fa
Feedback

فریب کلاهبرداران را نخورید! تل‌متریو این کانال‌ها را شناسایی و برچسب‌گذاری می‌کند 👉 برای مشاهده برچسب، اشتراک تهیه کنید

Ameriabank CJSC

Ameriabank CJSC

رفتن به کانال در Telegram

Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚 📞 010/012 561111 🔗 https://ameriabank.am ✉️ info@ameriabank.am ℹ️ https://ameria.me/m/bio

نمایش بیشتر
7 736
مشترکین
-524 ساعت
-37 روز
+230 روز
آرشیو پست ها
🚀 Digitec. Օր 3-րդ 💚 Շնորհակալություն, որ այս երեք օրերին մեզ հետ էիք ու Digitec էքսպոյի ձեր պտույտը սկսում էիք հենց մեր սփ
+9
🚀 Digitec. Օր 3-րդ 💚 Շնորհակալություն, որ այս երեք օրերին մեզ հետ էիք ու Digitec էքսպոյի ձեր պտույտը սկսում էիք հենց մեր սփեյսից՝ /\ կետից 😊 Տեխնոլոգիական այս տոնը իրականություն դարձավ առաջին հերթին ձեր շնորհիվ։ 💚 Շնորհակալություն մեր բոլոր խոսնակներին, որ կիսվեցին իրենց փորձով ու գիտելիքներով։ 💚 Շնորհակալություն ձեզ, որ միացաք Zleenk նախագծին աջակցելու մեր նախաձեռնությանը։ 🚴 💚 Շնորհակալություն, որ մեր 🚀 𝑨 𝑺𝒑𝒂𝒄𝒆 սենյակը օրվա բոլոր ժամերին այդքան մարդաշատ էր, ու այն ոգեշնչեց ձեզ նույնքան, ինչքան մեզ՝ այն ստեղծելիս։ 💚 Շնորհակալություն մեր աստղային հաղորդավարներին՝ Անիին, Գարիկին ու Սոսին։ 📸 Իսկ հիմա վայելեք օրվա տրամադրությունն ու լավ պահերը մեր լուսանկարիչների աչքերով։

✅ Գևորգի հետ անցանք տուն գնելու առաջին օնլայն ճանապարհով՝ estate.ameriabank.am հարթակով, իսկ հետո իմացանք, որ Ամերիաբանկի automarket.ameriabank.am հարթակի միջոցով հնարավոր է մեկ օրում մեքենա գնել ու ավտովարկ ստանալ՝ առանց բանկ գալու։ ✅ Շավարշը խոսեց տվյալների անվտանգության կարևորության մասին, իսկ Արտուշը ներկայացրեց ժամանակակից տեխնոլոգիաների դերը ներդրումներ կատարելիս։ 🤝 Մեր A Talks-ում այսօր հարթակ էինք տրամադրել նաև մեր գործընկերներին, որովհետև համոզված ենք, որ միայն համախմբման շնորհիվ կարող ենք փոփոխություն բերել։ 🚴 Շնորհակալոււթյուն, որ միացել էիք մեզ նաև A Motion-ի գոտում։ Հեծանիվները վարելով՝ դուք լուսավորում էիք համաստեղությունները ու կուտակում միավորներ, որոնք մենք կվերածենք գումարի ու ձեր անունից կփոխանցենք «ռեԱրմենիա» հարթակում ներկայացված Zleenk նախագծին։ 👋 Կհանդիպենք վաղը նույն վայրում՝ մեր A Space-ում։ Մենք ուզում ենք, որ դուք էլ մասնակցեք մեր խաղարկություններին։ 📱 Մինչ վաղը, իսկ հիմա դիտեք մեր տաղավարի բազմաթիվ այցելուների սթորիները, որոնցով մենք կիսվել ենք մեր ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում։

Մեր A Space-ի 2-րդ օրվա պտույտը Digitec-ում 💚 Մեր տաղավարն այսօր այնքան այցելու ուներ, որ, թվում է, դուք բոլորդ մեզ հյուր էի
+9
Մեր A Space-ի 2-րդ օրվա պտույտը Digitec-ում 💚 Մեր տաղավարն այսօր այնքան այցելու ուներ, որ, թվում է, դուք բոլորդ մեզ հյուր էիք եկել՝ լսելու մեր խոսնակներին ու Գարիկ Պապոյանին, հեծանիվ վարելու ու միանալու մեր ԿՍՊ ծրագրերին և հիացական հայացքով դուրս գալու մեր A Space տիեզերական գոտուց: 😍 Եթե ամեն դեպքում դուք մեր այցելուների թվում չէիք, ամփոփենք Digitec-ի երկրորդ օրը։ ✅ Գայանեն պատմեց, թե ինչպես է իր ամենօրյա աշխատանքում բացահայտում հաճախորդների կարիքները, օգնում գտնել ծառայություններ, որոնք բարելավելու են նրանց կյանքի որակը։ ✅ Ինչպես պաշտպանել տվյալներն ու ինֆորմացիան. այս մասին պարզ բառերով ու շատ նկարագրական պրեզենտացիայով ներկայացավ մեր թիմակից Արմենը։

🚴 A Motion-ի հատվածում այսօր հեծանիվ վարողների, համաստեղությունները լուսավորողների ու դպրոցականների համար ստեղծված «Զլինկ» անվճար կրթական հարթակի համար նվիրաբերություն անողների պակաս չկար: 🌍 Հիշո՞ւմ եք, որ ասում էինք, թե A Space հատվածի մասին բառերով պատմել չենք կարող: Մենք այցելուների տպավորությունները տեսնելու համար հետևեք @Ameriabank ու @Aspace ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերին: Նրանք կիսվել են իրենց տպավորություններով, մենք՝ նրանց: 📱⌚️Ի դեպ, չմոռանաք մեր սփեյսի խաղարկությունների մասին: Դուք ունեք երկու օր՝ մեր սփեյս գալու և խաղարկությունների մասնակիցը դառնալու համար: Պայմանները թողնում ենք այստեղ` 🔗 https://ameria.me/3Jb01hq 🔗 https://ameria.me/3F2C3lW

A Space-ը Digitec-ում 💚 Եկեք ամփոփենք թեք տոնի 1-ին օրը Բոլոր նրանց համար, ովքեր այսօր չէին եկել A Space Ի՞նչ էր այսօր կատար
+9
A Space-ը Digitec-ում 💚 Եկեք ամփոփենք թեք տոնի 1-ին օրը Բոլոր նրանց համար, ովքեր այսօր չէին եկել A Space Ի՞նչ էր այսօր կատարվում Digitec-ի մեր ֆինտեք միջավայրում: Նախ ասենք, որ սփեյսը բաղկացած է 4 գոտուց` MyAmeria, A Talks, A Space ու A Motion: Այսօր A Talks-ում ելույթներով հանդես էին գալիս Ամերիացիներն ու մեր գործընկերները: 🎤 Գևորգ Պողոսյանը, ով ներկայացնում է «ռեԱրմենիա» հարթակը, պատմեց, հարթակի ու Ամերիաբանկի հետ համագործակցության մասին: Եթե ավելին եք ուզում իմանալ հարթակի մասին, այստեղ թողնում ենք հղումը, մտեք, կարդացեք և ոգեշնչվեք այն նախագծերով, որոնք իրականություն են դառնում Հայաստանում մեր բոլորի համախմբման շնորհիվ` https://rearmenia.com/hy/ 🎤 Մեր գործընկերուհի Ռուզաննան ներկայացրեց, թե ինչպես է հնարավոր ստեղծել պրոդուկտ, որ իրապես քոնն է, Նարեկը պատմեց թվային փոխակերպման մարտահրավերների մասին, Կարենն անդրադարձավ թվային ծառայություններին` որպես ՓՄՁ արդյունավետ կառավարման գործիք, իսկ այսօրվա A Talks-ի մեր վերջին խոսնակը` Կարեն Մխիթարյանը կոտրեց բանկի IT–ի մասին ստեղծված բոլոր կարծրատիպերն ու միֆերը:

🍏 A Space-ում կընկնի երկու խնձոր: Մեկը` MyAmeria-ից օգտվողներին, մյուսը` A Space-ում նկարվողներին 🎁 🔗 Պայմաններին ծանոթանա
🍏 A Space-ում կընկնի երկու խնձոր: Մեկը` MyAmeria-ից օգտվողներին, մյուսը` A Space-ում նկարվողներին 🎁 🔗 Պայմաններին ծանոթանալու համար անցի՛ր հղումով` https://ameria.me/3IXHfsq

