cookie

Мы используем файлы cookie для улучшения сервиса. Нажав кнопку «Принять все», вы соглашаетесь с использованием cookies.

avatar

Ameriabank CJSC

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 📞 010/012 561111 📧 [email protected] 🔗 https://ameriabank.am/ 🤝 www.fininfo.am

Больше
Рекламные посты
8 364
Подписчики
+324 часа
+117 дней
+1730 дней

Загрузка данных...

Прирост подписчиков

Загрузка данных...

🪝 Ֆիշինգ Սա զեղծարարության ամենատարածված տեսակներից է։ Զեղծարարներն 📩 էլեկտրոնային փոստի, հեռախոսազանգի, տեքստային հաղորդագրությունների կամ սոցիալական մեդիայի միջոցով փորձում են «գողանալ» քարտի 💳 տվյալները: Ֆիշինգի սխեմաները հաճախ նմանակում են վստահելի կազմակերպություններին, ինչպիսիք են՝ բանկերը, կարգավորող մարմինները, հայտնի կայքերը, և պահանջում լրացնել ոչ միայն քարտային, այլև անձնական, որոշ դեպքերում նաև մոբայլ բանկինգի տվյալներ: 🪝 Ներդրումային խարդախություն Այս դեպքում զեղծարարները ներկայանում են որպես վստահելի ներդրումային միջնորդներ՝ առաջարկելով աննախադեպ շահույթ ապահովող բաժնետոմսեր և պարտատոմսեր: 📈Բաժնետոմսեր վաճառող զեղծարարների հետ գործ ունենալու դեպքում հաճախորդն ամենայն հավանականությամբ կկորցնի ներդրված գումարները՝ առանց փոխհատուցման իրավունքի: Խաբեբաներն ամեն ինչ անում են վստահություն ներշնչելու համար և կրկնօրինակում են սկզբնաղբյուր կայքերը և փաստաթղթերը։ ❗ 🪝 Սքիմմինգ Սքիմմինգը քարտի տվյալները գողանալու միջոց է: Բանկոմատների 🏧 կամ POS-տերմինալների վրա տեղադրվում են հատուկ սարքեր՝ սքիմմերներ, որոնք քարտի վրայի մագնիսական ժապավենից պատճենահանում են քարտի ամբողջ տեղեկատվությունը։ Բանկոմատի հարևանությամբ տեղադրվում է նաև տեսախցիկ, որի միջոցով զեղծարարները ֆիքսում են քարտապանի PIN կոդը: Զեղծարարության զոհ չդառնալու համար անհրաժեշտ է 🔰 Չտրամադրել անձնական տվյալները (քարտի համար, քարտի գործողության ժամկետ, քարտի CVV կոդ, մոբայլ բանկինգի մուտքանուն, գաղտնաբառ) այլ անձանց, նույնիսկ բանկային աշխատակիցներին։ Բանկային աշխատակիցը երբեք չի պահանջում նման բնույթի տվյալներ։ 🔰 Չպահել քարտը ու PIN կոդը միասին, առավել ևս չգրել PIN կոդը քարտի վրա։ 🔰 Այլ անձանց չտրամադրել բանկից, ԱրՔա պրոցեսինգային կենտրոնից, էլեկտրոնային որևէ դրամապանակից ստացված հաղորդագրության մեջ նշված ցանկացած կոդ: 🔰 Օգտվել բանկի կողմից քարտային գործարքների համար ուղարկվող SMS հաղորդագրության ծառայությունից կամ հետևել քարտով կատարվող գործարքներին մոբայլ բանկինգի միջոցով: Եթե այնուամենայնիվ դարձել ես զեղծարարության զոհ 🔰 Անհապաղ բլոկավորել քարտը մոբայլ բանկինգի, զանգի, կամ SMS հրահանգի միջոցով։ 🔰 Տեղյակ պահել բանկին զեղծարարության մասին, բլոկավորել նաև մոբայլ բանկինգն ու սառեցնել հաշիվները։ 🔰 Վերաթողարկել քարտը և փոխելմոբայլ բանկինգի տվյալները։ 🔰 Անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան մարմիններին և ներկայացնել որքան հնարավոր է շատ մանրամասներ դեպքի վերաբերյալ։ Իհարկե, զեղծարարության զոհ դառնալը կարող է սարսափելի փորձ լինել, սակայն արագ և պարզ գործողություններ ձեռնարկելու շնորհիվ վնասը կարող է նվազագույնի հասցնել: 🟥 Հիշիˊր, որ ֆինանսական խարդախություններից խուսափելու համար պետք է զգոն լինել, պարբերաբար թարմացնել անվտանգության միջոցները և տվյալները պահպանել խիստ գաղտնի: Քեզ համար ֆինանսական անվտանգության խորհուրդներ ենք առանձնացրել նաև մեր կայքում։ Կարդա՛ ու եղիր ավելի տեղեկացված:
