fa
Feedback
Ameriabank CJSC

Ameriabank CJSC

رفتن به کانال در Telegram

Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚 📞 010/012 561111 🔗 https://ameriabank.am ✉️ info@ameriabank.am ℹ️ https://ameria.me/m/bio

نمایش بیشتر
7 736
مشترکین
+324 ساعت
+117 روز
+2130 روز

در حال بارگیری داده...

ابر برچسب‌ها
هیچ داده‌ای
مشکلی وجود دارد؟ لطفاً صفحه را تازه کنید یا با مدیر پشتیبانی ما تماس بگیرید.
اشارات ورودی و خروجی
---
---
---
---
---
---
جذب مشترکین
سپتامبر '26
سپتامبر '26
+70
در 0 کانال‌ها
اوت '26
+80
در 0 کانال‌ها
Get PRO
ژوئیه '26
+114
در 0 کانال‌ها
Get PRO
ژوئن '26
+173
در 0 کانال‌ها
Get PRO
مه '26
+116
در 1 کانال‌ها
Get PRO
آوریل '26
+98
در 0 کانال‌ها
Get PRO
مارس '26
+96
در 0 کانال‌ها
Get PRO
فوریه '26
+90
در 0 کانال‌ها
Get PRO
ژانویه '26
+59
در 0 کانال‌ها
Get PRO
دسامبر '25
+55
در 0 کانال‌ها
Get PRO
نوامبر '25
+68
در 0 کانال‌ها
Get PRO
اکتبر '25
+127
در 0 کانال‌ها
Get PRO
سپتامبر '25
+66
در 0 کانال‌ها
Get PRO
اوت '25
+81
در 0 کانال‌ها
Get PRO
ژوئیه '25
+65
در 0 کانال‌ها
Get PRO
ژوئن '25
+54
در 0 کانال‌ها
Get PRO
مه '25
+49
در 0 کانال‌ها
Get PRO
آوریل '25
+55
در 0 کانال‌ها
Get PRO
مارس '25
+47
در 0 کانال‌ها
Get PRO
فوریه '25
+63
در 0 کانال‌ها
Get PRO
ژانویه '25
+91
در 0 کانال‌ها
Get PRO
دسامبر '24
+97
در 0 کانال‌ها
Get PRO
نوامبر '24
+78
در 1 کانال‌ها
Get PRO
اکتبر '24
+53
در 0 کانال‌ها
Get PRO
سپتامبر '24
+40
در 0 کانال‌ها
Get PRO
اوت '24
+66
در 0 کانال‌ها
Get PRO
ژوئیه '24
+61
در 0 کانال‌ها
Get PRO
ژوئن '24
+67
در 0 کانال‌ها
Get PRO
مه '24
+147
در 0 کانال‌ها
Get PRO
آوریل '24
+122
در 0 کانال‌ها
Get PRO
مارس '24
+981
در 0 کانال‌ها
Get PRO
فوریه '24
+291
در 0 کانال‌ها
Get PRO
ژانویه '24
+176
در 0 کانال‌ها
Get PRO
دسامبر '23
+333
در 2 کانال‌ها
Get PRO
نوامبر '23
+133
در 0 کانال‌ها
Get PRO
اکتبر '23
+195
در 0 کانال‌ها
Get PRO
سپتامبر '23
+151
در 0 کانال‌ها
Get PRO
اوت '23
+1 681
در 0 کانال‌ها
Get PRO
ژوئیه '23
+342
در 0 کانال‌ها
Get PRO
ژوئن '23
+357
در 0 کانال‌ها
Get PRO
مه '23
+339
در 0 کانال‌ها
Get PRO
آوریل '23
+264
در 0 کانال‌ها
Get PRO
مارس '23
+5 083
در 0 کانال‌ها
تاریخ
رشد مشترکین
اشارات
کانال‌ها
16 سپتامبر+7
15 سپتامبر+9
14 سپتامبر+2
13 سپتامبر+6
12 سپتامبر+4
11 سپتامبر+7
10 سپتامبر+5
09 سپتامبر+4
08 سپتامبر+4
07 سپتامبر+6
06 سپتامبر+1
05 سپتامبر+3
04 سپتامبر+3
03 سپتامبر+7
02 سپتامبر+1
01 سپتامبر+1
پست‌های کانال
Դու սիրում ես ուրախացնել քո մտերիմներին, իսկ մենք՝ քեզ։ MyAmeria-ով ստեղծիր MyGift, իսկ մենք քեզ կնվիրենք 1000 AMP 💚 MyGift
Դու սիրում ես ուրախացնել քո մտերիմներին, իսկ մենք՝ քեզ։ MyAmeria-ով ստեղծիր MyGift, իսկ մենք քեզ կնվիրենք 1000 AMP 💚 MyGift -ը պետք է լինի 10,000 ՀՀ դրամ և ավելի արժողությամբ🎁 Շտապիր, քանի որ այս առաջարկը մենք պատրաստել ենք առաջին 50 հաճախորդների համար։ Եթե դեռ չես բացահայտել MyGift-ը, մուտք գործիր MyAmeria ու Apps բաժնում բացահայտիր մեր թվային անակնկալի հնարավորությունները 😉 👉 MyGift ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

2
Դու քեզ համար ապրում ես` սուրճ խմում, գնումներ անում, տաքսի նստում, ընկերներիդ հանդիպում, ու այդ ընթացքում չես էլ նկատում, թե
Դու քեզ համար ապրում ես` սուրճ խմում, գնումներ անում, տաքսի նստում, ընկերներիդ հանդիպում, ու այդ ընթացքում չես էլ նկատում, թե ինչպես ես AMP-եր կուտակում 😍 Պետք է միայն վճարումներն անել Ամերիայի քարտով կամ MyAmeria QR-ով: Ամեն անգամ, երբ Ամերիայի քարտդ հանդիպի Ամերիայի POS-ին, դու AMP-եր կկուտակես: Իսկ QR-ով վճարելու դեպքում ավելի շատ AMP-եր կկուտակես: Մի օր էլ կստուգես MyPoint բաժինն ու կզարմանաս, որ այդքան AMP ունես ❤️ ☁️1 AMP = 1 ֏ Հիմա տես, թե ինչքան AMP ունես, MyAmeria-ի MyPoint բաժնում:
1 485
3
Այս պաստառները նվիրված են գրքին, մտքին, խելքին, գիտելիքին ու քեզ 💚 Նախ դրանք կարդա, հետո ոգեշնչվիր ու ավելի կարևոր բաներ կար+8
Այս պաստառները նվիրված են գրքին, մտքին, խելքին, գիտելիքին ու քեզ 💚 Նախ դրանք կարդա, հետո ոգեշնչվիր ու ավելի կարևոր բաներ կարդա 😉 Շնորհավոր տարվա գլխավոր տոնը: Քանի կյանք ունես, այնքան սովորիր 🤟 Հ.Գ. Մի երկու տեղ տառ ենք բաց թողել, գիտենք 🫤
2 501
4