Գարիկը՝ A Space-ում 💚 Մանրամասները՝ Գարիկի ուղերձում 👇

Գարիկը՝ A Space-ում 💚 Մանրամասները՝ Գարիկի ուղերձում 👇

📱 𝑴𝒚𝑨𝒎𝒆𝒓𝒊𝒂 Մեր առաջին անակնկալը MyAmeria-ի օգտատերերի համար է։ Թո՛ղ քո տվյալները Ամերաբանկի տաղավարում, մարտի 3-ից 25-ը ներառյալ MyAmeria-ով կատարի՛ր առնվազն 1 գործարք ու մասնակցի՛ր iPhone 14 Pro Max սմարթֆոնի խաղարկությանը։ Սպասի՛ր վիճակախաղի մասնակցության քո անհատական կոդին և արդյունքների ամփոփման մանրամասներին: 🚀 𝑨 𝒔𝒑𝒂𝒄𝒆 Մենք ենք մեր A կետը: Մեր տաղավարի այս հատվածի մասին բառերով պատմել չենք կարող: Սա պետք է տեսնել ու զգալ: 🎤 𝑨 𝒕𝒂𝒍𝒌𝒔 Մեր սփեյսի այս հատվածը քննարկումների ու զրույցների համար է: Օրվա բոլոր ժամերին կարող ես միանալ մեզ ու լսել ոլորտի էքսպերտներին` մեր խոսնակներին: 🚴 𝑨 𝑴𝒐𝒕𝒊𝒐𝒏 Այստեղ երկու էլեկտրական հեծանիվ կտեսնես: Նստի՛ր ղեկին, միացի՛ր մեր սփեյսի պտույտին: Հեծանիվները վարելով՝ դու կկարողանաս լուսավորել համաստեղությունները ու միանալ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ներքո իրականացվող մեր ծրագրերին: Բա որ մեր սփեյսի դեսպաններին տեսնես 😍 Փոքրիկ հուշում, դու նրանց շատ ես սիրում 😉 Հիմա ի՞նչ, գալի՞ս ես #DigiTec Անպայման արի՛ ու գտի՛ր մեր տաղավարը: Թեքը լեռներում, ֆինթեքը` A space-ում 💚

📆 Մարտի 10-12-ն արի Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: Նե՛րս մտիր: Նայի՛ր շուրջդ: Տեսնո՞ւմ ես A Space-ը 🌌 Արի՛, դա
📆 Մարտի 10-12-ն արի Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: Նե՛րս մտիր: Նայի՛ր շուրջդ: Տեսնո՞ւմ ես A Space-ը 🌌 Արի՛, դա մեր տաղավարն է, մեր ֆինտեխ միջավայրը: Արի՛ պատմենք, թե ինչ է կատարվելու մեր A Space-ում:

🤷🏻‍♀️ Ո՞րն է անվանական տոկոսադրույքը Վարկ վերցնելիս մենք գումարը վերադարձնում ենք ֆինանսական կառույցին՝ վճարելով նաև կուտակված տոկոսները: Տարեկան անվանական տոկոսադրույքն այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում է տոկոսային վճարումների չափը: Վարկի անվանական տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է կազմում վարկի տարեկան տոկոսագումարը, որը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ: 🤷🏻‍♂️ Ո՞րն է փաստացի տոկոսադրույքը Բացի գումարի վրա հաշվարկվող տոկոսներից, բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները վարկ տրամադրելիս սահմանում են նաև տրամադրման և սպասարկման միջնորդավճարներ, որոշ վարկերի դեպքում նաև կատարում են գրավադրվող գույքի գնահատում, ապահովագրություն և այլն, որոնք լրացուցիչ ծառայություններ են և ենթական են պարտադիր վճարման: Ահա տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:  Մնա՛ մեր ալիքում, քանի որ մեր հաջորդ նյութերում ներկայացնելու ենք տոկոսագումարների վճարման կարգը 🤩

☺️ Ասա՛, որ վերնագիրը կարդալիս ուրախացար, քանի որ հիմա վերջապես կկարողանաս տարբերակել անվանականը փաստացիից ու վարկ վերցնելիս
☺️ Ասա՛, որ վերնագիրը կարդալիս ուրախացար, քանի որ հիմա վերջապես կկարողանաս տարբերակել անվանականը փաստացիից ու վարկ վերցնելիս մանրամասն կուսումնասիրես առաջարկը: Վարկերի առաջարկի մեջ հրապարակվում է երկու տոկոսադրույք՝ անվանական տոկոսադրույք և փաստացի տոկոսադրույք:

