cookie

Мы используем файлы cookie для улучшения сервиса. Нажав кнопку «Принять все», вы соглашаетесь с использованием cookies.

avatar

MyInvest | Investment Blog

Ներդրումները քո ափում Բացահայտիˊր ներդրումների աշխարհը Ամերիաբանկի ներդրումային պաշտոնական բլոգում ու մեզ հետ սկսիˊր դեպի ներդրումների շուկա տանող քո ճանապարհը: 📱 ameria.me/myinvest 📞 010 513169 ✉️ [email protected] 🔗 ameriabank.am 🤝 fininfo.am

Больше
Рекламные посты
2 288
Подписчики
+424 часа
+47 дней
+3330 дней

Загрузка данных...

Прирост подписчиков

Загрузка данных...

Фото недоступноПоказать в Telegram
🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500 🟢 Երկուշաբթի ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ 0․10%, 0.28% և -0.08% համապատասխանաբար: Աճին օժանդակեց չիպեր արտադրող ընկերությունների բաժնետոմսերի աճը: Զուգահեռաբար ԱՄՆ-ում տարբեր ժամանակահատվածների համար ակնկալվող գնաճի մակարդակի նվազումը դրական ազդեցություն է ունեցել ֆոնդային շուկայի վրա, քանի որ դա հանգեցրել է պարտատոմսերի եկամտաբերության նվազմանը: Մեկ տարվա կտրվածքով ակնկալվող գնաճի մակարդակը (հունիս) նվազել է մինչև +3․02%՝ նախկին +3․2%-ից։ 3 տարվա կտրվածքով ՝ +2․9%՝ նախկին +2․8%-ի դիմաց, իսկ 5 տարվա կտրվածքով՝ +2․8%՝ նախկին +3%-ի դիմաց։ 🤔 Վերջին 100 տարվա ընթացքում Dow Jones Industrial Average-ի և ոսկու հարաբերակցությունը ցույց տվող գրաֆիկը մատնանշում է, որ ոսկու նկատմամբ ինդեքսի աճը կանգ է առել: Կան աճի և անկման փուլեր, բայց ընդհանուր առմամբ ցուցանիշը տատանվում է պատմականորեն ձևավորված միջակայքում: Հիմնվելով վերջինիս վրա՝ տեղին է ակնկալել ցիկլի փոփոխություն, որի ընթացքում ապրանքահումքային ակտիվներն ավելի լավ են իրենց դրսևորում։ Թեև բաժնետոմսերը շահաբաժիններ են վճարում, իսկ ապրանքահումքային ակտիվները․ օրինակ ոսկին՝ ոչ: Ներդրողները կարող են դիտարկել ապրանքահումքյաին ապրանքներ արդյունահանող ընկերությունները այս թերությունը չեզոքացնելու համար։ 🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝ 🇺🇸 Բարր (ԴՊՀ) - 17:15 🇺🇸 Ջ․ Փաուել (ԴՊՀ) - 18:00 🇺🇸 Յելեն - 18:00 🇺🇸 Բոուման (ԴՊՀ) - 21:30 🛢 Նավթ ԱՄՆ - API պաշարներ - 00:30
Показать все...
👍 2 1
Фото недоступноПоказать в Telegram
📊 #բաժնետոմսեր #նորություններ 🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇 🇹🇼#TSM = +3.2% TSMC-ի բաժնետոմսերը նոր պատմական առավելագույն են արձանագրել։ Շուկայի մասնակիցները ակնկալում են, որ հաջորդ շաբաթ ընկերությունը բարձր շահույթը փաստող հաշվետվություն կհրապարակի։ 🇺🇸#MORF = +75% Eli Lilly-ն (#LLY) պատրաստվում է գնել Morphic-ը 3․2 միլիարդ դոլարով։ 🇺🇸#NVDA = +0.7% Nvidia-ի գործադիր տնօրենը վերջին 3 շաբաթվա ընթացքում վաճառել է ավելի քան 200 միլիոն դոլարի բաժնետոմսեր։ 🇺🇸#COP = -0.26% ConocoPhillips-ը դիմել է դատարան Արկտիկայում հորատումն արգելող Բայդենի ծրագիրը դադարեցնելու համար։ 🇺🇸#BA = +0.9% Boeing-ը մեղավոր է ճանաչվել 2 ավիավթարում 737 MAX-ի մասնակցությամբ։ Բաժնետոմսերի ներկայիս մակարդակը զարմանալի բարձր է թվում՝ հաշվի առնելով խնդիրների բազմազանությունը։
Показать все...
👍 2🔥 2
Фото недоступноПоказать в Telegram
#Հարցեր ❓Դիվերսիֆիկացնել ներդրումային պորտֆելը նշանակում է 📌 Ճիշտ պատասխան՝ Գումարը բաշխել տարբեր տեսակի, ոլորտների և երկրների արժեթղթերի միջև։ Դիվերսիֆիկացիան պորտֆելի կառուցման կարևոր սկզբունքներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը։ Այն ռիսկերը նվազեցնելու միջոց է, երբ գումարը ոչ թե ամբողջությամբ ներդնում ենք մեկ արժեթղթի մեջ, այլ գնում ենք տարբեր արժեթղթեր՝ դրանով իսկ խուսափելով միայն մեկ ընկերության ռիսկը կրելուց, քանի որ մի ընկերության բաժնետոմսերի անկումը կարող է փոխհատուցվել մեկ այլ ընկերության բաժնետոմսերի աճով: Սակայն, այստեղ կարևոր է հաշվի առնել մի հանգամանք, որ պորտֆելը դիվերսիֆիկացնելը դեռևս չի նշանակում պարզապես տարբեր արժեթղթեր գնել: Անհրաժեշտ է ընտրել հնարավորինս իրար հետ չկոռելացված, այսինքն միմյանց հետ չկապված ոլորտներ, ընկերություններ և արժեթղթեր, քանի որ, օրինակ՝ նույն ոլորտի ընկերություններից մեկի անկման դեպքում հնարավորությունը մեծ է, որ կտուժեն նաև մյուսները: ❓Նշվածներից ո՞րն է պարտատոմսի բնութագրիչ 📌 Ճիշտ պատասխան՝ Պարտատոմսի դիմաց ներդրողը որոշակի պարբերականությամբ կայուն եկամուտ է ստանում։ Եթե խոսքը գնում է ներդրումից որոշակի պարբերականությամբ կայուն եկամուտ ստանալու մասին, ապա առաջին հերթին անհրաժեշտ է դիտարկել պարտատոմսերը, որոնց պարագայում ներդրողը որոշակի, որպես կանոն կիսամյակային կամ եռամսյակային պարբերականությամբ ստանում է ֆիքսված տոկոսագումար՝ արժեկտրոն՝ հաշվարկված պարտատոմսի անվանական արժեքի նկատմամբ։ Պարտատոմսի անվանական արժեքը պարտատոմսի շրջանառության ժամանակ չի փոխվում անկախ ընկերության ֆինանսական արդյունքից, և պարտատոմսերի մարումը նույնպես կատարվում է անվանական արժեքով։ Ի տարբերություն բաժնետոմսերի, պարտատոմսերում նեդրրողները ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունք չեն ստանում։ ❓ Շուկայական կապիտալիզացիան 📌 Ճիշտ պատասխան՝ Ընկերության կողմից թողարկված բաժնետոմսերի գումարային շուկայական արժեքն է։ Շուկայական կապիտալիզացիան ցույց է տալիս կազմակերպության արժեքը ֆոնդային բորսայում: Կապիտալիզացիայի հաշվարկը շատ պարզ է` բաժնետոմսի շուկայական գինը բազմապատկվում է տվյալ ընկերության բաժնետոմսերի քանակով:
Показать все...
3👌 2🔥 1
Фото недоступноПоказать в Telegram
🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500 🟢 Ուրբաթ ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ 0․54%, 0.90% և 0.17% համապատասխանաբար: S&P 500 և Nasdaq 100 ֆոնդային ինդեքսները շարունակել են նոր պատմական բարձունքներ նվաճել, պարտատոմսերի եկամտաբերության անկման ֆոնին: 📊 Դինամիկան պայմանավորված էր NON-FARM PAYROLLS ցուցանիշի հրապարակմամբ։ Գյուղատնտեսական ոլորտից զատ աշխատատեղերը հունիսին ավելացել են 206 հազարով, ինչը մի փոքր ավել էր +190 հազար կոնսենսուսի գնահատականից: Այնուամենայնիվ, շուկաների ուշադրությունը կենտրոնացած էր նախորդ երկու ամիսների տվյալների զգալի վերանայման վրա, ինչը հանգեցրեց ցուցանիշների նվազմանը գումարային -111 հազարով։ Սա նշանակում է, որ, հաշվի առնելով վերանայումները, զբաղվածության իրական աճը կազմել է ընդամենը +95 հազար։ Այսպիսով արձանագրվել է գործազրկության մակարդակի աճ ԱՄՆ-ում՝ մինչև 4․1%, ինչը ամենաբարձր մակարդակն է վերջին երեք տարվա ընթացքում։ Գրաֆիկը ցույց է տալիս, որ գործազրկության մակարդակի աճի միտում է նկատվում (Տե՛ս նկարը 👇)։ 🏦 Գործազրկության ներկայիս աճի միտումը, հավանաբար, կշարունակվի՝ հաշվի առնելով զսպող դրամավարկային քաղաքականությունը: Շուկայի մասնակիցները ակնկալում են, որ ԴՊՀ-ը կմիջամտի վերջինս թույլ չտալու համար։ Տոկոսադրույքների ավելի վաղ նվազման հավանականությունը աճել է, քանի որ հակառակ դեպքում ԴՊՀ-ը կարող է ժամանակ չունենալ կայունացնելու տնտեսությունը: Գործազրկության աճը սովորաբար հանգեցնում է երկրում ընդհանուր սպառման նվազմանը, որն իր հերթին հանգեցնում է ՀՆԱ-ի նվազմանը և հետևաբար՝ ռեցեսիայի: Ֆոնդային շուկաները գրեթե միշտ արձագանքում են նման սցենարներին անկումով, երբեմն բավականին զգալի: 🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝ 🇪🇺 Եվրագոտի - Sentix Investor Confidence (հուլ․) - 12:30 🇬🇧 Հասկել (ԿԲ) - 15:00 🇺🇸 ԱՄՆ - գնաճի սպասումներ (հուն․) - 19:00
Показать все...
👍 3 1🔥 1
Фото недоступноПоказать в Telegram
❓ Շուկայական կապիտալիզացիանAnonymous voting
  • 📌 Ընկերության դրամային բալանսում առկա կանխիկ փողի մեծությունն է։
  • 📌 Ընկերության կողմից թողարկված բաժնետոմսերի գումարային շուկայական արժեքն է։
  • 📌 Ընկերության հասույթի մեծությունն է։
0 votes
1
Выберите другой тариф

Ваш текущий тарифный план позволяет посмотреть аналитику только 5 каналов. Чтобы получить больше, выберите другой план.