0️⃣ Զրոյական կետի կանոնը Այստեղ կարող է օգնել նաև Zero-Based Thinking-ը՝ զրոյական կետի մտածողությունը։ Դրա գաղափարը պարզ է․ որոշում կայացնելիս մի կողմ դիր այն, ինչ արդեն ծախսել ես, և նայիր իրավիճակին այնպես, կարծես այսօր առաջին անգամ ես որոշում կայացնում։ Այսինքն՝ զրոյական կետին վերադառնալը նշանակում է ոչ թե մոռանալ անցյալը, այլ որոշում կայացնել՝ հաշվի առնելով այսօրվա իրականությունը: Այն չի պարտադրում անտեսել անցյալի փորձը։ Ընդհակառակը՝ օգնում է օգտագործել այդ փորձը որպես դաս, այլ ոչ թե որպես պատճառ՝ նույն ուղղությամբ շարունակելու և ավելին կորցնելու համար։ Ժամանակին կանգ առնելը հաճախ ոչ թե պարտություն է, այլ շահույթ: «Կորսված» ծախսերը վերադարձնել հնարավոր չէ, բայց դրանց արդյունքում հավելյալ գումար, ժամանակ ու էներգիա ծախսելն արդեն ընտրություն է։ Երբեմն առաջ շարժվելու համար պետք է ոչ թե ամուր կառչել անցյալից, այլ համարձակվել փոխել ուղղությունը։ Իսկ ազատված ռեսուրսները կարող են դառնալ նոր գաղափարի, նոր որոշման կամ պարզապես ավելի լավ հնարավորության մեկնարկ։
2 594
5
Sunk Cost Fallacy. Ինչպե՞ս դադարել վատնել փողն ու ժամանակը Թվում է՝ եթե արդեն շատ գումար ու ժամանակ ես ներդրել մի գործում, պե
Sunk Cost Fallacy. Ինչպե՞ս դադարել վատնել փողն ու ժամանակը Թվում է՝ եթե արդեն շատ գումար ու ժամանակ ես ներդրել մի գործում, պետք է հասցնես մինչև վերջ, չէ՞։ Իրականում, ոչ միշտ 🤔 Այս երևույթն ունի անուն՝ Sunk Cost Fallacy (անվերադարձ ծախսերի խաբկանք)։ Այն ստիպում է մեզ կառչել արդեն արված ընտրությունից նույնիսկ այն դեպքում, երբ շարունակելը ավելի շատ է արժենում, քան կանգ առնելը։ Հենց այս տրամաբանությունն է երբեմն ստիպում մեզ ավելի շատ գումար, ժամանակ ու էներգիա ծախսել մի բանի վրա, որն այլևս մեզ ոչինչ չի տալիս։ 🖥 Ի՞նչ է Sunk Cost Fallacy-ն, և ինչպե՞ս է այն աշխատում Sunk Cost Fallacy-ն կամ անվերադարձ ծախսերի խաբկանքը հոգեբանական երևույթ է, երբ մարդը շարունակում է ներդրում կատարել, ժամանակ կամ գումար ծախսել, քանի որ արդեն արել է նախնական ծախսեր, նույնիսկ երբ ակնհայտ է, որ շարունակելն անօգուտ է։ Պատկերացրու՝ կինոթատրոնի տոմսի համար վճարել ես 5,000 դրամ, բայց ֆիլմի առաջին 20 րոպեից արդեն պարզ է, որ այն քեզ ընդհանրապես դուր չի գալիս։ Բայց այդ 5,000 դրամը դու արդեն վճարել ես, անկախ նրանից՝ կմնաս դահլիճում, թե դուրս կգաս։ Նույնը կարող է տեղի ունենալ շատ ավելի մեծ որոշումների դեպքում։ Ինչպե՞ս է այն արտահայտվում առօրյա կյանքում Sunk Cost-ը միայն փողի մասին չէ։ Երբեմն մենք կառչում ենք նաև արդեն ծախսած ժամանակից, ջանքից կամ հնարավորություններից։ ❌ Մասնագիտություն կամ աշխատանք, որն այնքան էլ չես սիրում «Այսքան տարի սովորել եմ, հիմա թողնե՞մ»։ Արդյունքում կարող ես տարիներ շարունակ լինել ոչ սիրելի ոլորտում միայն այն պատճառով, որ մի քանի տարի նվիրել ես և խորացել այդ ուղղության մեջ։ ❌ Գնումներ, որոնք այդպես էլ չես օգտագործում Գնել ես թանկ սարք, հագուստ կամ որևէ իր, որը իրականում քեզ պետք չէ, բայց շարունակում ես պահել՝ մտածելով, որ գումար ես ծախսել։ Գումարը, սակայն, արդեն ծախսված է։ Իրն օգտագործել միայն այն պատճառով, որ արդեն վճարել ես դրա համար, չի վերադարձնում այդ գումարը։ ❌ Բաժանորդագրություններ, որոնք չես օգտագործում Վճարել ես մարզասրահի, դասընթացի կամ որևէ ծառայության համար և չես օգտագործում, բայց ստիպված հաճախում ես: ❌ Բիզնես նախագծեր, որոնք եկամուտ չեն բերում Ներդրել ես ժամանակ ու գումար մի գաղափարի մեջ, որը չի արդարացնում իրեն, բայց շարունակում ես ֆինանսավորել այն՝ հույս ունենալով, որ նախկին ներդրումները վերջապես կարդարացվեն։ Այսպես անվերադարձ ծախսերի թակարդը կարող է մեզ ստիպել ավելի շատ ռեսուրս կորցնել՝ արդեն իսկ ունեցած կորուստը արդարացնելու համար։ ☹️ Ինչո՞ւ է մեր ուղեղը հրաժարվում կանգ առնել Եթե կանգ առնելը տրամաբանական է, ինչո՞ւ ենք մենք հրաժարվում կանգ առնել։ Պատճառներից մեկը կորուստների նկատմամբ մեր զգայունությունն է։ Մարդիկ սովորաբար ավելի ուժեղ են արձագանքում կորցնելուն, քան նույն չափի շահույթ ստանալուն։ Այդ պատճառով դժվար է ընդունել, որ արդեն ծախսված գումարը կամ ժամանակը այլևս չեն վերադարձվելու։ Մյուս պատճառը սեփական սխալը ընդունելու դժկամությունն է։ «Ես սխալ ընտրություն եմ կատարել» ասելը հեշտ չէ, հատկապես երբ այդ ընտրությունը ժամանակ, ջանք կամ գումար է պահանջել։ Երբեմն գործում է նաև սոցիալական ճնշումը։ Եթե բոլորին պատմել ես քո նոր բիզնեսի, մասնագիտության կամ ծրագրի