Показать все...
👍 2
Фото недоступноПоказать в Telegram
🪝 Ի՞նչ անել, եթե դարձել ես զեղծարարության զոհ Ֆինանսական խարդախությունը համատարած սպառնալիք է այսօրվա թվային աշխարհում, որտեղ զեղծարարները մշտապես նոր սխեմաներ են մշակում՝ մարդկանց շահագործելու և խաբեությամբ գումար կորզելու 🫨 համար: Եվ քանի որ մեզ համար կարևոր է քո ֆինանսական անվտանգությունը, այսօր առանձնացրել ենք զեղծարարության ամենատարածված տեսակները, որոնց մասին իմանալով՝ կլինես ավելի 🔐 պաշտպանված ու ավելի զգոն։
Показать все...
👍 1
Фото недоступноПоказать в Telegram
Մեծ հաղթանակը ✊ ծնվում է յուրաքանչյուրիս գրանցած փոքր հաղթանակներից`համառ աշխատանքից, երազանքներիդ հավատալու քաջությունից, քեզ ոգևորող ու քո ուժերին հավատացող մարդկանցից։ Շնորհավոր անցյալ ու ապագա մեծ ու փոքր հաղթանակների օրը։💫
Показать все...
🥰 30👍 8😢 1
Фото недоступноПоказать в Telegram
📊10+ հարթակ, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել ներդրումներ կատարելիս Հետաքրքրված ես ներդրումներով, բայց չե՞ս կողմնորոշվում` ինչից սկսել և ինչ գործիքներ կիրառել: ✅ MyInvest տելեգրամյան բլոգում խոսել ենք լավագույն գործիքների և հարթակների մասին, որոնք կօգնեն քեզ ճիշտ ներդրումային որոշումներ կայացնել: Կարդալու համար սեղմիր այստեղ:
Показать все...
👍 5🥰 1
Freelancning-ն առաջարկում է անզուգական ճկունություն, սակայն ինքնավարությունն իր հետ բերում է նաև անկանոն եկամուտներ և անորոշություն։ Բայց ճիշտ ռազմավարության դեպքում դու կարող ես հասնել ֆինանսական կայունության և մտքի խաղաղության։ 👉Անկանոն եկամուտների բյուջետավորում Ֆրիլանսերների առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներից մեկը անկանոն եկամուտներն են։ Ֆինանսական վերելքներին ու վայրէջքներին դիմակայելու համար անհրաժեշտ է ստեղծել 🧮 բյուջե։ Սկսիˊր հաշվարկել քո միջին ամսական եկամուտը, ապա ֆիքսված ծախսերը, ինչպիսիք են` կոմունալները, վարձավճարները և այլն։ Բյուջեն կառուցելու համար մի շատ լավ կանոն կա, որը կոչվում է 50/30/20։ Ըստ այդ կանոնի՝ պետք է եկամուտի 50%-ն օգտագործել կարիքների համար, ինչպիսիք են` տնտեսության վարումը, սնունդը և տրանսպորտը, 30%-ն օգտագործել հոբբիների, ճանապարհորդելու և դրսում ճաշելու համար, 20%-ն օգտագործել խնայողությունների, անկանխատեսելի ծախսերի և պարտավորությունների համար։ 👉Առանձնացրոˊւ անձնական և բիզնես հաշիվները Բիզնեսի և անձնական կարիքների համար առանձին բանկային հաշիվներ ունեցիˊր: Սա կարևոր է ֆինանսներն արդյունավետ կառավարելու համար: 💵 Այս տարանջատումը քեզ թույլ կտա հետևել հեռավար աշխատանքի եկամուտներին և ծախսերին: Բացի այդ, առանձին հաշիվներ ստեղծելը կհեշտացնի ֆինանսների վերլուծությունն ու բյուջետավորումը: 👉 Եկամուտի աղբյուրի դիվերսիֆիկացում Այս կետը շատ կարևոր է ռիսկերը նվազեցնելու և վաստակելու ներուժը մեծացնելու համար։ Եկամուտի միայն մեկ աղբյուրի վրա հույս դնելու փոխարեն ուսումնասիրիˊր այն ընդարձակելու հնարավորությունները։ 👉 Հարկերի և կոնսաթոշակի պլանավորում Որպես ֆրիլանսեր` դու ինքդ ես պատասխանատու հարկերի և կենսաթոշակի համար։ Քայլեր ձեռնարկիˊր կենսաթոշակային հաշիվդ կառավարելու և հարկային վճարումների համար գումար նախատեսիˊր։ Դառնալ ֆինանսապես անկախ կարող է նաև ֆրիլանսերը, պարզապես այս դեպքում ֆինանսական պլանավորումը պահանջում է մի փոքր ավել հեռատեսություն բյուջեի ստեղծման, ծախսերի կառավարման և խնայելու հարցում։ Եթե հոդվածը քեզ դուր եկավ, կիսվիˊր, թե ինչ նյութեր կուզես տեսնել մեր ալիքում: ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Показать все...
