրումների մասին խոսելիս հաճախ լսում ենք հայտնի խորհուրդը․ «բոլոր ձվերը մի՛ դիր նույն զամբյուղի մեջ»։ Նույն սկզբունքը կարելի է կիրառել նաև անձնական ֆինանսների դեպքում։ Եկամուտի դիվերսիֆիկացիան հենց դրա մասին է․ ստեղծել մի համակարգ, որտեղ ֆինանսական կայունությունը կախված չէ եկամուտի միայն մեկ աղբյուրից։ 🤔 Ինչո՞ւ է եկամուտի մեկ աղբյուրից կախված լինելը ռիսկային Աշխատավարձը կամ հիմնական եկամուտը շատերի ֆինանսական կյանքի հիմքն է։ Բայց երբ եկամուտդ կախված է միայն մեկ աղբյուրից, կյանքի ցանկացած փոփոխություն կարող է ավելի զգալի ազդեցություն ունենալ ֆինանսների վրա։ Անսպասելի ծախսերը, նոր նպատակները կամ ժամանակավոր փոփոխությունները հաղթահարելը շատ ավելի հեշտ է, երբ ունես ֆինանսական ճկունություն և եկամուտի մեկից ավելի աղբյուր։ 👨‍💻 Տեխնոլոգիաները փոխում են աշխարհը Արհեստական բանականությունը, ավտոմատացումը և նոր տեխնոլոգիաները արագ փոխում են բազմաթիվ ոլորտներ։ Որոշ գործընթացներ դառնում են ավելի արդյունավետ, որոշ հմտություններ՝ ավելի պահանջված, իսկ որոշ գործառույթներ կորցնում են իրենց ակտուալությունը։ Սա չի նշանակում, որ ապագայում աշխատանք չի լինելու։ Բայց ցույց է տալիս, որ փոփոխություններին պատրաստ լինելը և եկամուտի տարբեր աղբյուրներ ունենալը կարող են դառնալ կարևոր առավելություն։ 📉 Տնտեսական փոփոխությունները կարող են ազդել ցանկացած ոլորտի վրա Տնտեսական անկումները, շուկայի տատանումները կամ կոնկրետ ոլորտում պահանջարկի նվազումը կարող են ազդել եկամուտի վրա: Երբ ամբողջ բյուջեի հիմքում մեկ աղբյուր է, նման փոփոխությունները կարող են ավելի մեծ ճնշում ստեղծել։ Եկամուտի մի քանի աղբյուր ունենալը թույլ է տալիս ռիսկերը բաշխել և ավելի ճկուն արձագանքել փոփոխություններին։ 📋 Կյանքը միշտ չէ, որ ընթանում է ըստ պլանի Անսպասելի իրավիճակները կյանքի բնական մաս են․ նոր նպատակներ, ժամանակավոր դադարներ, փոփոխություններ կամ պարզապես նոր ուղղություն փորձելու ցանկություն։ Ֆինանսական դիվերսիֆիկացիան այս դեպքում դառնում է ոչ միայն ապահովության միջոց, այլև ավելի հանգիստ պայմաններում որոշումներ կայացնելու ազատություն։ 📊 Ֆինանսական դիվերսիֆիկացիա. ի՞նչ է դա իրականում Եկամուտի դիվերսիֆիկացիան չի նշանակում, որ պետք է միաժամանակ մի քանի աշխատանք ունենալ և ամբողջ օրը զբաղված լինել։ Դրա գաղափարը հավասարակշռված համակարգ ստեղծելն է, որտեղ տարբեր աղբյուրներ լրացնում են միմյանց։ Դա կարող է լինել՝ ✅ լրացուցիչ աշխատանք, ✅ ներդրումներից ստացվող եկամուտ, ✅ փոքր բիզնես, ✅ գիտելիքի և փորձի միջոցով ստեղծված նոր արժեք։ Կարևորը եկամուտի աղբյուրների քանակը չէ, այլ այն, թե որքան կայուն և մտածված է քո եկամուտների համակարգը։ Ինչպե՞ս ստեղծել եկամուտի լրացուցիչ աղբյուրներ 👇 📚 Քո գիտելիքը կարող է դառնալ նոր հնարավորություն Տարիների ընթացքում կուտակած փորձն ու հմտությունները կարող են արժեք ստեղծել նաև հիմնական աշխատանքից դուրս։ Օրինակ` ➡️ խորհրդատվություն, ➡️ դասընթացներ, ➡️ վերապատրաստումներ, ➡️ մասնագիտական աջակցություն, ➡️ մենթորություն։ Այն, ինչ քեզ համար դարձել է ամենօրյա աշխատանք, ուրիշի համար կարող է լինել արժեքավոր գիտելիք։ 📁 Ստեղծիր մի բան, որը կարող է աշխատել նաև առանց քո ներգրավվածության Որոշ գաղափարներ կարող են շարունակել արժեք ստեղծել նաև այն պահին, երբ դու ակտիվորեն չես աշխատում դրանց վրա։ Օրինակ՝ - օնլայն դասընթաց, - էլեկտրոնային կամ աուդիո գիրք, - մասնագիտական ուղեցույց, - թվային շաբլոններ, - ավտոմատացված ծառայություններ Ստեղծման փուլում դրանք պահանջում են ժամանակ և ջանք, բայց հետագայում կարող են դառնալ եկամուտի լրացուցիչ աղբյուր:

🏯 Persona-ն գնում է Ճապոնիա, իսկ դու՞ 🌸 Դիտիր վիդեոն ու իմացիր՝ ինչպես մասնակցել խաղարկությանը ✈️✨ Ավելին՝ https://ameria.me/4qjxzxY ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

☁️😌Այո, AMP-երը կուտակվում են քո գնումներից։ Բայց ո՞ր գնումներից։ Կա 3 հիմնական տարբերակ․ ❤️ Օֆլայն գնումներիդ համար վճարում
☁️😌Այո, AMP-երը կուտակվում են քո գնումներից։ Բայց ո՞ր գնումներից։ Կա 3 հիմնական տարբերակ․ ❤️ Օֆլայն գնումներիդ համար վճարում ես MyAmeria QR-ով (0,5%) ❤️ Օնլայն կամ օֆլայն գնումներիդ համար վճարում ես Ամերիայի քարտով, իսկ խանութը կամ հարթակը վճարումդ ընդունում է Ամերիայի POS տերմինալով (0,3%) ❤️ Օնլայն գնումներիդ համար վճարում ես MyAmeria-ով (0,5%)․ այս դեպքում դու նաև կարող ես ընտրել՝ վճարել քո հաշվից, թե MyPay սահմանաչափից՝ մաս-մաս։ ☝️Ի դեպ՝ մեր որոշ գործընկերների մոտ կարող ես կուտակել ավելի շատ AMP-եր։ Դե, իսկ կուտակած AMP-երով էլ կարող ես վճարել հետագա գնումներիդ համար։ 1 AMP-ը համարժեք է 1 դրամին 💚 👉 AMP-երդ ստուգիր քո MyAmeria-ի MyPoint բաժնում