մասին, ավելի դժվար է ասել՝ «փոխեցի որոշումս»։ ✍️ Ինչպե՞ս ազատվել Sunk Cost Fallacy-ից և խնայել ապագա ռեսուրսները Այս թակարդից դուրս գալու համար պետք չէ դառնալ անսխալական որոշումներ կայացնող։ Պետք է պարզապես սովորել որոշումներ կայացնել՝ հաշվի առնելով այսօրվա իրականությունը, ոչ թե ափսոսալով երեկվա ծախսերը։ Անցյալի ծախսերն ընդդեմ ապագա հնարավորությունների Երբ կանգնում ես դժվար որոշման առջև, փորձիր մի կողմ դնել այն ամենը, ինչ արդեն արել ես։ Փոխարենը հարցրու քեզ. ✅ Եթե այսօր առաջին անգամ հանդիպեի այս հնարավորությանը, կընտրեի՞ այն։ ✅ Եթե հիմա ունենայի գումար կամ ժամանակ, որտե՞ղ կարող էի օգտագործել դրանք։ ✅ Ի՞նչ կարժենա ևս վեց ամիս շարունակելը։ ✅ Ի՞նչ կարող եմ ստանալ, եթե հենց հիմա փոխեմ ուղղությունս։
2 163
6
Արդեն փորձե՞լ ես MyGift-ի նորությունը 💚 Այժմ քո թվային անակնկալը կարող է լինել շատ անհատական ու ջերմ։ 🎂 Ընտրիր 7 առիթներից
Արդեն փորձե՞լ ես MyGift-ի նորությունը 💚 Այժմ քո թվային անակնկալը կարող է լինել շատ անհատական ու ջերմ։ 🎂 Ընտրիր 7 առիթներից մեկը՝ ծննդյան օր, հարսանիք, շնորհակալություն կամ առանց հատուկ առիթի՝ «Հենց այնպես» 🎨 Ընտրիր բացիկի գույնը, որը լավագույնս է արտահայտում քո տրամադրությունը 📝 Օգտվիր շնորհավորանքի տեքստերից, խմբագրիր կամ գրիր նորը 📸 Կցիր լուսանկար կամ տեսանյութ Ստանալով MyGift-ի հղումը՝ քո մտերիմները կտեսնեն անհատականացված բացիկը և կկարողանան QR վճարման միջոցով օգտագործել նվիրված գումարն ընտրված վաճառակետերում։ Անակնկալն ակտիվ է մեկ տարի։ Անակնկալի հղումը կարող ես ուղարկել ցանկացած մեսենջերով կամ էլ. փոստով։ MyGift-ի նոր տարբերակը տեսնելու համար պետք է թարմացնել MyAmeria հավելվածը 😊 Թարմացրու MyAmeria-ն, գնա 👉MyGift ու պատրաստիր հաճելի անակնկալ: ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
2 927
7
💼 Թույլ տուր, որ փողն էլ աշխատի Եկամուտի դիվերսիֆիկացիան միայն լրացուցիչ աշխատանքի մասին չէ։ Եթե ունես խնայողություններ, կարող ես մտածել նաև գումարի մի մասը տարբեր ֆինանսական գործիքներում ներդնելու մասին․ օրինակ՝ պարտատոմսերում կամ ներդրումային այլ գործիքներում՝ հաշվի առնելով քո նպատակները, ռիսկի ախորժակն ու ժամանակային հորիզոնը։ Եթե հնարավոր է, նախապես ամրագրիր թռիչքը, հյուրանոցն ու մյուս հիմնական ծախսեր ենթադրող ծառայությունները։ Շատ դեպքերում այսպես ավելի մատչելի է ստացվում։ ✅ Սկսիր փոքր քայլերից Եկամուտի դիվերսիֆիկացիան մեկ օրվա որոշում չէ։ Պետք չէ միանգամից սկսել մեծ նախագիծ կամ ամբողջությամբ փոխել առօրյադ։ Իրականում դիվերսիֆիկացիան կառուցվում է փոքր, բայց հետևողական քայլերով։ Այն չի վերացնում ռիսկերը, բայց օգնում է բաշխել դրանք։ Իսկ երբ ֆինանսական «հենարաններդ» մեկից ավելի են, նույնիսկ անսպասելի փոփոխությունները շատ ավելի հեշտ կառավարելի են դառնում։
2 439
8
Մի եկամուտը լավ է, մի քանիսը՝ ավելի լավ Երբ խոսում ենք ֆինանսական կայունության մասին, հաճախ առաջին միտքը լավ աշխատանք և կայու
Մի եկամուտը լավ է, մի քանիսը՝ ավելի լավ Երբ խոսում ենք ֆինանսական կայունության մասին, հաճախ առաջին միտքը լավ աշխատանք և կայուն աշխատավարձ ունենալն է։ Բայց ժամանակակից աշխարհում անձնական ֆինանսները միայն մեկ աղբյուրի վրա կառուցելը նման է մեկ ոտք ունեցող աթոռի վրա նստելուն․ հնարավոր է, բայց այնքան էլ ապահով չէ։ Ներդրումների մասին խոսելիս հաճախ լսում ենք հայտնի խորհուրդը․ «բոլոր ձվերը մի՛ դիր նույն զամբյուղի մեջ»։ Նույն սկզբունքը կարելի է կիրառել նաև անձնական ֆինանսների դեպքում։ Եկամուտի դիվերսիֆիկացիան հենց դրա մասին է․ ստեղծել մի համակարգ, որտեղ ֆինանսական կայունությունը կախված չէ եկամուտի միայն մեկ աղբյուրից։ 🤔 Ինչո՞ւ է եկամուտի մեկ աղբյուրից կախված լինելը ռիսկային Աշխատավարձը կամ հիմնական եկամուտը շատերի ֆինանսական կյանքի հիմքն է։ Բայց երբ եկամուտդ կախված է միայն մեկ աղբյուրից, կյանքի ցանկացած փոփոխություն կարող է ավելի զգալի ազդեցություն ունենալ ֆինանսների վրա։ Անսպասելի ծախսերը, նոր նպատակները կամ ժամանակավոր փոփոխությունները հաղթահարելը շատ ավելի հեշտ է, երբ ունես ֆինանսական ճկունություն և եկամուտի մեկից ավելի աղբյուր։ 👨‍💻 Տեխնոլոգիաները փոխում են աշխարհը Արհեստական բանականությունը, ավտոմատացումը և նոր տեխնոլոգիաները արագ փոխում են բազմաթիվ ոլորտներ։ Որոշ գործընթացներ դառնում են ավելի արդյունավետ, որոշ հմտություններ՝ ավելի պահանջված, իսկ որոշ գործառույթներ կորցնում են իրենց ակտուալությունը։ Սա չի նշանակում, որ ապագայում աշխատանք չի լինելու։ Բայց ցույց է տալիս, որ փոփոխություններին պատրաստ լինելը և եկամուտի տարբեր աղբյուրներ ունենալը կարող են դառնալ կարևոր առավելություն։ 📉 Տնտեսական փոփոխությունները կարող են ազդել ցանկացած ոլորտի վրա Տնտեսական անկումները, շուկայի տատանումները կամ կոնկրետ ոլորտում պահանջարկի նվազումը կարող են ազդել եկամուտի վրա: Երբ ամբողջ բյուջեի հիմքում մեկ աղբյուր է, նման փոփոխությունները կարող են ավելի մեծ ճնշում ստեղծել։ Եկամուտի մի քանի աղբյուր ունենալը թույլ է տալիս ռիսկերը բաշխել և ավելի ճկուն արձագանքել փոփոխություններին։ 📋 Կյանքը միշտ չէ, որ ընթանում է ըստ պլանի Անսպասելի իրավիճակները կյանքի բնական մաս են․ նոր նպատակներ, ժամանակավոր դադարներ, փոփոխություններ կամ պարզապես նոր ուղղություն փորձելու ցանկություն։ Ֆինանսական դիվերսիֆիկացիան այս դեպքում դառնում է ոչ միայն ապահովության միջոց, այլև ավելի հանգիստ պայմաններում որոշումներ կայացնելու ազատություն։ 📊 Ֆինանսական դիվերսիֆիկացիա. ի՞նչ է դա իրականում Եկամուտի դիվերսիֆիկացիան չի նշանակում, որ պետք է միաժամանակ մի քանի աշխատանք ունենալ և ամբողջ օրը զբաղված լինել։ Դրա գաղափարը հավասարակշռված համակարգ ստեղծելն է, որտեղ տարբեր աղբյուրներ լրացնում են միմյանց։ Դա կարող է լինել՝ ✅ լրացուցիչ աշխատանք, ✅ ներդրումներից ստացվող եկամուտ, ✅ փոքր բիզնես, ✅ գիտելիքի և փորձի միջոցով ստեղծված նոր արժեք։ Կարևորը եկամուտի աղբյուրների քանակը չէ, այլ այն, թե որքան կայուն և մտածված է քո եկամուտների համակարգը։ Ինչպե՞ս ստեղծել եկամուտի լրացուցիչ աղբյուրներ 👇 📚 Քո գիտելիքը կարող է դառնալ նոր հնարավորություն Տարիների ընթացքում կուտակած փորձն ու հմտությունները կարող են արժեք ստեղծել նաև հիմնական աշխատանքից դուրս։ Օրինակ` ➡️ խորհրդատվություն, ➡️ դասընթացներ, ➡️ վերապատրաստումներ, ➡️ մասնագիտական աջակցություն, ➡️ մենթորություն։ Այն, ինչ քեզ համար դարձել է ամենօրյա աշխատանք, ուրիշի համար կարող է լինել արժեքավոր գիտելիք։ 📁 Ստեղծիր մի բան, որը կարող է աշխատել նաև առանց քո ներգրավվածության Որոշ գաղափարներ կարող են շարունակել արժեք ստեղծել նաև այն պահին, երբ դու ակտիվորեն չես աշխատում դրանց վրա։ Օրինակ՝ - օնլայն դասընթաց, - էլեկտրոնային կամ աուդիո գիրք, - մասնագիտական ուղեցույց, - թվային շաբլոններ, - ավտոմատացված ծառայություններ Ստեղծման փուլում դրանք պահանջում են ժամանակ և ջանք, բայց հետագայում կարող են դառնալ եկամուտի լրացուցիչ աղբյուր:
2 627
9
🏯 Persona-ն գնում է Ճապոնիա, իսկ դու՞ 🌸 Դիտիր վիդեոն ու իմացիր՝ ինչպես մասնակցել խաղարկությանը ✈️✨ Ավելին՝ https://ameria.m
🏯 Persona-ն գնում է Ճապոնիա, իսկ դու՞ 🌸 Դիտիր վիդեոն ու իմացիր՝ ինչպես մասնակցել խաղարկությանը ✈️✨ Ավելին՝ https://ameria.me/4qjxzxY ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
2 821
10
☁️😌Այո, AMP-երը կուտակվում են քո գնումներից։ Բայց ո՞ր գնումներից։ Կա 3 հիմնական տարբերակ․ ❤️ Օֆլայն գնումներիդ համար վճարում
☁️😌Այո, AMP-երը կուտակվում են քո գնումներից։ Բայց ո՞ր գնումներից։ Կա 3 հիմնական տարբերակ․ ❤️ Օֆլայն գնումներիդ համար վճարում ես MyAmeria QR-ով (0,5%) ❤️ Օնլայն կամ օֆլայն գնումներիդ համար վճարում ես Ամերիայի քարտով, իսկ խանութը կամ հարթակը վճարումդ ընդունում է Ամերիայի POS տերմինալով (0,3%) ❤️ Օնլայն գնումներիդ համար վճարում ես MyAmeria-ով (0,5%)․ այս դեպքում դու նաև կարող ես ընտրել՝ վճարել քո հաշվից, թե MyPay սահմանաչափից՝ մաս-մաս։ ☝️Ի դեպ՝ մեր որոշ գործընկերների մոտ կարող ես կուտակել ավելի շատ AMP-եր։ Դե, իսկ կուտակած AMP-երով էլ կարող ես վճարել հետագա գնումներիդ համար։ 1 AMP-ը համարժեք է 1 դրամին 💚 👉 AMP-երդ ստուգիր քո MyAmeria-ի MyPoint բաժնում
4 145
11
☁️😌Այո, AMP-երը կուտակվում են քո գնումներից։ Բայց ո՞ր գնումներից։ Կա 3 հիմնական տարբերակ․ ❤️ Օֆլայն գնումներիդ համար վճարում ես MyAmeria QR-ով (0,5%) ❤️ Օնլայն կամ օֆլայն գնումներիդ համար վճարում ես Ամերիայի քարտով, իսկ խանութը կամ հարթակը վճարումդ ընդունում է Ամերիայի POS տերմինալով (0,3%) ❤️ Օնլայն գնումներիդ համար վճարում ես MyAmeria-ով (0,5%)․ այս դեպքում դու նաև կարող ես ընտրել՝ վճարել քո հաշվից, թե MyPay սահմանաչափից՝ մաս-մաս։ ☝️Ի դեպ՝ մեր որոշ գործընկերների մոտ կարող ես կուտակել ավելի շատ AMP-եր։ Դե, իսկ կուտակած AMP-երով էլ կարող ես վճարել հետագա գնումներիդ համար։ 1 AMP-ը համարժեք է 1 դրամին 💚 👉 AMP-երդ ստուգիր քո MyAmeria-ի MyPoint բաժնում