✅ Անվտանգություն. ի տարբերություն ֆիզիկական քարտերի՝ թվային քարտը կորցնելու ռիսկը ցածր է։ Թվային քարտերն օգտագործում են գաղտնագրման առաջադեմ տեխնոլոգիաներ՝ տեղեկատվությունը պաշտպանելու համար։ Նույնիսկ սմարթֆոնի կորստի դեպքում երկքայլ անվտանգության և թոքենիզացիայի տեխնոլոգիաները գրեթե անհնար է շրջանցել: ✅ Էկոլոգիապես մաքուր. թվային քարտերը էկոլոգիապես մաքուր են, քանի որ չեն պահանջում ֆիզիկական կրիչներ, տպագրություն և առաքում: ✅ Հիգիենա․ անհպում վճարումները թույլ են տալիս նվազեցնել ֆիզիկական կոնտակտն ու վարակների տարածման հավանականությունը։ ✅ Հեշտ տրամադրում. նոր թվային քարտի տրամադրումը տևում է առավելագույնը 1 օր՝ ի տարբերություն պլաստիկ քարտերի՝ 3-5 աշխատանքային օր։ ✅ Խնայող. թվային քարտերը չեն պահանջում քարտերի տպագրության և փոստային առաքման ծախսեր: Ի դեպ, MyAmeria հավելվածով թվային քարտ պատվիրելն անվճար է և չունի սպասարկման վճար։ Շտապի՛ր պատվիրել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով քո թվային քարտը MyAmeria հավելվածով: 🔗 MyAmeria հավելվածը կարող ես ներբեռնել այստեղ՝ https://ameria.me/3KMHPMo 👩‍💻 Քանի որ ավելի ու ավելի շատ բիզնեսներ ու ծառայություններ են տեղափոխվում առցանց միջավայր, հավանական է, որ մոտ ապագայում թվային քարտերը կշարունակեն մեծ տարածում ստանալ:

Թվային քարտի առավելությունները Բլոգի հեղինակ` ChatGPT 🤖 AI-ին հարցուփորձ անողն ու թարգմանողը` Ամերիա թիմ 💚 💳 Թվային կամ #d
Թվային քարտի առավելությունները Բլոգի հեղինակ` ChatGPT 🤖 AI-ին հարցուփորձ անողն ու թարգմանողը` Ամերիա թիմ 💚 💳 Թվային կամ #digital քարտերը վերջին շրջանում մեծ տարածում են ստացել բազմաթիվ առավելությունների շնորհիվ: ✅ Հարմարավետություն. թվային քարտերը կարող ես պահել հեռախոսում կամ համակարգչում: Սա հատկապես հարմար է ճանապարհորդելիս կամ միջազգային վճարումներ կատարելիս, երբ մի քանի արժույթով քարտեր պահելու անհրաժեշտություն կա։ Իսկ անհպում վճարման տեխնոլոգիաները ընդհանրապես նվազեցնում են ֆիզիկական քարտի անհրաժեշտությունը։