👍 14🥰 4
Фото недоступноПоказать в Telegram
Ֆինանսական անկախություն Ֆրիլանսերներն ու ֆինանսները Ֆրիլանսերները հաճախ բախվում են մարտահրավերների՝ անկանոն աշխատավարձից մինչև անկանխատեսելի 💸ծախսեր։ Հենց այս պատճառով էլ չափազանց կարևոր է պլանավորել ֆինանսները և խնայել գումար անկանխատեսելի իրավիճակների համար: Ֆրիլանսերների համար ֆինանսների կառավարումը և ֆինանսական անկախության հասնելը մի փոքր ավելի ջանք է պահանջում: 🫣 Անկախ նրանից` փորձառու ֆրիլանսեր ես թե հետաքրքրությունից դրդրված ես ուժերդ փորձում, այս նյութը քեզ համար է։
Показать все...
💚 Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյան․ 🎙 «Այսօր ինձ համար հիանալի օր է, քանի որ 30 տարի աշխատելով Գերմանիայում և արևմտյան այլ երկրներում՝ ես հնարավորություն ունեմ բեմ բարձրանալու Հայաստանում և խոսելու բանկային ոլորտի տեխնոլոգիական զարգացման մասին։ Արդյոք նորարարության հաջորդ ալիքը բանկային ոլորտի՞նն է լինելու 🤔 Տեխնոլոգիայի դերը բանկային ոլորտում պետք չէ թերագնահատել։ Այսօր բանկային ոլորտում մենք ականատես ենք տեխնոլոգիական աննախադեպ աճի հատկապես արհեստական բանականության զարգացման շնորհիվ: Այս հեղափոխական փոխակերպումը կարող է հիմնովին վերափոխել բանկային գործառնություններն ու հաճախորդների փորձառությունը։ Տեխնոլոգիական զարգացման շնորհիվ հայկական բանկերի առջև բացվում են բազմաթիվ հնարավորություններ, ինչը թույլ է տալու նրանց զգալիորեն ամրացնել իրենց դիրքը շուկայում 📈 Այսօր տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը վճռորոշ է բանկերի հաջողության համար»։ Հետևեք մեզ, որ բաց չթողնեք մեր խոսնակների ելույթների ամենատպավորիչ հատվածները 😉 #DoingDigitalForum2024 #DDF24 #embracing_opportunities #DigitalTransformation #Ameriabank ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Показать все...
🥰 6👍 3
Фото недоступноПоказать в Telegram
Եկավ սպասված օրը 🤩 Այսօր մեկնարկեց Doing Digital ֆորումը՝ ֆինթեքի ու բիզնեսի թվայնացման ընձեռած հնարավորություններն ուսումնասիրելու և դրանց ընդառաջ գնալու լավագույն հարթակը: ✅ Այսօր ֆորումը մի հարկի տակ է միավորել թվային տնտեսության տարբեր դերակատարներին, որպեսզի մենք համատեղ ուժերով Հայաստանը դարձնենք տարածաշրջանային հանգույց, որտեղ ֆինանսական տեխնոլոգիաներն ու թվային բիզնեսն կունենան լայն կիրառություն։ Ինչպես գիտեք, Ամերիան Doing Digital Forum-ի ֆինթեք գործընկերն է։ Մինչ ֆորումի հյուրերը լսում են խոսնակների ելույթները և մոտենում մեր տաղավարին՝ ներդրումների MyInvest օգնականի հետ շփվելու համար, կիսվենք ձեզ հետ առաջին լուսանկարներով 💚 #DoingDigitalForum2024 #DDF24 #embracing_opportunities #DigitalTransformation #Ameriabank ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Показать все...
🥰 6👍 3