1
12
Բիզնեսի սեզոնայնություն. Պասիվ սեզոնը կարող է դառնալ աճի սկիզբ Գրեթե յուրաքանչյուր ոլորտ ունի ակտիվ և պասիվ շրջաններ։ Ամռանը
Բիզնեսի սեզոնայնություն. Պասիվ սեզոնը կարող է դառնալ աճի սկիզբ Գրեթե յուրաքանչյուր ոլորտ ունի ակտիվ և պասիվ շրջաններ։ Ամռանը նվազում է կրթական ծառայությունների պահանջարկը, ձմռանը՝ բացօթյա սրճարանների հաճախորդների թիվը, իսկ տոներից հետո շատ ոլորտներում վաճառքները դանդաղում են։ Սա բնական երևույթ է, որը կոչվում է բիզնեսի սեզոնայնություն 📈 Սեզոնայնությունը կանխել հնարավոր չէ, բայց հնարավոր է պատրաստվել դրան։ Հաջողակ բիզնես ունենալու համար պետք է ոչ թե փորձել ամբողջ տարին նույն ծավալի վաճառքներ ունենալ, այլ սովորել կանխատեսել պահանջարկի տատանումները, ճիշտ կառավարել ֆինանսները և օգտագործել պասիվ ամիսները՝ հաջորդ ակտիվ շրջանին պատրաստվելու համար։   👉 Ինչպե՞ս է բիզնեսի սեզոնայնությունը ազդում եկամուտների վրա Սեզոնայնությունը պահանջարկի կանխատեսելի փոփոխությունն է տարվա տարբեր ժամանակահատվածներում։  Շատ հաճախ պասիվ շրջանում վաճառքների պակասին զուգահեռ կրճատվում են նաև ընկերության դրամական հոսքերը, հիմնական ծախսերը շարունակում են մնալ նույնը, իսկ եկամուտը՝ ոչ։ Խուճապի չմատնվելու և վերահսկողությունը չկորցնելու համար սեզոնայնությունը պետք է դիտարկել ոչ թե որպես անսպասելի դժվարություն, այլ որպես բիզնես ցիկլի բնական մաս։   👉 Ինչպե՞ս կանխատեսել պասիվ ամիսները. բիզնեսի վերլուծություն և պլանավորում Սեզոնայնության դեմ լավագույն գործիքը տվյալներն են։ Սկսիր նախորդ տարիների վաճառքների պատմությունից։ Փորձիր հասկանալ՝ ✔️ ո՞ր ամիսներին են վաճառքները նվազում, ✔️ ո՞ր ապրանքներն ու ծառայություններն են առավել զգայուն սեզոնայնության նկատմամբ, ✔️ ի՞նչ գործոններ են ազդել պահանջարկի վրա, ✔️ ինչպե՞ս են փոխվել ծախսերն ու շահույթը։ Այս վերլուծության հիման վրա կազմիր ֆինանսական օրացույց, որտեղ նախապես նշված կլինեն. 🖱️ բարձր և ցածր ակտիվության սեզոնները, 🖱️ սպասվող խոշոր ծախսերը, 🖱️ մարքեթինգային արշավների ժամկետները, 🖱️ դրամական հոսքերի պլանը։ Որքան շուտ սկսես պատրաստվել պասիվ շրջանին, այնքան ավելի քիչ հրատապ որոշումներ կկայացնես։   👉 Ինչպե՞ս պասիվ շրջանը վերածել ապագա աճի հիմքի Պասիվ ամիսները հաճախ լավագույն պահն են հաճախորդների հետ հարաբերություններն ամրապնդելու, ծառայությունները և բիզնեսի ներքին գործընթացները բարելավելու համար։ 🎚️ Ապրանքատեսականու դիվերսիֆիկացում և նոր ծառայությունների ներդրում Եթե պահանջարկը նվազում է մեկ ծառայության նկատմամբ, մտածիր՝ ինչ կարող ես առաջարկել դրա փոխարեն։ Հաճախ հենց լրացուցիչ ծառայություններն են օգնում պահպանել կայուն եկամուտ ամբողջ տարվա ընթացքում։ 🎚️ Մարքեթինգային արշավներ և հատուկ առաջարկներ Պասիվ ամիսները ոչ միայն նոր լսարան փնտրելու, այլև գործող հաճախորդների հետ կապն ամրապնդելու համար լավ շրջան են։ Այս շրջանում արժե ակտիվ աշխատել հաճախորդների հետ՝ առաջարկելով. - անհատական զեղչեր, - բոնուսային առաջարկներ, - փակ վաճառքներ, - վաղ ամրագրման հատուկ պայմաններ, - հավատարմության ծրագրեր։   🎚️ Կանխավճարային համակարգեր և բաժանորդագրություններ Եթե բիզնեսիդ մոդելը թույլ է տալիս, մտածիր կանխավճարների կամ բաժանորդագրությունների մասին, օրինակ` նախնական պատվերներ (Pre-orders), նվեր քարտեր, ամսական բաժանորդագրություններ, ծառայությունների փաթեթներ։ 🎚️ Թիմի վերապատրաստում և ներքին գործընթացների օպտիմալացում Օգտագործիր պասիվ շրջանը՝ ✔️ թիմին վերապատրաստելու, ✔️ CRM կամ այլ թվային համակարգեր ներդնելու, ✔️ կրկնվող գործընթացները ավտոմատացնելու, ✔️ վաճառքի սցենարներն ու սպասարկման ստանդարտները թարմացնելու համար։ Արդյունքը տեսանելի կլինի հատկապես հենց հաջորդող ակտիվ սեզոնին։   Սեզոնայնությունը պետք չէ ընկալել որպես խոչընդոտ։ Ի վերջո, առավելություն ունեն այն բիզնեսները, որոնք պասիվ ամիսները վերածում են հնարավորության` մի պահ դանդաղելու, ամբողջ պատկերը տեսնելու և կատարելու այն փոփոխությունները, որոնց համար ակտիվ սեզոնին պարզապես ժամանակ չէր լինի։
3 078
13
🌱 Հանգստյան օրերին զեղծարարները չեն հանգստանում: Իսկ մենք անհանգստանում ենք Ձեր անվտանգության համար: 🚨Այսօր Ճանապարհային ոս