🌏 Մակաո (64.3%) 🇲🇴 Մակաոն պորտուգալական նախկին գաղութներից մեկն է և գտնվում է Հոնկոնգի մոտակայքում: Չինաստանի հարավ-արևելքում գտնվող հատուկ կարգավիճակով կառավարվող այս քաղաքում տարեկան միջին եկամուտը կազմում է մոտ 💵 129 000$ և մարդիկ միջինում խնայում են այդ եկամուտի մոտ 64.3%-ը: 🌏 Կոնգոյի Հանրապետություն (61.4%)🇨🇬 Այս պետությունը պետք չէ շփոթել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ: Կոնգոյի Հանրապետությունում մեկ շնչին բաժին ընկնող միջին ՀՆԱ-ն կազմում է մոտ 3400$ ՝ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության 1100$-ի համեմատությամբ: Կոնգոյի Հանրապետությունը նավթի 🛢️ զգալի արտահանում ունի, ինչն օգնում է բացատրել թե՛ նրա` մեկ շնչին բաժին ընկնող բարձր եկամուտը, թե՛ խնայողությունների ավելի բարձր մակարդակը, քան ԿԺԴՀ-ում: 🌏 Կատար (58.1%)🇶🇦 Նման բարձր ցուցանիշը պայմանավորված է ինչպես բարձր միջին եկամուտով` 96,000$, այնպես էլ նավթի արտահանմամբ: 🌏 Իռլանդիա (57.6%) 🇮🇪 Իռլանդիայի համախառն ներքին խնայողությունները, որոնք կազմում են ՀՆԱ-ի 57,6%-ը, տպավորիչ են` նույնիսկ հաշվի առնելով երկրի մեկ շնչին բաժին ընկնող բարձր ՀՆԱ-ն՝ մոտ 88,000 ԱՄՆ դոլար: 🌏 Բրունեյ (54.5%)🇧🇳 Բրունեյը Ինդոնեզիայի և Մալազիայի մերձակայքում գտնվող նավթով հարուստ փոքր երկիր է: Բրունեյն ունի մոտ 65,000 ԱՄՆ դոլար միջին եկամուտ գնողունակության հավասարության պայմաններում, ինչն էլ ապահովում է խնայողությունների բարձր մակարդակը՝ 54,5%: Այս խնայողությունների մի մասն իրականացվում է Բրունեյի ներդրումային գործակալության կողմից, որը պատասխանատու է երկրի ինքնիշխան հարստության հիմնադրամի (SWF) կառավարման համար: Այս շարքում հաջորդ պետություններն են Սինգապուրը (53.8%), Լյուքսեմբուրգը (53.4%), Գաբոնը (52.2%), ԱՄԷ-ը (47.8%), Չինաստանը (44.9%): Եթե ամփոփենք, կարող ենք նշել, որ. 👇 ✔️ Կապ կա տնտեսական աճի, եկամուտների և խնայողությունների տեմպերի միջև։ ✔️ Նավթային հարստությունը ևս պայմանավորում է խնայողությունների ավելի բարձր ցուցանիշներ: ✔️ Համեմատաբար ցածր հարկերը ևս իրենց ազդեցությունն են թողնում համախառն ներքին խնայողությունների բարձր ցուցանիշի վրա:

💰 Որո՞նք են խնայողության բարձր ցուցանիշ ունեցող թոփ երկրները Երբևէ մտածե՞լ ես, թե որ երկիրն է համարվում առաջատարը` ըստ խնայո
💰 Որո՞նք են խնայողության բարձր ցուցանիշ ունեցող թոփ երկրները Երբևէ մտածե՞լ ես, թե որ երկիրն է համարվում առաջատարը` ըստ խնայողությունների ցուցանշի: Ի դեպ, խոսքը ամենևին էլ բարձր եկամուտ ունեցող երկրների մասին չէ: ❗ Օրինակ` մի երկիր, որտեղ մարդը տարեկան միջինում վաստակում է $10,000 և խնայում $2,000, կունենա 20% խնայողության ցուցանիշ: Մեկ այլ երկիր, որտեղ մարդիկ տարեկան $100,000 եկամուտից խնայում են $20,000-ը, նույնպես կունենա 20% խնայողության ցուցանիշ:

1. «Finance for the people», Պակո դե Լեոն «Ֆինանսները մարդկանց համար» գրքում ֆինանսների պլանավորման նախկին մասնագետ Պակո դե Լեոնը բացատրում է, թե ինչպես է ինքը պատասխանատվություն ստանձնել և սովորել է խելամիտ տնօրինել իր ֆինանսական միջոցները, 💸 ներկայացնում է մի շարք գործիքներ, որոնք կօգնեն ստեղծել ֆինանսական ամուր հենարան: 2. «The Automatic Millionaire», Դավիթ Բախ Հեղինակն իր գրքում խորհուրդ է տալիս առաջնորդվել մի հասարակ սկզբունքով` ավտոմատացնել ֆինանսները: ✅Գիրքը պնդում է, որ ֆինանսների ճիշտ կառավարման դեպքում հնարավոր է հասնել ֆինանսական բարեկեցության և հարստության: Այն առաջարկում է պլան, որը կիրառելու դեպքում հնարավոր է հասնել երկարաժամկետ հաջողության: 3. «Get Good With Money: Ten Simple Steps To Becoming Financially Whole», Թիֆանի Ալիշե Հեղինակը, որը հայտնի է The Budgetnista կեղծանվամբ, պատմում է, թե ինչպես է ազատվել պարտքերից և հաղթահարել ֆինանսական անկայունությունը: 😎Գրքում ներառված են նաև մի շարք ուղեցույցներ, որոնց շնորհիվ կկարողանաս գնահատել քո ֆինանսական վիճակը: 4. «The Millionaire Next Door», Թոմաս Սթենլի Հեղինակն ուսումնասիրել է հարուստ ամերիկացիներին և հանգել այն եզրակացության, որ նրանք ավելի շատ նման են իրար, քան տարբեր: 😉Թոմասն առանձացրել է 7 սովորություն, որոնք ընդհանուր են բոլորի համար: 5. «Spend Well, Live Rich: How to Get What You Want with the Money You Have», Միշել Սինգլետարի Հեղինակը ներկայացնում է, թե ինչպես է իր տատիկը 👵🏼համեստ եկամուտով մեծացրել հինգ երեխաներին` ներառյալ իրեն: Նա ուսումնասիրում է այն սկզբունքները, որոնք կիրառել է տատիկը ֆինանսները տնօրինելիս:✅