🌱 Հանգստյան օրերին զեղծարարները չեն հանգստանում: Իսկ մենք անհանգստանում ենք Ձեր անվտանգության համար: 🚨Այսօր Ճանապարհային ոստիկանության և Հայփոստի անունից դարձյալ կեղծ SMS-ներ են տարածվում: Սիրելի՛ հաճախորդներ, խնդրում ենք չանցնել ստացված հղումներով և ոչ մի հարթակում չտրամադրել Ձեր քարտային կամ անձնական տվյալները: Անցկացրեք հանգստյան օրը Ձեր ընտանիքի ու մտերիմների հետ և թույլ մի՛ տվեք, որ որևէ բան խաթարի Ձեր անդորրը🛡️
3 167
14
😌 Գիտեի՞ր, որ քո առօրյա գնումներից գումար է վերադառնում․․․ AMP-երի տեսքով։ ☁️ AMP-երը (Ameria MyPoint) միավորներ են, որոնք կ
😌 Գիտեի՞ր, որ քո առօրյա գնումներից գումար է վերադառնում․․․ AMP-երի տեսքով։ ☁️ AMP-երը (Ameria MyPoint) միավորներ են, որոնք կուտակվում են քո MyAmeria-ում, և որոնցով դու կարող ես վճարել քո գնումների համար։ 1 AMP = 1 AMD Միավորները կուտակվում են, երբ. 👉 Օֆլայն գնումներ կատարելիս վճարում ես MyAmeria QR-ով, օնլայն գնումների դեպքում՝ MyAmeria-ով (0,5%) 👉 Օնլայն/օֆլայն գնումներ կատարելիս վճարում ես Ամերիայի քարտով, իսկ խանութը կամ հարթակը վճարումդ ընդունում է Ամերիայի POS տերմինալով (0,3%) Կարծում ենք՝ արդեն հասցրած կլինես AMP-եր կուտակել։ 📱 Ստուգիր դրանք քո MyAmeria-ի MyPoint բաժնում։
3 352
15
Երբեմն ամենաճիշտ որոշումը ժամանակին Stop 🔒ասելն է։ Հենց դրա համար էլ MyAmeria-ում արդեն հասանելի է Stop գործիքը։ Stop-ի միջո
Երբեմն ամենաճիշտ որոշումը ժամանակին Stop 🔒ասելն է։ Հենց դրա համար էլ MyAmeria-ում արդեն հասանելի է Stop գործիքը։ Stop-ի միջոցով դու կարող ես սահմանափակել քո ընտրած ծառայությունների օնլայն օգտագործումը։ Արգելափակելուց հետո որևէ մեկը, անգամ դու, չեք կարող օնլայն օգտվել արգելափակված ծառայություններից, մինչև դու չապաարգելափակես այն։ 🔗 Stop գործիքը և օգտագործման պայմանները ներկայացրել ենք այստեղ՝ https://ameria.me/4oZrVAp 📲Իսկ եթե քո MyAmeria-ում դեռ չես տեսնում Stop գործիքը, պարզապես թարմացրու MyAmeria-ն։ ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
3 335
16
Փողի անատոմիան. Ի՞նչ է Cash Flow-ն Պատկերացրու իրավիճակ․ քո բիզնեսը, համաձայն բոլոր հաշվարկների, շահութաբեր է, հաճախորդները գ
Փողի անատոմիան. Ի՞նչ է Cash Flow-ն Պատկերացրու իրավիճակ․ քո բիզնեսը, համաձայն բոլոր հաշվարկների, շահութաբեր է, հաճախորդները գոհ են, վաճառքները՝ տպավորիչ, բայց երբ գալիս է աշխատավարձ տալու կամ վարձերը վճարելու պահը, պարզվում է, որ բիզնես հաշվիդ փող չկա։ Սա ֆինանսական պարադո՞քս է։ Ո՛չ, սա ընդամենը Cash Flow-ի (դրամական հոսքերի) անտեսված կանոնների արդյունքն է... 📈 Համաձայն հետազոտությունների՝ փոքր բիզնեսների ձախողումների 82%-ի հետևում հենց Cash Flow-ի սխալ կառավարումն է։ Այսօր պատմում ենք, թե ինչպես ճիշտ կառավարել դրամական հոսքերը, որ բիզնեսդ երբեք չհայտնվի ֆինանսական ճեղքվածքի մեջ 👇 Դրամական հոսքերի (Cash Flow) էությունը և տեսակները Եթե պատկերավոր ասենք, Cash Flow-ն քո բիզնեսի «շնչառությունն» է՝ գումարի մուտքն ու ելքը: Ու շատ կարևոր է այն չշփոթել շահույթի հետ։ Դրանք բոլորովին տարբեր ցուցանիշներ են։ «Թղթի վրայի» շահույթը երբեք չի վճարի քո աշխատակիցների աշխատավարձը, եթե կանխիկի հոսքը կանգնած է։ Շահույթը քո ընդհանուր եկամուտների և բոլոր ծախսերի տարբերությունն է, որն օգտագործվում է ընկերության ընդհանուր շահութաբերությունը չափելու համար։ Մինչդեռ Cash Flow-ն պատմում է բացառապես փաստացի գումարի շարժի ու ժամկետների մասին՝ հստակ ֆիքսելով յուրաքանչյուր մուտքն ու ելքը։ Դրամական հոսքերը բաժանվում են երեք հիմնական խմբի. 👉 Գործառնական (Operating): Այն ամենը, ինչ կապված է բիզնեսի հիմնական գործունեության հետ (վաճառքից ստացված փող, աշխատավարձեր, վարձակալություն)։ 👉 Ներդրումային (Investing): Սարքավորումների, գույքի գնում կամ վաճառք։ 👉 Ֆինանսական (Financing): Վարկերի ստացում կամ մարում, ներդրողներից ստացված միջոցներ։ Ինչո՞ւ է Cash Flow-ի կառավարումը կենսական բիզնեսի համար Պատկերացրու քո բիզնեսը որպես ավտոմեքենա, իսկ գումարը՝ որպես վառելիք։ Որքան էլ շքեղ լինի մեքենադ, առանց վառելիքի դու տեղից չես շարժվի։ Լավ կառավարումը քեզ տալիս է. Վճարունակություն. դու միշտ պատրաստ ես վճարել մատակարարներին և աշխատողներին։ Ճկունություն. հավելյալ գումարի առկայությունը քեզ թույլ է տալիս արագ օգտվել շուկայական հնարավորություններից (օրինակ՝ զեղչված ապրանքի չպլանավորված գնումը)։ «Կանխիկի ճեղքվածք» (Cash Gap). ինչպե՞ս խուսափել դրանից Սա այն իրավիճակն է, երբ դու արդեն ծախսել ես գումարը ապրանքի կամ ծառայության վրա, բայց հաճախորդը քեզ դեռ չի վճարել։ Որպեսզի չընկնես այս «թակարդը», կիրառիր մի քանի պարզ քայլ. ✔️ Ճանաչիր բիզնեսիդ իրական վիճակը. քո առաջին քայլը պետք է լինի պարզ դրամական հոսքերի կանխատեսումը (forecast) ու մատակարարների պայմանների աուդիտը։ Դու պետք է հստակ հաշվարկես սպասվող մուտքերի ու պարտադիր ելքերի (աշխատավարձ, վարձ, հարկեր) տարբերությունը։ ✔️ Կանխատեսում (Forecasting). Կազմիր ճգնաժամային պլան առնվազն առաջիկա 6 ամսվա համար։ Դու պետք է կանխատեսնես «փոթորիկը» նախքան դրա սկսվելը։ Կարող ես «սև օրվա» համար նախապես ձեռք բերել վարկային գիծ կամ օվերդրաֆտ։ ✔️ Արագացրու փողի մուտքը (Cash In). ֆինանսական ճեղքվածքը նվազեցնելու ամենապարզ ձևը գումարն արագ հավաքագրելն է։ Խորհուրդ է տրվում կիրառել փուլային վճարումներ (կանխավճարով) կամ փոքր զեղչեր առաջարկել հաճախորդներին։ ✔️ Դանդաղեցրու փողի ելքը (Cash Out). ի տարբերություն առօրյա կյանքի, որտեղ ընդունված է հաշիվները միանգամից փակել, բիզնեսում պետք է փորձել մատակարարների հետ բանակցել ավելի երկար ժամկետների շուրջ, որպեսզի գումարը հնարավորինս երկար մնա բիզնեսիդ հաշվին։ ✔️ Ծախսերի օպտիմալացում. պարբերաբար վերանայիր քո ծախսերը։ Արդյոք բոլո՞ր բաժանորդագրություններն ու ծառայություններն են անհրաժեշտ։ Երբեմն մանր ծախսերի կրճատումը կարող է զգալիորեն մեծացնել հաշվիդ մնացորդը։ ✔️ Ավտոմատացում. օգտագործիր ավտոմատացման ծրագրեր, որոնք կօգնեն նվազեցնել մարդկային գործոնով պայմանավորված սխալները և կխնայեն քո թանկարժեք ժամանակը։ Cash Flow-ի խելացի կառավարումը քո բիզնեսի անվտանգության երաշխիքն է, որի միջոցով բիզնեսդ կպահես վճարունակ և կխուսափես անսպասելի ֆինանսական ճեղքվածքներից։
3 493
17
📣 Սիրելի հաճախորդներ, Ամերիաբանկի անունից տարածվում են կեղծ ծանուցումներ` դրամական պարգև/մրցանակ ստանալու պատրվակով: Ձեր իսկ
📣 Սիրելի հաճախորդներ, Ամերիաբանկի անունից տարածվում են կեղծ ծանուցումներ` դրամական պարգև/մրցանակ ստանալու պատրվակով: Ձեր իսկ տվյալների ու դրամական միջոցների անվտանգության համար հորդորում ենք լինել զգոն, չբացել ու չտարածել կասկածելի հղումներ և չտրամադրել անձնական տվյալները ❌ ❗️ Եթե արդեն ստացել եք նմանատիպ ծանուցում, անցել եք հղումներով և տրամադրել քարտային տվյալներ կամ հավելվածին հասանելիություն ապահովող այլ տեղեկատվություն, խնդրում ենք հրատապ կերպով բլոկավորել քարտերը և հավելվածը, կապ հաստատել բանկի հետ: Քարտերը հնարավոր է բլոկավորել՝ ✅ MyAmeria հավելվածից ✅ Հավաքելով *116# ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
5 467
18
Նոր հնարավորություն քո ներդրումային պորտֆելի համար: 🚀 Մեկնարկում ենք Amber Capital Armenia-ի արևային էլեկտրակայանների պորտֆե
Նոր հնարավորություն քո ներդրումային պորտֆելի համար: 🚀 Մեկնարկում ենք Amber Capital Armenia-ի արևային էլեկտրակայանների պորտֆելը միավորող հոլդինգային ընկերության՝ Solis-ի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: ✅ 8% տարեկան եկամտաբերություն (ԱՄՆ դոլարով) ✅ Արժեկտրոնի վճարում՝ 3 ամիսը մեկ ✅ Շրջանառության ժամկետ՝ 48 ամիս ✅ Անվանական արժեք՝ $100 ✅ Նվազագույն քանակ՝ 5 պարտատոմս 🗓 Տեղաբաշխման մեկնարկը՝ հունիսի 4 🔗 Ծանոթացիր պայմաններին և ձեռք բեր պարտատոմսերը MyInvest-ով:
3 912
19
👉 Հաճախ տրվող հարցեր (FAQ) ✍️ Ինչպե՞ս է հաշվարկվում վարկային գծի տոկոսադրույքը Տոկոսները հաշվարկվում են միայն օգտագործված գումարի վրա և միայն այն օրվանից սկսած, երբ օգտվել ես այդ գումարից։ Այսինքն՝ որքան արագ մարես պարտքը, այնքան քիչ տոկոս կվճարես։ ✍️ Կարո՞ղ եմ վարկային գիծը ժամկետից շուտ փակել Այո՛։ Սովորաբար կարող ես ցանկացած պահի ամբողջությամբ մարել և փակել վարկային գիծը։ Բայց մինչև դա անելը, պետք է ծանոթանալպայմանագրի բոլոր կետերին։ ✍️ Ինչպե՞ս բարձրացնել վարկային գծի սահմանաչափը Բանկերը սովորաբար գնահատում են քո եկամուտները, վարկային պատմությունը և վճարումների կարգապահությունը։ Եթե ժամանակին կատարում ես վճարումները և ունես կայուն ֆինանսական վարքագիծ, սահմանաչափի բարձրացման հավանականությունն ավելի մեծ է։ ✅ Վարկային գիծը կարող է լինել թե՛ լավ ֆինանսական աջակցություն, թե՛ ավելորդ ծանրաբեռնվածության պատճառ։ Տարբերությունը միայն մեկ բանում է՝ ինչպես ես այն կառավարում։ Եթե այն օգտագործես գիտակցված, նպատակային և ժամանակին կատարես վճարումները, վարկային գիծը քեզ կտա այն, ինչ ամենակարևորն է` ճկունություն ու վերահսկողություն անկանխատեսելի իրավիճակներում։