📚2023-ի թոփ 5 գրքերը ֆինանսական գրագիտության մասին
📚2023-ի թոփ 5 գրքերը ֆինանսական գրագիտության մասին

Այսօր պատմելու ենք աշխարհի խոշորագույն ընկերությունների ֆեյլերից մի քանիսի մասին. 🟩 Դեռ 1999թ.-ին Excite-ը կարող էր ընդունել Լարի Փեյջի առաջարկն ու մոտ 750 000$-ով գնել Google-ը: Բայց ընկերությունը չգնաց այդ քայլին: Հետո Ask.com-ը գնեց Excite-ը, որն այս պահին որոնման շուկայում ունի 2%-ից էլ քիչ մասնաբաժին: 🙈 Հիշեցնենք, որ ԱՄՆ որոնման շուկայի ավելի քան 60 տոկոսը պատկանում է Google-ին, իսկ աշխարհի մակարդակով այն ունի շատ ավելի մեծ մասնաբաժին: Ընկերությունն ունի ավելի քան 130 միլիարդ դոլար ակտիվներ, ուստի այն 173,333 անգամ ավել արժե, քան Excite-ը կվճարեր դրա համար: 🟩 Ամեն անգամ, երբ տեխնոլոգիան փոխում է արդյունաբերության ոլորտը, կան ձեռնարկություններ, որոնք ադապտացվում են նոր իրականությանը և զարգանում, և կան ընկերություններ, որոնք պարզապես շարունակում են շարժվել իրենց հունով: 🤷🏼Առաջին թվային տեսախցիկը 1977 թվականին ստեղծել է Kodak ընկերությունը, դիմել է արտոնագիր ստանալու համար, սակայն կենտրոնացած լինելով ֆիլմարտադրության ոլորտում, այն ժամանակին չի ներկայացրել հանրությանը: 🤦🏼Ընկերությունը շարունակում էր շեշտը դնել ավանդական տեսախցիկների արտադրության վրա, նույնիսկ այն ժամանակ, երբ պարզ էր, որ շուկան անցում է կատարում թվայինին: Այդ պատճառով, երբ սկսվեց նաև թվային տեսախցիկների վաճառքը, Kodak-ն աշխատում էր վնասով և դժվարությամբ էր կարողանում մրցել ոլորտի մյուս արտադրողների հետ: 🟩 Դժվար է պատկերացնել, բայց ոչ այդքան հեռավոր անցյալում կինովարձույթի կետերը ֆիլմեր դիտելու միակ աղբյուրն էին: 😅Կինովարձույթի այդպիսի սրահներից էր նաև ամերիկյան Blockbuster ընկերությունը: ԱՄՆ-ում այս ոլորտը ամբողջովին փոխվեց, երբ ի հայտ եկավ Netflix-ը: Netflix-ը համագործակցության առաջարկ էր արել Blockbuster-ին, որպեսզի իրենք մատուցեն ընկերության օնլայն ծառայության կոմպոնենտը, սակայն վարձույթի այս ցանցը մերժել էր համագործակցության առաջարկը և, ինչպես նշում է Netflix-ի նախկին ֆինանսական տնօրենը, քիչ է մնում իրենց ծիծաղելով դուրս հրավիրեին ընկերությունից: Ի դեպ, Blockbuster-ը արդեն մոտ 9 տարի է դադարեցրել է իր գործունեությունը:🥲

🔔Բիզնես աշխարհի 3 խոշոր ֆեյլերը Ասում ենք, որ մտածող մարդը սեփական սխալներից ոչ պակաս գիտելիքներ է քաղում, քան հաջողությունն
🔔Բիզնես աշխարհի 3 խոշոր ֆեյլերը Ասում ենք, որ մտածող մարդը սեփական սխալներից ոչ պակաս գիտելիքներ է քաղում, քան հաջողություններից։ Սակայն կան ձախողումներ, որոնք երբեմն անդառնալի հետևանքներ են ունենում: 🤫