3 748
20
Ինչպե՞ս ճիշտ օգտվել վարկային գծից Վարկային գիծը կարող է դառնալ թե՛ ֆինանսական ազատության գործիք, թե՛ ավելորդ ծախսերի պատճառ։
Ինչպե՞ս ճիշտ օգտվել վարկային գծից Վարկային գիծը կարող է դառնալ թե՛ ֆինանսական ազատության գործիք, թե՛ ավելորդ ծախսերի պատճառ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես այն օգտագործում։ Եթե ճիշտ կառավարես այն, կունենաս ֆինանսական ճկունություն, կկարողանաս հաղթահարել ժամանակավոր ֆինանսական բացերը և նույնիսկ խնայել։ Ի՞նչ է վարկային գիծը, և ինչո՞վ է այն տարբերվում սովորական վարկից Ի տարբերություն սպառողական վարկի, երբ ամբողջ գումարը միանգամից փոխանցվում է քո հաշվին, իսկ վճարումը կատարվում է ամսական հստակ գումարի չափով, վարկային գիծը պտտվող (revolving) վարկային հնարավորություն է։ Վարկային գծի հիմնական առավելությունն այն է, որ գումարի օգտագործված մասը արտոնյալ ժամանակահատվածում վերադարձնելու դեպքում տոկոս չես վճարում, իսկ տոկոսներն էլ հաշվարկվում են միայն օգտագործված գումարի վրա, ոչ թե ամբողջ սահմանաչափի: Այս մասին ավելի մանրամասն կարող ես կարդալ մեր այս բլոգում: Վարկային գծից օգտվելու 5 ոսկե կանոն 💚 Վարկային գծի ամենամեծ գայթակղությունը դրա հասանելիությունն է։ Երբ գումարը միշտ «ձեռքի տակ» է, հեշտ է ծախսել ավելին, քան իրականում պետք էր: Առաջարկում ենք 5 սկզբունք, որոնք կօգնեն քեզ խուսափել տիպիկ սխալներից։ 1⃣ Օգտագործիր միայն այնքան, որքան անհրաժեշտ է հենց այդ պահին Մի ընկիր վարկային գծի ամենամեծ «թակարդը» և մի ծախսիր զուտ այն պատճառով, որ «կարող» ես։ Ավելորդ ծախսը մեծացնում է տոկոսային բեռը, որը ժամանակի ընթացքում կարող է զգալիորեն մեծանալ։ Նախօրոք պլանավորիր ծախսերդ և ֆիքսիր կոնկրետ նպատակ ու գումարը վերադարձնելու ժամկետ ամեն անգամ, երբ որոշում ես օգտվել վարկային գծից։ 2⃣ Հետևիր արտոնյալ ժամանակահատվածին կամ grace period-ին Grace Period-ը կամ արտոնյալ ժամանակահատվածը քո ամենաարժեքավոր արտոնությունն է։ Եթե այդ ընթացքում ամբողջությամբ մարես օգտագործած գումարը, տոկոսներ չես վճարի։ Փաստացի դա նշանակում է, որ կարող ես ժամանակավորապես օգտվել բանկի միջոցներից՝ առանց տոկոսի։ 3️⃣ Մի դիտարկիր վարկային գիծը որպես հավելյալ եկամուտ Վարկային գիծը լրացուցիչ եկամուտ կամ աշխատավարձ չէ։ Դա ժամանակավոր ֆինանսական ռեսուրս է, որը հետագայում պետք է վերադարձվի։ Եթե սկսում ես այն ընկալել որպես «ազատ գումար», ծախսերը շատ արագ դուրս են գալիս վերահսկողությունից։ Լավագույն մոտեցումը սա է․ օգտագործիր վարկային գիծը ոչ թե իմպուլսիվ գնումների, այլ պլանավորված և հիմնավորված ծախսերի համար։ 4️⃣ Ժամանակին կատարիր նվազագույն վճարումները Նույնիսկ եթե չես կարող ամբողջությամբ մարել օգտագործված գումարը, կարևոր է ժամանակին կատարել նվազագույն վճարումները։ Ուշացրած կամ բաց թողած վճարումները վատ են ազդում քո վարկային պատմության վրա։ Ապագայում դա կարող է բարդացնել նոր վարկ ստանալու պրոցեսը կամ նվազեցնել վարկային գծի սահմանաչափը։ Ֆինանսական կարգապահությունը հաճախ ավելի կարևոր է, քան բարձր եկամուտը։ Եթե զգում ես, որ սահմանաչափը մեծ է քո ծախսային սովորությունների համար, կարող ես դիմել դրա նվազեցման համար։ Սա կօգնի ավելի վերահսկելի դարձնել ծախսերը և փուլերով մարել ամբողջական վարկը։ 5️⃣ Խուսափիր կանխիկացումից և փոխանցումներից Վարկային գիծը սովորաբար նախատեսված է անկանխիկ վճարումների համար. կանխիկացումը և փոխանցումները, որպես կանոն, ենթադրում են լրացուցիչ միջնորդավճար։ Միշտ նախապատվությունը տուր անկանխիկ վճարումներին. դրանք ֆինանսական տեսանկյունից շատ ավելի ձեռնտու են։ 📈 Ե՞րբ է վարկային գիծը դառնում լավագույն լուծումը Կան իրավիճակներ, երբ վարկային գիծը կարող է շատ օգտակար լինել։ Օրինակ՝ ✅ երբ առաջացել են չնախատեսված ծախսեր, ✅ երբ աշխատավարձին կամ մուտքերին մի քանի օր է մնացել, ✅ երբ եկամուտդ անկայում է (եթե օրինակ աշխատում ես ֆրիլանս), ✅ կամ երբ տնտեսական անկայունության պայմաններում ուզում ես ունենալ ֆինանսական պահուստ։ Փոքր բիզնեսների դեպքում էլ վարկային գիծը հաճախ օգնում է պահպանել շրջանառությունը՝ առանց մեծ վարկ վերցնելու։ Այսինքն՝ դա ոչ թե «վերջին փրկօղակ» է, այլ ճիշտ օգտագործելու դեպքում՝ ֆինանսական ճկունություն ապահովելու գործիք։
3 181